Երևան, 29.Սեպտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եկել են փրկելու Փաշինյանին Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ Եկել են փրկելու Փաշինյանին. «Փաստ» Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ» «Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ» Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ» Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ» «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ» «Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ» «Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»


«Պասերով ինչ-որ խաղ է Ալիևի ու Փաշինյանի միջև, որի նպատակը ՌԴ-ի և Իրանի ազդեցությունը չեզոքացնելն է»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում ադրբեջանական կողմը ինտենսիվ սկսել է թիրախավորել Արցախի բնակչությանը, կրակ բացել նաև ՀՀ սահմանների ուղղությամբ: Տեղեկատվական դաշտում ևս, իր սովորության համաձայն, պարբերաբար սկսել է հանդես գալ ապատեղեկությունների տարածմամբ: Իրանագետ Հարություն Առաքել յանի հետ զրույցում անդրադարձել ենք Ադրբեջանի նպատակներին, խոսել նաև տարածաշրջանային զարգացումներից ու հնարավոր ազդեցություններից:

«Ինչպես ընդդիմություն, այնպես էլ իշխանություն լինելու ժամանակ այսօրվա իշխանության ներկայացուցիչները քարոզում էին, որ եթե «Արցախը տանք, հանգիստ ու խաղաղ ենք ապրելու»: Երբ ընդդիմանում էինք, ասում՝ նման բան տեղի չի ունենա, դրանից հետո նորից պատերազմի ենք ականատես լինելու, քննադատության էինք ենթարկվում: Եթե հիմա էլ նույնն ասենք, նորից ենք քննա - դատվելու, բայց փաստն այն է, որ հանուն խաղաղության ամեն ինչ չպետք է զիջել: Վերջին օրերին Ալիևը կրկին հոխորտաց՝ ասելով, որ «եթե Հայաստանն ուզում է հանգիստ ապրել, մեր ամբողջ պայմանները պետք է ընդունի»: Այսպես ասած, այդ հանգիստ ապրելը բոլոր գործընթացների «բանալին» է: Չեմ կարծում, թե իրականում լինելու է հանգիստ ապրել, որովհետև եթե ինչ-որ բան ես զիջում, դիմացինդ ավելին է ուզում և չի բավարարվելու, որովհետև թույլ ես: Մինչև կապիտուլ յացիայի վերջնական փուլ է սա շարունակվելու: Հետևաբար, զարմանալի չէ Ադրբեջանի վարքագիծը, զարմանալի է Հայաստանի իշխանությունների վարքագիծը, ցավոք, նաև մեր հասարակության վարքագիծը»,-«Փաստի» հետ զրույցում նշեց իրանագետը:

Նրա խոսքով, պատմության վերջին ավելի քան 100 տարվա դառը փուլերն անցնելով անգամ մենք դասեր չենք քաղել. «Մենք չենք հասկացել, թե ուժի գործոնն ինչ է, և իրականում ինչպես են խաղաղության հասնում: Չեմ ցանկանում Ալիևի քայլերը վերլուծել, որովհետև անում է այն, ինչ պետք է անի, այսինքն՝ այն, ինչ մենք չենք արել՝ ժամանակին լինելով հաղթող կողմ: Իրենք անում են այդ քայլերը՝ դաս քաղելով մեր սխալներից: Մինչդեռ մենք, եթե իսկապես խաղաղություն ենք ուզում, պետք է մեզ վրա աշխատենք, փոխենք մեր վարքագիծը»:

Ինչ վերաբերում է ներկա գործընթացներին, նա նկատեց. «Երբ դիտարկում ենք ամբողջ «փազլը», վերջին շրջանում տեղի ունեցող այցերը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի այցը, պարզ է դառնում այն, ինչն ի սկզբանե էր պարզ. ներկա իշխանությունները փորձում են տարածաշրջանում Հայաստանի քաղաքական կուրսը փոխել՝ ըստ ինչոր սցենարի, որն արդեն տեսնում ենք: Այդ սցենարն արդեն կա՝ հաշվի առնելով իշխանությունների անդադար հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է ցեղասպանության, էթնիկ զտումների: Կարծես ոչ թե գործադիր մարմին, այլ վերլուծաբան և լրագրող լինեն: Վերլուծաբանների ու լրագրողների գործառույթն է այդ ամենի մասին ահազանգելը, գործադիրը նստած է գործ անելու համար, բայց, ըստ երևույթին, իրենք ոչ մի գործ չեն անում՝ իրենց պահելով լրագրողի, վերլուծաբանի պես՝ ընդամենը բավարարվելով հայտարարություններով:

Հետևաբար, սցենարն ակնհայտ է, ըստ որի՝ տարածաշրջանում այնպիսի իրավիճակ պետք է ստեղծվի, որ ներկա պահին Ուկրաինայի հարցով խիստ զբաղված Ռուսաստանը մեր տարածաշրջանում չկարողանա ճիշտ ձևով գործերն առաջ տանել:Հետևաբար, կարող է Ադրբեջանի կողմից հարձակում լինի, որից հետո, հաշվի առնելով Փաշինյանի վերջին ասուլիսի հայտարարությունները հատկապես ՀԱՊԿ-ի, ՌԴ-ի մասով, մենք պետք է հայտարարենք, որ «ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը չեն կարող իրենց գործառույթներն իրականացնել, ու այստեղ պետք է ՆԱՏՕ-ն կամ ՆԱՏՕ-ին զուգահեռ ինչ-որ ռազմական դիտորդներ կամ խաղաղապահ ուժեր գան ու տեղակայվեն տարածաշրջանում: Ընդհանուր առմամբ, կարծես, ինչ-որ պասերով խաղ է Ալիևի ու Փաշինյանի միջև, որի հիմնական նպատակը տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը չեզոքացնելն է»:

Անդրադառնալով Իրանի պաշտոնական ու ոչ պաշտոնական արձագանքներին՝ կապված նաև ոչ տարածաշրջանային ուժերի տեղակայման հետ, իրանագետը նշեց. «Պաշտոնական հայտարարություններում գրեթե ոչինչ չի փոխվել. Իրանը շարունակում է պնդել կարմիր գծերի, մասնավորապես այն մասին, որ տարածաշրջանում չեն հանդուրժի այլ խաղացողների դերակատարությունը: Ոչ պաշտոնական մակարդակով՝ վերլուծաբանների, փորձագետների շրջանակներում, արդեն Հայաստանի մասին այլ վերլուծություններ ու տեսակետներ են հայտնվում Իրանում: Մատնանշում են, որ Հայաստանի ներկա իշխանությունները, աչք փակելով Իրանի ու Հայաստանի՝ տարածաշրջանում ունեցած երկարամյա հարաբերությունների վրա, փորձում են տարածաշրջան բերել Իրանին հակադիր և Իրանի ազգային անվտանգության համար սպառնալիք հանդիսացող ուժերի: Մենք, մեծ հաշվով, մեր իմիջը նաև Իրանում ենք կորցնում: Ընդ որում, երբ Հայաստանի մասին ինչ-որ բան է գրվում, սոցցանցերում պարսիկ ժողովրդի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ ինչքան էլ որ բարձր ու դրական է, բայց, ցավոք, ՀՀ իշխանությունների գործողությունների արդյունքում Իրանում ևս այդ իմիջը դանդաղ փոխվում է: Իրանում Հայաստանը համարվում է այն երկիրը, որն ուզում է տարածաշրջանում իր դաշնակիցների մեջքին դաշույն խրել»:

Խոսելով նկարագրված քաղաքականության հնարավոր վտանգների մասին՝ Հարություն Առաքել յանը պատմությունից օրինակներ բերեց: «Առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ մենք գտնվում էինք ցարական Ռուսաստանի և Օսմանյան Կայսրության ճիշտ մեջտեղում, այդ ժամանակահատվածում բրիտանացիները հիշեցին հայերին, հիշեցին նաև այն, որ իրավունք գոյություն ունի: Փորձեցին հայերին շահագրգռել, սիրաշահել և օգտագործել թե՛ ցարական Ռուսաստանի, թե՛ հետո նաև Օսմանյան Կայսրության դեմ: Դրանից հետո Բրիտանիան իր հարցերը լուծեց թե՛ օսմանցիների, թե՛ ցարական Ռուսաստանի, իսկ հետո՝ նաև բոլ շևիկյան Ռուսաստանի հետ:

Ու մենք մնացինք մենակ՝ դավաճանված ու դավաճանի դերում, որովետև երկու կողմից էլ մենք խիստ պատժվեցինք: Հիմա, կարծես, առաջին աշխարհամարտի սխալ քայլերն ենք կրկնում: Մենք հիմա նստած ենք Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի մեջտեղում: Հիմա աշխարհակարգ է փոխվում, հայտնվում են նոր բևեռներ, որոնք մարտահրավեր են նետում գործող աշխարհակարգին, բայց մենք, մեջտեղում նստած, փորձում ենք թեքվել դեպի հակառակ բևեռ ու նրանց մարտավարությունները բերել տարածաշրջան: Եթե այսպես շարունակվեց, ու աշխարհում ինչ-որ արտառոց բան տեղի չունեցավ, պետությունները, կարծում եմ, մեզ կրկին պատժելու են՝ հիշեցնելու համար, որ լինելով այս աշխարհագրության մեջ՝ այլ կերպ եք խաղում տարածաշրջանում»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, երբ կան բազմաթիվ սպառնալիքներ, այդ բոլորը հնարավոր է վերափոխել ու վերածել հնարավորության՝ ի շահ և հօգուտ մեզ: «Դիվանագիտությունը սպառնալիքը հնարավորության վերափոխելու արվեստ է: Ես տարիներ է, ինչ խոսում եմ Հայաստան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների մասին: Բազմիցս նշել եմ, որ մենք գոնե պետք է նախաձեռնենք այդ հարաբերությունները: Երբ Իրանն ու Սաուդյան Արաբիան թշնամաբար էին միմյանց վերաբերվում, մեր լսարանի համար անհասկանալի էր, թե ինչու պետք է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններ ունենանք:Հիմա Չինաստանի միջնորդությամբ քաղաքականությունը փոխվեց: Եթե մենք ժամանակին ավելի ճիշտ դիվանագիտությամբ հարաբերություններ ստեղծեինք Սաուդյան Արաբիայի հետ, հենց նրանց միջոցով կկարողանայինք տարածաշրջանում սանձել թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին, բայց, ցավոք, մեր իշխանությունները քթի ծայրից ավելի առաջ չեն կարող տեսնել:

Ժամանակը կորցրինք, իսկ հիմա արդեն Իրանն ու Սաուդյան Արաբիան հարաբերվում են, և մեր կողմից հարաբերություններ ստեղծելու հնարավորությունն արդեն այլ տրամաբանության ներքո է: Սաուդյան Արաբիան արդեն գործոն է դառնում տարածաշրջանում ու փորձելու է ակտիվ ներկայություն ունենալ թե՛ Հարավային Կովկասում, թե՛ Ուկրաինայի հարցում: Իրականում սպառնալիքը խելացի դիվանագիտություն ունենալու դեպքում կարելի է հնարավորության վերածել, եթե կան բառի բուն իմաստով դիվանագիտական անցյալ ունեցող խելացի դիվանագետներ և ոչ թե զուտ քաղաքական նշանակմամբ պաշտոններ զբաղեցնողներ»,-եզրափակեց իրանագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հռոմի ստատուտի վավերացումը անդառնալի հարված է հասցնելու Ռուսասատանի հետ Հայաստանի հարաբերություններինՍերժ Սարգսանի անունը ոսկե տառերով է մնալու մեր պատմության մեջ, որպես հրամանատար,ղեկավար և քաղաքական ու պետական գործիչ․ Վահան ԲաբայանՌուբեն Վարդանյանն այս փորձությունը պատվով է անցնելու, նա այդպիսին է՝ պատվով հայ է․ Մանե Թանդիլյան«ԶՊՄԿ» ՓԲԸ ի աշխատակիցները արյուն են հանձնում (տեսանյութ) Պետք է աջակցենք ԼՂ հայ բնակչությանը այնպես, ինչպես Ուկրաինայի ժողովրդին․ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Գերմանացի հետազոտողներն արևային բջիջներ են ինտեգրել ավտոմեքենաների կապոտների մեջ Հոկտեմբերի 1-ից օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաքվեի ներկայացուցիչները Վայքում արցախցի բռնագաղթածների համար վրանային ճամբար են բացազատել և ապահովում են կեցության նվազագույն պայմաններով«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ» Եկել են փրկելու Փաշինյանին «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում Մղձավանջը եղելություն դարձավ. Մանուկ Հերգնյան Սխտոր՝ դժոխքի ծնո՞ւնդ, դոպի՞նգ, դե՞ղ, թե՞ անփոխարինելի համեմունք. «Փաստ»Ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգման համար. Ավետիք ՉալաբյանՎթարային ջրանջատումներՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին շուրջերկրյա թռիչքը պլաներով. «Փաստ»Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Եկել են փրկելու Փաշինյանին. «Փաստ»«Պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար»․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրըԿստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ»«Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ» Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ»Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»«Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»«Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ»«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ»Փաստերն այնքան աղաղակող են, որ ոչ մի կեղծարարություն ու սուտ չի կարող թաքցնել այդ ամենը. «Փաստ»«Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՎրդովված եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից և Ղարաբաղում տիրող անօրինությունից. Արա Աբրամյան«Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել Կարապետյան Վարդանյանը պատերազմի ժամանակ միլիոններ ուղարկեց զենքի համար․ Գաբրիելլա ԳալոյանՊարոն Ռուբեն Վարդանյանի կալանքը Ադրբեջանի իշխանության կողմից ապօրինի էՄեղավորը իշխանության քարոզչամեքենա «Հանրային հեռուստատեսությունն» է, որը շարունակում է իր կործանարար հետևանքները Հայաստանի և Արցախի համար. Մեսրոպ Առաքելյան Ադրբեջանը պատերազմի միջոցով Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության խնդիր լուծեց, անցել է էթնիկ զտումներին.Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին կամ ինչու՞ Իժոն չձերբակալվեց. Աբրահամ Գասպարյան Արևային վահանակների գները տապալվել են պատմական նվազագույնի ՀՀ կառավարությունը Ռուբեն Վարդանյանի հարցով դիմել է ՄԻԵԴ Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. Մանե Թանդիլյան Ucom-ը շարժական կապի անվճար ծառայություններ կտրամադրի Արցախից տեղահանված հայրենակիցներին Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հանդես է եկել հայտարարությամբ Քիչ առաջ ադրբեջանցիները ձերբակալել և գերեվարել են Արցախի նախկին պետնախարար, Հայաքվեի աջակից Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանցիների կողմից առևանգվել է Ռուբեն Վարդանյանը. Մեսրոպ Առաքելյան Իլհա՛մ, ծոծրակդ կտեսնես, բայց «Զանգեզուրի միջանցք» երբե՛ք չես տեսնի. Խաչիկ Ասրյան«Ապրելու երկիր» կուսակցությունը արցախցիներին կտրամադրի կացարաններ Ալավերդի և Նոյեմբերյան համայնքներում Հայ բնապահպանները մտահոգված են հանքարդյունաբերության ոլորտում ՎԶԵԲ-ի ներդրումային քաղաքականությամբ․ Իսկ Արցա՞խը