Երևան, 23.Մարտ.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փակուղային շղթա. հազիվ թե չի գիտակցում իր արածի հետևանքները․ «Փաստ» «Արևմուտքի կողմից Հայաստանի իշխանություններին խիստ հրահանգ է իջեցվել»․ «Փաստ» «Մենք չենք զարմանում Հայաստանի իշխանությունների վարքագծից, որովհետև գիտենք իշխանության գալու նպատակը»․ «Փաստ» Ինչո՞ւ քամուն տվեցին «թավշյա» փետուրները․ «Փաստ» «Իրավիճակ է փոխվել». էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը․ «Փաստ» Արևմուտքից «հյուրեր» են սպասվում․ «Փաստ» Վարկանիշը հետևողականորեն շարունակում է ընկնել․ «Փաստ» «Ոգեզէն» համակարգի երրորդ հավաքը՝ ամփոփ Հայաստանի ապագան կախված է Արցախի ապագայից․ «Փաստ» Ո՞րն է Ռուբեն Վարդանյանի պայքարի ուղին


«Թուրքիան ժամանակ է ձգում. որևէ առարկայական քայլ չի արվել». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ոչինչ չի փոխվել: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կրկին կախված է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքից: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում Թուրքիայից հնչող հայտարարություններին, որոնց հիմքում կրկին նախապայմաններ են: Նախօրեին Թուրքիայի առևտրի նախարարը նշել էր, որ եթե Երևանի ու Բաքվի միջև քաղաքական կայունություն ձեռք բերվի, սահմանային անցակետեր կբացվեն, ինչի արդյունքում կաշխուժանա երկկողմ առևտուրը:

Թուրքագետն ընդգծեց, որ Հայաստանի հետ սահմանների բացում ամենաշատը ցանկանում են Կարսում, ինչով էլ պայմանավորված է նշված հայտարարությունը. «Նա պարզապես Կարսում է արել այդ հայտարարությունը, իսկ Կարսը Թուրքիայի ամենացածր, միջին եկամուտ ունեցող նահանգներից մեկն է համարվում: Կարսեցիները իրենց բարեկեցությունը Հայաստանի հետ սահմանի բացման հետ են կապում»: Նրա խոսքով, թուրք պաշտոնյան ասել է այն, ինչ ասում է այդ երկրի նախագահը կամ ԱԳ նախարարը:

«Ընդհանուր առմամբ, Թուրքիան ուղղակի ժամանակ է վատնում: Թուրքիան սպասում է՝ մինչև Հայաստանը և Ադրբեջանը կարգավորեն հարաբերությունները, որ նոր անցնի գործնական քայլերի: Այսինքն, մինչ այդ Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ ռեալ բան տեղի ունենալ չի կարող: Իսկ ինչ վերաբերում է մեր քաղաքական գործիչների այն հայտարարություններին, ըստ որոնց, հուսով են, թե առանց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման Թուրքիան քայլեր կանի, ուղղակի քաղաքական անհեռատեսության, պրոֆեսիոնալիզմի բացակայության, տարածաշրջանը, Թուրքիային չճանաչելու հետևանքն են: Առնվազն պետք է դիտարկել, թե վերջին 25 տարում հայ-թուրքական հարաբերությունների բացակայության պայմաններում ինչպիսի գործընթացներ են տեղի ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպիսի դիվանագիտական շփումներ են եղել, Թուրքիան ինչպիսի պայմաններ է առաջ քաշել»,-ասաց թուրքագետը՝ շեշտելով այդ գործընթացներում առաջընթացի բացակայության փաստի մասին:

«Մեկ տարի է՝ Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար բանագնացների միջոցով, այսպես ասած, շփում է տեղի ունենում: Այս մեկ տարվա մեջ հարաբերությունների կարգավորմանն ուղղված որևէ առարկայական քայլ չի արվել: Բուն գործընթացը՝ հարաբերությունների կարգավորումը, թողած, Թուրքիան թեմայի շուրջ ջուր ծեծելով է զբաղված: Ինչ-որ հիմար նախագծեր են քննարկում, ինչ-որ կամրջի բացում և այլն: Ժամանակ են ձգում, մինչև Ադրբեջանն ու Հայաստանը հարաբերությունները կարգավորեն: Այս շարքին է դասվում այն հայտարարությունը, թե իբրև «Թուրքիան վերացնում է ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը Հայաստանի հետ»: Ինչ օդային բեռնափոխադրումների մասին է խոսքը այն դեպքում, երբ Թուրքիայից օդային բեռնափոխադրումներ միշտ են եղել: Հայաստանի և Թուրքիայի միջև ավիափոխադրում կա: Թուրքիայից հագուստ բերողներն անհրաժեշտության դեպքում օդանավով են բերել այն, իսկ շինանյութն էլ չեն կարող օդային բեռնափոխադրումների միջոցով բերել, քանի որ թանկ է: Շինանյութն էլ ցամաքային ճանապարհով՝ Վրաստանի միջոցով են բերում: Իրականում «օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելը» մարդկանց աչքին թոզ փչել է նշանակում»,- ասաց նա՝ նկատելով, որ Թուրքիան դրանով Հայաստանի նկատմամբ բարի կամք չի դրսևորել:

«Հայտարարությունների մակարդակով փորձել է կրկին ցույց տալ, թե հօգուտ Հայաստանի ինչ-որ քայլ է արել: Թուրքիան, մեծ հաշվով, վստահելի գործընկեր չէ անգամ իր դաշնակիցների համար, ուր մնաց՝ վստահելի լինի իր հակառակորդի համար: ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ Թուրքիայի հետ խնդիրներ ունեն, Թուրքիան չի կատարում նրանց պահանջները: Ընդամենը մոտ 3 տասնամյակ առաջ օրը ցերեկով նույն Կիպրոսի կեսը զավթել է ու չի վերադարձնում»,նշեց նա: Թուրքիայի գործոնը դիտարկելով այսօր առկա տարածաշրջանային զարգացումների համատեքստում՝ Անդրանիկ Իսպիրյանը շեշտեց. «Ամեն դեպքում, ծանր իրավիճակում ենք: Ամբողջ տարածաշրջանն այս պահին ծայրաստիճան լարված իրավիճակում է, ինչպես ասում են՝ պատերազմից հինգ է պակաս: Կարծում եմ՝ որոշակի շրջանակներում լայնախոհությունն առաջնահերթ կլինի, և լարվածությունն ավելի չի մեծանա: Ինչ վերաբերում է բուն Թուրքիային, ապա, տեսնելով Լաչինի միջանցքի հետ կապված Թուրքիայի ադրբեջանամետ, Ադրբեջանին աջակցող հայտարարությունները, այս պահի դրությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում որևէ դրական հանգամանք արձանագրել չենք կարող»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փակուղային շղթա. հազիվ թե չի գիտակցում իր արածի հետևանքները․ «Փաստ»«Արևմուտքի կողմից Հայաստանի իշխանություններին խիստ հրահանգ է իջեցվել»․ «Փաստ»«Մենք չենք զարմանում Հայաստանի իշխանությունների վարքագծից, որովհետև գիտենք իշխանության գալու նպատակը»․ «Փաստ»Ինչո՞ւ քամուն տվեցին «թավշյա» փետուրները․ «Փաստ»«Իրավիճակ է փոխվել». էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը․ «Փաստ»Արևմուտքից «հյուրեր» են սպասվում․ «Փաստ»Վարկանիշը հետևողականորեն շարունակում է ընկնել․ «Փաստ»Թատրոնի դեմ այս քայլն ուղիղ հարված է հայ մշակույթին․ Մանե Թանդիլյան ԵԽԽՎ հանձնաժողովը Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ հայտարարություն է ընդունել «Ապրելու երկիրն» ակտիվացրել է իր քաղաքական գործունեությունը Հայաստանը պետք է ակտիվացնի արևային կայանների շինարարությունը «Ոգեզէն» համակարգի երրորդ հավաքը՝ ամփոփԹող իզուր չուրախանան՝ ուղեղս տեղն է, լեզուս տեղն է, դուխս տեղն է․ Ալեն Սիմոնյան Ucom-ն առաջարկում է միանալ շարժական ինտերնետի նոր՝ uDrift 3500 սակագնային պլանին Ռուսաստանի հայերի միությունը վերսկսում է Հայաստանի ստեղծագործական միությունների և ԳԱԱ հետ համագործակցությունը Արցախի համար պայքարելու ենք միշտ, քանի կանք ու ապրում ենք. Ռուբեն Վարդանյան Երևանը, ինչպես և ողջ երկիրը, արմատական փոփոխությունների կարիք ունի. Մեսրոպ Առաքելյան Կուտակված լարվածությունը մեղմելու նպատակով․ «Փաստ» Ո՞րն է Ռուբեն Վարդանյանի պայքարի ուղին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը վերազինել է Մանկական քաղցկեղի ու արյան հիվանդությունների կենտրոնը Տարեսկզբի անկումը դեռ որոշիչ չէ․ ինչո՞ւ է հանքարդյունաբերական տարին նվազմամբ սկսվել Մանե Թանդիլյանի շնորհավորական ուղերձը Նովրուզի առթիվ Ռուսաստանի հայերի միությունը շարունակում է աջակցել հայ գիտնականներին Կրասնոյարսկի երկրամասում գործարկվել է Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը Նիկոլը Հայաստանը դարձրել է Արեւմուտքի,Թուրքիայի ու ՌԴ-ի միջեւ առք ու վաճառքի առարկա. Էդուարդ ՇարմազանովԱրարատԲանկը` «Տարվա գործընկեր 2022»Ահազանգ. «Ադրբեջանցիներն առևանգել են Խնձորեսկի բնակչին». Արթուր Գրիգորյան Ի՞նչ կապ ունի նուշը սալորի հետ․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՐՏԻ)․ Պոեզիայի, Տիկնիկային թատրոնի, Անտառների միջազգային օր․ «Փաստ»Հայաստանի ապագան կախված է Արցախի ապագայից․ «Փաստ»Ո՞րն է Ռուբեն Վարդանյանի պայքարի ուղինՈւղղակի վտանգ Ռուսաստանի ամբողջականության համար․ «Փաստ»Էօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս Բանկում Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները փաստաթղթերի եռահատոր ժողովածու են փոխանակել երկրների միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանը Իրանի դեմ հենակետ դարձնելու Արևմուտքի միտումն ակնհայտ է. փուչիկներ, որ կոչված են թաքցնել իրական առաջնահերթությունները․ «Փաստ»Արդիականացվում է պետական գույքի հաշվառման համակարգը. նախագիծ․ «Փաստ»Այս պայմաններում մեզ մնում է միայն դիմադրել, կոշտ հակահարված տալ թշնամու բոլոր սադրանքներին. Ավետիք Չալաբյան «Ասում էին՝ ուժեղ տղա է, այդքան դիմացել է, էլի կդիմանա». վիրավորվելուց հետո Իշխանը վեց օր պայքարել է կյանքի համար․ «Փաստ»36 ժամ ջուր չի լինելու 23 հակաարցախյան թեզ՝ միայն մեկ ասուլիսում․ «Փաստ»Չսիրեց «թավիշն» Այ-Թի-ն, հարցերը թողնում է մայթին․ «Փաստ»«Դատական համակարգն այլևս անկախության որևէ նշույլ չունի»․ «Փաստ»«Պասերով ինչ-որ խաղ է Ալիևի ու Փաշինյանի միջև, որի նպատակը ՌԴ-ի և Իրանի ազդեցությունը չեզոքացնելն է»․ «Փաստ»Ինչպես է միջազգային իրավունքի խեղումը ճանապարհ բացում նորանոր հանցագործությունների համար. արժեզրկման ու հեղինակազրկման ճանապարհին․ «Փաստ»Կուտակված լարվածությունը մեղմելու նպատակով․ «Փաստ»Սիսիանի ընտրությունները՝ իշխանության համար կենաց - մահու կռիվ․ «Փաստ»Ինչպե՞ս են Հովիկ Աբրահամյանի նախկին առանձնատան լուսանկարները հանրայնացվել․ «Փաստ»«Ապրելու երկիրը» վարչախմբին իշխանազրկելու հաջող օրինակներ ունի Օնիկ Գասպարյանին Քոչարյան Անդրանիկի գովեստի խոսքե՞րն են բավարարել․ Աբրահամյան ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Միրզոյան-Լավրով հանդիպումից