Երևան, 25.Մարտ.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության․ «Փաստ» Փորձագետներն են թիրախավորվում. նոր տեղեկատվական արշավ ․ «Փաստ» ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթում ո՞վ կհաղթի արդար ընտրությունների դեպքում․ «Փաստ» Նախագիծը դեռևս չի մշակվել. ի՞նչ որոշումներ են կայացվել Սահմանադրության փոփոխությունների հետ կապված, և ի՞նչ հարցեր են քննարկվել․ «Փաստ» «Եթե ունենար նվազագույն տղամարդկություն, արդյո՞ք պետք է ընդհանրապես արթնանար». Արմեն Աշոտյան Նոր աշխարհակարգի կազմաձևման հայտ․ «Փաստ» Դառը հետհամ. ի՞նչով է հիշվելու Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը․ «Փաստ» Թեհրանի «տրոյական ձին» Փաշինյանի համար․ «Փաստ» Առաջարկվում է արտոնյալ ժամկետը սահմանել առավելագույնը 24 ամիս․ «Փաստ» «Մեր ամենաթանկին ենք կորցրել, բայց ուժ է տալիս այն, որ իր բոլոր զինվորները եկել ու իրենց ծնողներին են հասել». հրամանատար Արմեն Գրիգորյանն անմահացել է Ջրականում․ «Փաստ»


Արտաքին քաղաքականությունը պետք է ծառայի ոչ թե չարակամների թիվն ավելացնելուն, այլ, ընդհակառակը, ընկերների թիվը առավելագույնի հասցնելուն. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

ritmeurasia.org-ը «Ինչու է Հայաստանին պետք ՀԱՊԿ առաքելությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ ՀԱՊԿ առաքելությունը կարող է արագ տեղակայվել Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված լինի դրանում։ Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ՝ դեկտեմբերի երկրորդ կեսին, ՀԱՊԿ այն ժամանակվա գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն էր տեսակամուրջի ձևաչափով հրավիրված ասուլիսում հիշեցրել, որ Հայաստանին օգնություն տրամադրելու ՀԱՊԿ առաջարկների կետերից մեկը կազմակերպության առաքելությունը հայ-ադրբեջանական սահման ուղարկելն էր։

Բուն առաջարկությունները սահմանում են առաքելության մանդատը, կազմը, աշխատանքի ժամկետները (երկու ամիս), առաջադրանքները: Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այդ առաջարկները մնում են ուժի մեջ, և վստահություն հայտնել, որ «եթե Հայաստանն անհրաժեշտ համարի կամ որոշի ընդունել միջոցառումների այդ ամբողջ փաթեթը (6 կետ) կամ առանձին կետերը, ապա դա կարելի է կազմակերպել բավականին արագ»: Այսօր, հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը և հատկապես Իրանի վրա հարձակումները, ՀԱՊԿ-ի առաքելությունը պարզապես անհրաժեշտ է դառնում Հայաստանին՝ նույնիսկ հաշվի առնելով ՀԱՊԿ-ի ներսում բանակցությունների դժվարությունները։ Հայաստանի արևմտամետ քաղաքական գործիչները, որոնք դեմ են երկրի անդամակցությանը ՀԱՊԿ-ին, անընդհատ «մոռանում են» ասել, որ հենց այդ անդամակցությունն է թույլ տալիս Երևանին՝ զսպել կազմակերպության որոշ անդամների ուղղակի հակահայկական գործողությունները։ Արտաքին քաղաքականությունը պետք է ծառայի ոչ թե չարակամների թիվն ավելացնելուն, այլ, ընդհակառակը, ընկերների թիվը առավելագույնի հասցնելուն։

ՀԱՊԿ-ից դուրս գալն ակնհայտորեն չի նպաստի նման արդյունքի։ Չպետք է նաև անտեսել այն, որ Կենտրոնական Ասիայի՝ կազմակերպության անդամ երկրները մոտ են Ադրբեջանին և Թուրքիային, ընդ որում՝ ոչ միայն ընդհանուր մշակութային և լեզվական արմատներով։ Փորձագետները իրավացիորեն նշում են, որ ցանկացած կազմակերպությունից դուրս գալը պետք է ենթադրի ավելի լավ այլընտրանքի առկայություն։ Երևանում երբեմն կարծիքներ են հնչում, որ պետք է նախ դուրս գալ, ապա սկսել փնտրել այլընտրանք։ Այդ կարծիքը սկզբունքորեն սխալ է: Հայաստանի անվտանգության մարտահրավերները մշտական են, և անվտանգության նոր համակարգի որոնումը առանց որևէ կոնկրետության անվերջ ձգվելու է։ Պետք է լրջորեն դիտարկել միայն այն մեխանիզմները, որոնք արդեն կան և շատ կոնկրետ են անվտանգությունը «կոշտ» ռեժիմով ապահովելու առումով։ Մնացած բոլոր խոսակցությունները միայն նվազեցնում են Հայաստանի անվտանգության մակարդակը, քանի որ դրանք ենթադրում են ներկայիս՝ թեկուզ շատ թույլ մեխանիզմների քանդում, իսկ դրա դիմաց՝ ոչինչ։

Ընթացիկ իրադարձություններից հետո որոշ հայ քաղաքական գործիչների կողմից քարոզվող առասպելական «Իրանի դաշինքն Արևմուտքի հետ» (որպես Երևանին աշխարհաքաղաքական աջակցություն) արդեն կարելի է անտեսել։ Եթե դիտարկենք հենց արևմտյան այլընտրանքը, ապա այն բացակայում է։ ՆԱՏՕ-ն անգամ Վրաստանում չկա, և խոսելն անիմաստ է, թե կլինի Հայաստանում։ Այն ենթադրությունը, որ Երևանը ինքնուրույն պետք է սկսի ճանապարհը դեպի ՆԱՏՕ, բացարձակապես անլուրջ է, քանի որ շատ կարճաժամկետ հեռանկարում անվտանգությունն ապահովելու համար Երևանին անհրաժեշտ է կոնկրետ աջակցություն «տեղում»։ Ուստի, ստացվում է, որ Հայաստանը, դուրս գալով ՀԱՊԿ «հովանոցի» տակից, անորոշ ժամանակով կմնա առանց որևէ պաշտպանության։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ առաքելության Եվրամիության «մրցակիցներին», ապա նրանց դերը հրադադարի և իրական խաղաղության պահպանման գործում չափազանց անցողիկ է և իրականում որևէ ազդեցություն չի թողնի իրավիճակի վրա։

Պետք է հիշել, որ 2020 թվականի ռազմական գործողությունները դադարեցնելու միջնորդություններից հաջողվածը նոյեմբերի 10-ին կնքված եռակողմ հայտարարությունն էր, և դա, ընդգծենք, ոչ թե ԵՄ-ի, այլ Ռուսաստանի շնորհիվ էր։ Դա եղել է Մոսկվայի միջնորդությամբ և, ըստ էության, ՀԱՊԿ մասնագետների շնորհիվ։ Իսկ հիմա, փաստացի, այն ամենը, ինչ առաջարկում է Արևմուտքը Հայաստանին, վերջինիս իրական թշնամի Թուրքիայի հետ համաձայնության գալու հույսով ՀԱՊԿ-ից դուրս գալն ու Ռուսաստանին իր գլխավոր թշնամի դարձնելն է։ Եվ դա, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան ամենևին էլ չի ցանկանում հաշտվել, բացառությամբ, եթե, թերևս, իր բոլոր նախապայմանները կատարվեն։ Թվում է, թե ՀԱՊԿ-ը կարող է միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում իրավիճակը բարելավելու համար։

Հնարավոր է, որ այդ համատեքստում տարածաշրջանում կայունության ամրապնդման կարևոր քայլերից մեկը կարող է լինել ՀԱՊԿ-ի կողմից Եվրասիական անվտանգության ապահովման նոր մոտեցումներ պարունակող հայեցակարգի առաջարկն ու մշակումը։ Հնարավոր է, որ այդ նախաձեռնությունը ընդունվի առանց ոգևորության։ Ավելին, առայժմ չպետք է հույս դնել դրա վաղաժամ ստեղծման վրա։ ՀԱՊԿ-ի դերի բարձրացումը պահանջում է ոչ միայն նրա գործունեության ակտիվացում արտաքին քաղաքական ասպարեզում, այլ նաև մի շարք այլ խնդիրների լուծման հարցում։ Իսկապես, չափազանց դժվար է օգտագործել ՀԱՊԿ ներկա գործիքները հայ-ադրբեջանական հակամարտության իրողություններում, սակայն Հայաստանի դուրս գալն այդ կազմակերպությունից Երևանին շատ ավելի թանկ կարժենա, քան անդամակցությունը։

Այդ համատեքստում հարկ է հիշեցնել, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն իրենք են առավելագույն հնարավոր «ներդրումը» կատարել կազմակերպության վարկաբեկման գործում՝ 2018 թվականին ձերբակալելով ՀԱՊԿ այն ժամանակվա գլխավոր քարտուղար Յու. Խաչատուրովին: Այնուամենայնիվ, այսօր ՀԱՊԿ-ն ունի միջազգային անվտանգության ոլորտում արդյունավետ գործունեության զգալի ներուժ, հետևաբար կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկիր կարող է հույս դնել գործընկերների և դաշնակիցների աջակցության վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության․ «Փաստ»Փորձագետներն են թիրախավորվում. նոր տեղեկատվական արշավ ․ «Փաստ»ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթում ո՞վ կհաղթի արդար ընտրությունների դեպքում․ «Փաստ»Նախագիծը դեռևս չի մշակվել. ի՞նչ որոշումներ են կայացվել Սահմանադրության փոփոխությունների հետ կապված, և ի՞նչ հարցեր են քննարկվել․ «Փաստ»Ռուբեն Վարդանյանի պատվերով միջազգային մասնագետները պարզել են Արցախին հասցված վնասները Թշնամին ձգտում է գործել անսպասելիության սկզբունքի ներքո. Աբրահամյան Վարկանիշը հետևողականորեն շարունակում է ընկնել․ «Փաստ» Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը Շվեյցարական երկաթուղին՝ արևային էներգիայի աղբյուր Ֆիքսվել է աղաղակող փաստեր, խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ սպառվել է նիկոլի պիտանելիության ժամկետը.Ավագյան2015թ. մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովը քվեարկությամբ միաձայն ընդունել է.ՇարմազանովՄի հաջողության պատմություն. «ՍտոմԱրթ»՝ ստոմատոլոգիական կլինիկա զրոյից Սյունիքի մարզպետը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, մյուս խոշոր ձեռնարկությունների և ստորագրված հուշագրերի նպատակների մասինԱրտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Նաիրի Սարգսյանը Էջմիածին համայնքում հանդես է եկել բացառիկ դասախոսությամբ «Հարկային հսկողություն» թեմայով Շուշին իր նշանակությամբ մեծ կարևորություն է ունեցել ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլ ամբողջ Հարավային Կովկասի համար. Ռուբեն Վարդանյան Իոնային ուղղորդումը մեծացնում է հաջորդ սերնդի արևային բջիջների կենսունակությունըԱրցախի հարցն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ. Ռուբեն Վարդանյանի ամփոփումը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո աշխարհասփյուռ հայերը մեկտեղվել էին Փարիզում՝ մեկ հարկի տակԻոնային ուղղորդումը մեծացնում է հաջորդ սերնդի արևային բջիջների կենսունակությունը Նիկոլ Փաշինյանը կադրային նոր նշանակում է արել «Եթե ունենար նվազագույն տղամարդկություն, արդյո՞ք պետք է ընդհանրապես արթնանար». Արմեն ԱշոտյանԻնչպե՞ս և ի՞նչ միջոցներով է լրագրող Նիկոլ Փաշինյանը ժամանակին գնել պետնախարար Գագիկ Մարտիրոսյանի բնակարանը. Կարեն Քոչարյան «Անիվ» հիմնադրամը և «Մատենա» միջազգային բիզնես դպրոցը հայտարարում են համագործակցության մասին Երբ սպասել չեք ցանկանում. թերմոպոտ՝ և՛ թեյնիկ, և՛ թերմոս․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՄԱՐՏԻ)․ Երևանում կայացել է «Մոսկվայի տան» բացումը․ «Փաստ»Նոր աշխարհակարգի կազմաձևման հայտ․ «Փաստ»Դառը հետհամ. ի՞նչով է հիշվելու Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը․ «Փաստ»Հայ շախմատիստուհիները հաղթանակ են տոնել Եվրոպայի առաջնության չորրորդ տուրում Թեհրանի «տրոյական ձին» Փաշինյանի համար․ «Փաստ»Առաջարկվում է արտոնյալ ժամկետը սահմանել առավելագույնը 24 ամիս․ «Փաստ»Գործող վարչակարգը վերջին շրջանում հուսահատ ճիգեր է գործադրում՝ վարկաբեկելու մեր բանակը և զինվորականներին. Ավետիք Չալաբյան «Մեր ամենաթանկին ենք կորցրել, բայց ուժ է տալիս այն, որ իր բոլոր զինվորները եկել ու իրենց ծնողներին են հասել». հրամանատար Արմեն Գրիգորյանն անմահացել է Ջրականում․ «Փաստ»Ո՞վ և ինչպե՞ս հանձնեց Շուշին. ուշագրավ փաստեր Էրդողանը հաստատել է՝ Ստամբուլին, Անկարային և այլ քաղաքներին ավերիչ երկրաշարժ է սպառնում Ի՞նչ աժիոտաժի մեջ են․ «Փաստ»Փակուղային շղթա. հազիվ թե չի գիտակցում իր արածի հետևանքները․ «Փաստ»«Արևմուտքի կողմից Հայաստանի իշխանություններին խիստ հրահանգ է իջեցվել»․ «Փաստ»«Մենք չենք զարմանում Հայաստանի իշխանությունների վարքագծից, որովհետև գիտենք իշխանության գալու նպատակը»․ «Փաստ»Ինչո՞ւ քամուն տվեցին «թավշյա» փետուրները․ «Փաստ»«Իրավիճակ է փոխվել». էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը․ «Փաստ»Արևմուտքից «հյուրեր» են սպասվում․ «Փաստ»Վարկանիշը հետևողականորեն շարունակում է ընկնել․ «Փաստ»Թատրոնի դեմ այս քայլն ուղիղ հարված է հայ մշակույթին․ Մանե Թանդիլյան ԵԽԽՎ հանձնաժողովը Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ հայտարարություն է ընդունել «Ապրելու երկիրն» ակտիվացրել է իր քաղաքական գործունեությունը Հայաստանը պետք է ակտիվացնի արևային կայանների շինարարությունը «Ոգեզէն» համակարգի երրորդ հավաքը՝ ամփոփԹող իզուր չուրախանան՝ ուղեղս տեղն է, լեզուս տեղն է, դուխս տեղն է․ Ալեն Սիմոնյան Ucom-ն առաջարկում է միանալ շարժական ինտերնետի նոր՝ uDrift 3500 սակագնային պլանին