Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին


«Ազիզն արև էր մեր տան մեջ, ասում էր՝ քանի կյանք ունենամ, կուզենամ՝ դուք իմ ծնողները լինեք». հրետանավոր Ազիզ Աղաջանյանն անմահացել է 2020 թ. հոկտեմբերի 19-ին. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Օտարն էլ Ազիզի մասին կպատմի նույնը, ինչ ես ձեզ կասեմ: Շատ աշխույժ երեխա էր: Անասելի ուժեղ էր, բայց չափից դուրս խղճով: Երբեք ուրիշին չէր վնասի: Ինձ միշտ «տանջում էր» իր բնավորության այդ գիծը, որ դեռ փոքրուց իրեն կարող էր զոհաբերել ուրիշի համար: Այնքան հեռատես էր, շատ հեռուն էր մտածում, ամեն մեկը չէ, որ իր միտքը կարողանում էր հասկանալ: Ընկերասեր էր ու նվիրվող, իր բոլոր ընկերները մի տեսակ ընտրված էին, բոլորը՝ լավ սովորող տղաներ, վատ սովորություններ չունեին: Եթե իրենց մեջ ինչ-որ մեկը շեղվեր հաստատված կանոններից, ինքնաբերաբար իրենց շրջապատից դուրս էր մնում: Բանակում ևս ընկերներ ուներ, բայց ազատ ժամանակն օգտագործում էր ընկերուհու հետ զրուցելով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մելանյան՝ Ազիզի մայրիկը:

Որդին դեռ մանկության տարիներից սպորտով է զբաղվել՝ քիքբոքսինգ, կարատե: «Իսկ դպրոցական տարիքում նաև շախմատի է հաճախել: Դպրոցում առաջին տարիներին գերազանց էր սովորում, հետո՝ հարվածային, դե, տղա էր: Մաթեմատիկա առարկայից շատ ուժեղ էր, ուսուցչուհին ևս միշտ դա շեշտում էր: Ասում էր՝ երբ մաթեմատիկայից թեստ պիտի գրեն, իրեն 60 հարց եմ հանձնարարում, մյուսներին՝ 20, բայց անգամ այդ դեպքում ինքը 15 րոպեում ավարտում է առաջադրանքը: Իր միտքը շատ ճկուն էր: Նաև լեզուներ էր սիրում, սկսեց անգլերեն պարապել: Երբ պետք է մասնագիտական ընտրություն կատարեր, որոշեց ծրագրավորող դառնալ»,-հավելում է զրուցակիցս:

Քրտնաջան պարապմունքների արդյունքում 2019 թ.-ին Ազիզն ընդունվեց Ամերիկյան համալսարան, բայց ուսանող լինել չհասցրեց. «105 միավոր էր ստացել: Երբ համալսարանից եկան, մեզ ասացին, որ քիչ ուսանողներ են առանց հարցազրույցի ընդունվում համալսարան, նրանցից մեկն Ազիզն էր: Դպրոցն ավարտելուց հետո քննությունները հանձնեց, հետո միանգամից զորակոչվեց բանակ, երբ արդեն մայիսին լրացել էր 18-ամյակը: Կարող էինք հետաձգել ծառայության ժամկետը, բայց ինքը շուտ էր ուզում գնալ՝ շուտ ծառայեմ, հետ գամ»: Ծառայության մասին խոսելիս մայրիկը վերհիշում է որդու մանկությունից մի դրվագ. «Առաջին դասարան էր, ծնողական ժողով էի գնացել, ուսուցիչը պատմեց: Ասաց՝ վրան էինք պատրաստում, Ազիզի վրանի վրա ո՛չ պատուհան կար, ո՛չ դուռ: Հարցրեցի՝ ինչո՞ւ ես վրանն այս տեսքով պատրաստել, պատասխանեց՝ թուրքերի համար եմ պատրաստել, որ իրենց տակը խեղդեմ: Ապրիլ յան պատերազմից հետո էր, դպրոցում ուսուցչուհին շարադրություն էր հանձնարարել պատերազմի թեմայով, հետո զրուցել էին, ու Ազիզն ասել էր՝ մի օր էլ մենք ենք պատերազմ գնալու: Չգիտեմ, թե մարդը որ զգայարանով, բայց երևի ինչ-որ բաներ կանխազգում է»:

Բանակի մասին զրույցներ Ազիզը հիմնականում հայրիկի հետ է ունեցել, մայրիկի հետ միայն դրական տպավորություններով է կիսվել: «Չափից դուրս մտերիմ էինք, այնքան նրբանկատ ու հոգատար էր: Եթե կարդաք ինձ ուղղված նամակները, կհասկանաք, թե ինչպիսին է եղել իմ ու որդուս միջև կապը»: Բանակ է զորակոչվել 2019 թ. հուլիսի 9-ին: «Սիրով է մեկնել ծառայության, այդ սերն իր մեջ դեռ մանկուց է եղել: Իրեն այդպես ենք դաստիարակել, իմ միակ որդին է, բայց ես երբեք, անգամ մեկ օր չեմ ասել, որ որդիս չպետք է ծառայի»: Ազիզը վեց ամիս ծառայել է Լուսակերտում, իսկ հետո՝ Մեղրիում: Հրետանավոր էր, կրտսեր սերժանտ, հաշվարկի հրամանատար: «Պատերազմից հետո, երբ ընկերները եկան, պատմում էին, թե ինչպես է կռվել, ինչպես է ոգեշնչել մյուսներին: Անգամ չի ենթարկվել որոշ հրամանների, բայց արդյունքում մարդկային կյանքեր է փրկել»: Պատերազմի մասին:

«Ինքը Մեղրիում էր ծառայում՝ սահմանի վրա: Հոկտեմբերի 2-ին ամուսինս գնաց Մեղրի: Հոկտեմբերի 3-ին հրաման իջեցրին և տղաներին տարան Ջրական (Ջաբրայիլ): Հոկտեմբերի 18-ին, երբ վերադառնում էին, հրետակոծություն է սկսվում: Հասնում էին Մեղրիի սահմանին: Մինչ այդ ականապատ դաշտերում են հայտնվել, անելանելի թվացող տեղերում, բայց Ազիզը կարողացել է տղաներին դուրս բերել: Ընկերներն են պատմում, թե ինչերի միջով են անցել, ինչերից փրկվել, ու մտածում եմ՝ գոնե այդ վերջինից էլ փրկվեր... Իր հաշվարկով են առաջ եկել, մեքենայից իջեցրել է բոլորին, թույլ չի տվել նստել, ոտքով քայլել են քառասուն կիլոմետրից ավելի»: Բայց անօդաչուի հարվածի դեմ, ավաղ, տղաներն անզոր են եղել: Պատերազմի օրերին Ազիզն ամեն օր զանգում էր տուն, մայրիկի խոսքով՝ այնպես էր խոսում, կարծես չի կռվում, հանգիստ տեղում է:

«Եթե ամուսինս չգնար այդ օրերին Մեղրի, մեզ երևի չէր էլ ասի, որ իրեն Ջրական են տանում: Հայրիկն էլ էր ուզում գնար, բայց տղաներն իրեն չեն թողել: Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերն էր, ժամը 12-ին 17 րոպե պակաս ինձ նամակ գրեց՝ մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ է, ուղղակի կապ չկա, դրա համար չեմ զանգում: Դրանից երկու ժամ հետո դեպքը եղել է: Առավոտյան մեզ զանգեցին: Մեր սահմանին արդեն մոտ են եղել, դրա համար էլ իրեն շուտ են «գտել»»: Հիմա Ազիզը հայրենի Արմավիրի պանթեոնում է: Մայրիկն է այդպես ցանկացել, քանի որ ամեն օր այցի է գնում որդուն, իսկ ամեն օր Արմավիրից Եռաբլուր հասնելը բարդ կլիներ: Ազիզը երկու քույրիկների կրտսեր եղբայրն է. «Ինքն արև էր մեր տան մեջ: Ինքն է ուժ տվել, որ կարողանամ դիմանալ: Չեք պատկերացնի, թե ինչ նամակներ է գրել:

Ասում էր՝ քանի կյանք ունենամ, կուզենամ՝ դուք իմ ծնողները լինեք»: Մայրիկը հոգու խորքում մի ցավ էլ ունի. ցավում է, որ մինչ օրս տղայի զորամասից որևէ մեկը չի այցելել իրենց տուն: «Իրենց սպաներից մեկի կյանքն է փրկել, նա էլ հրապարակային ասել է, թե Ազիզն է իմ կյանքը փրկել, բայց մի օր մեր տան դուռը չբացեց, որ տեսնի, թե ոնց են Ազիզի ծնողները: Առհասարակ, որևէ մեկը մեր տան դուռը չբացեց, միայն սարկավագն է այցելել մեր տուն: Բա մի հրամանատար դուռը չբացի՞ ու ասի՝ դուք ինձ երեխա եք տվել, ցավում եմ, որ այսպես ստացվեց: Էլի իր ընկերներն են պատմում. մարտի դաշտում, երբ կռիվ էին տալիս թշնամու դեմ, հրամանատարներն ու սպաները հարցրել են՝ ո՞վ է այն տղան, նկատի ունենալով Ազիզին, որպեսզի հետո պարգևատրենք: Բայց մեկ օր Ազիզին չհիշեցին, մեզ մեդալներ պետք չեն, մարդկային պարզ ուշադրությունն էլ բավարար է»:

Հ. Գ. - Ազիզ Աղաջանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»