Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ» Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ» Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ» Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»


«Իշխանությունները Ռուսաստանի հետ բախման գնալու արդեն բացահայտ ուղղություն են ընտրել»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Խաղաղության տանող որևէ գործընթաց չեմ տեսնում՝ անկախ նրանից, թե ինչ են այս փուլում հայտարարում կամ ավելի վաղ ինչ էին հայտարարում Նիկոլ Փաշինյանի վարչակարգի տարբեր տրամաչափի ներկայացուցիչները: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի վերջին ակտիվացումներին թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետությունների ուղղությամբ:

«Որքան էլ խոսեն խաղաղությունից, նման որևէ գործընթացի նշույլ անգամ չկա: Կան Ադրբեջանի սպառնալիքներ, Ադրբեջանի՝ գնալով ավելի լկտիացող պահանջներ, տարբեր ձևերով քողարկված տարածքային պահանջներ նաև ՀՀ-ից: Արդեն ադրբեջանական բնակչությանը, այսպես ասած, Հայաստան տեղափոխելու և իրենց պաշտպանելու համար թուրքական ինչ-որ զինված ներկայության մասին խոսակցություններ կան, որոնք վերածվելու են թուրքական զորքեր մտցնելու հստակ պահանջի: Էլ չասեմ, որ արցախցիներից կապիտուլ յացիա ու Ալիևի բռնապետական ռեժիմին հնազանդվել են պահանջում: Վստահ եմ՝ եթե այդ շանտաժին ենթարկվեն, շատ արագ նաև էթնիկ զտումներ են սկսվելու: Այս իրավիճակում Ադրբեջանի՝ դեռևս համեմատաբար փոքր ծավալով ռազմական ագրեսիվ գործողությունները ցանկացած պահի կարող են մեծածավալ ռազմական արկածախնդրություն դառնալ»,ասաց Կարեն Վրթանեսյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի նման պահվածքն իրեն չի զարմացնում:

Այս համատեքստում, անդրադառնալով ԵՄ դիտորդների ներկայությանը տարածաշրջանում և այդ ներկայության նշանակությանը, նա ընդգծեց, որ, այսպես ասած, դիտորդների վերաբերյալ հայտարարությունների առումով արդեն խճճվել է: «Մի պահ Փաշինյանն անգամ այնպես ներկայացրեց, թե այդ դիտորդները Ադրբեջանին հանգստացնելու համար են, նաև համոզելու, որ իբր հայկական ու նաև ռուսական զինված ներկայացուցիչները ՀՀ-ում Ադրբեջանի դեմ որևէ ագրեսիվ գործողությունների չեն պատրաստվում: Մեղմ ասած, աբսուրդի հոտ է գալիս այս ամենից: Փաշինյանը, կարծում եմ, հատուկ է խճճում այս հարցը: Եվ եթե այս ֆոնին փորձենք հասկանալ, թե դիտորդներն ինչու են այստեղ ու ինչ պետք է անեն, տրամաբանորեն, հաշվի առնելով Փաշինյանի ասածները, ստացվում է, որ պետք է ռուսներին հետևեն: Չգիտենք՝ հետևում են, չեն հետևում, և հայերին սա ընդհանրապես ինչու է պետք, բայց ես սա խնդիրների աղբյուր եմ համարում: Ինչպես տեսնում ենք՝ ՀՀ իշխանությունները Ռուսաստանի հետ բախման գնալու արդեն բացահայտ ուղղություն են ընտրել, և ամեն ինչ հենց այդ տեսանկյունից պետք է դիտարկել»,- ասաց փորձագետը՝ նկատի ունենալով, որ երեկ Հայաստանը որոշել է հրաժարվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից:

«Սա ցույց է տալիս, որ, կարծես թե, Նիկոլ Փաշինյանի առաջնային թշնամին ավելի շատ Ռուսաստանն է, և ինքն, այսպես ասած, պաշտպանում է Ռուսաստանի հակառակորդների՝ Ադրբեջանի և Թուրքիայի շահերը, բայց ոչ մի դեպքում՝ Հայաստանի: Այլ կերպ իր գործողություններն անհնար է բացատրել»,-ասաց մեր զրուցակիցը:

Այս փուլում նման որոշումների վտանգավորությունը դիտարկելով՝ Կ. Վրթանեսյանը հավելեց. «Շատերս ենք հասկանում, որ այսօր գոյաբանական սպառնալիք կա: Անգամ Փաշինյանի շրջապատից են խոսույթներ լսվում այն մասին, որ Հայաստանն այսօր գոյաբանական իրական ու մոտալուտ վտանգի առաջ է կանգնած: Երբ ասում են, որ ցեղասպանության սպառնալիք կա, նշանակում է, որ հայերն այլևս կարող է և չլինեն: Բայց այս ֆոնին Փաշինյանի որևէ գործողություն ուղղված չէ այդ սպառնալիքը նվազեցնելուն: Օրինակ՝ եթե իսկապես այդպիսի սպառնալիք կա, ապա ցանկացած մարդ, որը ներկայացնում է ՀՀ շահերը, առաջին հերթին պետք է կենտրոնանար զինված ուժերի վերազինման, կատարելագործման վրա: Անվտանգության հարցն առաջնահերթը պետք է լիներ: Բացի այդ, պետք է լրջագույն աշխատանք տարվեր դաշնակիցներ ձեռք բերելու ուղղությամբ»:

Նա շեշտեց, որ խոսքը բոլոր այն պետությունների մասին է, որոնց հետ Հայաստանը կարող է շահերի գոնե թեթև համընկնում ունենալ: «Այս պետությունների հետ աշխատանք չի արվում, եղած դաշնակիցներին էլ ինչ-որ սադրիչ, հատուկ, դիտավորյալ և մտածված գործողություններով անընդհատ վանում են մեզանից: Այս պարագայում շատ կարևոր կլիներ նաև հանրային համերաշխության վերականգնումը, այդ ուղղությամբ տարվող աշխատանքը, որովհետև եթե մեզ սպառնում են, և թշնամին մեր գոյությունը հարցականի տակ է դնում ու, Փաշինյանի խոսքերով, ցեղասպանությամբ է սպառնում, հարց է առաջանում, թե այդ դեպքում իշխանությունն ինչո՞ւ է ամեն օր զբաղված պառակտելով, փոխադարձ ատելություն սերմանելով: Ատելություն զինվորականների, արցախցիների, այսպես կոչված, նախկինների, Սփյուռքի տարբեր շրջանակների հանդեպ ու այսպես շարունակ…

Ատելության հրահրման հետևողական գործընթացի ենք ականատես լինում, մինչդեռ գոյաբանական վտանգի դեպքում լրիվ հակառակ՝ համախմբման, համազգային մոբիլիզացիայի գործընթաց պետք է լիներ: Իրենք ասում են՝ եկեք կանգնեք պետության շուրջ, ու միանգամից սկսում են ազգային թեմայով խոսող յուրաքանչյուր անձի քարկոծել, քննադատել, սպառնալ: Ընդհանուր առմամբ, Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող գործընթացները միայն ու միայն Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից են բխում»,եզրափակեց ռազմական փորձագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»«Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին