Երևան, 25.Մարտ.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սողացող տնտեսությունը, օրավուր խորացող աղքատությունը՝ իշխանավորների բարգավաճման ֆոնին. «Փաստ» Ո՛չ վախ ունեն, ո՛չ ամոթ. մեկ անձի թատրոն, այդ թվում՝ դատաիրավական համակարգում. «Փաստ» «Երկար լեզվի, իրավիճակը չգնահատելու և ճոռոմաբանության հետևանքով ծուղակի ու փակուղու առաջ ենք»․ «Փաստ» Եվ ո՞վ է մեղավոր կամ պատասխանատու, որ նման վիճակ է․ «Փաստ» Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության․ «Փաստ» Փորձագետներն են թիրախավորվում. նոր տեղեկատվական արշավ ․ «Փաստ» ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթում ո՞վ կհաղթի արդար ընտրությունների դեպքում․ «Փաստ» Նախագիծը դեռևս չի մշակվել. ի՞նչ որոշումներ են կայացվել Սահմանադրության փոփոխությունների հետ կապված, և ի՞նչ հարցեր են քննարկվել․ «Փաստ» «Եթե ունենար նվազագույն տղամարդկություն, արդյո՞ք պետք է ընդհանրապես արթնանար». Արմեն Աշոտյան Նոր աշխարհակարգի կազմաձևման հայտ․ «Փաստ»


«Մի բան եմ եփում, մտածում եմ՝ Գուրգենը սա սիրում էր, տանը լիներ, ուտեր». Գուրգեն Կարապետյանը զոհվել է պատերազմի առաջին օրերին. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Գուրգենն աշխույժ ու ճարպիկ երեխա էր, բայց նաև հանգիստ ու խելոք»,-«Փաստի» հետ զրույցում որդուն այսպես է բնորոշում մայրիկը՝ տիկին Լոլիտան: Ասում է՝ դժվար է մտքերը ի մի բերել և պատմել կրտսեր որդու մասին: Ընկերները նրան Գուշ են կնքել, մայրիկը հավելում է՝ տանը նրան Գուրգեն էինք կոչում: Գուրգենի դպրոցական կյանքը վեց տարեկանից է սկսվել, տիկին Լոլիտայի խոսքով՝ սիրել է դպրոցը, հաճույքով հաճախել:

«Սկզբում գերազանցիկ էր, հետո, երբ մեծացավ, արդեն գերազանց չէր սովորում, բայց նորմալ գնահատականներ էր ստանում դպրոցում: Շատ էր սիրում մաթեմատիկան: Բոլոր առարկաները սովորում էր, քանի որ պետք է սովորեր, սակայն իր ձգտումն ու սերը դեպի մաթեմատիկան էր: Հետո արդեն իրեն ուղարկեցինք շախմատի դպրոց: Շախմատը շատ էր սիրում»,-նշում է զրուցակիցս: Հետաքրքրություններ ուներ նաև սպորտի հանդեպ. «Կարճ ժամանակահատված լողի է հաճախել, այլ սպորտաձևերի հանդեպ ևս անտարբեր չէր, սակայն շախմատի դասերը բաց չէր թողնում, դա իր տարերքն էր»:

Գուրգենը եղել է առաջին կարգի շախմատիստ, արժանացել մեդալների և գավաթների: Իններորդ դասարանն ավարտելուց հետո սկսել է ուսանել Աբովյան քաղաքի պետական քոլեջում. հաշվապահություն է ուսումնասիրել: «Քոլեջում երեք տարի սովորելուց հետո զորակոչվել է ծառայության: Որևէ բուհ չընդունվեց, ասաց՝ գնամ, ծառայեմ, կվերադառնամ ու հետո կընդունվեմ: Ցանկանում էինք, որ բարձրագույն կրթությունն էլ շախմատի գծով շարունակի: Պլաններն այդպիսին էին»: Գուրգենին հոգեհարազատ էր թվերի աշխարհը, մաթեմատիկան, շախմատը նրա տարերքն էին: 2020 թ. հունվարի 31-ին Գուրգեն Կարապետյանը զորակոչվել է զինծառայության, ի սկզբանե ծառայել է Ջրականում, եղել է դիպուկահար:

«Ուզում էր ծառայել, ուրախ ու զվարթ գնաց բանակ: Նախքան զորակոչվելը՝ վերջին մեկ ամսվա ընթացքում ընկերներով իրար բանակ էին ճանապարհում, ասում էին՝ բոլորով գնում ենք ծառայության, հետո նույն ամսում էլ կզորացրվենք ու կվերադառնանք»: Մայրիկի խոսքով, ծառայության ընթացքում երբեք որևէ բանից չի տրտնջացել, չի դժգոհել: «Ամեն օր զանգահարում էր, զրուցում էինք: Ամեն ինչից գոհ էր, նոր ընկերներ էր ձեռք բերել, լավ հարաբերություններ հաստատել բոլորի հետ: Միայն մեկ անգամ ենք իր մոտ գնացել և իրեն տեսել, փետրվարն էր՝ իր երդման արարողության օրը: Հետո արդեն չստացվեց, քանի որ քովիդն էր տարածվում, տեսակցություններն ու այցերը թույլ չէին տալիս: Բայց ամեն օր իր հետ զրուցել ենք»:

Մայրիկն անգամ ժամն է հիշում, թե երբ է խոսել որդու հետ վերջին անգամ: «Սեպտեմբերի 25-ին ժամը 12-ին զանգահարեց ինձ: Բարձրացել էր դիրքեր: Ամեն անգամ, երբ դիրքեր էին բարձրանում, զանգում էր և ինձ ասում՝ մա՛մ, տեղավորվենք, ես քեզ էլի կզանգեմ: Այդ օրն առավոտյան զանգեց, խոսեցինք, երեկոյան էլ պիտի զանգահարեր, բայց էլ զանգ չստացանք: Բնական է՝ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, սպասում էինք Գուրգենիս զանգին, բայց էլի զանգ չստացանք: Հիշեցի, որ երբեմն լինում էր, ուշ էր զանգահարում, զբաղված էին լինում: Իսկ սեպտեմբերի 27-ին, երբ իմացանք, որ պատերազմ է, արդեն մենք էինք իրեն անդադար զանգահարում, բայց կապերը կորան»: Գուրգենը զոհվել է պատերազմի հենց առաջին օրը, ամեն դեպքում այդ են փաստում ընտանիքին փոխանցված տեղեկությունները:

«Բոլորը զոհվել են, ովքեր այդ պահին եղել են դիրքերում: Ոչ ոք ողջ չէ, որ գոնե գար, նաև պատմեր տղաների մասին, մի բան ասեր, թե ինչ ու ինչպես է եղել: Հետո արդեն ծնողների հետ ծանոթացանք ու շատ մանրամասներ մեկս մյուսին փոխանցեցինք»: Տան կրտսեր որդին ուշ է «վերադարձել» տուն՝ զոհվելուց ութ ամիս անց: «Հայրիկը մի քանի անգամ գնաց Ղարաբաղ, բայց ապարդյուն: Հետո ինքն ու եղբայրն անալիզներ հանձնեցին, որ ԴՆԹ-ի միջոցով կարողանայինք պարզել, թե որտեղ է Գուրգենը: 2021 թ. մայիսին Երևանից զանգահարեցին՝ եկեք, ԴՆԹ-ի միջոցով գտել ենք ձեր երեխուն»: Գուրգենը հուղարկավորված է Արամուսում՝ ընտանեկան գերեզմանատանը: «Առանց Գուրգենիս անասելի ծանր է: Մի բան եմ եփում, մտածում եմ՝ Գուրգենը սա սիրում էր: Երբեմն բարձրաձայն չեմ ասում այդ մասին, բայց ինքս իմ հետ զրուցում եմ՝ երեխես լիներ, ուտեր: Սա երևի բնական բան է: Հիմա ապրում ենք մեր ավագ զավակի համար: Առավոտյան արթնանում ենք, մեր առօրյա հոգսերով ընկնում, ապրում ենք, էլի: Նայում ես շուրջբոլորդ ու հասկանում, որ այս ցավը միայն քեզանով չէ, որևէ բան փոխել չենք կարող, կուզենայինք այդ օրերն ուղղակի ջնջել, ու մեր տղաները մեր կողքին լինեին»,-եզրափակում է տիկին Լոլիտան:

Հ. Գ. - Գուրգեն Կարապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սողացող տնտեսությունը, օրավուր խորացող աղքատությունը՝ իշխանավորների բարգավաճման ֆոնին. «Փաստ»Ո՛չ վախ ունեն, ո՛չ ամոթ. մեկ անձի թատրոն, այդ թվում՝ դատաիրավական համակարգում. «Փաստ»«Երկար լեզվի, իրավիճակը չգնահատելու և ճոռոմաբանության հետևանքով ծուղակի ու փակուղու առաջ ենք»․ «Փաստ»Եվ ո՞վ է մեղավոր կամ պատասխանատու, որ նման վիճակ է․ «Փաստ»Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության․ «Փաստ»Փորձագետներն են թիրախավորվում. նոր տեղեկատվական արշավ ․ «Փաստ»ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթում ո՞վ կհաղթի արդար ընտրությունների դեպքում․ «Փաստ»Նախագիծը դեռևս չի մշակվել. ի՞նչ որոշումներ են կայացվել Սահմանադրության փոփոխությունների հետ կապված, և ի՞նչ հարցեր են քննարկվել․ «Փաստ»Ռուբեն Վարդանյանի պատվերով միջազգային մասնագետները պարզել են Արցախին հասցված վնասները Թշնամին ձգտում է գործել անսպասելիության սկզբունքի ներքո. Աբրահամյան Վարկանիշը հետևողականորեն շարունակում է ընկնել․ «Փաստ» Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը Շվեյցարական երկաթուղին՝ արևային էներգիայի աղբյուր Ֆիքսվել է աղաղակող փաստեր, խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ սպառվել է նիկոլի պիտանելիության ժամկետը.Ավագյան2015թ. մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովը քվեարկությամբ միաձայն ընդունել է.ՇարմազանովՄի հաջողության պատմություն. «ՍտոմԱրթ»՝ ստոմատոլոգիական կլինիկա զրոյից Սյունիքի մարզպետը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, մյուս խոշոր ձեռնարկությունների և ստորագրված հուշագրերի նպատակների մասինԱրտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Նաիրի Սարգսյանը Էջմիածին համայնքում հանդես է եկել բացառիկ դասախոսությամբ «Հարկային հսկողություն» թեմայով Շուշին իր նշանակությամբ մեծ կարևորություն է ունեցել ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլ ամբողջ Հարավային Կովկասի համար. Ռուբեն Վարդանյան Իոնային ուղղորդումը մեծացնում է հաջորդ սերնդի արևային բջիջների կենսունակությունըԱրցախի հարցն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ. Ռուբեն Վարդանյանի ամփոփումը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո աշխարհասփյուռ հայերը մեկտեղվել էին Փարիզում՝ մեկ հարկի տակԻոնային ուղղորդումը մեծացնում է հաջորդ սերնդի արևային բջիջների կենսունակությունը Նիկոլ Փաշինյանը կադրային նոր նշանակում է արել «Եթե ունենար նվազագույն տղամարդկություն, արդյո՞ք պետք է ընդհանրապես արթնանար». Արմեն ԱշոտյանԻնչպե՞ս և ի՞նչ միջոցներով է լրագրող Նիկոլ Փաշինյանը ժամանակին գնել պետնախարար Գագիկ Մարտիրոսյանի բնակարանը. Կարեն Քոչարյան «Անիվ» հիմնադրամը և «Մատենա» միջազգային բիզնես դպրոցը հայտարարում են համագործակցության մասին Երբ սպասել չեք ցանկանում. թերմոպոտ՝ և՛ թեյնիկ, և՛ թերմոս․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՄԱՐՏԻ)․ Երևանում կայացել է «Մոսկվայի տան» բացումը․ «Փաստ»Նոր աշխարհակարգի կազմաձևման հայտ․ «Փաստ»Դառը հետհամ. ի՞նչով է հիշվելու Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը․ «Փաստ»Հայ շախմատիստուհիները հաղթանակ են տոնել Եվրոպայի առաջնության չորրորդ տուրում Թեհրանի «տրոյական ձին» Փաշինյանի համար․ «Փաստ»Առաջարկվում է արտոնյալ ժամկետը սահմանել առավելագույնը 24 ամիս․ «Փաստ»Գործող վարչակարգը վերջին շրջանում հուսահատ ճիգեր է գործադրում՝ վարկաբեկելու մեր բանակը և զինվորականներին. Ավետիք Չալաբյան «Մեր ամենաթանկին ենք կորցրել, բայց ուժ է տալիս այն, որ իր բոլոր զինվորները եկել ու իրենց ծնողներին են հասել». հրամանատար Արմեն Գրիգորյանն անմահացել է Ջրականում․ «Փաստ»Ո՞վ և ինչպե՞ս հանձնեց Շուշին. ուշագրավ փաստեր Էրդողանը հաստատել է՝ Ստամբուլին, Անկարային և այլ քաղաքներին ավերիչ երկրաշարժ է սպառնում Ի՞նչ աժիոտաժի մեջ են․ «Փաստ»Փակուղային շղթա. հազիվ թե չի գիտակցում իր արածի հետևանքները․ «Փաստ»«Արևմուտքի կողմից Հայաստանի իշխանություններին խիստ հրահանգ է իջեցվել»․ «Փաստ»«Մենք չենք զարմանում Հայաստանի իշխանությունների վարքագծից, որովհետև գիտենք իշխանության գալու նպատակը»․ «Փաստ»Ինչո՞ւ քամուն տվեցին «թավշյա» փետուրները․ «Փաստ»«Իրավիճակ է փոխվել». էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը․ «Փաստ»Արևմուտքից «հյուրեր» են սպասվում․ «Փաստ»Վարկանիշը հետևողականորեն շարունակում է ընկնել․ «Փաստ»Թատրոնի դեմ այս քայլն ուղիղ հարված է հայ մշակույթին․ Մանե Թանդիլյան ԵԽԽՎ հանձնաժողովը Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ հայտարարություն է ընդունել «Ապրելու երկիրն» ակտիվացրել է իր քաղաքական գործունեությունը