Երևան, 21.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ» Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ» Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ» Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի. ՆԳՆ «Կան մարդիկ ում ներկայությունը ժպտալու առիթ է». Էվա Խաչատրյանի լուսանկարները Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ Ծառուկյան Կիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների․ Տեսանյութ Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա Սողոմոնյան Սևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով


«Վարչապետ կոչեցյալը նպատակ ունի վերացնել բոլոր խոչընդոտները, որ իր տերերին տրված խոստումները կատարի». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում հանրային քրեական հետապնդումներ են հարուցվում մի շարք ընդդիմադիր գործիչների նկատմամբ: Թիրախում են նաև զինվորականները, ՊՆ նախկին պաշտոնյաներ, մեծ ավանդ ունեցող մարդիկ: «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով վերոնշյալ հետապնդումներին, «Փաստի» հետ զրույցում նշել է, որ պետք չէ իրողությունը դիտարկել իրավական հարթության մեջ:

«2018 թ. իշխանափոխությունից հետո Հայաստանում իրավական գործընթացների մասին խոսելն անհեթեթություն է։ Իհարկե, մինչ այդ նույնպես Հայաստանի իրավական համակարգն իդեալական չէր, բայց այն ժամանակ, թեկուզ ոչ լիարժեք, գործում էր հասարակական կարծիք, որի հետ իշխանությունը ինչ-որ չափով հաշվի էր նստում։ Բացի այդ, կային դատավորներ, ովքեր ինքնուրույն էին գործում, և իշխանությունը նրանց չէր հետապնդում։ Հիմա հիշենք, թե ինչ կատարվեց 2018 թվականից հետո»,-«Փաստի» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Թվարկելով այս տարիներին տեղի ունեցած տարբեր դրվագները, հայտարարությունները՝ նա ընդգծեց. «Հիշենք՝ «կա՞ արդյոք որևէ դատավոր, որ ինձ չենթարկվի» հայտարարությունը: Հիշենք հայտնի հեռախոսազրույցը՝ «ուզես, չուզես, կալանք պիտի տաս»։ Հիշենք դատարանների շրջափակումը, «վնգստացող, տեր փնտրող դատավորներին»։ Հիշենք նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ սարքովի քրեական մեղադրանքը, Սահմանադրական դատարանի կազմաքանդումը, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ սարքովի մեղադրանքը, դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելը։ Այս շարքն անվերջ է։ Իսկ Վարդազարյան-Ջհանգիրյան զրույցի բացահայտումն արդեն ամեն ինչ ասում է։ Ջհանգիրյանը բացահայտ հայտարարեց, որ բոլոր քրեական գործերը շինծու են։ Այդ զրույցի բացահայտումից հետո խոսել ինչ-ինչ իրավական գործընթացների մասին, ուղղակի ծիծաղելի է։ Եթե դրան գումարենք նաև, որ ԲԴԽ նախագահ «ընտրվեց» «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այն անդամը, որը «ազնվանում» է վարչապետի նկարին նայելիս, ապա...»:

Ավետիք Իշխանյանն այս համատեքստում է դիտարկում այս փուլում նաև մի շարք դատավորների թիրախավորելու դեպքերը: Խոսքն այն դատավորների մասին է, որոնք, այսպես ասած, իշխանության քիմքին հաճո վարքագիծ չեն դրսևորում: «Արդյունքում ունենք իրավիճակ, երբ արդարադատության նախարար-ԲԴԽ նախագահ տանդեմը վարչապետի հանձնարարությամբ դադարեցնում է չենթարկվող դատավորների լիազորությունները։ Այսպիսով, ունենք նաև իրավիճակ, երբ վարչապետն իր գրպանային՝ իրավապահ կոչվող մարմիններին՝ քննչական կոմիտեին, ազգային անվտանգության ծառայությանը, հակակոռուպցիոն կոմիտեին, գլխավոր դատախազությանը հանձնարարում է գործեր պեղել ընդդիմադիր գործիչների դեմ, որ արդեն կայացած գրպանային դատավորները նույնպես հլու-հնազանդ կատարեն պատվերը։ Այս իրավիճակում ես մեծ հարգանքով եմ հետևում փաստաբանների գործունեությանը, բայց այն բավարար չէ, պայքարը միայն պետք է քաղաքական լինի»,-հավելեց Ավետիք Իշխանյանը:

Վերոնշյալ հետապնդումները հաշվի առնելով՝ իրավապաշտպանը անդրադարձավ իշխանության նպատակներին, որոնք, ըստ նրա, ավելի հեռուն են տանում, քան զուտ տեսարաններ ապահովելու ցանկությունն է: «Նախ՝ իշխանություն ասելով մենք պետք է հասկանանք մեկ անձ՝ վարչապետ կոչեցյալին։ Այլ իշխանություն Հայաստանում չկա։ Մնացածը, այսպես կոչված, պետական, բայց իրականում վարչապետին կից, նրան ենթակա մարմիններ են։ Իսկ վարչապետ կոչեցյալն ունի տոտալիտար, բռնապետական մտածողություն։ Նա չի հանդուրժում որևէ այլ կարծիք, դիրքորոշում։ Վարչապետ կոչեցյալի նպատակը ամբողջ հայ ժողովրդին իրեն ենթակա ստրուկներ դարձնելն է, ինչպես իր պատգամավորներն ու նախարարներն են։ Իհարկե, այս ամենն, իմ համոզմամբ, ունի նաև այլ նպատակ, այն է՝ վերացնել բոլոր խոչընդոտները՝ կատարելու իր տերերին տված խոստումները, այն է՝ հանձնել Արցախը...»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ»«Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակովԿիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի. ՆԳՆ «Կան մարդիկ ում ներկայությունը ժպտալու առիթ է». Էվա Խաչատրյանի լուսանկարները Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում Իմ խորին վշտակցությունն ու անմնացորդ զորակցությունն եմ հայտնում Իրանի ժողովորդին․ Թագուհի Թովմասյան Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ ԾառուկյանԿիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների․ Տեսանյութ Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա ՍողոմոնյանՍևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե ԹանդիլյանԻ՞նչ կփոխի Իրանի նախագահի մաhը տարածաշրջանում «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՓրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի զոհերի դիերը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքՆիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են ԺիրոնդայումԻրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորըՋուր չի լինի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Զվերևը՝ Հռոմի մրցաշարի հաղթող «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան