Երևան, 21.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ» Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ» Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ» Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ» Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ» Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ» Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի. ՆԳՆ «Կան մարդիկ ում ներկայությունը ժպտալու առիթ է». Էվա Խաչատրյանի լուսանկարները Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ Ծառուկյան


«Մնացինք Հայաստանում, Սամվելին այստեղ մենակ չթողեցինք». Հայաստան վերադարձավ Հայկական բանակում ծառայելու համար և անմահացավ պատերազմի օրերին. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Սամվելը Մոսկվայից վերադարձել էր Հայաստան՝ Հայկական բանակում ծառայելու համար:

«Կարող էր և չգալ, բայց ասում էր՝ պետք է հայրենիքի համար ծառայեմ, ռուսների համար չեմ ծառայի: Հայի համար պետք է ծառայեմ»: Սամվելի մայրիկի՝ տիկին Հասմիկի ու իմ զրույցի առաջին մտքերն են: Նրա մանկությունը՝ մինչև հինգերորդ դասարանը, անցել է Արարատի մարզի Գինեվետ գյուղում: Մայրիկն ասում է՝ մանկության տարիներին Սամվելը շատ աշխույժ երեխա էր: «Չափից դուրս ընդունակ էր, տանը գիրք չէր բացում, բայց գերազանց գնահատականներ էր ստանում: Այն, ինչ լսում էր դպրոցում, հաջորդ օրը նույնությամբ պատասխանում էր դասի ժամանակ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հասմիկը:

Հավելում է՝ Հայոց լեզու, Մաթեմատիկա առարկաների հանդեպ վերաբերմունքը յուրօրինակ էր: «Մաթեմատիկան առանձնահատուկ էր սիրում, հմտորեն հաշվարկներ էր անում: Ռուսաստանում դպրոցին զուգահեռ շախմատի և ֆուտբոլի դասերի էր հաճախում: Դեմ էի ֆուտբոլին, քանի որ միշտ տուն էր վերադառնում վնասվածքներ ստացած: Իմ ու իր մարզիչի համառությունը հաղթեց, և Սամվելն իր ուղին շախմատի գծով շարունակեց: Արդեն սպորտի վարպետ էր: Բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի ու մեդալների է արժանացել: Արդեն այն փուլում էր, որ աշակերտներ ուներ»,-նշում է մեր զրուցակիցը:

Ապագայի երազանքներում շախմատը ևս իր տեղն ուներ: Որդու զինվորական ծառայությունն ավարտելուց հետո ընտանիքը չէր ցանկանում ՌԴ վերադառնալ: Սամվելի ցանկությունները, սակայն, երկու երկրների հետ էին կապված՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի. «Ցանկանում էր այստեղ ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ, շարունակել ուսումը շախմատի գծով, իսկ Մոսկվայում բիզնես հիմնել»: Տղաների մասին զրույցների ընթացքում միշտ ունեմ մի քանի հարցեր, որոնք պարտադիր ուղղում եմ զրուցակիցներիս: Բայց Սամվելի դեպքում մայրիկին հարցնել, թե ինչպես էր տրամադրված զինծառայության մեկնելու մտքին, անտեղի է: Կարող էր չմեկնել ծառայության, բայց այդ մասին միտք անգամ չի ունեցել: Մայրիկը վերհիշում է այն օրը, երբ վերադառնում էին, օդանավակայանում որդուն սպասեցրել էին, հարցեր ուղղել:

«Հարցնում էին՝ ծառայության մեկնելու տարիքդ անցել է, քո հանդեպ հետախուզում չեն հայտարարել, ու դու վերադարձե՞լ ես Հայաստան: Սամվելն էլ զարմացավ՝ ուրախ չե՞ք, որ հետախուզում չեք հայտարարել, կարող էի անգամ չգալ, բայց եկել եմ, որ մեկնեմ ծառայության: Զարմացել էին, ստուգեցին փաստաթղթերը, համոզվեցին, որ որևէ խնդիր չկա»: Սամվելը ծնվել է 1999 թ. ապրիլի 27-ին: Զինվորական ծառայությունն սկսվում է 2019 թ. հունվարի 10-ից՝ Մատաղիսում:

«Երդմնակալության արարողության ժամանակ նայում էի շուրջբոլորս, ու ներսումս ինչոր անհանգստություն կար: Շուրջբոլորը լեռներ էին, մի տեսակ ամպամած էր, ձնախառն անձրև էր: Մտածում էի՝ ինչպե՞ս է ծառայելու այստեղ: Սամվելը շատ գոհ էր ծառայության ընթացքից: Իրենից էլ գոհ էր հրամանատարական անձնակազմը: Ընկերներից, հրամանատարական կազմից փաստում են՝ կարգապահ զինվոր էր, տիրապետում էր զինանոցի զենքերին: Ընկերներից մեկն ասում է՝ հրամանատարները մեզ Սամվելին էին որպես օրինակ բերում: Ծառայության ընթացքում ծնողներին ուղղված շնորհակալագիր ենք ստացել՝ նման երեխա դաստիարակելու և բանակ ուղարկելու համար: Բայց այն մեզ հասավ իր մահվանից հետո: Ընկերոջ մոտ էր եղել դեռ օգոստոսից, Սամվելն էր տվել, ասել՝ պահիր քեզ մոտ, կգամ, կվերցնեմ: Բայց երբ դեպքը եղավ, ընկերն այդ շնորհակալագիրը մեզ փոխանցեց»:

Պատերազմի մասին Սամվելի ընտանիքն իմացել է սոցցանցերից: «Այնքան հանգիստ էի իր համար, չէի պատկերացնում, որ ինչոր բան կպատահեր: Ասում էի՝ Աստծուն եմ տվել, Սամվելին ոչ մի բան չի լինի: Առաջին օրը կապ չկար: Կեսօրից հետո զանգահարեց, հուզված ձայնով գոռում էր՝ մա՛մ ջան, թուրքից տանկ եմ առգրավել, հերոս տղա ունես: Սեպտեմբերի 27-ին շրջափակման մեջ են հայտնվել, թիկունքից տանկ է մոտեցել, ու ներսից մաքուր հայերենով մեկն ասել է՝ հայ ենք, մեզ չկրակեք: Ինքն ու հրամանատարը մոտենում են, հրամանատարը չի թողնում, որ Սամվելը շատ մոտ գնա, կասկածում են, թե թիկունքից այս ինչ տանկ է, հետո ադրբեջանական դրոշն են նկատում»:

Հրամանատարը և Սամվելը կողմնորոշվում են, ոչնչացնում թշնամուն և առգրավում տանկը: Դրանից հետո էլ Սամվելն ամեն օր զրուցում է ընտանիքի անդամների հետ, իհարկե, չի պատմում դժվարությունների մասին: Շատ մանրամասներ որոշ ժամանակ անց Սամվելի ընտանիքն իմանում է զինակից ընկերներից: «Շրջափակման մեջ են եղել մինչև հոկտեմբերի 2-ը, բազմաթիվ գրոհներ ձեռնարկել, որ կարողանան նաև կորցրած դիրքերը հետ բերել, սակայն ապարդյուն: Դեպքը եղել է հոկտեմբերի 7-ին: Մարտակերտից իրենց ուղարկում են Վարնկաթաղի բարձունքը պաշտպանելու, այդտեղ անօդաչուն հարվածում է: Հոկտեմբերի 7-ին իրենից զանգ չստացանք: Ավելի վաղ ինձ ասել էր, որ շրջափակումից դուրս գալուց հետո իրենց խումբը կիսել են, տղաների մի մասին տանում են Մատաղիս, իրենց տեղափոխել են Մարտակերտ՝ Դրմբոն: Տղաներ կային, որոնք կողքի գյուղում էին ծառայում, կապ հաստատեցի իրենց մամաների հետ, խնդրեցի պարզել՝ Սամվելն այնտեղ է, թե ոչ: Ասացին՝ Մոսկվայից սև, մեծ աչքերով տղա կա այստեղ: Զանգում էի, ասում էին՝ դիրքերում է, կգա, կփոխանցենք, որ զանգի, բայց ինչ-որ պահից սկսած իմ հեռախոսահամարին չէին պատասխանում:

Չէի ուզում հավատալ, որ ինքը չկա: Ամուսինս ուղևորվեց Մարտակերտ: Այնտեղ ասել էին, որ 3-րդ գումարտակի 9-րդ վաշտի 6-րդ պաշտպանականի տղաներին «խփել են», իրենց տեղափոխել են Գորիս, այնտեղից փոխանցել էին՝ ձեր նկարագրած մարդն այստեղ չէ, «ուղարկել ենք» Մեծամոր, որտեղ էլ Սամվելին ճանաչել էին մեր բարեկամները: Իրեն հոկտեմբերի 12-ի երեկոյան ենք «գտել»»: Սամվելի ավագ քույրն ամուսնացած է: Երրորդ բալիկը ծնվել է 2021 թ. փետրվարին: Այդ ժամանակ Սամվելը պետք է զորացրված լիներ: «Չզորացրվեց, աղջիկս տղա ունեցավ, որին Սամվել անվանակոչեց: Երկու տարեկան Սամվել ունենք: Քեռու նման շարժուն է, ճարպիկ: Ուղղակի, ի տարբերություն նրա, ավելի սպիտակամաշկ է, բայց աչքերն ու թարթիչները Սամվելինն են»:

Մայրիկի խոսքով, հիմա առանց Սամվելի շուրջբոլորն ամեն ինչ դատարկ է թվում. «Բայց ինձ ապրեցնում է Սամվելը, ապրում եմ իր մասին գրքերով, պատմություններով ու միջոցառումներով: Ցանկացած փոքրիկ բան, որ արվում է իր համար, ինձ ապրեցնում է: Մեկ էլ իմ փոքր Սամվելը, իր անունն ամեն անգամ հնչում է մեր տանը: Ուզում եմ մտածել, որ ողջ է, ուղղակի հեռու է ապրում մեզանից: Իսկ մենք մնացինք Հայաստանում, Սամվելին այստեղ մենակ չթողեցինք»:

Հ. Գ. - Սամվել Գևորգյանը զինվորական ծառայության ընթացքում պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով, արժանացել պատվոգրերի ու շնորհակալագրի: Հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն», «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալների, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։ Բոլոր մեդալներն Արցախից են: Սամվելի մարմինն ամփոփված է Գինեվետ գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ»Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ»Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ»«Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակովԿիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի. ՆԳՆ «Կան մարդիկ ում ներկայությունը ժպտալու առիթ է». Էվա Խաչատրյանի լուսանկարները Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում Իմ խորին վշտակցությունն ու անմնացորդ զորակցությունն եմ հայտնում Իրանի ժողովորդին․ Թագուհի Թովմասյան Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ ԾառուկյանԿիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների․ Տեսանյութ Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա ՍողոմոնյանՍևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե ԹանդիլյանԻ՞նչ կփոխի Իրանի նախագահի մաhը տարածաշրջանում «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՓրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի զոհերի դիերը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքՆիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են ԺիրոնդայումԻրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորըՋուր չի լինի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Զվերևը՝ Հռոմի մրցաշարի հաղթող «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել