Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան «Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների


«Մեր ամենաթանկին ենք կորցրել, բայց ուժ է տալիս այն, որ իր բոլոր զինվորները եկել ու իրենց ծնողներին են հասել». հրամանատար Արմեն Գրիգորյանն անմահացել է Ջրականում․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

 «Երբեք որդուս որպես հերոս չեմ ներկայացնում, որովհետև ցանկացած մարդ կարող է հերոս դառնալ, իսկ գիտնական դառնալու համար մի ամբողջ կյանք է պետք: Արմենի գերնպատակը դա էր: 28 տարեկանում մագիստրատուրա ընդունվեց՝ իրավագիտության բաժին, լինելով տնտեսագետ, հրաշալի տիրապետելով լեզուներին: Անգլերենը գերազանց գիտեր, սիրում էր այդ լեզուն, հատկապես քերականությունը»,-ասում է Արմենի մայրիկը՝ տիկին Մարգարիտան:

Արմենի մասին զրույցն այսպես ենք սկսում: Ծնունդով Սիսիան քաղաքից է: 1999-2009 թթ. սովորել և գերազանց առաջադիմությամբ ավարտել է Սիսիանի թիվ 5 միջնակարգ դպրոցը: 2009-2014 թթ. սովորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տնտեսագիտության բաժնում, համալսարանը ևս ավարտել է գերազանց առաջադիմությամբ: Մայրիկն ասում է՝ այս մասին փաստող ցանկացած փաստաթուղթ՝ գովասանագիր, շնորհակալագիր ու դիպլոմ, որպես կարևոր ու թանկ մասունք, պահպանում է:

«Ամեն անգամ գովասանագիր ստանալիս ասում էր՝ մամա՛, գո՞հ ես: Իր պատկերացմամբ, այդ թուղթն ինձ էր պետք, որ հիանայի իր արդյունքներով: Իսկ նա թղթի համար չէր սովորում, այլ գիտելիքի: Երբ մանկապարտեզ էր հաճախում, դաստիարակներն ասում էին՝ քո երեխան տաղանդ է, զարմանում էի՝ տառերն անգամ չգիտի, ի՞նչ տաղանդ: Հակադարձում էին՝ մեր կյանքի փորձը դա է ապացուցում: Երբ բանաստեղծություն էին հանձնարարում, անմիջապես անգիր էր սովորում, ընդունակ երեխա էր, իրեն սովորաբար մեկից ավելի հանձնարարություն էին տալիս»,-որդու մանկության տարիներն է վերհիշում մայրիկը:

Ասում է՝ Արմենը շատ համեստ էր, հանդուրժող, անգամ փոքր տարիքում՝ պատասխանատվության մեծ զգացումով: «Չէր սիրում դրսում հաճախ խաղալ, իր հանգստությունը տանն էր գտնում, իր գրքերի մեջ: Սպորտի էր հաճախում, միշտ ձգտում էր իր ժամանակը խելացի ձևով անցկացնել: Սիրողական մակարդակով զբաղվում էր տարբեր սպորտաձևերով, որպեսզի առողջ մարմին ևս ունենա: Շախմատի է հաճախել, առաջնության մեդալակիր է, վոլեյբոլի առաջնությունից բրոնզե մեդալ ու պատվոգիր ունի»: Արմենի դեպքում միաձուլված էին իր բնածին տաղանդը, գեները, աշխատասիրությունը, դրանք մեկ ամբողջություն էին դարձել:

«Ու հիմա վառվում եմ, երբ մտածում եմ, թե մասնագիտական ինչ հաջողություններ կարող էր արդեն ունենալ նա... Արմենի հայրը լավ մաթեմատիկոս է: Ճիշտ է, որ շատ բաներ նաև գեներով են փոխանցվում: Մաթեմատիկական ցանկացած խնդիր հեշտությամբ լուծում էր: Երբ բակի երեխաները գալիս և խնդրում էին օգնել խնդիրները լուծելու հարցում, արագարագ լուծում էր, դեռ մի բան էլ զարմանում, թե ինչպես չեն կարողացել այդ առաջադրանքներն անել: Այնքան հեշտ էր ամեն ինչ բացատրում երեխաներին, որ նրանց անգամ թվում էր, թե հենց իրենք լուծեցին խնդիրը: Բարի էր, կամեցող, սիրում էր երեխաներին: Հիշում եմ՝ ութերորդ դասարանում ջոկատավար էր, երեխաների հետ Ջերմուկ էին գնացել: Ճիշտ է պնդումը, որ եթե մարդը դրական հատկանիշներով է օժտված, բոլոր բնագավառներում դրսևորում է դրանք»:

2014 թ.-ին Արմեն Գրիգորյանն ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ավարտելուց հետո ծառայության է անցել Ջրականի զորամասում: 2016 թ.-ին, որպես Ջրականի զորամասի հրետանային դասակի հրամանատար, մասնակցել է Ապրիլ յան պատերազմին: 2018 թ.-ին տեղափոխվել է Սիսիանի զորամաս, զուգահեռ սովորել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում: Տիկին Մարգարիտայի խոսքով, Արմենն իր ապագան, մասնագիտության առումով, կապում էր տնտեսագիտության հետ. «Պրակտիկա էր անցել բանկերից մեկում, այնտեղ բավականին տպավորված էին իր մասնագիտական ունակություններով, պատասխանատվության զգացումով: Այսօր Արմենը և բազմաթիվ տղաներ իրենց տեղը պիտի գտնեին գիտության մեջ, հսկայական անելիք ունեին մեր պետության համար կարևորագույն տարբեր ոլորտներում»:

2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը: Հենց հաջորդ օրը ավագ լեյտենանտ Արմեն Գրիգորյանն ու իր մարտկոցը մեկնում են Արցախ: Մայրիկն ասում է՝ որդու պայմանագրի ժամկետը լրացել էր պաշտպանության նախարարության հետ, բայց Արմենն իր տեսակով այնպիսին էր, որ չէր կարող չգնալ Արցախ: «Ջրականի ամենաթեժ մարտերի ժամանակ հենց ինքն է ստանձնել բարդ առաջադրանքի կատարումը: Սրանք մեր խոսքերը չեն, իր հետ կողք կողքի պայքարած տղաներն են այս մասին պատմում: Տեսանյութեր ևս կան, թե ինչպես է պրոֆեսիոնալ ձևով մարտ ղեկավարում, ինչպես է թշնամական շարասյուններ ոչնչացնում: Նրա զինվորը՝ ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանն է պատմել. «Մեր մարտկոցը 17 հոգուց էր բաղկացած, և երևի բացառիկ երևույթ է, որ բոլորս ողջ ենք մնացել, միայն մեկ վիրավոր ենք ունեցել, սակայն ամենամեծ կորուստն ենք կրել՝ զոհվել է մեր հրամանատարը, ում բոլորս հիշելու ենք կարոտով, հպարտությամբ, ափսոսանքով ու երախտագիտությամբ»»:

2020 թ. հոկտեմբերի 14-ի գիշերը, չցանկանալով վտանգի ենթարկել իր զինվորների կյանքը, իմանալով, որ բեռնատարներն անօդաչուների նշանառության տակ են, ինքն է մոտենում զինամթերք բերած բեռնատարին՝ զինամթերք ընտրելու: Թշնամու անօդաչուի հարվածից ռազմամթերքով բեռնված մեքենան պայթում է, իսկ Արմենը՝ զոհվում: «Արմենը մեզ հետ անընդհատ կապի մեջ էր: Հոկտեմբերի 13-ին ժամը 5-ին մեզ հետ խոսել էր, գիշերը 12-ին եղբոր հետ էր զրուցում: Հոկտեմբերի 14-ին զանգերին չէր պատասխանում: Եղբայրը զանգահարել էր Սիսիան՝ որևէ տեղեկություն իմանալու: Սկզբում ասում էին՝ ընդմիջման է, հեռու է, հարմար չէ, բայց տղաս ասում է՝ հնարավոր չէ, ժամը հինգն է, Արմենը չի զանգել, այդ ժամանակ ասում են, որ Արմենին անօդաչուն հարվածել է:

Հոկտեմբերի 15ին թուրքերը գրավեցին Ջրականը, շատ թեժ մարտեր էին, Արմենին դուրս բերել չէին կարողացել: Նրանց նաև ասել էին, որ իրենց հրամանատարին դուրս բերելու համար այլ խումբ է գնալու այդ հատված, բայց չէին գնացել: Իմ մայրական սիրտը զգում էր, որ որդիս դեռ այնտեղ է: Մեզ, սակայն, ասում էին, որ Արմենի մարմինը դուրս են բերել Ջրականից: Սկսեցինք մեր փնտրտուքները, եղանք բոլոր դիահերձարաններում, հիվանդանոցներում: Դեկտեմբերին արդեն Կարմիր խաչը, պայմանավորվածությունների համաձայն, դուրս էր բերում տղաների մարմինները, նաև Արմենինը: Դեկտեմբերի 22-ին նրան հուղարկավորեցինք Եռաբլուրում»: Արմեն Գրիգորյանը հետմահու արժանացել է միայն «Մարտական գործողությունների մասնակցի» մեդալի, մայրիկը տարակուսում է՝ ինչ սկզբունքով է որդին այս մեդալին արժանացել, նա նաև Քառօրյայի մասնակից է, համապատասխան նշումը կա զինգրքույկում:

«Որևէ տեղ չենք դիմել այս առիթով: Մեր ամենաթանկին ենք կորցրել, ցավալի է, որ մեր պետությունը և համապատասխան գերատեսչությունն ըստ արժանվույն չեն գնահատում զինվորին»: Արմենը տիկին Մարգարիտայի երկու որդիներից կրտսերն է: Ամուսնացած չէր: «Մեծ տղաս ամուսնացած է, երկու տղա ունի: Մինչև Արմենի զոհվելն ունեինք Նարեկ, իսկ նրա զոհվելուց հետո ունենք Արմենչիկ: Կարելի է ասել, որ Արմենից հետո կյանքը կանգնել է, բայց ուժ է տալիս այն, որ իր բոլոր զինվորները եկել ու իրենց ծնողներին են հասել, ճիշտ է, իր արյան գնով: Նրանք հաճախ են իրենց հրամանատարի մոտ Եռաբլուր գնում, և հենց իրենք են ասում՝ իր կյանքի գնով մեր կյանքը փրկեց»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել