Երևան, 06.Հունիս.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դիվանագիտական, արարողակարգային ուղերձներն ու հեռուն գնացող հավակնությունները․ «Փաստ» «Եթե նուրբ հարցերի շուրջ անլուրջ վերաբերմունքը շարունակվի, աղետալի հետևանքներ են լինելու»․ «Փաստ» «Կրկին գործ ունենք կեղծիքների հետ. ներկայացված թվերը, տնտեսական ու հարկային քաղաքականությունը միֆեր են»․ «Փաստ» Իսկ Արցախը հանձնելու և Հայաստանը կտոր-կտոր անելու մանդատ ունե՞ք․ «Փաստ» Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր...․ «Փաստ» Մեղավորներ «նշանակելու» նոր շոու է սպասվում․ «Փաստ» Դատավարությունը կարող է «ռեկորդներ» գրանցել․ «Փաստ» Շառլ Միշելի հայտարարությունը մնացել է «օդո՞ւմ»․ «Փաստ» Նոր պատժամիջոց Ռուսաստանի նկատմամբ. ի՞նչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար․ «Փաստ» Հանգամանքների վրակառուցված տնտեսությունները երկարաժամկետ հեռանկարում ապագա չունեն․ «Փաստ»


Անկախ մարմինների քաղաքականացման դիֆուզիան. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջերս կառավարության նիստում մի երևույթ տեղի ունեցավ, որն աննախադեպ է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի պրակտիկայում։ Խնդիրն այն է, որ նիստի ժամանակ գլխավոր դատախազը, խոսելով Ազատ գյուղի դեպքերի և հարուցված քրեական գործի մասին, հայտարարեց, թե վարչապետին պարբերաբար զեկուցել է և հիմա էլ զեկուցում է։ Իրականում Սահմանադրության և օրենքների համաձայն, գլխավոր դատախազը չի կարող զեկուցել վարչապետին։

Այլ կերպ ասած՝ ո՛չ ՀՀ Սահմանադրության 8-րդ գլխում, որը վերաբերում է դատախազությանը և քննչական մարմիններին, ո՛չ էլ «Դատախազության մասին» ՀՀ օրենքում գլխավոր դատախազին նման գործառույթ վերապահված չէ, ավելին՝ նա նույնիսկ կառավարության անդամ չի հանդիսանում։ Գլխավոր դատախազն ընտրվում է Ազգային ժողովի կողմից, հաշվետու է խորհրդարանին և յուրաքանչյուր տարի նա խորհրդարանին հաղորդում է ներկայացնում դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: Գլխավոր դատախազի կողմից նույնիսկ խորհրդարանին զեկուցելու լիազորություն վերապահված չէ։ Գլխավոր դատախազը ոչ միայն պարտավոր չէ, այլև իրավունք չունի վարչապետին զեկուցել այս կամ այն քրեական գործի ընթացքի և ձեռնարկվող միջոցառումների մասին։

Բացի այդ, դատախազի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է և առաջացնում օրենքով սահմանված պատասխանատվություն: Ամենաշատը գլխավոր դատախազը կարող է միայն թույլատրելիի սահմաններում ինչ-որ իրադարձությունների մասին որոշակի տեղեկություններ հաղորդել երկրի վարչապետին: Բայց «զեկուցելը», առավել ևս այնպիսի մանրամասներով, որ, «նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին ուղղակի չեմ բարձրաձայնի», այսինքն՝ հրապարակային բարձրաձայնման ենթակա չեն, արդեն իսկ վկայում է լուրջ համակարգային խնդրի առկայության մասին։ Տարբեր փորձագետներ բազմիցս ընդգծել են, որ քաղաքական թիմի անդամը չպետք է դառնա անկախ մարմնի ղեկավար։ Իսկ հիմա ունենք այնպիսի մի իրավիճակ, երբ գլխավոր դատախազ է քաղաքական թիմի անդամը։ Շատերի կարծիքով, նորանշանակ գլխավոր դատախազի՝ Փաշինյանին զեկուցելու պատճառներից մեկն այն է, որ նա դեռևս իրեն զգում է որպես վարչապետի օգնական, որը պետք է պարբերաբար զեկուցի աշխատանքների մասին, իսկ վարչապետն էլ դրանց հիման վրա հանձնարարություններ տա։

Հնարավոր է՝ նա գլխավոր դատախազ նշանակվել է հենց այդ կարգավիճակով: Այստեղ գալիս ենք մեկ այլ եզրահանգման. եթե կա զեկուցում, ապա դա ենթադրում է, որ կա նաև հանձնարարություն: Այսինքն, դատախազությանը վարչապետի կողմից ուղիղ հանձնարարության առկայության դեպքում ակնկալել արդար քննություն պարզապես միամտություն է: Սակայն այս թեման միայն դատախազությամբ չի սահմանափակվում և ավելի գլոբալ բնույթ ունի։ Օրինակ՝ ներկա պահին ԿԸՀ նախագահը քաղաքական թիմի անդամ է: Այո, ֆորմալ առումով նա դուրս է եկել կուսակցությունից, սակայն դա ոչինչ չի փոխում՝ հաշվի առնելով նրա կենսագրությունը, կապերն ու անմնացորդ նվիրումը Փաշինյանին: Կարելի՞ է ենթադրել, որ նա ևս զեկուցելու և հանձնարարություններ է ստանալու Փաշինյանից: Իհարկե: Ավելին, դա ոչ միայն ենթադրելի է, այլև հակառակի մասին հուսալը պարզապես հիմարություն կլինի:

Մյուս կողմից՝ գործ ունենք ԲԴԽ-ի հետ, որը կոչված է երաշխավորելու դատարանների և դատավորների անկախությունը, իսկ դատական իշխանության անկախությունը իշխանության թևերի տարանջատվածության ու հակակշիռների ապահովման կարևոր բաղադրիչ է, սակայն ԲԴԽ նախագահը նույնպես իշխող քաղաքական թիմի կարկառուն ներկայացուցիչ է։ Ունենք նաև Մարտի 1-ի գործով կամ այլ աղմկահարույց քրեական գործերով շահագրգիռ ՍԴ անդամներ՝ առնվազն 2 դատավոր։ Այս ամենը մեկ անգամ ևս վկայում է, որ Փաշինյանի համար օրենքի գերակայությունը և ժողովրդավարական մեխանիզմները զրո արժեք ունեն, իր համար կարևորը բացառապես իր աթոռն է, ամբողջական անձնիշխանության հաստատումը, ինչի ճանապարհին բոլոր ոլորտներն ու անկախ մարմինները քաղաքականացվում են և կախվածության մեջ հայտնվում իրենից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանն ու Արցախը միայն Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ կարող են միշտ պաշտպանվել թշնամի Ադրբեջանից ու Թուրքիայից. Խաչիկ ԱսրյանԴիվանագիտական, արարողակարգային ուղերձներն ու հեռուն գնացող հավակնությունները․ «Փաստ»Երիտասարդության պալատը ոչ միայն իր ժամանակաշրջանի համարձակ ճարտարապետական լուծում ունեցող շենք էր, այլև Երևանի խորհրդանիշներից մեկը. Մանե Թանդիլյան «Եթե նուրբ հարցերի շուրջ անլուրջ վերաբերմունքը շարունակվի, աղետալի հետևանքներ են լինելու»․ «Փաստ»«Կրկին գործ ունենք կեղծիքների հետ. ներկայացված թվերը, տնտեսական ու հարկային քաղաքականությունը միֆեր են»․ «Փաստ»Իսկ Արցախը հանձնելու և Հայաստանը կտոր-կտոր անելու մանդատ ունե՞ք․ «Փաստ»Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր...․ «Փաստ»Մեղավորներ «նշանակելու» նոր շոու է սպասվում․ «Փաստ»Դատավարությունը կարող է «ռեկորդներ» գրանցել․ «Փաստ»Շառլ Միշելի հայտարարությունը մնացել է «օդո՞ւմ»․ «Փաստ»Նոր պատժամիջոց Ռուսաստանի նկատմամբ. ի՞նչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար․ «Փաստ»Բացառիկ․ Backstage-ը ներկայացնում է Գոռ Վարդանյանի նոր ֆիլմի՝ «Սարոյան եղբայրների» նկարահանման ամենահետաքրքիր կադրերը (տեսանյութ, լուսանկարներ) Մրցանակ՝ «կանաչ» առևտրի և «կանաչ» տնտեսությունների զարգացմանը նպաստելու համարԻնչո՞ւ է Արայիկ Հարությունյանը լեգիտիմացնում ադրբեջանական անցակետը«Մի դրամիկի ուժը»․ բարեգործում են Idram Junior-ի օգտատերերըIntent.ai-ի նորարար AdTech լուծումները Համաշխարհային էներգետիկայի մեջ ամենամեծ ներդրումները արևային ոլորտում են Շրջակա միջավայրի պահպանությունը պետք է դառնա մեր արժեհամակարգի մի բաղկացուցիչ մաս. Հասմիկ Մկրտումյան Տարանտինո և Չեխով․ երկխոսություններ ոչնչի մասին Ակբա Լիզինգի պորտֆելը ռեկորդային աճ է գրանցել «Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանի կարծիքով բենզինի գների վայրիվերումները միջազգային շուկաներում տեղի ունեցող փոփոխություններով պայմանավորելը սխալ է Պատերազմը կանգնեցնելը հնարավոր դարձավ միայն Ռուսաստանի ղեկավարության ջանքերով. Գագիկ Ծառուկյան Հայ-չինական գործընկերային հարաբերությունների զարգացումը՝ առաջնահերթություն Shtigen Group-ի համար Գյումրիում անցկացրեցինք «Հայաքվե» նախաձեռնության մարզային քարոզարշավի առաջին հանրային միջոցառումը. Ավետիք ՉալաբյանԵրևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի առնչությամբԿարծում եմ՝ ուշադրության արժանի մոտեցում է, եթե հաշվի ենք առնում այսօրվա բանակցային տխուր իրողությունները. Մանե Թանդիլյան Բարանովիչի կենտրոնում հայտնվել է ինքնավար լիցքավորման կայան. Ո՞վ է քաղաքին նման նվեր տվել Մեր իշխանության պարագայում ընդդիմությունը պետք է գա և խելոք աշխատի․ Մեսրոպ Առաքելյան Անկլավների հանձնմամբ Նիկոլը կմասնատի Հայաստանը Չարենցն ու Տերյանը ` «Իմ» մատենաշարում«Առանց «նշաձողերի» ինքնակործան ընթացքը՝ քաոտիկ արտաքին միջավայրում» թեմայով քննարկում՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբՊատերից ներս աճած ծառերը. Արամ Մանուկյանի տունը դեռ կիսաքանդ վիճակում էԵրկու մեծ անուն մեկ հասցեում ԼՈՒՐԵՐ․com-ի ծրագրային հաղորդումների կազմը կհամալրվի նոր, նմանը չունեցող Backstage նախագծով Հանուն բնապահպանական արդարության Google-ը ԱՄՆ-ում արևային մարտկոցներ կտեղադրի աղքատների համար ԶՊՄԿ աշխատակիցը ատլետիկա մարզաձևի ՀՀ եռակի չեմպիոն Բաշլիկ. գլխաշո՞ր, գլխա՞րկ, թե՞ զինվորական հագուստի տարր․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒՆԻՍԻ)․ Բիրտ ուժով բազմաթիվ քաղաքացիներ են բերման ենթարկվել․ «Փաստ»Հանգամանքների վրակառուցված տնտեսությունները երկարաժամկետ հեռանկարում ապագա չունեն․ «Փաստ»Իշխանություններին հատկապես զայրացնում են հայրենասեր մարդիկ․ «Փաստ»Հրահանգել եմ հեռացնել ԱԺ բոլոր ավտոմեքենաների ապակիները մգեցնող թաղանթները, այդ թվում՝ ինձ սպասարկող մեքենաներինը․ Ալեն Սիմոնյան Պահը ճակատագրական է, հապաղումը հանգեցնելու է անդառնալի հետևանքների․ «Արցախի անվտանգության եվ զարգացման ճակատ» «Փաշինյանը միշտ կատարում է այն խնդիրը, որ իր առջև դնում է գլոբալիստական էլիտան»․ «Փաստ»«Հայաքվե»-ի մեր մարզային քարոզարշավը սկսում ենք Գյումրիից. Ավետիք Չալաբյան Երևանում խնդիրները չեն լուծվում, քանի որ գործ ունենք սիրողական կառավարման հետ. Տիգրան Սահակյան Կկանոնակարգվի կենսաբանական ակտիվ հավելումների վաճառքը, խախտումների դեպքում կսահմանվեն վարչական տույժեր. նախագիծ․ «Փաստ»Երևանի ճանապարհների վիճակը ամենախայտառակն է ամբողջ Հայաստանում. Մեսրոպ Առաքելյան «Ասաց՝ մեզ օգնության չեն գալիս, մա՛մ, դու աղոթի, որ ողջ մնանք, որ մեր հողերը հետ բերենք». Խորեն Հաջաթյանը զոհվել է հոկտեմբերի 23-ին՝ Վարանդայում. «Փաստ»Քիշնևյան միջանցիկ հանդիպման ծանր «մթնոլորտը». «Փաստ»«Կառավարությունը միայն վիճակագրության ներկայացմամբ է զբաղված, ընդ որում՝ սելեկտիվ». «Փաստ»