Մարտի 1-ը բացահայտված է,բայց մեղավորները դեռ պատժված չեն. Էդուարդ Շարմազանով
Բլոգ
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եվ մարտի 1-ի,եւ 2018-ի հեղաշրջման իրական նպատակը Հայաստանի թուլացումն ու Արցախի հանձնումն էր։
Եվ մարտի 1-ի,եւ 2018-ի հեղաշրջման իրական նպատակը Հայաստանի թուլացումն ու Արցախի հանձնումն էր։
Այո,մարտի 1-ը բացահայտված է,բայց մեղավորները դեռ պատժված չեն։
Մարտի 1-ի հիմնական մեղավորն ու գլխավոր պատասխանատուն անկարգություններ ու բախումներ հրահրողն էր՝ Նիկոլը։
Եվ 2008-ի մարտին,եւ 2023-ի մարտին նույն կարծիքին եմ,որ դա իշխանափոխության ու պետական հեղաշրջման փորձ էր:
Նույնիսկ նիկոլական Հայաստանի դատարանն մարտի 1-ի գործով անմեղ
ճանաչեց նախկին իշխանությունների ներկայացուցիչներին ,մասնավորապես,2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Մարտի 1-ից հետո պետական հեղաշրջման ջատագովներն փոխեցին իրենց տակտիկան ու 2018-ի ապրիլ-մայիսին ՝ հասնելով «խաղաղ» իշխանափոխության։
Թե մարտի 1 -ի ,թե 2018-ի հեղաշրջման մեխը Հայաստանի թուլացումն ու Արցախի հանձնումն էր։