Երևան, 17.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումով Փաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան


«Իր ներկայությունը զգում եմ, սպասում եմ իրեն, մտածում, որ մի օր գալու է». Ռաֆայելի ու Մարիաննայի ընտանիքը մեկ տարեկան էր, երբ սկսվեց պատերազմը. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռաֆայելը ծնվել է 1993 թ.-ին Երևանում: Սովորել է Վ. Թեքեյանի անվան թիվ 92 միջնակարգ դպրոցում, ավարտելուց հետո ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: 2014 թ.-ին ծառայության է անցել Ջրականում, եղել է դասակի հրամանատար: Ռաֆայել Մխչյանը մասնակցել էր Ապրիլ յան պատերազմին: Կնոջ խոսքերով, այն ժամանակ զինվորների մեծ մասին կորցրել էր, երկու օր «հողերի» տակ եղել, հազիվ էր փրկվել, գիտեր, թե ինչ բան է պատերազմը: Այս պատերազմի ժամանակ էլ ասում էր՝ տղերքս մենակ են, չեմ կարող իրենց թողնել: Ռաֆայելի մասին պատմում է կինը՝ Մարիաննան: Նրանք ամուսնացել էին 2019 թ.ին, մեկ տարի միասին ապրել Ջաբրայիլում, կինը դպրոցում ուսուցչուհի է աշխատել: Նա Ռաֆայելին այսպես է նկարագրում. «Որպես մարդ՝ առաջին հերթին նվիրված ընկեր էր, բաց սիրտ, կամեցող, բարի, լավ հրամանատար իր զինվորների համար: Եթե սիրտն ուզեին, կհաներ ու կտար: Որպես ամուսին՝ նույնը, կրկնապատիկ ավելի լավը: Ինքն ինձ համար միայն ամուսին չի եղել՝ ընկեր է եղել, հայր: Երեք տարի շփվել ենք որպես ընկերներ, ես ուսանող էի Երևանում, իսկ նա ծառայում էր Ջրականում, այդպես էլ ծանոթացանք: Մեկ տարվա ամուսնացած էինք, երբ պատերազմը սկսվեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարիաննան: 

Հետաքրքրվում եմ՝ ի սկզբանե իմացել է, որ Ռաֆայելը զինվորական է, գաղտնիք չէ, որ այդ մասնագիտությունը հեշտերից չէ, ունեցե՞լ է մտավախություններ. «Սկզբնական շրջանում կային մտավախություններ, կողքից էլ ասում էին, որ սպայի հետ կյանքը կապելը բարդ է, գիտեի բոլոր դժվարությունների մասին, գիտեի, թե ինչ կարող է պատահել, բայց երբեք չէի պատկերացնի, որ կարող է նման մասշտաբի պատերազմ սկսվել, և նման բան կպատահի: Մեկ ամսով արձակուրդ էինք եկել, երբ պատերազմը սկսվեց: Արձակուրդը կիսատ թողեց և ուղևորվեց Արցախ: Շատ դժվարությամբ եմ իրեն բաց թողել, չէի ուզում, որ գնա, բայց ինքն ամեն ինչ արեց, որ մեկնի ռազմադաշտ: Հոգուս խորքում զգում էի, որ սա այն պատերազմն է, որ հնարավոր է` էլ իրեն չտեսնեմ: Ներքուստ ինչ-որ տարօրինակ զգացում ունեի»:

Սեպտեմբերի 28-ին Ռաֆայելը հասնում է Ջրական: «Հոկտեմբերի 1-ի երեկոյան դիրքեր էր բարձրացել: Վերջին անգամ հոկտեմբերի 2-ի ցերեկն է զանգել, ձայներից, կրակոցներից հասկացա, որ դիրքեր է բարձրացել: Վստահ էի՝ եթե ամեն ինչ արեց, որ հասնի Ջրական, չէր կարող դիրքեր չբարձրանալ: Հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն էլ դեպքը եղել է: Ընկել են շրջափակման մեջ: Իր 18 զինվորից միայն երկուսն են փրկվել: Առաջին հրադադարը եղավ հոկտեմբերի 29-ին, այդ ժամանակ դիերի փոխանակում են կատարել: Մարմինը մեզ փոխանցել են նոյեմբերի 18-ին՝ ԴՆԹ-ով հայրիկի հետ համապատասխանելուց հետո: Հուղարկավորությունը նոյեմբերի 23-ին էր՝ Եռաբլուրում»: Ամուսինները դեռ երեխա չունեին, հրաման էր եկել, որ Ռաֆայելը պետք է ծառայությունը շարունակեր Հայաստանում. «Որոշել էինք տեղափոխվել, նոր արդեն երեխա ունենալ, Ջաբրայիլում մի քիչ դժվար էր»: Ի ՞նչն է ուժ տալիս ապրելու:

«Անկեղծ ասած, իր ներկայությունը զգում եմ: Երբ չէի աշխատում, շաբաթը երկու անգամ գնում էի Եռաբլուր, այնտեղ զրուցում էի իր հետ, հանգստանում: Իր ներկայությունը զգում եմ: Ուրիշ որևէ բան ինձ չի օգնում: Մեկ էլ իմ ծնողները, որոնք իմ կողքին կանգնեցին: Աշխատում եմ, տանից դուրս գալիս, որ մտքերս ցրվեն, բայց ամեն պահի իր հետ եմ: Քանի որ իրեն չենք տեսել, սպասում եմ իրեն, մտածում եմ, որ մի օր գալու է»: Մարիաննան իր ապրումները թղթին է փոխանցել, «Սեր, որ պարտվեց պատերազմին» գիրքն ամռանն է լույս տեսել. «Պատմել եմ մեր սիրո մասին, անդրադարձել պատերազմի թեմային: Այդ ժամանակ հանգստանում էի գրելով, չէի աշխատում, չէի կարողանում տանից դուրս գալ, գրելն էր ինձ օգնում»: Ռաֆայելն ընտանիքի ավագ երեխան է, իրենից փոքր քույր ունի: Նրա ծնողները, քույրիկը ներկայումս Ռուսաստանի Դաշնությունում են բնակվում. «Ես Ջավախքից եմ, բայց Ռաֆայելից հետո չցանկացա վերադառնալ այնտեղ: Ցանկացա Եռաբլուրին մոտ լինել: Իմ ու Ռաֆայելի ծնողները միասին տուն գնեցին Երևանում, մնացի այստեղ: Ռաֆայելը շատ լավ ծնողներ ունի, շարունակում ենք շփվել, կապը պահում ենք»:

Հ. Գ. - Արցախի Հանրապետության ՊԲ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի նռնականետային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ռաֆայել Մխչյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Филиал Амио Банка "Арташисян" вновь открытՎերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից․ Տիգրան Աբրահամյան Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԴանակամարտ. նախնադարից մինչև... մարզաձև. «Փաստ»Հաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները