Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ Շարմազանով Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն


Մա՛րդ մնալ, ահա՛ ամենակարևոր պաշտոնը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Կարծես Մաքսիմ Գորկին է ասել. «Հրաշալի պաշտոն է մարդ լինելը»: Կարելի է զարգացնել կամ լրացնել այդ միտքն ու հավելել. մա՛րդ մնալ, ահա՛ ամենակարևոր, ամենաբարձր պաշտոնը: Մա՛րդ մնալ կյանքի բոլոր հանգամանքներում: Եկեք միասին դիտարկենք հետևյալը: Օրերս՝ փետրվարի 28-ի կեսգիշերին մոտ, Հունաստանում խոշոր ու ահավոր վթար է տեղի ունեցել. միմյանց են բախվել մարդատար և բեռնատար գնացքները, ինչի հետևանքով ավելի քան 40 մարդ զոհվել է, կան տասնյակ վիրավորներ: Ի՞նչ է եղել հետո: Իսկ հետո եղել է այն, որ Հունաստանի կառավարությունը երկրում եռօրյա սուգ է հայտարարել:

Տեղեկանալով կատարվածի մասին՝ Հունաստանի նախագահն ընդհատել է Մոլդովա կատարած այցն ու շտապել է աղետի վայր: Մայրաքաղաքում բողոքի հախուռն ցույցեր են եղել նաև: Բնականաբար, վթարի պատճառների հետաքննություն է սկսվել: Բայց, չսպասելով այդ քննության ավարտին, Հունաստանի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Կոստաս Կարամանլիսը հայտարարել է, որ ստանձնում է տեղի ունեցածի քաղաքական պատասխանատվությունը, և հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից: Ի՞նչն է հատկանշական. Կոստաս Կարամանլիսը նաև հայտարարել է. «Նման ողբերգությունից հետո անհնար է շարունակել ապրել այնպես, կարծես դա չի եղել»:

Չէ, դուք հասկանո՞ւմ եք, որ մարդը, անկախ այն բանից, թե կոնկրետ ինքն ինչ չափով է մեղավոր կոնկրետ ողբերգության համար, իր վրա է վերցնում պատասխանատվությունը և ընդգծում, որ նման եղելությունից հետո անհնար է ապրել՝ ձևացնելով, թե բան չի եղել: Հունաստանի տրանսպորտի նախարարն իրականում ինչ-որ մի արտառոց բան չի արել կամ ասել, նա իրեն մարդավարի ու մարդավայել է պահել: Ընդամենը: Բայց նրա այդ պահվածքի խորապատկերում է՛լ ավելի է աչք ծակում Հայաստանի ներկա իշխանությունների անպատկառությունն ու թքածունեցածությունը: Զինվորական կացարանի տակ հարմարեցված կառույցում ողջ-ողջ 15 զինվոր այրվեց:

Ո՞վ հրաժարական տվեց Նիկոլ Փաշինյանի կառավարությունից: Ի՞նքը, իր պաշտպանության նախարա՞րը: Ո՛չ: Անգամ սուգ չհայտարարեցին... Հրահրիչ ու անպատասխանատու կոչերով և վարած քաղաքականությամբ երկիրը տարան պատերազմի, որտեղ հազարավոր զինվորականներ զոհվեցին, ի լրումն՝ հազարավոր ընտանիքներ հայրենազրկվեցին, ահռելի տարածքային կորուստներ ունեցանք: Ո՞վ է հրաժարական տվել, ո՞վ է պատասխանատվություն վերցրել: Հակառա՛կը, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ իր մերձավորները, թե՛ ՔՊ-ն՝ ամբողջ կազմով, իրարահաջորդ ողբերգություններից հետո շարունակում են ապրել այնպես, կարծես ոչինչ չի եղել, ավելի ճիշտ՝ ի՜նչ է եղել, որ...

Իրենք ո՛չ հրաժարական են տվել, ո՛չ էլ տալու են, որովհետև, պետք է ենթադրել, որ է՛ն գլխից հրաժարական են տվել ամենաբարձր ու ամենակարևոր պաշտոնից, այն է՝ մա՛րդ լինելը, մարդ մնալը: Մինչդեռ իրենք գերադասում են... իշխանություն մնալ, թեկուզ Հայաստան «գնացքն» անդունդը գցեն, միայն թե՝ իշխանություն մնան...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում