Երևան, 23.Մարտ.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ քամուն տվեցին «թավշյա» փետուրները․ «Փաստ» «Իրավիճակ է փոխվել». էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը․ «Փաստ» Արևմուտքից «հյուրեր» են սպասվում․ «Փաստ» Վարկանիշը հետևողականորեն շարունակում է ընկնել․ «Փաստ» «Ոգեզէն» համակարգի երրորդ հավաքը՝ ամփոփ Հայաստանի ապագան կախված է Արցախի ապագայից․ «Փաստ» Ո՞րն է Ռուբեն Վարդանյանի պայքարի ուղին Ուղղակի վտանգ Ռուսաստանի ամբողջականության համար․ «Փաստ» Ադրբեջանը Իրանի դեմ հենակետ դարձնելու Արևմուտքի միտումն ակնհայտ է. փուչիկներ, որ կոչված են թաքցնել իրական առաջնահերթությունները․ «Փաստ» Արդիականացվում է պետական գույքի հաշվառման համակարգը. նախագիծ․ «Փաստ»


Հնարավոր նոր փորձանքների մասին ու... վերջ․ «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժամանակ կար, երբ Փաշինյանը առիթ էր փնտրում ասուլիս հրավիրելու և, այսպես կոչված, «100 փաստ» ներկայացնելու համար։ Սակայն կարևորը ոչ թե այդ «100 փաստն» էր, որտեղ երկրի կառավարման հետ կապ չունեցող կամ պարզապես սովորական իրադարձությունների արձանագրումներ կարող էին հայտնվել, այլ այն, որ Փաշինյանը դրա միջոցով ուզում էր ցույց տալ, թե նախ՝ իրենք իբր գործ են անում, և երկրորդ՝ թե ինքը հանրության հետ միշտ կապի մեջ է։ Բայց Արցախյան պատերազմից հետո ամեն ինչ փոխվեց, Փաշինյանի ասուլիսները դադարեցին։ Իսկ ավելի ճիշտ՝ Փաշինյանը մեկ-մեկ առցանց «ասուլիս» էր տալիս՝ պատասխանելով նախօրոք ընտրված հարցերին։

Դրանով նա փաստացի հրաժարվում էր հանրության հետ ուղիղ երկխոսությունից, խուսափում էր լրագրողների աչքերի մեջ ուղիղ նայել ու պատասխանել նրանց հարցերին։ Դե, հասկանալի է, իր բերած այսքան կորուստներից, փորձանքներից հետո ինչպե՞ս կարող էր առերեսվել իրեն ուղղված սուր հարցադրումներին։ Բացի դրանից, հասկանալի է, որ անիմաստ «100 փաստերով» այլևս հնարավոր չէ մոլորեցնել հանրությանը և ցույց տալ, թե ինչ բարեկեցիկ կյանքով է ապրում ժողովուրդը։ Եվ ահա, լրատվամիջոցների մեծ մասը բոյկոտեց Փաշինյանի առցանց «ասուլիսները»՝ հարցեր չուղարկելով, ոմանք՝ նույնիսկ չլուսաբանելով, որովհետև դրանք ոչ միայն խտրական էին ու ոչ արդյունավետ, այլև հակասում էին ժողովրդավարության առանցքային՝ թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին։

Բայց ահա վերջին կարճ ժամանակաշրջանում Փաշինյանն արդեն երկրորդ անգամ որոշեց ոչ թե առցանց պատասխանել հարցերին, այլ իրական ասուլիս հրավիրել ու պատասխանել լրագրողների հարցերին։ Ճիշտ է, ասուլիսի մասնակցության հրավեր ուղարկվել էր դարձյալ խտրականորեն, բայց ենթադրվում էր, թե նա իսկապես ասելիք կունենա։ Սակայն թե՛ նախորդ ասուլիսի ժամանակ, թե՛ նախօրեի՝ մոտ 5 ժամ տևած ասուլիսի, իսկ իրականում ժամավաճառության ընթացքում Փաշինյանը, պատասխանելով տասնյակ հարցերի (հատուկ պետք է շեշտել լրագրողների մեծ մասի սուր ու դիպուկ հարցերը), այդպես էլ ոչ մի նորություն չասաց։ Եվ, մեծ հաշվով, այն կարելի է անվանել ասուլիս ասուլիսի մասին, քանի որ կրկնում էր նախկինում իր կողմից արված հայտարարությունները, իսկ շատ դեպքերում, երբ հարցերն առավել սուր էին, խուսափողական ու ոչինչ չասող պատասխաններ տալիս։

Ընդ որում, նրա կողմից շարունակվում էր պատասխանատվությունից խուսափելու գործելակերպը։ Եթե ընդհանուր առմամբ բոլոր ձախողումների համար մի ժամանակ նա հիմնականում մեղադրում էր նախկիններին, ապա այս անգամ մեղավորների շարքը համալրեց փլուզվող աշխարհակարգը։ Խեղճ աշխարհակարգ: Պարզ է, որ ամեն ինչում նախկիններին մեղադրելու թեզն արդեն մաշվել է ու հավատ չի ընծայում, մնում էր մի նոր թեզ հորինել, որով հնարավոր կլինի մանիպուլացնել հանրությանը։ Այնինչ՝ միջազգային հարաբերություններում աշխարհակարգը միշտ էլ դինամիկ փոփոխությունների է ենթարկվում։ Սա նորություն չէ: Ցանկացած իշխանության խնդիրն է համապատասխան արձագանք տալ արտաքին փոփոխվող ազդակներին, այլ ոչ թե անգործության մատնվելով՝ սպասել, թե աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն ինչպես կարող են ազդել երկրի վրա, կամ երբ կարող են բարենպաստ պայմաններ ստեղծվել։

Սա՝ ընդհանուր առմամբ, բայց միայն ոչ Հայաստանի իշխանությունների պարագայում: Փաշինյանն այնպես էր խոսում արտաքին վտանգների մասին, Հայաստանի անվտանգային սպառնալիքների մասին, այնպես էր բողոքում ու հարցեր բարձրացնում, որ տպավորություն էր ստեղծվում, թե ընդդիմությունն է ասուլիս հրավիրել, այլ ոչ թե իշխանությունը գրաված ուժի ղեկավարը, որը «ՀՀ վարչապետ» գրառմամբ «կասկա» է կրում: Բացի այդ, Փաշինյանի ասուլիսում չարագուշակ նոտաներ կային, թեպետ ի սկզբանե շատերի համար էր պարզ, որ եթե նա ասուլիս է հրավիրում, ուրեմն նոր փորձանքներ են սպասվում։ Մի կողմից՝ նա հավանական էր համարում Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի նկատմամբ նոր լայնամասշտաբ ագրեսիայի հնարավորությունը, իսկ մյուս կողմից էլ հավաստիացնում, թե խաղաղության պայմանագրի կնքումը կարող է լինել շատ լավ նորություն։

Այլ կերպ ասած՝ Փաշինյանը հանրությանը քիչ-քիչ նախապատրաստում է նրան, որ ինքը շուտով նոր փաստաթուղթ է ստորագրելու, բայց որպեսզի այդ փաստաթուղթն ընկալելի լինի հասարակության կողմից, պետք էր ադրբեջանական հարձակման սպառնալիքի աստառի ներքո ներկայացնել որպես միակ ելք կամ փրկություն։ Իսկ թե կոնկրետ ինչ կետեր կունենա այդ փաստաթուղթը, այս պահին դժվար է ասել, սակայն, փորձագետների համոզմամբ, կասկած չկա, որ այն հակահայկական բովանդակություն է ունենալու կամ առնվազն մեր օգտին չի լինելու, քանզի Փաշինյանի տված պատասխաններից պարզ դարձավ, որ Ադրբեջանը ոչ միայն որևէ պայմանավորվածություն չի կատարում, այլև ՀՀ իշխանությունների հետ խոսում է միայն սպառնալիքի լեզվով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչո՞ւ քամուն տվեցին «թավշյա» փետուրները․ «Փաստ»«Իրավիճակ է փոխվել». էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը․ «Փաստ»Արևմուտքից «հյուրեր» են սպասվում․ «Փաստ»Վարկանիշը հետևողականորեն շարունակում է ընկնել․ «Փաստ»Թատրոնի դեմ այս քայլն ուղիղ հարված է հայ մշակույթին․ Մանե Թանդիլյան ԵԽԽՎ հանձնաժողովը Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ հայտարարություն է ընդունել «Ապրելու երկիրն» ակտիվացրել է իր քաղաքական գործունեությունը Հայաստանը պետք է ակտիվացնի արևային կայանների շինարարությունը «Ոգեզէն» համակարգի երրորդ հավաքը՝ ամփոփԹող իզուր չուրախանան՝ ուղեղս տեղն է, լեզուս տեղն է, դուխս տեղն է․ Ալեն Սիմոնյան Ucom-ն առաջարկում է միանալ շարժական ինտերնետի նոր՝ uDrift 3500 սակագնային պլանին Ռուսաստանի հայերի միությունը վերսկսում է Հայաստանի ստեղծագործական միությունների և ԳԱԱ հետ համագործակցությունը Արցախի համար պայքարելու ենք միշտ, քանի կանք ու ապրում ենք. Ռուբեն Վարդանյան Երևանը, ինչպես և ողջ երկիրը, արմատական փոփոխությունների կարիք ունի. Մեսրոպ Առաքելյան Կուտակված լարվածությունը մեղմելու նպատակով․ «Փաստ» Ո՞րն է Ռուբեն Վարդանյանի պայքարի ուղին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը վերազինել է Մանկական քաղցկեղի ու արյան հիվանդությունների կենտրոնը Տարեսկզբի անկումը դեռ որոշիչ չէ․ ինչո՞ւ է հանքարդյունաբերական տարին նվազմամբ սկսվել Մանե Թանդիլյանի շնորհավորական ուղերձը Նովրուզի առթիվ Ռուսաստանի հայերի միությունը շարունակում է աջակցել հայ գիտնականներին Կրասնոյարսկի երկրամասում գործարկվել է Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը Նիկոլը Հայաստանը դարձրել է Արեւմուտքի,Թուրքիայի ու ՌԴ-ի միջեւ առք ու վաճառքի առարկա. Էդուարդ ՇարմազանովԱրարատԲանկը` «Տարվա գործընկեր 2022»Ահազանգ. «Ադրբեջանցիներն առևանգել են Խնձորեսկի բնակչին». Արթուր Գրիգորյան Ի՞նչ կապ ունի նուշը սալորի հետ․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՐՏԻ)․ Պոեզիայի, Տիկնիկային թատրոնի, Անտառների միջազգային օր․ «Փաստ»Հայաստանի ապագան կախված է Արցախի ապագայից․ «Փաստ»Ո՞րն է Ռուբեն Վարդանյանի պայքարի ուղինՈւղղակի վտանգ Ռուսաստանի ամբողջականության համար․ «Փաստ»Էօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս Բանկում Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները փաստաթղթերի եռահատոր ժողովածու են փոխանակել երկրների միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանը Իրանի դեմ հենակետ դարձնելու Արևմուտքի միտումն ակնհայտ է. փուչիկներ, որ կոչված են թաքցնել իրական առաջնահերթությունները․ «Փաստ»Արդիականացվում է պետական գույքի հաշվառման համակարգը. նախագիծ․ «Փաստ»Այս պայմաններում մեզ մնում է միայն դիմադրել, կոշտ հակահարված տալ թշնամու բոլոր սադրանքներին. Ավետիք Չալաբյան «Ասում էին՝ ուժեղ տղա է, այդքան դիմացել է, էլի կդիմանա». վիրավորվելուց հետո Իշխանը վեց օր պայքարել է կյանքի համար․ «Փաստ»36 ժամ ջուր չի լինելու 23 հակաարցախյան թեզ՝ միայն մեկ ասուլիսում․ «Փաստ»Չսիրեց «թավիշն» Այ-Թի-ն, հարցերը թողնում է մայթին․ «Փաստ»«Դատական համակարգն այլևս անկախության որևէ նշույլ չունի»․ «Փաստ»«Պասերով ինչ-որ խաղ է Ալիևի ու Փաշինյանի միջև, որի նպատակը ՌԴ-ի և Իրանի ազդեցությունը չեզոքացնելն է»․ «Փաստ»Ինչպես է միջազգային իրավունքի խեղումը ճանապարհ բացում նորանոր հանցագործությունների համար. արժեզրկման ու հեղինակազրկման ճանապարհին․ «Փաստ»Կուտակված լարվածությունը մեղմելու նպատակով․ «Փաստ»Սիսիանի ընտրությունները՝ իշխանության համար կենաց - մահու կռիվ․ «Փաստ»Ինչպե՞ս են Հովիկ Աբրահամյանի նախկին առանձնատան լուսանկարները հանրայնացվել․ «Փաստ»«Ապրելու երկիրը» վարչախմբին իշխանազրկելու հաջող օրինակներ ունի Օնիկ Գասպարյանին Քոչարյան Անդրանիկի գովեստի խոսքե՞րն են բավարարել․ Աբրահամյան ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Միրզոյան-Լավրով հանդիպումից Ընտրություններին հանդես ենք գալու հաղթող թիմով․ Առաքելյանը՝ ՏԻՄ ընտրությունների, քաղաքապետարանում հնարավոր չարաշահումների մասինՌուս–ուկրաինական պատերազմով ու ՌԴ–ի դեմ կիրառվող պատժամիջոցները, VTB բանկում առաջացած խնդիրներն իրենց ուղիղ ազդեցությունն են թողել Թեղուտ ընկերության արտադրանքի վրաՉինաստանի Շանսի լեռը վերածվել է տեխնոլոգիական հրաշքի