Երևան, 21.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ» Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ» Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ» Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ» Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի. ՆԳՆ «Կան մարդիկ ում ներկայությունը ժպտալու առիթ է». Էվա Խաչատրյանի լուսանկարները Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ Ծառուկյան Կիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների․ Տեսանյութ Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա Սողոմոնյան


«Սպասում եմ Սիփանին, եթե չսպասեի, վաղուց չէի լինի». սերժանտ Սիփան Սողոմոնյանը զոհվել է պատերազմի երկրորդ օրը. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Սիփանը փոքր տարիքից, կարող եմ ասել՝ ծնված օրվանից շատ աշխույժ է եղել, ճարպիկ: Մեկ րոպե հանգիստ չէր նստում, հոլի պես իր հետևից պտտվում էի: Մինչև 5-6 տարեկան անընդհատ վազքի մեջ էր, հասկացա, որ երեխաս պետք է իր էներգիան սպառի: Որոշեցինք՝ պետք է սպորտի հաճախի: Ութ տարեկանից հաճախել է ըմբշամարտի: Սիփանս հունահռոմեական ոճի ըմբիշ էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է մայրիկը՝ տիկին Կարինեն:

Նրա խոսքով, սպորտն օգնեց Սիփանին էներգիան սպառելու իմաստով, բայց նա մնաց այնպիսին, ինչպիսին կար՝ աշխույժ, էներգիայով լի, տանն էներգիան շարունակում էր սպառել կրտսեր քույրիկի հետ անվերջանալի խաղերում: Մայրիկն ասում է՝ ժամանակի ընթացքում ըմբշամարտի հանդեպ տղայի սերը մեծացավ, և Սիփանն ընդունվեց Օլիմպիական պետական քոլեջ: «Բազմաթիվ մեդալներ ու պատվոգրեր ունի թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում կայացած մրցաշարերից»,-նշում է զրուցակիցս:

Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Կարինեն ընդգծում է՝ ուսման հանդեպ սեր չուներ. «Երբեմն զարմանում էի՝ այս երեխան չի սովորում, բայց որտեղի՞ց այսքան խելք ունի: Մինչև 7-րդ դասարանը հաճախել է Երևանի թիվ 174 հիմնական դպրոց: Հետո արդեն ընդունվեց քոլեջ: Իր բոլոր մտքերը, ապագայի ծրագրերը կապված էին սպորտի հետ: Երբ պետք է բանակ գնար, պարապմունքները քչացրել էր, հետաքրքրվեցի, թե ինչու, ասաց՝ մա՛մ, գնամ ծառայության, գամ, հետո կհասկանամ, թե ինչ եմ անում: Պատերազմից հետո իր այն ընկերները, որոնք ողջ էին մնացել, պատմեցին ինձ՝ Սիփանը միշտ ասում էր, որ ծառայությունը վերջացնելուց հետո շարունակելու է ըմբշամարտով զբաղվել: Հասկացա, որ ժամանակավոր դադարը կապված էր բանակ մեկնելու հետ, ուզում էր մի փոքր հանգստանալ»:

Վերհիշում է՝ երբ մայր ու որդի զրուցում էին և մայրիկը հարցնում էր, թե ինչ են անելու հետո, Սիփանը միշտ արձագանքում էր. «Մա՛մ ջան, կծառայեմ, կգամ, «հետո»-ն կորոշենք: Իր բոլոր հարցերն այդպես էր լուծում: Հետաքրքիր է, բայց մեր տանը զրույցների ժամանակ իր հայրիկին էլ, ինձ էլ կարող էր այնպիսի խորհուրդ տալ, ուղղություն որևէ հարցում, որ զարմանում էինք: Ամուսիններով իրար էինք նայում՝ հիմա մե՞նք ենք երեխան, թե՞ Սիփանը: Կարողանում էր մեզ ճիշտ ուղղության վրա դնել»:

Սիփանը ծառայության է մեկնել 2019 թ.ին՝ դեկտեմբերի 27-ին: «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը: Նոր տարուն ընդառաջ մեկնեց: Իրեն առաջարկեցի՝ այնպես անենք՝ Նոր տարին էլ մեզ հետ նշես, հետո գնաս բանակ: Ասաց՝ մա՛մ ջան, շուտ գնամ, շուտ գամ: Այդ երեք օրը ոչինչ չի փոխելու: Վիճակահանության ժամանակ «ընտրեց» Մատաղիսը: Սիփանը շատ գոհ էր ծառայությունից: Զորակոչվելուց հետո, երբ մեկ ամիս անց գնացինք երդմնակալության արարողությանը մասնակցելու, 200 զինվորի մեջ փնտրում էի իրեն: Իհարկե, թիկնեղ էր, քանի որ սպորտով էր զբաղվում, բայց մեկ ամսվա մեջ հսկա էր դարձել: 200 զինվորի մեջ, երբ բոլորն իրար նման են, Սիփանին իր ժպիտով գտա: Ինձ համար հենց այդ պահից նա արդեն այն երեխան չէր, որ բանակ էր գնացել: Տղամարդ էր: Որոշ ժամանակ հետո հրամանատարը կանչել էր Սիփանին՝ Սողոմոնյան, կարո՞ղ ես ինքնաթիռ պայթեցնել, պատասխանել էր՝ այո, ինչո՞ւ չեմ կարող: Հրամանատարն ասել էր՝ այդ դեպքում պատրաստվի, գնում ես Երևան՝ հակաօդային պաշտպանություն սովորելու: Որոշել էին իրեն Իգլա վստահել, ծանր զենք, որն ուսին դնելու և կրակելու համար պետք է բավականին թիկնեղ և ուժեղ լինես»:

Սիփանը վեց ամիս սովորում է Երևանում, վերադառնում Մատաղիս, իսկ այնտեղից էլ ուղարկում են Թալիշ: Սիփան Սողոմոնյանը սերժանտ էր, ՀՕՊ կրտսեր մասնագետ: Պատրաստված զինվոր է եղել, ծառայության ընթացքում սովորել է, տիրապետել զենքին. «Հետաքրքիր մի բան էլ ասեմ՝ Երևանում չէր կարողանում ծառայել: Չորս ամսով էր եկել սովորելու, բայց համավարակը սկսվեց, կարանտին էր, երկու ամիս ավելի մնաց: Վերջին երկու ամիսն իր հետ խոսել չէր լինում, չէր հարմարվում: Սովորել էր Մատաղիսի սարերին: Օրերն էր հաշվում, թե երբ է հետ գնալու: Մի տեսանյութ կար, թե ինչպես է Սիփանն ուրախությունից երգում ավտոբուսի մեջ, երբ ուսումն ավարտելուց հետո Երևանից վերադառնում էր Մատաղիս»:

Պատերազմի մասին: «Սեպտեմբերի 25ին Սիփանն իջել էր դիրքերից: Քաղցրեղեն էինք պատրաստել, որ ուղարկենք Թալիշ: Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ամուսինս քաղաքում պայմանավորվել էր ավտոբուսի վարորդի հետ, որ իր միջոցով Սիփանի համար պատրաստված տուփը փոխանցի նրան, բայց վարորդը չէր եկել: Զանգահարել էր, ասել՝ պատերազմ է սկսվել: Մենք տեղյակ չէինք: Սկսեցինք անդադար զանգահարել Սիփանին: Իր ու ընկերների համարներից որևէ մեկը չէր պատասխանում: Ու այդպես էլ չհասցրեցինք խոսել իր հետ: Սիփանս սեպտեմբերի 28-ին զոհվել է: Մատաղիս-Թալիշ արանքում նահանջ է եղել, «ուրալների» իջնելու ժամանակ անօդաչուն հարվածել է: Մեքենաները կանգնեցրել էին, երեխեքից շատերը չէին հասցրել դուրս գալ «ուրալներից», վառվել էին, բայց Սիփանս վիրավորվել էր, իրեն տարել էին Մատաղիս: Թոքն էր վնասվել, երեխաս չկարողացավ դիմանալ: Ամեն դեպքում ճանաչելի էր, մեկ խազ անգամ դեմքին չուներ: Մեզ շատ շուտ «հասավ»՝ սեպտեմբերի 30-ին: Մինչև սեպտեմբերի 29-ի երեկոն կարծում էինք, որ թաքնված են ինչ-որ տեղ, հեռախոսները լիցքավորված չեն, կապ չկա, դրա համար մեզ չեն զանգում, բայց հետո, անկեղծ ասած, համացանցից ենք իմացել լուրը, երբ գրում էին զոհվածների անունները»:

Մայրիկը որդու հետ վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 26-ին: «Համացանցում կարդում էի, որ Արցախում շարժ կա, անընդհատ զանգում էի Սիփանին, չէր պատասխանում: Օրվա վերջում՝ ժամը 7-8-ի կողմերն ինքը զանգեց՝ մա՛մ ջան, ինչի՞ ես այդքան զանգել: Անկեղծորեն ասացի, թե ինչեր եմ կարդացել: «Մա՛մ ջան, ոչ մի բան չկա, նոր էինք իջել դիրքերից, գնացել էի լողանալու, ո՞նց պատասխանեի»: Մտածեցի՝ եթե ինչ-որ բան լիներ, այսքան հանգիստ ձայնով չէր կարող խոսել: Նաև Մատաղիս զանգահարեցի, մարդկանց հարց ու փորձ արեցի, ասացի, որ պատերազմի վտանգի մասին են գրում, բայց այնտեղ էլ մարդիկ իրենց առօրյա գործերով էին զբաղված: Իրենց բոլորի հանգստությունն ինձ փոխանցվեց: Բայց այդ օրը Սիփանս անընդհատ զանգել էր հայրիկին, քույրիկին, մորաքրոջը, ընկերներից մեկին, այն մարդկանց, որոնք իր կյանքում ամենաթանկն էին: Անընդհատ զանգել էր, ամուսինս ասում է՝ անջատում էինք, նորից էր զանգում՝ ի՞նչ եք անում, բայց որևէ այլ բան չի ասել…

Ողջ մնացած տղաները՝ իր ընկերներն են պատմում, որ երեք օր շորերով քնել, արթնացել են, իրենց ասել են, որ տավուշյան մարտերի նման մարտեր են լինելու, պատրաստ եղեք: Իրենց 7 հոգանոց ջոկը տագնապ ազդարարելուց հետո բարձրացել է դիրքեր»: Զրույցի ընթացքում Սիփանի մասին խոսելիս մայրիկն ու ես պարբերաբար ժպտում էինք: Ցավն ու կորուստը երբեմն իր մեջ նաև այս երանգն ունի. «Իր մասին խոսելիս միշտ ժպտում եմ, չեմ կարողանում արտասվել: Սպասում եմ իրեն: Երևի ինքս իմ մեջ այդպես եմ որոշել, որ պետք է սպասեմ, եթե չսպասեի, վաղուց չէի լինի: Իմ ուժն ինքն է: Մեր բոլոր տղաները պետք է հիշվեն, դեռ մի ամբողջ կյանք ունեին ապրելու, երազանքներ ունեին»:

Հ. Գ. Սիփան Սողոմոնյանը պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Անձնուրաց զինվոր» մեդալներով: Արցախի ՊԲ-ի կողմից հետմահու պարգևատրվել է պատվոգրով՝ լավ ծառայության համար: Սիփանը հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ»«Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակովԿիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի. ՆԳՆ «Կան մարդիկ ում ներկայությունը ժպտալու առիթ է». Էվա Խաչատրյանի լուսանկարները Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում Իմ խորին վշտակցությունն ու անմնացորդ զորակցությունն եմ հայտնում Իրանի ժողովորդին․ Թագուհի Թովմասյան Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ ԾառուկյանԿիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների․ Տեսանյութ Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա ՍողոմոնյանՍևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե ԹանդիլյանԻ՞նչ կփոխի Իրանի նախագահի մաhը տարածաշրջանում «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՓրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի զոհերի դիերը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքՆիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են ԺիրոնդայումԻրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորըՋուր չի լինի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Զվերևը՝ Հռոմի մրցաշարի հաղթող «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան