Երևան, 06.Հունիս.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«JINJ մարդիկ» հրավիրում են Վանաձոր՝ մասնակցելու արվեստաշատ ցուցահանդես-համերգի․ «Փաստ» «Զուսպ էր, համեստ, խելացի ու հավասարակշռված». Սլավիկն օգնության է հասել շրջափակման մեջ ընկած ընկերներին և զոհվել Հադրութում․ «Փաստ» Դիվանագիտական, արարողակարգային ուղերձներն ու հեռուն գնացող հավակնությունները․ «Փաստ» «Եթե նուրբ հարցերի շուրջ անլուրջ վերաբերմունքը շարունակվի, աղետալի հետևանքներ են լինելու»․ «Փաստ» «Կրկին գործ ունենք կեղծիքների հետ. ներկայացված թվերը, տնտեսական ու հարկային քաղաքականությունը միֆեր են»․ «Փաստ» Իսկ Արցախը հանձնելու և Հայաստանը կտոր-կտոր անելու մանդատ ունե՞ք․ «Փաստ» Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր...․ «Փաստ» Մեղավորներ «նշանակելու» նոր շոու է սպասվում․ «Փաստ» Դատավարությունը կարող է «ռեկորդներ» գրանցել․ «Փաստ» Շառլ Միշելի հայտարարությունը մնացել է «օդո՞ւմ»․ «Փաստ»


Նիկոլ Փաշինյանի կառավարությունը միտումնավոր երկիրը տանում է քաղաքական փակուղի․ «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

riafan.ru–ն «Հայաստանը կանգնած է տարածքները կորցնելու շեմին» վերնագրով հոդվածում գրում է, թե վերջերս հայտնի դարձավ, որ պաշտոնական Երևանը պաշտոնանկ է արել Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանին։ Ռազմական լրագրող, փորձագետ Յուրի Կոտենոկի կարծիքով, դա ևս մեկ քայլ է Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների ապակայունացման ուղղությամբ։ Հիշեցնենք, որ Տիգրան Փարվանյանը հայռուսական զորքերի միացյալ խմբավորումը գլխավորել է 2018 թվականի փետրվարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով։ Մինչ այդ նշանակումը նա առաջին բանակային կորպուսի հրամանատարն էր։

2020 թվականին հայ-ադրբեջանական հակամարտությունից հետո Բաքուն, Երևանը և Մոսկվան պայմանագիր են ստորագրել, ըստ որի, ռուս խաղաղապահները մտել են հակամարտության գոտի։ Նրանք պարտավորվել են ապահովել մարդկանց և ապրանքների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն է։ 2022 թվականի դեկտեմբերին, երբ ադրբեջանական զինուժը փակեց Լաչինի միջանցքը, Փաշինյանը մեղադրեց ռուս խաղաղապահներին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Կրեմլից արձագանքեցին՝ ասելով, որ «Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ կարգ ու հանգստություն ապահովելու համար»։ Սակայն դրանից հետո էլ պաշտոնական Երևանը մի քանի ծայրահեղ ոչ բարեկամական քայլեր ու հայտարարություններ արեց Ռուսաստանի դեմ։

Ռազմական վերլուծաբան Յուրի Կոտենոկը riafan.ru-ի հետ զրույցում ասել է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը միտումնավոր երկիրը տանում է քաղաքական փակուղի, և դա մոտ ապագայում սպառնում է Հայաստանին շատ տխուր հետևանքներով։ «Այդ սադրիչ հայտարարություններն ու գործողությունները, որոնք մենք տեսնում ենք մեր անդրկովկասյան եզրում՝ Երևանում, վկայում են այն մասին, որ Հայաստանը դեռ դուրս չի եկել համակարգային քաղաքական ճգնաժամից։ Այդ ճգնաժամը հրահրվում է Փաշինյանի կառավարության գործողություններով, Ղարաբաղն այժմ շրջափակման մեջ է, ռուս խաղաղապահների հասցեին անհասկանալի մեղադրանքներ են հնչում։ Բուն Երևանում արդեն գրեթե բարձրաձայն են խոսում «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» որոշակի ճանաչման մասին։

Միևնույն ժամանակ, ոչ ոք ուշադրություն չի դարձնում Ղարաբաղի այն բնակիչների կարծիքին, ովքեր հայտարարել են տարածաշրջանի անկախության իրենց ցանկության մասին և չեն ցանկանում անցնել Բաքվի տիրապետության տակ»,- ասել է վերլուծաբանը։ Ինչ վերաբերում է Փարվանյանին համատեղ խմբի հրամանատարի պաշտոնից ազատելուն, ապա դա նույնպես Հայաստանի իշխանության ընդհանուր միտումների մեջ է, շարունակել է նա։ «Փաշինյանը ևս մեկ անգամ լրջորեն քննադատեց ՀԱՊԿ-ին՝ որպես Հայաստանի անվտանգության պաշտպանության «անկատար գործիք»։ Հասկանալի է, որ Փաշինյանն ինքը կցանկանար հնարավորինս հեռու մնալ այս կազմակերպությունից, իզուր չէ, որ վերջերս Հայաստանը նաև հրաժարվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից։ Սրանք բոլորը նույն շղթայի օղակներն են։ Հայաստանն այսօր Թուրքիայի և Ադրբեջանի թշնամական դաշինքի «պայտի տակ» է, երրորդ կողմում ամբողջովին արևմտամետ, ծայրահեղ անկայուն Վրաստանն է։

Այս իրավիճակում Հայաստանը կանգնած է իր անկախության, իր տարածքային ինքնիշխանության կորստի մեծ վտանգի առաջ։ Ի վերջո, Թուրքիայի համար մեծ դժվարություն չի ներկայացնում ցանկացած պահի կտրել Սյունիքի միջանցքը և երկրի մի մասը։ Նման կերպ Անկարան անմիջականորեն մուտք կունենա Կասպից ծովի ռեսուրսներին»,-ասել է Կոտենոկը։ Ըստ նրա, Երևանն այսօր հազիվ թե պատրաստ լինի իրադարձությունների նման զարգացմանը։ «Ո՞ւմ վրա է հույսը դնելու երկիրը հարձակման դեպքում, երբ ղարաբաղյան արշավից հետո երեք տարվա ընթացքում ընդհանրապես ոչինչ չի արվել բանակի արդիականացման համար: Փաստացի վտանգելով մոտ ապագայում կորցնել իր տարածքների մի մասը՝ Հայաստանը հայտնվել է ծանր վիճակում։ Գրավման սպառնալիքի տակ է նաև «Հայաստանի սիրտը»՝ Սևանա լիճը։ Բայց այս բոլոր հարցերի պատասխանները Երևանում ոչ ոք չի փնտրում։

Թվում է, թե ինչ-որ մշուշ է տիրում այդ երկրի վրա, և երկիրը հայտնվել է լիակատար քաղաքական փակուղու մեջ։ Միևնույն ժամանակ, աշխարհասփյուռ հայկական հսկայական համայնքները որևէ կերպ չեն կարող ազդել իրավիճակի վրա։ Իսկ Երևանի բոլոր հույսերը, չգիտես ինչու, կապված են Արևմուտքի հետ։ Բայց, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, Ռուսաստանի պատմական տարածքներում ոչ ոք չի օգնի ո՛չ հայերին, ո՛չ էլ որևէ այլ ժողովրդի»,- ասել է Կոտենոկը։ Ժամանակին Հայաստանին օգնել է միայն Ռուսաստանը, որը, ի թիվս այլ բաների, ավելի քան մեկ դար առաջ փրկել է հայ ժողովրդին թուրքական ցեղասպանությունից (թե ինչպես է օգնել, որ 1,5 միլիոն հայ ցեղասպանվել է, մնում է նման բանախոսների խղճին-«Փաստ»), հիշեցրել է նա։ «Արևմուտքը և ագրեսիվ հարևան երկրները պատրաստ են օգտվել այն փաստից, որ Ռուսաստանը հիմա շատ բարդ ռազմական արշավ է իրականացնում Ուկրաինայում։

Եվ հակառակորդի խնդիրն է Ռուսաստանի Դաշնության ազդեցության գոտում միանգամից մի քանի «թեժ» հակամարտություն կազմակերպել: Մեր երկիրն ի վիճակի չի լինի արագ արձագանքել նման սպառնալիքներին։ Հետևաբար, Հայաստանում Արևմուտքի նպատակն է աստիճանաբար իրավիճակը հասցնել ամբողջական փակուղու, որին կարող է հետևել արյունալի հանգուցալուծումը։ Մեր աշխարհաքաղաքական հակառակորդները ձգտում են մասնատել մեր երկրները, և գերադասելի է ընդմիշտ: Դա ուժային այն կենտրոնների երազանքն է, որոնք գտնվում են ինչպես օվկիանոսից այն կողմ, այնպես էլ Արևմտյան Եվրոպայում»,- եզրափակել է քաղաքագետ Կոտենոկը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«JINJ մարդիկ» հրավիրում են Վանաձոր՝ մասնակցելու արվեստաշատ ցուցահանդես-համերգի․ «Փաստ»Սահմանային ութ գյուղերի հանձնումով Հայաստանը կմասնատվի, կքայքայվի և կոչնչանա. Արմեն Մանվելյան «Զուսպ էր, համեստ, խելացի ու հավասարակշռված». Սլավիկն օգնության է հասել շրջափակման մեջ ընկած ընկերներին և զոհվել Հադրութում․ «Փաստ»Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է. Ռուբեն Վարդանյան Հայաստանն ու Արցախը միայն Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ կարող են միշտ պաշտպանվել թշնամի Ադրբեջանից ու Թուրքիայից. Խաչիկ ԱսրյանԴիվանագիտական, արարողակարգային ուղերձներն ու հեռուն գնացող հավակնությունները․ «Փաստ»Երիտասարդության պալատը ոչ միայն իր ժամանակաշրջանի համարձակ ճարտարապետական լուծում ունեցող շենք էր, այլև Երևանի խորհրդանիշներից մեկը. Մանե Թանդիլյան «Եթե նուրբ հարցերի շուրջ անլուրջ վերաբերմունքը շարունակվի, աղետալի հետևանքներ են լինելու»․ «Փաստ»«Կրկին գործ ունենք կեղծիքների հետ. ներկայացված թվերը, տնտեսական ու հարկային քաղաքականությունը միֆեր են»․ «Փաստ»Իսկ Արցախը հանձնելու և Հայաստանը կտոր-կտոր անելու մանդատ ունե՞ք․ «Փաստ»Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր...․ «Փաստ»Մեղավորներ «նշանակելու» նոր շոու է սպասվում․ «Փաստ»Դատավարությունը կարող է «ռեկորդներ» գրանցել․ «Փաստ»Շառլ Միշելի հայտարարությունը մնացել է «օդո՞ւմ»․ «Փաստ»Նոր պատժամիջոց Ռուսաստանի նկատմամբ. ի՞նչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար․ «Փաստ»Բացառիկ․ Backstage-ը ներկայացնում է Գոռ Վարդանյանի նոր ֆիլմի՝ «Սարոյան եղբայրների» նկարահանման ամենահետաքրքիր կադրերը (տեսանյութ, լուսանկարներ) Մրցանակ՝ «կանաչ» առևտրի և «կանաչ» տնտեսությունների զարգացմանը նպաստելու համարԻնչո՞ւ է Արայիկ Հարությունյանը լեգիտիմացնում ադրբեջանական անցակետը«Մի դրամիկի ուժը»․ բարեգործում են Idram Junior-ի օգտատերերըIntent.ai-ի նորարար AdTech լուծումները Համաշխարհային էներգետիկայի մեջ ամենամեծ ներդրումները արևային ոլորտում են Շրջակա միջավայրի պահպանությունը պետք է դառնա մեր արժեհամակարգի մի բաղկացուցիչ մաս. Հասմիկ Մկրտումյան Տարանտինո և Չեխով․ երկխոսություններ ոչնչի մասին Ակբա Լիզինգի պորտֆելը ռեկորդային աճ է գրանցել «Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանի կարծիքով բենզինի գների վայրիվերումները միջազգային շուկաներում տեղի ունեցող փոփոխություններով պայմանավորելը սխալ է Պատերազմը կանգնեցնելը հնարավոր դարձավ միայն Ռուսաստանի ղեկավարության ջանքերով. Գագիկ Ծառուկյան Հայ-չինական գործընկերային հարաբերությունների զարգացումը՝ առաջնահերթություն Shtigen Group-ի համար Գյումրիում անցկացրեցինք «Հայաքվե» նախաձեռնության մարզային քարոզարշավի առաջին հանրային միջոցառումը. Ավետիք ՉալաբյանԵրևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի առնչությամբԿարծում եմ՝ ուշադրության արժանի մոտեցում է, եթե հաշվի ենք առնում այսօրվա բանակցային տխուր իրողությունները. Մանե Թանդիլյան Բարանովիչի կենտրոնում հայտնվել է ինքնավար լիցքավորման կայան. Ո՞վ է քաղաքին նման նվեր տվել Մեր իշխանության պարագայում ընդդիմությունը պետք է գա և խելոք աշխատի․ Մեսրոպ Առաքելյան Անկլավների հանձնմամբ Նիկոլը կմասնատի Հայաստանը Չարենցն ու Տերյանը ` «Իմ» մատենաշարում«Առանց «նշաձողերի» ինքնակործան ընթացքը՝ քաոտիկ արտաքին միջավայրում» թեմայով քննարկում՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբՊատերից ներս աճած ծառերը. Արամ Մանուկյանի տունը դեռ կիսաքանդ վիճակում էԵրկու մեծ անուն մեկ հասցեում ԼՈՒՐԵՐ․com-ի ծրագրային հաղորդումների կազմը կհամալրվի նոր, նմանը չունեցող Backstage նախագծով Հանուն բնապահպանական արդարության Google-ը ԱՄՆ-ում արևային մարտկոցներ կտեղադրի աղքատների համար ԶՊՄԿ աշխատակիցը ատլետիկա մարզաձևի ՀՀ եռակի չեմպիոն Բաշլիկ. գլխաշո՞ր, գլխա՞րկ, թե՞ զինվորական հագուստի տարր․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒՆԻՍԻ)․ Բիրտ ուժով բազմաթիվ քաղաքացիներ են բերման ենթարկվել․ «Փաստ»Հանգամանքների վրակառուցված տնտեսությունները երկարաժամկետ հեռանկարում ապագա չունեն․ «Փաստ»Իշխանություններին հատկապես զայրացնում են հայրենասեր մարդիկ․ «Փաստ»Հրահանգել եմ հեռացնել ԱԺ բոլոր ավտոմեքենաների ապակիները մգեցնող թաղանթները, այդ թվում՝ ինձ սպասարկող մեքենաներինը․ Ալեն Սիմոնյան Պահը ճակատագրական է, հապաղումը հանգեցնելու է անդառնալի հետևանքների․ «Արցախի անվտանգության եվ զարգացման ճակատ» «Փաշինյանը միշտ կատարում է այն խնդիրը, որ իր առջև դնում է գլոբալիստական էլիտան»․ «Փաստ»«Հայաքվե»-ի մեր մարզային քարոզարշավը սկսում ենք Գյումրիից. Ավետիք Չալաբյան Երևանում խնդիրները չեն լուծվում, քանի որ գործ ունենք սիրողական կառավարման հետ. Տիգրան Սահակյան Կկանոնակարգվի կենսաբանական ակտիվ հավելումների վաճառքը, խախտումների դեպքում կսահմանվեն վարչական տույժեր. նախագիծ․ «Փաստ»