Yerevan, 06.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Գերմանիայում միակ հայ ավտոարշավորդն եմ, կցանկանամ, որ հայերը հետևեն իմ օրինակին․ Աբու Դաբիի 6-ժամյա մրցավազքի TCR դասի հաղթող Արթուր Գորոյանը Հայաստանում էր՝ կիսվելու իր փորձով ու տպավորություններով

Sport

Սեղմեք  ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան այս տարի առաջին անգամ ներկայացրել է հայ մրցարշավորդ Արթուր Գորոյանին, ով տարին սկսել է կարևոր հաղթանակով։ Նա հաղթանակ է տարել Աբու Դաբիի 6-ժամյա մրցավազքի TCR դասում։ Գերմանական «Շարկի ռեյսինգ» թիմի  հայազգի մրցարշավորդը Հայաստանում էր և հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, որին ներկա էր նաև Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանը, պատմել է իր անցած ուղու, հետագա պլանների և ավտոսպորտի հայաստանյան հեռանկարների մասին։

Արթուր Գորոյանը 10 տարուց ավելի է, ինչ զբաղվում է այս սպորտաձևով և մրցումների մասնակացում է  հիմնականում Գերմանիայում։

Հայ ավտոարշավորդը ծնվել է Ջավախքում, ապրում է ՌԴ-ում, հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։ Մարզական կարիերան սկսվել է 2009 թվականին կարտինգում, որի արդյունքում դարձել Է Ռուսաստանի չեմպիոն: Այնուհետև, նա հանդես է եկել GT1, GT2, GT3 մրցումներում։ 2013 թվականին ստացել է C կարգի լիցենզիա, որը նրան թույլ է տվել հանդես գալ առաջին կարգի միջազգային մրցումներում։ Հիմա արդեն Արթուր Գորոյանը B կատեգորիայի միջազգային արտոնագիր ունի։  Գորոյանը թիմակից արշավորդ Ռոմանով Մավլանովի հետ հաղթանակ է տարել հունվարի 21-ին Աբու Դաբիում (ԱՄԷ) կայացած TCR շարքի 6-ժամյա մրցավազքում: Նա 6 վայրկյան շուտ է կարողացել ավարտել հիմնական մրցակից «Wolf – Power Racing»-ի անձնակազմից։

Մարզիկը համոզված է, որ Հայաստանում թեև պաշտոնապես չկան ավտոարշավային մրցումների համար նախատեսված վազքուղիներ, սակայն մեր երկրում միանգամայն հնարավոր է զարգացնել այս ավտոսպորտը։

«Իմ կաևոր նպատակը սպորտի հանրայնացումն է և որպես հայ շատ կցանկանայի սպորտը հանրայնացնել հենց Հայաստանում։ Բայց կարևոր է նաև, որ Հայաստանի մասին լսեն ամբողջ աշխարհում։ Պետք է նշեմ, որ Գերմանիայում ես միակ հայ ավտոարշավորդն եմ, ցուցակներում միշտ գրվում է իմ հայկական ազգանունը, կուզենայի, որ մյուս հայերը ինձնից նույնպես օրինակ վերցնեին և հայկական ներկայացվածություն ունենան իրենց երկրներում»,- ասաց Արթուր Գորոյանը։

Հայ մրցարշավորդը նշեց, որ վերջին մրցավազքը, որ տեղի ունեցավ Աբու Դաբիում և որտեղ նա հաղթանակ տարավ, նույնպես Հայաստանը ճանաչելի դարձնելու նպատակն էր հետապնդում։

«Նպատակը հենց դա էր, որ հայ մարզիկները հանդես գան հայկական արտոնագով ու հայկական դրոշի ներքո»,- ասաց Արթուրը։

Մարզիկը նշեց, որ մտադրություններ ունի նպաստելու Հայաստանում ավտոսպորտի զարգացմանը։ Նա ասաց, որ Հայաստանում կա հնարավորություն, կա ֆեդերացիա, կա կարտինգ։ Երեխաները կարող են զբաղվել կարտինգով, մրցել, սկսել քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Այս մարզաձևում հսկայական ներուժ կա, և հայ արշավորդները կարող են լավ արդյունքների հասնել։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք մարզիկը մտադրություն չունի տեղափոխվել և բնակություն հաստատել Հայաստանում։

«Գիտեք, մրցույթների բնույթը այնպիսին է, որ ես միշտ տեղից տեղ եմ գնում՝ Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, բայց ամենուր ելույթ եմ ունենում Հայաստանի դրոշի ներքո և հենց դա է իմ տունը»,- ասաց նա։

Ավտոարշավորդը խոսեց նաև իր մարզական կարիերայում գրանցած լավագույն նվաճան մասին, նշելով, որ դա 2013 թ. Նյուրբուրգրինգում 4 ժամանոց մրցաշարն էր, որտեղ զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

«Իսկ եթե հուզական առումով խոսեմ, ապա պետք է նշեմ Աբու Դաբիի մրցաշարը, որտեղ ներկայանում էինք հայ թիմով, հայկական դրոշով, հայ պիլոտներով։ 2013 թ-ի մրցաշարը գերմանական թիմով էր, որտեղ ես միակ հայ պիլոտն էի։ Ինձ բավական հաճախ են հարցնում՝ ինչ է պետք անել այս սպոտով զբաղվելու համար։ Գիտեք, այնպիսի տպավորություն է, որ երիտասարդները շատ չեն փնտրում և փորձում հասկանալ, թե ինչ գոյություն ունի։ Առաջն հերթին կա ավտոսպորտի ֆեդերացիա, ավտոակումբներ, որտեղ կարող են դիմել և սկսել իրենց կարիերան»,- նշեց Արթուրը՝ հույս հայտնելով ապագայում Հայաստանում տեսնել ավտոսպորտի զարգացման համար որակապես լավ պայմաններ։

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանը իր հերթին ընդգծեց, որ այսօր Հայաստանում ավտոսպորտը նոր փուլ է մտնում և նոր հեռանկարներ կարող են բացվել։

«Քանի որ ավտոսպորտի հիմքը կարտինգն է, Հայաստանում սկսվելու են կարտինգի պարապմունքներ  և նախատեսում ենք հանդես գալ Դուբայի 24-ժամյա մրցաձևում,  աշխատելու ենք, որ այստեղ Հայաստանը թիմ ունենա ու Արթուր Գորոյանը ևս իր ներդրումն է ունենալու այդ մրցարշավի մեջ։ Մրցաշարին մասնակցելու են միայն հայկական պիլոտներ։ Մեր երկրում զարգանում է դրիֆտ սպորտաձևը ու այս տարի ունենք 5-6 մրցարշավ»,- ասաց Մանուկյանը։

Խոսելով Հայաստանում ավտոսպարտի զարգացման համար անհրաժեշտ պայմանների մասին, ֆեդերացիայի նախագահն ասաց․

«Մեր երկիրը այսօր գտնվում է ավտոսպորտի զարգացման առումով մի փոքր ցածր մակարդակի վրա, որովհետև չունենք համապատասախան ստանդարտներով մրցուղի։ Ավտոմոբիլային ֆեդերացիան  ջանքեր է գործադրում, որպեսզի Հայասանում կառուցվեն համապատասխան մրցուղիներ, ենթակառուցվածքներ՝ ավտոսպորտի զարգացման համար։ Ֆեդերացիան ծրագիր է  պատրաստում կառավարությանը ներկայացնելու համար։ Ներկա պահին համապատսխան պայմաններ չունենալու պատճառով Վրաստանում ենք իրականացնում պարապմունքները։ Ավտոսպորտի համար համապատասխան վազքուղիները բավականի թանկ արժեն, ներդրումները սկսում են 1մլն դրամից մինչև 50 մլն եվրո։ Հայաստանում «Ֆորմուլա 3-ի» մինիմալ ստանդարտներին համապատասխան վազքուղի ունենալու համար մինիմում 5-6 մլն եվրո է անհրաժեշտ»։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal