Երևան, 06.Հունիս.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Զուսպ էր, համեստ, խելացի ու հավասարակշռված». Սլավիկն օգնության է հասել շրջափակման մեջ ընկած ընկերներին և զոհվել Հադրութում․ «Փաստ» Դիվանագիտական, արարողակարգային ուղերձներն ու հեռուն գնացող հավակնությունները․ «Փաստ» «Եթե նուրբ հարցերի շուրջ անլուրջ վերաբերմունքը շարունակվի, աղետալի հետևանքներ են լինելու»․ «Փաստ» «Կրկին գործ ունենք կեղծիքների հետ. ներկայացված թվերը, տնտեսական ու հարկային քաղաքականությունը միֆեր են»․ «Փաստ» Իսկ Արցախը հանձնելու և Հայաստանը կտոր-կտոր անելու մանդատ ունե՞ք․ «Փաստ» Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր...․ «Փաստ» Մեղավորներ «նշանակելու» նոր շոու է սպասվում․ «Փաստ» Դատավարությունը կարող է «ռեկորդներ» գրանցել․ «Փաստ» Շառլ Միշելի հայտարարությունը մնացել է «օդո՞ւմ»․ «Փաստ» Նոր պատժամիջոց Ռուսաստանի նկատմամբ. ի՞նչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար․ «Փաստ»


«Զոհվելուց հետո անգամ ամեն րոպե տան մեջ իրեն զգացել ենք, ցույց է տալիս, որ մեր կողքին է». ամեն տեղ արդարություն փնտրող Էլվիսն անմահացել է Շուշիում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօրվա պատումի հերոսի մայրիկի՝ տիկին Քլարիսի հետ զրույցի ընթացքում նա ասաց, որ Էլվիսի մասին շատ բան կարող եմ իմանալ նաև տարիներ առաջ «Շողակաթ» հեռուստաընկերության՝ 7 տարի առաջ պատրաստած «Բարու զինվորիկ» տեսանյութը դիտելով:

«Աստված է ինձ պահում, Աստծուն չեմ կարող դավաճանել, որովհետև ես նրա զինվորիկն եմ փոքրիկ: Շատ եմ սիրում եկեղեցին և մայրիկին եմ շատ սիրում: Ցանկանում եմ, որ եկեղեցիներն ավելի շատանան, որ մարդիկ ձգտեն դեպի լավը, դեպի բարին»,-սրանք Էլվիսի խոսքերն են, երբ նա խոսում է Աստծո ու եկեղեցու մասին: Էլվիսը ռեժիսոր էր, դերասան, սովորել էր Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում, սովորելուն զուգընթաց աշխատում էր, այդ թվում՝ նաև «Բումբումիկում»: Փոքրուց երգել է, մասնավորաբար՝ Սուրբ Կարմրավոր եկեղեցու հոգևոր երգչախմբում:

«Հիմա էլ եկեղեցում՝ վարագույրի հետևում, որպես մասունք, իր հագուստը պահում են, այն որևէ մեկը չի հագնում,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քլարիսը:- Դեռ մանկությունից կրակ էր: Դպրոցական տարիներին գերակտիվ երեխա էր: Անգամ այդ տարիքից արդար էր, ամեն տեղ արդարություն էր փնտրում: Դերասանական ու ձայնային տվյալներ ուներ, կազմակերպչական ձիրք: Դպրոցում երբեմն բարկանում էր, երբ անտեսվում էր, իր ունակությունները չէին նկատում: Ու նաև այդ պատճառով եկավ մի տարիք, երբ լավ չսովորեց: Հետո, իհարկե, փոշմանել էր, ասում էր՝ ինչո՞ւ չէի սովորում»: Զրույցների ժամանակ ուսուցիչները հաճախ են ասել՝ Էլվիսը երբեմն այնպիսի հարցեր էր տալիս, իր տարիքին ոչ համապատասխան, որ չգիտեինք, թե ինչպես պատասխանենք, որ նախ՝ բոլոր երեխաներին հասկանալի լինի, հետո էլ պատասխանը Էլվիսին բավարարի:

Մայրիկի խոսքով, իր տարիքից ավելի հասուն մտքեր ուներ. «Միշտ ասում էր՝ հայտնի մարդ եմ դառնալու: Ուզում էր ֆիլմեր նկարահանել, բայց որակյալ, ճաշակով: Ասում էր՝ դերասանն էլ պետք է իր տեղում լինի, լուրջ դերեր խաղա»: Տիկին Քլարիսն ասում է՝ որդու առաջին բառերը երգերն էին. «Պետք է օրորոցայիններ երգեի կամ էլ ուղղակի դասական երաժշտություն միացնեի, որ քներ: Սիրում էր որակյալ երաժշտություն ու ֆիլմեր: Քոլեջ ընդունվելիս իրեն հարցրել էին՝ գիտե՞ս, թե ում անունն ես կրում, ասել էր՝ այո, ռոքնռոլի արքայի՝ Էլվիս Փրեսլիի: Հարցրել էին՝ իսկ կարո՞ղ ես ինչ-որ բան երգել, դրական պատասխան էր տվել ու «Ով սիրուն, սիրուն» երգն էր կատարել: Քոլեջում մինչև հիմա այդ քննությունը հիշում են»: Էլվիսի ժամկետային զինծառայությունն անցել է Եղնիկներում՝ 2017-2019 թվականներին: «Մի օր մի տրտունջ չեմ լսել, մի օր ախ չի ասել: Հակառակը՝ իր ցանկացած պատմություն լի էր հումորով: Անգամ պատերազմի օրերին, երբ արդեն կռվի դաշտում էր, հումորներ էր անում: Երբեմն մոռանում էի, որ կռվի դաշտում գտնվող երեխու հետ էի խոսում»:

Մայրիկն ասում է՝ երբ պատերազմը սկսվեց, վստահ էր, որ Էլվիսը կմեկնի Արցախ: «Մեծ եղբորը չթողեց, ինչպես ասում են, «տեղից շարժվել»՝ դու մամայի մոտ մնա: Ինձ սկզբում խաբեց, ասաց, որ իրեն կանչել են զինկոմիսարիատից, որ իր զինվորական գրքույկը տամ, աշխատանքի տեղն էլ էր նույնն ասել: Երբեք ոչ մի հարցում չի խաբել, բացի այդ մեկ դեպքը: Երբ արդեն գնացինք իրեն ճանապարհելու, այդ ժամանակ նոր միայն ասաց՝ մա՛մ, կամավոր եմ գնում: Սկզբում Ստեփանակերտից հասել են Ակնա: Ամբողջ ճանապարհին հայրենասիրական երգեր երգելով հասել են Արցախ, բազմաթիվ տեսանյութեր ու լուսանկարներ ունենք»: Պատերազմի ողջ ընթացքում Էլվիսը զանգահարել է մայրիկին, բայց երբ տեղափոխել են Շուշի, զանգերը դադարել են, այն էլ՝ այն պատճառով, որ մայրիկը հանկարծ պատերազմի ձայները չլսի:

«Բոլոր կողմերից պայթյունների ձայներ էին լսվում, Շուշիից չի զանգահարել, որ այդ ձայները չլսեմ: Նոյեմբերի 6-ի առավոտյան գրել էր՝ մա՛մ, ձեզ շատ սիրում եմ, կներեք, որ չզանգեմ, ուղղակի կապ չկա: Այդ գիշերն իրենց արթնացրել ու Շուշի էին տարել: Վերջին նամակից հետո որքան զանգահարեցի, արդեն հեռախոսն անջատված էր... 70 հոգու տանում են Շուշի, այնտեղ առաջինն իրենց հրամանատարն է զոհվում՝ Արմենը: Չէին ասել, որ Շուշի են գնում, ընդամենն ասել էին, որ առաջադրանք ունեն, ու դրանից հետո արդեն շատերին տուն կուղարկեն, կամ էլ կիջնեն հանգստանալու: Ինքը հրամանատարի հետ առաջ է գնում, հետո, երբ հրամանատարը զոհվում է, մյուս տղաները նահանջ են կատարում, զանգում են Էլվիսին, թե՝ հետ արի, ասում է՝ էլ չեմ կարող, բոլոր կողմերից կրակում են: Փոխանցում են, որ տղաներից երկուսն էլ, երբ հրամանատարին օգնության են գնացել, վիրավորվել են, իրենց օգնի, ասում է՝ իրենցից արդեն ահագին հեռու եմ»:

Որպես Էլվիսի մահվան օր նշվում է նոյեմբերի 11-ը՝ հիմնվելով նոյեմբերի 9-ին և 10ին գործընկերներից մեկին կատարած զանգերի վրա: «Մահվան թղթում էլ նշվել է նոյեմբերի 11-ը: Գուցե նոյեմբերի 10-ին է զոհվել: Ամբողջ աբսուրդն այն է, որ հրադադարից հետո է զոհվել, մինչ դա ողջ է եղել: Թշնամու պատրաստած մի ռեպորտաժից կադրեր էին ուղարկել, մեծ տղաս է նայել, ինձ ցույց չտվեց, Էլվիսին ճանաչել էին այդ կադրերում: Ասում են, որ ալիքն է հարվածել, վիրավոր է եղել, հետո խփել են, բայց դե շատ մանրամասներ այդպես էլ չենք իմանա: Գուցե ինքը մի օր որևէ տարբերակով ասի, թե ինչ է պատահել»: Էլվիսը շուտ է տուն «հասել»՝ զոհվելուց մի քանի օր անց, ընկերները փնտրել են ուրիշ տղայի, սակայն Էլվիսին են «գտել»: Մայրիկն ասում է՝ որդուն վերջին անգամ չի տեսել: «Իմ բարեկամները չթողեցին, որ բաց հուղարկավորենք, բայց երեխուս դեմքին ոչինչ չէր եղել, ինչո՞ւ պիտի նրան չտեսնեի, մատներին չկպնեի: Բայց այդ ժամանակ չառարկեցի, որ բացեն, դեմքը տեսնեմ: Էլվիսիս նման համեստ տարա ցավս»:

Մայրիկի զգացողությամբ, կրտսեր որդին իր համար բացակա չէ. «Զոհվելուց հետո անգամ ամեն րոպե իրեն տան մեջ զգացել ենք, անընդհատ նշաններ է ուղարկում մեզ, ցույց տալիս, որ մեր կողքին է: Չի ուզում, որ լացենք: Սիրում էր, երբ մազերս հարդարում էի, ամեն ինչ տեղը տեղին էր, հիմա նույնն անում եմ, որովհետև գիտեմ՝ իրեն դուր չի գա, եթե անխնամ լինեմ: Միշտ ասում էր՝ իմ գլամուր մաման ես: Հիմա էլ, երբ իր մասնակցությամբ տեսանյութերն եմ դիտում, ինձ թվում է՝ ողջ է, մի ժամից կամ էլ երեկոյան տուն կգա»: Մեր զրույցը եզրափակում ենք, երևի թե, բոլոր տղաների հետ կապված ընդհանուր մի մտքով՝ որքան էլ պատմենք, որքան էլ խոսենք, քիչ կլինի, ասելիքը կիսատ կմնա, ինչպես հազարավոր տղաների կյանքը կիսատ մնաց, քանի որ նրանք գնացին գիտակցված անձնազոհության՝ հանուն գաղափարի, հանուն հայրենիքի:

Հ. Գ. - Էլվիս Իսրայել յանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Տիգրան Մեծ» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում, մայրիկի խոսքով՝ իր մյուս եղբայրների կողքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սահմանային ութ գյուղերի հանձնումով Հայաստանը կմասնատվի, կքայքայվի և կոչնչանա. Արմեն Մանվելյան «Զուսպ էր, համեստ, խելացի ու հավասարակշռված». Սլավիկն օգնության է հասել շրջափակման մեջ ընկած ընկերներին և զոհվել Հադրութում․ «Փաստ»Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է. Ռուբեն Վարդանյան Հայաստանն ու Արցախը միայն Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ կարող են միշտ պաշտպանվել թշնամի Ադրբեջանից ու Թուրքիայից. Խաչիկ ԱսրյանԴիվանագիտական, արարողակարգային ուղերձներն ու հեռուն գնացող հավակնությունները․ «Փաստ»Երիտասարդության պալատը ոչ միայն իր ժամանակաշրջանի համարձակ ճարտարապետական լուծում ունեցող շենք էր, այլև Երևանի խորհրդանիշներից մեկը. Մանե Թանդիլյան «Եթե նուրբ հարցերի շուրջ անլուրջ վերաբերմունքը շարունակվի, աղետալի հետևանքներ են լինելու»․ «Փաստ»«Կրկին գործ ունենք կեղծիքների հետ. ներկայացված թվերը, տնտեսական ու հարկային քաղաքականությունը միֆեր են»․ «Փաստ»Իսկ Արցախը հանձնելու և Հայաստանը կտոր-կտոր անելու մանդատ ունե՞ք․ «Փաստ»Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր...․ «Փաստ»Մեղավորներ «նշանակելու» նոր շոու է սպասվում․ «Փաստ»Դատավարությունը կարող է «ռեկորդներ» գրանցել․ «Փաստ»Շառլ Միշելի հայտարարությունը մնացել է «օդո՞ւմ»․ «Փաստ»Նոր պատժամիջոց Ռուսաստանի նկատմամբ. ի՞նչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար․ «Փաստ»Բացառիկ․ Backstage-ը ներկայացնում է Գոռ Վարդանյանի նոր ֆիլմի՝ «Սարոյան եղբայրների» նկարահանման ամենահետաքրքիր կադրերը (տեսանյութ, լուսանկարներ) Մրցանակ՝ «կանաչ» առևտրի և «կանաչ» տնտեսությունների զարգացմանը նպաստելու համարԻնչո՞ւ է Արայիկ Հարությունյանը լեգիտիմացնում ադրբեջանական անցակետը«Մի դրամիկի ուժը»․ բարեգործում են Idram Junior-ի օգտատերերըIntent.ai-ի նորարար AdTech լուծումները Համաշխարհային էներգետիկայի մեջ ամենամեծ ներդրումները արևային ոլորտում են Շրջակա միջավայրի պահպանությունը պետք է դառնա մեր արժեհամակարգի մի բաղկացուցիչ մաս. Հասմիկ Մկրտումյան Տարանտինո և Չեխով․ երկխոսություններ ոչնչի մասին Ակբա Լիզինգի պորտֆելը ռեկորդային աճ է գրանցել «Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանի կարծիքով բենզինի գների վայրիվերումները միջազգային շուկաներում տեղի ունեցող փոփոխություններով պայմանավորելը սխալ է Պատերազմը կանգնեցնելը հնարավոր դարձավ միայն Ռուսաստանի ղեկավարության ջանքերով. Գագիկ Ծառուկյան Հայ-չինական գործընկերային հարաբերությունների զարգացումը՝ առաջնահերթություն Shtigen Group-ի համար Գյումրիում անցկացրեցինք «Հայաքվե» նախաձեռնության մարզային քարոզարշավի առաջին հանրային միջոցառումը. Ավետիք ՉալաբյանԵրևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի առնչությամբԿարծում եմ՝ ուշադրության արժանի մոտեցում է, եթե հաշվի ենք առնում այսօրվա բանակցային տխուր իրողությունները. Մանե Թանդիլյան Բարանովիչի կենտրոնում հայտնվել է ինքնավար լիցքավորման կայան. Ո՞վ է քաղաքին նման նվեր տվել Մեր իշխանության պարագայում ընդդիմությունը պետք է գա և խելոք աշխատի․ Մեսրոպ Առաքելյան Անկլավների հանձնմամբ Նիկոլը կմասնատի Հայաստանը Չարենցն ու Տերյանը ` «Իմ» մատենաշարում«Առանց «նշաձողերի» ինքնակործան ընթացքը՝ քաոտիկ արտաքին միջավայրում» թեմայով քննարկում՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբՊատերից ներս աճած ծառերը. Արամ Մանուկյանի տունը դեռ կիսաքանդ վիճակում էԵրկու մեծ անուն մեկ հասցեում ԼՈՒՐԵՐ․com-ի ծրագրային հաղորդումների կազմը կհամալրվի նոր, նմանը չունեցող Backstage նախագծով Հանուն բնապահպանական արդարության Google-ը ԱՄՆ-ում արևային մարտկոցներ կտեղադրի աղքատների համար ԶՊՄԿ աշխատակիցը ատլետիկա մարզաձևի ՀՀ եռակի չեմպիոն Բաշլիկ. գլխաշո՞ր, գլխա՞րկ, թե՞ զինվորական հագուստի տարր․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒՆԻՍԻ)․ Բիրտ ուժով բազմաթիվ քաղաքացիներ են բերման ենթարկվել․ «Փաստ»Հանգամանքների վրակառուցված տնտեսությունները երկարաժամկետ հեռանկարում ապագա չունեն․ «Փաստ»Իշխանություններին հատկապես զայրացնում են հայրենասեր մարդիկ․ «Փաստ»Հրահանգել եմ հեռացնել ԱԺ բոլոր ավտոմեքենաների ապակիները մգեցնող թաղանթները, այդ թվում՝ ինձ սպասարկող մեքենաներինը․ Ալեն Սիմոնյան Պահը ճակատագրական է, հապաղումը հանգեցնելու է անդառնալի հետևանքների․ «Արցախի անվտանգության եվ զարգացման ճակատ» «Փաշինյանը միշտ կատարում է այն խնդիրը, որ իր առջև դնում է գլոբալիստական էլիտան»․ «Փաստ»«Հայաքվե»-ի մեր մարզային քարոզարշավը սկսում ենք Գյումրիից. Ավետիք Չալաբյան Երևանում խնդիրները չեն լուծվում, քանի որ գործ ունենք սիրողական կառավարման հետ. Տիգրան Սահակյան Կկանոնակարգվի կենսաբանական ակտիվ հավելումների վաճառքը, խախտումների դեպքում կսահմանվեն վարչական տույժեր. նախագիծ․ «Փաստ»Երևանի ճանապարհների վիճակը ամենախայտառակն է ամբողջ Հայաստանում. Մեսրոպ Առաքելյան