Երևան, 23.Մարտ.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Արևմուտքի կողմից Հայաստանի իշխանություններին խիստ հրահանգ է իջեցվել»․ «Փաստ» «Մենք չենք զարմանում Հայաստանի իշխանությունների վարքագծից, որովհետև գիտենք իշխանության գալու նպատակը»․ «Փաստ» Ինչո՞ւ քամուն տվեցին «թավշյա» փետուրները․ «Փաստ» «Իրավիճակ է փոխվել». էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը․ «Փաստ» Արևմուտքից «հյուրեր» են սպասվում․ «Փաստ» Վարկանիշը հետևողականորեն շարունակում է ընկնել․ «Փաստ» «Ոգեզէն» համակարգի երրորդ հավաքը՝ ամփոփ Հայաստանի ապագան կախված է Արցախի ապագայից․ «Փաստ» Ո՞րն է Ռուբեն Վարդանյանի պայքարի ուղին Ուղղակի վտանգ Ռուսաստանի ամբողջականության համար․ «Փաստ»


Դոլարի նշանի առաջացման բազմաթիվ վարկածները. ո՞րն է ճիշտ․ «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Դոլարի նշանի առաջացումը մնում է առեղծված։ Դրա առաջացման յուրաքանչյուր վարկած որոշակիորեն կարող է ճշմարիտ լինել: Ենթադրվում է, որ դոլարի հիմքը դրվել է իսպանական պեսոյով, որը սկսվում է հենց P տառով, իսկ S տառի ավելացումը նշանակում է պեսոներ: 16-19-րդ դարերում պեսոն լայն տարածում ուներ Նոր աշխարհում, և, ըստ այդ վարկածի, 18-րդ դարի վերջին պեսսոյի "ps" հապավման էվոլ յուցիայի արդյունքում է հայտնվել դոլարի նշանը։ Բանն այն է, որ առևտրականները հաճախ «S»-ը դնում էին «P»-ի վրա, և, ի հետևանս, հայտնվել է դոլարի նշանը՝ $:

Բացի դա, ենթադրվում է, որ դոլարի վրա ուղղահայաց գծերը հայտնվել են այն պատճառով, որ ժամանակին իսպանական պեսոն երկու սյուների պատկեր է ունեցել, որոնք անձնավորել են Հերակլեսյան սյուները։ Այդ Հերակլեսյան կամ Ջիբրալթարյան սյուները իսպանական արծաթե դոլարի վրա եղել են 2 ուղղահայաց գծերի տեսքով և տեղադրվել են «S»-ի վրա։ Կան նաև դոլարի նշանի առաջացման այլ վարկածներ: Ամենահայտնին այն է, որ իռլանդացի պլանտատոր և Նոր Օռլեանի վաճառական Օլիվեր Փոլակը 1778 թվականին իր շահույթի չափը հաշվարկելիս դոլարի փոխարեն գրել է P և S տառերին նման նշաններ։ Այդ ձևով նա այն ուղարկել է ԱՄՆ-ի կոնգրեսական Ռոբերտ Մորիսին, որն էլ առաջին անգամ օգտագործել է դոլարի նշանը պաշտոնական թղթերում:

Ամերիկայում շրջանառվում է դոլարի նշանի առաջացման ևս երկու վարկած՝ «հայրենասիրական» և «արծաթի»։ Հայրենասիրական վարկածն ասում է, որ դոլարը առաջացել է USA հապավումից, որտեղ U և S տառերը դրվել են միմյանց վրա, ընդ որում U-ից մնացել են միայն երկու ուղղահայաց գծերը։ Բայց Ռանդիի «Ատլանտը թոթովեց ուսերը» ստեղծագործությունից ծագած այս վարկածը հաշվի չի առնում այն փաստը, որ այդ նշանն օգտագործվել է նախքան Միացյալ Նահանգների կազմավորումը։ Արծաթի վարկածով S-ը նշանակում էր արծաթ, իսկ U-ն դրվել է որպես քաշի միավոր, հետո U-ից մնացել են միայն ուղղահայաց գծերը։ Հետաքրքիր են նաև դոլարի նշանի առաջացման եվրոպական վարկածները:

Գերմանական վարկածի համաձայն, դոլարի նշանի առաջացմանը նպաստել է ավստրիական թալերի դիզայնի փոփոխությունը, որտեղ մետաղադրամի մի կողմում խաչված Հիսուսի պատկերն էր, իսկ մյուս կողմում՝ օձը, որը փաթաթված է խաչի վրա: Հետագայում հենց փաթաթված օձն էլ վերածվել է S նշանի։ Այս տեսության երկրպագուները վստահ են, որ դա էլ հենց նպաստել է դոլարի նշանի առաջացմանը։ Բրիտանական վարկածը ենթադրում է, որ ամեն ինչի հիմքը դրվել է շիլինգային S նշանով, որը երբեմն մեջտեղում ամրացվել է ուղղահայաց գծով։ 19-րդ դարում շիլինգները հաճախ են կեղծվել հյուսիսամերիկացիների կողմից, իսկ բրիտանական իշխանությունը դրա դեմ կատաղի պայքար էր մղում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Արևմուտքի կողմից Հայաստանի իշխանություններին խիստ հրահանգ է իջեցվել»․ «Փաստ»«Մենք չենք զարմանում Հայաստանի իշխանությունների վարքագծից, որովհետև գիտենք իշխանության գալու նպատակը»․ «Փաստ»Ինչո՞ւ քամուն տվեցին «թավշյա» փետուրները․ «Փաստ»«Իրավիճակ է փոխվել». էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը․ «Փաստ»Արևմուտքից «հյուրեր» են սպասվում․ «Փաստ»Վարկանիշը հետևողականորեն շարունակում է ընկնել․ «Փաստ»Թատրոնի դեմ այս քայլն ուղիղ հարված է հայ մշակույթին․ Մանե Թանդիլյան ԵԽԽՎ հանձնաժողովը Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ հայտարարություն է ընդունել «Ապրելու երկիրն» ակտիվացրել է իր քաղաքական գործունեությունը Հայաստանը պետք է ակտիվացնի արևային կայանների շինարարությունը «Ոգեզէն» համակարգի երրորդ հավաքը՝ ամփոփԹող իզուր չուրախանան՝ ուղեղս տեղն է, լեզուս տեղն է, դուխս տեղն է․ Ալեն Սիմոնյան Ucom-ն առաջարկում է միանալ շարժական ինտերնետի նոր՝ uDrift 3500 սակագնային պլանին Ռուսաստանի հայերի միությունը վերսկսում է Հայաստանի ստեղծագործական միությունների և ԳԱԱ հետ համագործակցությունը Արցախի համար պայքարելու ենք միշտ, քանի կանք ու ապրում ենք. Ռուբեն Վարդանյան Երևանը, ինչպես և ողջ երկիրը, արմատական փոփոխությունների կարիք ունի. Մեսրոպ Առաքելյան Կուտակված լարվածությունը մեղմելու նպատակով․ «Փաստ» Ո՞րն է Ռուբեն Վարդանյանի պայքարի ուղին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը վերազինել է Մանկական քաղցկեղի ու արյան հիվանդությունների կենտրոնը Տարեսկզբի անկումը դեռ որոշիչ չէ․ ինչո՞ւ է հանքարդյունաբերական տարին նվազմամբ սկսվել Մանե Թանդիլյանի շնորհավորական ուղերձը Նովրուզի առթիվ Ռուսաստանի հայերի միությունը շարունակում է աջակցել հայ գիտնականներին Կրասնոյարսկի երկրամասում գործարկվել է Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը Նիկոլը Հայաստանը դարձրել է Արեւմուտքի,Թուրքիայի ու ՌԴ-ի միջեւ առք ու վաճառքի առարկա. Էդուարդ ՇարմազանովԱրարատԲանկը` «Տարվա գործընկեր 2022»Ահազանգ. «Ադրբեջանցիներն առևանգել են Խնձորեսկի բնակչին». Արթուր Գրիգորյան Ի՞նչ կապ ունի նուշը սալորի հետ․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՐՏԻ)․ Պոեզիայի, Տիկնիկային թատրոնի, Անտառների միջազգային օր․ «Փաստ»Հայաստանի ապագան կախված է Արցախի ապագայից․ «Փաստ»Ո՞րն է Ռուբեն Վարդանյանի պայքարի ուղինՈւղղակի վտանգ Ռուսաստանի ամբողջականության համար․ «Փաստ»Էօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս Բանկում Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները փաստաթղթերի եռահատոր ժողովածու են փոխանակել երկրների միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանը Իրանի դեմ հենակետ դարձնելու Արևմուտքի միտումն ակնհայտ է. փուչիկներ, որ կոչված են թաքցնել իրական առաջնահերթությունները․ «Փաստ»Արդիականացվում է պետական գույքի հաշվառման համակարգը. նախագիծ․ «Փաստ»Այս պայմաններում մեզ մնում է միայն դիմադրել, կոշտ հակահարված տալ թշնամու բոլոր սադրանքներին. Ավետիք Չալաբյան «Ասում էին՝ ուժեղ տղա է, այդքան դիմացել է, էլի կդիմանա». վիրավորվելուց հետո Իշխանը վեց օր պայքարել է կյանքի համար․ «Փաստ»36 ժամ ջուր չի լինելու 23 հակաարցախյան թեզ՝ միայն մեկ ասուլիսում․ «Փաստ»Չսիրեց «թավիշն» Այ-Թի-ն, հարցերը թողնում է մայթին․ «Փաստ»«Դատական համակարգն այլևս անկախության որևէ նշույլ չունի»․ «Փաստ»«Պասերով ինչ-որ խաղ է Ալիևի ու Փաշինյանի միջև, որի նպատակը ՌԴ-ի և Իրանի ազդեցությունը չեզոքացնելն է»․ «Փաստ»Ինչպես է միջազգային իրավունքի խեղումը ճանապարհ բացում նորանոր հանցագործությունների համար. արժեզրկման ու հեղինակազրկման ճանապարհին․ «Փաստ»Կուտակված լարվածությունը մեղմելու նպատակով․ «Փաստ»Սիսիանի ընտրությունները՝ իշխանության համար կենաց - մահու կռիվ․ «Փաստ»Ինչպե՞ս են Հովիկ Աբրահամյանի նախկին առանձնատան լուսանկարները հանրայնացվել․ «Փաստ»«Ապրելու երկիրը» վարչախմբին իշխանազրկելու հաջող օրինակներ ունի Օնիկ Գասպարյանին Քոչարյան Անդրանիկի գովեստի խոսքե՞րն են բավարարել․ Աբրահամյան ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Միրզոյան-Լավրով հանդիպումից Ընտրություններին հանդես ենք գալու հաղթող թիմով․ Առաքելյանը՝ ՏԻՄ ընտրությունների, քաղաքապետարանում հնարավոր չարաշահումների մասին