Երևան, 30.Մարտ.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ապրելու երկիրն» ակտիվացնում է աշխատանքը. Ավինյանին ծանր փորձություն է սպասվում 1or.am Փիառի ակադեմիական քաղաքը. «Փաստ» ԱՄՆ-ը ձգտում է նոր հակամարտություն հրահրել. նոր աշխարհաքաղաքական փոփոխությունների ռազմավարական մասշտաբն ու ուղղվածությունը դեռ ձևավորվում են. «Փաստ» Առաջարկվում է չեղարկել պատվավոր կոչումները. նախագիծ. «Փաստ» «Քար ենք, դիմացանք, մեր ավագ որդին մեզ ապրելու ուժ տվեց». Զույգ եղբայրներ Վահե և Էդգար Առաքել յանները նահատակվել են Ջրականում. «Փաստ» Ներիշխանական նոր «բզիկ», որ կոչվում է «բզեզիկ». «Փաստ» Միջազգային իրավական ինստիտուտների դեգրադացման հետևանքները. «Փաստ» «Հասկացա, որ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել». «Փաստ» «Այսօրվա դրությամբ իշխանությունների գործողությունների արդյունքը, ցավոք, թշնամիների շահերը սպասարկելն է». «Փաստ» Պետք լինի՝ օրումեջ ընտրություն կանեն, մինչև որ ՔՊ-ն հաղթի. «Փաստ»


«Այս իշխանության դեպքում ցանկացած իրավիճակի սրում մեզ համար կրկնակի սպառնալիք է». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունվարի 29-ին Իրանի մի շարք քաղաքներում ռազմական օբյեկտներ խոցելու փորձ արվեց: Տեղի ունեցածի վերաբերյալ միջազգային մամուլում տարաբնույթ տեղեկություններ են շրջանառվում: Թե ի՞նչ է կատարվում Իրանի շուրջ և ինչի՞ կարող է հանգեցնել առկա լարվածությունը, քննարկել ենք միջազգայնագետ, պատմաբան ու էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվել յանի հետ: Մանվել յանի կարծիքով, նմանատիպ զարգացումները սպասելի էին:

«Առհասարակ, Մերձավոր Արևելքում անվտանգային իրավիճակը վաղուց է սրվում: Սիրիայում տեղի ունեցող գործընթացներից, ինչպես նաև իրաքյան պատերազմից հետո Իրանի շուրջ իրավիճակը սրվեց. փորձ է արվում այդ պետությունը քանդել թե՛ ներսից, թե՛ դրսից, ինչի շուրջ աշխատում են մասնավորապես արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ն՝ Իսրայելի դաշնակցությամբ: Նմանատիպ գործընթացները սպասելի էին հատկապես այն բանից հետո, երբ սկսվեց Իրան-Ռուսաստան ռազմական դաշնակցությունը: Եթե մինչ այդ Իրանն ու ՌԴ-ն ուղղակի համագործակցում էին, հետո կամաց-կամաց տեղափոխվեցին ռազմական համագործակցության ոլորտ: Արդեն հիմա ռազմավարական համագործակցության մասին է խոսվում: Ընդհանուր առմամբ, հակասությունները, առկա լարվածությունը հատկապես Իրանի շուրջ իրավիճակը պայթեցնելու փորձի պետք է հանգեցնեին»,«Փաստի» հետ զրույցում ասաց նա:

Իսկ թե թիրախում գտնվող Իրանի շուրջ իրավիճակը, նաև Ադրբեջանի հետ ունեցած լարվածությունն ի՞նչ վտանգներ է պարունակում մեր երկրի համար, Ա. Մանվել յանը նկատեց. «Ադրբեջանը շատ խորքային համաձայնություն ունի Իսրայելի և Թուրքիայի հետ: Իսրայելը Ադրբեջանին զենք է մատակարարում, Թուրքիան աջակցում է: Արցախյան վերջին պատերազմում ակտիվ կերպով օգտագործվել է իսրայելական զենք, կային լուրեր, որ Իսրայելն Ադրբեջանի տարածքում որոշակի կենտրոններ է ստեղծել, որտեղ ԱԹՍ-ների միջոցով փորձում է նաև հետախուզական աշխատանքներ իրականացնել Իրանի տարածքում: Երբ այդ պատերազմի հետևանքով հայկական ուժերի կողմից վերահսկվող Արաքսի ափամերձ շրջանն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, Իսրայելը սկսեց շատ ակտիվ կերպով վերահսկել նաև Իրանի տարածքը: Պարզ էր, որ Իրանի շուրջ ձևավորվում էր հակաիրանական որոշակի կոալիցիա՝ սունի մահմեդականների, Իսրայելի, Թուրքիայի ու Ադրբեջանի ներգրավմամբ: Սա, ի վերջո, կարող է հանգեցնել ռազմական բախման: Բացառված չէ, որ այդ դեպքում Հայաստանի հարավային շրջաններում կարող են նաև որոշակի ռազմական գործողություններ ձևավորվել: Բացառված չէ, որ, օգտվելով հնարավոր պատերազմի առիթից, իր, այսպես կոչված, «միջանցքի բացման» անվան տակ Ադրբեջանը փորձի մտնել նաև ՀՀ տարածք և գործողությունների մի մասը այդպիսով տեղափոխել նաև Հայաստանի տարածք»:

Ա. Մանվել յանը հիշեցրեց՝ Իրանը մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ դեմ է Հայաստանի հարավի նկատմամբ ցանկացած վերահսկողության, «միջանցքի բացման», քանի որ դա իր շահերից չի բխում: «Իրանի համար Հայաստանի հետ ցամաքային կապ ունենալը կարևոր է: Այդ իսկ պատճառով Իրանի նկատմամբ հնարավոր էսկալացիան, իրավիճակի սրումը չի բխում նաև Հայաստանի շահերից ու կարող է որոշակի սպառնալիք ստեղծել Հայաստանի հարավի նկատմամբ: Մեծ հաշվով, միակ ուժը, որը կարող է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Իրանի նկատմամբ, Թուրքիան է: Իրականում վերոնշյալ հարձակումները, դրոններով հարվածները, այսպես ասենք, առանց լուրջ վնասի կսմթոցներ են: Հնարավոր է նաև, որ նման դեպքերը շարունակվեն: Նկատենք նաև, որ հարձակումը եղել է, բայց ոչ ոք չի համարձակվում պատասխանատվությունն իր վրա վերցնել: Ըստ արաբական աղբյուրների, հարձակումը կազմակերպել է ԱՄՆ-ն, ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Իսրայելն է կանգնած հարձակման հետևում: Տարբեր աղբյուրներով էլ Իրանում գործող խմբավորումներն են կազմակերպել»,-նշեց մեր զրուցակիցը:

Թեև, ըստ Ա. Մանվել յանի, լայնածավալ գործողությունների հավանականությունը բացառել հնարավոր չէ, բայց առնվազն այս պահին, մոտակա ու տեսանելի ապագայում Թուրքիայի կողմից Իրանի նկատմամբ գործողությունների հնարավորություն չի տեսնում: Իսկ թե ինչ սպառնալիքների առաջ է մեր երկիրը, երբ պայթյունավտանգ տարածաշրջանում արտաքին քաղաքականությունը միանշանակ չէ հատկապես դաշնակից ու բարեկամ երկրների հետ, Ա. Մանվել յանը շեշտեց. «Հայաստանում գործող իշխանությունը տեղով սպառնալիք է հայ ժողովրդի համար: Այս իշխանությունը երբեք չի հասկացել, թե ինչ է հայ ժողովրդի շահ ասվածը, անընդհատ այդ շահը դրել է վաճառքի, ինչը նոր բան չէ: Արդեն 5-րդ տարին է՝ հայ ժողովրդի քաղաքական ու կենսական շահերը վաճառքի դնելով են զբաղված: Ու դա իրականացնում են ինչ-որ խաղաղության մասին թեզերով, մինչդեռ դրա շուրջ գործընթացները ևս ամբողջովին ձախողել են: Հետևաբար, այս իշխանության դեպքում ցանկացած իրավիճակի սրում թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Հարավային Կովկասում, թե՛ նաև Ուկրաինայում, մեզ համար կրկնակի սպառնալիք է: Կրկնակի ու եռակի սպառնալիքի տակ ենք, քանի դեռ ոչ ադեկվատ քաղաքական ռեժիմ է իշխում Հայաստանում: Խոսքը մի քաղաքական ռեժիմի մասին է, որի համար Բաքուն և Անկարան ավելի լավ գործընկեր են, քան Մոսկվան ու Թեհրանը: Այս տրամաբանության մեջ գտնվող քաղաքական ռեժիմը սպառնալիք է Հայաստանի համար: Այս իշխանության շարունակության դեպքում ցանկացած իրավիճակի սրում թե՛ Հայաստանի հարավում, թե՛ Արցախի շուրջ կարող է մահացու լինել մեր երկրի համար»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախում արևային էներգիայի առաջամարտիկները դպրոցականներն ենՌուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը Արցախի և Հայաստանի ձախողումն էրՌուսաստանի հայերի միությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում վերանայել Հռոմի ստատուտի վավերացման հարցըՊաշտոնյաների հետ կապ ունեցողները փող են աշխատում այս իրավիճակում. Ռուբեն Վարդանյան Յունիբանկը կմասնակցի «TOON EXPO 2023» միջազգային ցուցահանդեսին Արցախում արևային էներգիայի առաջամարտիկները դպրոցականներն են Տիգրան Ավինյանը շտապում է, «15 տոկոսանոց» ՔՊ-ն՝ ոչ «Ապրելու երկիր» կուսակցության թիմը ծանոթացել է հայրենիքի պաշտպանության կանոններին Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում Ադրբեջանը շարունակելու է սեղմել, ինչին պետք է հակախաղ առաջադրել. Տիգրան Աբրահամյան ՀՀ-ում առկա է արժանապատիվ կենսաթոշակից բավականին հեռու լինելու միտում «Նման գործողությունները ուղղակիորեն վտանգում են հայ–ռուսական հարաբերությունները». Սամվել Կարապետյան Ռեակտիվ ինքնաթիռ. գաղափար, որ գրեթե միաժամանակ է առաջացել աշխարհի տարբեր երկրներում. «Փաստ»ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել «Ապրելու երկիրն» ակտիվացնում է աշխատանքը. Ավինյանին ծանր փորձություն է սպասվում 1or.amՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում, աբորիգենների հետ հանդիպում. «Փաստ»ԱՄՆ-ի արձագանքը՝ Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի կապակցությամբ Փիառի ակադեմիական քաղաքը. «Փաստ»ԱՄՆ-ը ձգտում է նոր հակամարտություն հրահրել. նոր աշխարհաքաղաքական փոփոխությունների ռազմավարական մասշտաբն ու ուղղվածությունը դեռ ձևավորվում են. «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ Ուկրաինայում աճում է արևային մարտկոցների վաճառքը Առաջարկվում է չեղարկել պատվավոր կոչումները. նախագիծ. «Փաստ»Մենք ունենք փայլուն երիտասարդներ, որոնք շատ հստակ գիտակցում են իրենց դերն ու պատասխանատվությունը պետության կյանքում. Մանե Թանդիլյան «Քար ենք, դիմացանք, մեր ավագ որդին մեզ ապրելու ուժ տվեց». Զույգ եղբայրներ Վահե և Էդգար Առաքել յանները նահատակվել են Ջրականում. «Փաստ»Ներիշխանական նոր «բզիկ», որ կոչվում է «բզեզիկ». «Փաստ»Միջազգային իրավական ինստիտուտների դեգրադացման հետևանքները. «Փաստ»«Հասկացա, որ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել». «Փաստ»«Այսօրվա դրությամբ իշխանությունների գործողությունների արդյունքը, ցավոք, թշնամիների շահերը սպասարկելն է». «Փաստ»Պետք լինի՝ օրումեջ ընտրություն կանեն, մինչև որ ՔՊ-ն հաղթի. «Փաստ»Ավինյանը շտապում է, ՔՊ-ն՝ ոչ. «Փաստ»Ինչո՞ւ են դեմ Դավթյանի թեկնածությանը. «Փաստ»«Աղջոց վանքն անպայման կվերականգնվի». «Փաստ»Հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից, և մեկնում եմ այլ երկիր, այնտեղ մենամարտելու. Էրիկ Իսրայելյան Սա նոր ճանապարհ է բացում շատ ավելի խոշոր էսկալացիայի համար. Աբրահամյան Արդեն ժամանակն է, որ կանանց դերը տեսանելի լինի մեր իրականությունում. Մանե Թանդիլյանը հանդիպել է ՀԱՀ ուսանողների հետ Արդեն հոգնել ենք Ադրբեջանի այս կամ այն չկատարած պայմանավորվածությունը մատնանշելուց, խնդիրն այն է, որ ամեն միջադեպ նոր ճանապարհ է բացում ավելի խոշոր էսկալացիայի համար. Աբրահամյան Ֆորում․ «Նորարարական ֆինանսական գործիքների դերը կանաչ բիզնեսի զարգացման գործում» Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը Դարձի՛ր Ակբա բիզնես ակումբի անդամԵրևանում պետք է իշխանափոխություն լինի, ցույց տանք, որ արժանապատվություն ու ինքնասիրություն ունենք. Մանե Թանդիլյան Հարկային ի՞նչ քաղաքականություն են վարում Հայաստանն ու Վրաստանը ՏՏ ոլորտում․ համեմատական ակնարկ Անդրանիկ Ամիրջանյանը միացել է «Ապրելու երկիր» կուսակցությանըՍիսիանի տարբեր ընտրատարածքներից գալիս են լուրեր, որ աննախադեպ ընտրախախտումներ են տեղի ունենում. Տիգրան ՎարդանյանԱդրբեջանին դիմակայելու լուրջ երկարաժամկետ ռազմավարություն չկա․ Տիգրան Աբրահամյան Նոր պատերազմի սպասումով․ ինչո՞ւ և ինչպե՞ս հասանք այս օրին Իշխանություն լինել՝ չի նշանակում իրավունք ունենալ Արցախի անունից որոշել՝ որ ճանապարհն ենք մենք ընտրում․ Ռուբեն ՎարդանյանNTT Data-ն ծրագրում է արևային մարտկոցներ տեղադրել Ճապոնիայում գտնվող իր կենտրոնների և գրասենյակների պատերին Անդրանիկ Մարգարյանի գնահատականը հիմա կլիներ այնպիսին, ինչպիսին ընկերոջ Սերժ Սարգսյանինն է.Շարմազանով NTT Data-ն ծրագրում է արևային մարտկոցներ տեղադրել իր կենտրոնների և գրասենյակների պատերին Դեպքը տեղի է ունեցել «Զվարթնոց»-ում. հայտնի է, թե ինչից է մահացել «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենը