Yerevan, 04.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Գարիկը միշտ պահում էր իր խոստումները, սպասում եմ, որ տանս դուռը կբացի ու ներս կմտնի». 18-ամյա Գարիկը փրկել է ընկերների կյանքը և անմահացել Սանասարում. «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է

Գարիկը ծնվել է 2002 թ. Երևանում: Մանկությունն ու պատանեկությունն անցել են մայրաքաղաքում: Մայրիկի խոսքով՝ Գարիկը բարի ու խելացի երեխա էր: «Միասին էինք ապրում, հիմա մենակ եմ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիլ յան ու շարունակում. «Մանկության տարիներից Գարիկը շատ աշխույժ երեխա էր, ընկերասեր, մեծերին հարգող, թույլերին պաշտպանող: Սիրում ու հարգում էր իր դասընկերներին և ուսուցիչներին»։ Գարիկ Ստեփանյանը սովորել է Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոցում:

«Շատ սիրում էր Հայոց պատմություն առարկան, միշտ կարդում էր, զուգահեռներ տանում մեր ժամանակների հետ, հայրենիքի մասին շատ էինք զրուցում: Երբեմն իրեն առաջարկում էի արտերկիր տեղափոխվել, բայց միշտ մերժում էր՝ մա՛մ, այստեղ եմ ծնվել, ապրել, մեծացել, ու իմ կյանքն էլ Հայաստանում եմ շարունակելու, արտերկրի անուն չտաս»,-նշում է զրուցակիցս:

Մասնագիտական հետաքրքրությունները որդուն դեպի ծրագրավորում տարան, դպրոցից հետո ուսումը շարունակեց քոլեջում: Այն ավարտելուց հետո 2020 թ. հուլիսի 2-ին զորակոչվեց բանակ: Գարիկի ծառայությունն անցնում էր Արմավիրի մարզում: Մայրիկն ասում է՝ այնքան էր ուրախացել, որ իրեն քիչ թե շատ մոտ է լինելու, բայց 44-օրյա պատերազմն ամեն ինչ փոխեց: Գարիկը երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Օրեր անց նրան տեղափոխում են Արցախ, ավելի կոնկրետ՝ Սանասար (Կուբաթլու): «Զանգեց՝ մա՛մ ջան, ինձ տանում են Սիսիան, ինձ ճիշտը չասաց: Գնացի Սիսիան, որ հանդիպեմ տղայիս, բայց ինձ ասացին, որ երեխուս տարել են Գորիս:

Պատերազմի օրերին Սիսիանից հետո գնացի Գորիս: Ուր ասում էին, այնտեղ գնում էի: Յոթ օր տղայիս ձայնը չեմ լսել: Վերադարձա Սիսիան, մի գեներալ էր, խնդրեցի իրեն՝ միակ տղաս է, մի քանի օր է՝ ձայնը չեմ լսել, գոնե մեկ անգամ ձայնը լսեմ, որ հանգիստ լինեմ: Ասաց՝ գնացեք, վաղն առավոտյան ձեր տղայի ձայնը կլսեք: Հոկտեմբերի 24-ի առավոտյան ժամը 08:20 տղաս զանգահարեց՝ «մա՛մ ջան, ինչի՞ ես խառնվել իրար, ամեն ինչ նորմալ է, մե՛րս, դուխով, դու հզոր տղա ես մեծացրել»: Իսկ հոկտեմբերի 25-ին զոհվեց Կուբաթլուում»:

Երբ ամիսների ընթացքում տղաների մասին նյութեր ես պատրաստում, լսում ես անհավատալին, դադարում հավատալ պատահականություններին, քեզ թվում է, որ արդեն քար ես դարձել, բայց ամեն տղայի պատմությունն ապացուցում է, որ բանական մարդը քարսիրտ դառնալ ուղղակի չի կարող: Մայրիկը Գարիկի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 24-ին, իսկ հաջորդ օրը որդին փրկել է իր ծառայակից ընկերների կյանքը, չի ենթարկվել հրամանատարի նահանջ հրամանին, հրամանատարին, որի հետ նույն ազգանունն են ունեցել, ասել է՝ Ստեփանյա՛ն, դուք զորքին իջեցրեք, ես ձեր թիկունքը կպահեմ, չեմ նահանջի: Գարիկը պատասխանատու էր ПК զենքի համար, գնդացրորդ էր:

Գարիկը փրկել է 120 տղայի կյանք, իսկ ինքը զոհվել է դիպուկահարի կրակոցից: Մայրիկը ծանոթացել և շփվում է փրկված տղաների ընտանիքների հետ, ի դեպ, համարձակությունս չներեց հարցնելու, թե քանի՞սն են ողջ մնացել պատերազմից հետո: Մայրիկի խոսքով, հրամանատարն է հենց հաջորդ օրը զանգահարում իր եղբորը և ասում, որ Գարիկը զոհվել է: «Բայց այդ ժամանակ չկարողացանք իրեն Կուբաթլուից բերել, քանի որ այդ տարածքներն արդեն թշնամու ձեռքում էին: Դեկտեմբերի 19-ին նոր միայն գտանք տղայիս, 21-ին հուղարկավորեցինք»:

Ի՞նչն է ուժ տալիս մայրիկին շարունակելու ապրել, նա պատերազմում կորցրել է իր ամենաթանկը, իր միակ որդուն, չի կարող անգամ սփոփանք գտնել մյուս երեխաների մեջ: Գարիկը միակն էր, Գարիկը վերադառնալու էր ծառայությունից և թիկունք դառնար իր մայրիկին, բայց նախընտրեց պահել իր ընկերների թիկունքը: «Ես գիտեմ, թե հիմա դուռը բացելու է ու ներս մտնի, ինձ այդ միտքն է ուժ տալիս: Ես առանց իրեն չեմ կարողանում: Սպասում եմ, որ ինքը կգա, ասում էր, որ գալու է: Մի փոքրիկ շունիկ ունի, երբ պետք է զորակոչվեր բանակ, ասաց՝ մա՛մ, կպահես իրեն, մինչև գամ, խոսք եմ տալիս, որ կգամ: Ինքը միշտ պահում էր իր խոստումները, հիմա էլ՝ ամեն օր ու վայրկյան շարունակում եմ սպասել, որ մի օր տանս դուռը կբացվի, ու Գարիկս տուն կմտնի: Անտանելի ծանր է միայնակ, առանց Գարիկի»:

Հ. Գ. - Գարիկ Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով: Մի շարք պարգևներ ու մեդալներ ունի տարբեր ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում: Այն զորամասում, որտեղ Գարիկը հասցրեց ծառայել ընդամենը երկու ամիս, նա իր անկյունն ունի, խաչքարը, ծառատունկ է կազմակերպվել՝ ի հիշատակ ընկերների կյանքը փրկած 18-ամյա զինծառայողի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal