Երևան, 06.Հունիս.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դիվանագիտական, արարողակարգային ուղերձներն ու հեռուն գնացող հավակնությունները․ «Փաստ» «Եթե նուրբ հարցերի շուրջ անլուրջ վերաբերմունքը շարունակվի, աղետալի հետևանքներ են լինելու»․ «Փաստ» «Կրկին գործ ունենք կեղծիքների հետ. ներկայացված թվերը, տնտեսական ու հարկային քաղաքականությունը միֆեր են»․ «Փաստ» Իսկ Արցախը հանձնելու և Հայաստանը կտոր-կտոր անելու մանդատ ունե՞ք․ «Փաստ» Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր...․ «Փաստ» Մեղավորներ «նշանակելու» նոր շոու է սպասվում․ «Փաստ» Դատավարությունը կարող է «ռեկորդներ» գրանցել․ «Փաստ» Շառլ Միշելի հայտարարությունը մնացել է «օդո՞ւմ»․ «Փաստ» Նոր պատժամիջոց Ռուսաստանի նկատմամբ. ի՞նչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար․ «Փաստ» Հանգամանքների վրակառուցված տնտեսությունները երկարաժամկետ հեռանկարում ապագա չունեն․ «Փաստ»


«Այսօրվա դրությամբ իշխանությունների գործողությունների արդյունքը, ցավոք, թշնամիների շահերը սպասարկելն է». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Թշնամին իր մարտավարությունը չի փոխել, ինչպես համակարգված աշխատել է, այդպես էլ շարունակում է աշխատել:«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում թե՛ մասնավորապես Արցախի, թե՛ նաև Հայաստանի Հանրապետության ուղղությամբ լարվածության մեծացմանն ուղղված թշնամու քայլերին:

Նշենք, որ թշնամին վերջին շրջանում սկսել է ավելի ինտենսիվ թիրախավորել Արցախի խաղաղ բնակչությանը, օրերս նաև որոշակի դիրքային առաջխաղացում է ապահովել Արցախի տարածքում: Թևան Պողոսյանն այս համատեքստում հիշեցրեց, որ անցած տարի թշնամին ամբողջ գարնանային ժամանակահատվածում ևս կրակել է, Փարուխի դեպքերն էլ ընդամենը մեկ տարի առաջ էին. «Այդ ժամանակ նոր բարձունքներ, տարածքներ էին, այսպես ասած, գրավել: Նաև դաշտերի վրա կրակելով՝ գյուղացիական աշխատանքներն էին խոչընդոտում, որ բերք չլինի: Թշնամու վարքագծում, մեծ հաշվով, ոչինչ չի փոխվել: Իրենց կողմից այս ամենը դեռ խորանալու, շատանալու է այնքան, մինչև որ հայկական կողմից պատասխան չլինի»:

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների իրարամերժ հայտարարություններին, երբ կարող են խոսել էսկալացիայի վտանգի մասին, ժամեր հետո հայտարարեն, որ նոր էսկալացիա չի լինելու, Թ. Պողոսյանն ասաց, որ նշվածը բացատրելու լավագույն օրինակը վերջին ասուլիսի ժամանակ Փաշինյանի պատասխանն է՝ իր նախկին իրարամերժ հայտարարությունների վերաբերյալ հարցին: «Երբ լրագրողը կրկնեց իր ասածները և հարցրեց՝ ո՞րն է այդ մարդկանցից իրական Փաշինյանը, նա պատասխանեց, որ «ամեն անգամ իրավիճակ էր փոխվում»: Հենց սա է մանիպուլ յացիան: Ամեն անգամ այդ «իրավիճակը փոխվելու» շրջանակներում գործող իշխանությունների կողմից մանիպուլ յատիվ երևույթների ենք ականատես լինում: Այս տրամաբանությամբ էլ 5 րոպե առաջ, երևի, տեղեկություն ունեին առ այն, որ էսկալացիա լինելու մասին պետք է հայտարարեն, դրանից հետո էլ, երևի, ինչ-որ մեկը զանգել, ինչ-որ բան է ասել, ու արդյունքում որոշել են Twitter-ում այլ կերպ բացատրել:

Իսկ իրականում իրենք հետևողականորեն ոչ թե հայկական շահերն են առաջ տանում, այլ հանուն մեկ նպատակի՝ իրավիճակային ինչ-որ բաներ են ասում: Այսօրվա դրությամբ իշխանությունների գործողությունների արդյունքը, ցավոք, թշնամիների շահերը սպասարկելն է: Խնդիրը սա է, այլ ոչ թե այն, թե իբր իրենք հատուկ քաղաքականություն են վարում: Միակ հատուկ քաղաքականությունն այսօրվա իրավիճակում ամեն ինչ անելն է, որ իշխանությունը պահպանեն և, ցավոք, չսպասարկեն հայկական շահերը»,-ընդգծեց Թևան Պողոսյանը:

Այն, որ ՀՀ իշխանությունները Արցախի ճակատագրի մասին խոսելիս վերջերս խուսափում են հատկապես «ինքնորոշում» բառից, մինչդեռ Արցախի խորհրդարանական խմբակցությունները պահանջել էին Հայաստանի իշխանություններից կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Թ. Պողոսյանը նկատեց. «Մինչև Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հայտարարությունը, եթե խոսում են այն մասին, որ ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը, ապա պետք է առնվազն առաջնորդվեն ՀՀ օրենսդրությամբ և իրավական պարտավորություններով: Իսկ դրանց մեջ մտնում է ինչպես Անկախության հռչակագիրը, այնպես էլ Գերագույն խորհրդի որոշումները և շատ այլ փաստաթղթեր, որոնք պարտադրում են ՀՀ-ին լինել Արցախի Հանրապետության երաշխավորը, առաջ տանել Արցախի ինքնորոշման իրավունքը»:

Անդրադառնալով թշնամու օրակարգերին ու դրանից բխող վտանգներին՝ մեր զրուցակիցը նշեց, որ այդ իմաստով մեր թշնամին շատ ավելի «ազնիվ» է մեզ հետ: «Մարդն ասել է՝ Սյունիքն էլ, Սևանն էլ, Երևանն էլ վերցնելու են: Ամիսներ առաջ Ալեն Սիմոնյանն էր ասել՝ «գիտենք, որ Ադրբեջանի նպատակը հայոց պետականության վերացումն է»: Երբ այդքանը գիտեն, ու թշնամին հետևողական համակարգված իր աշխատանքն է առաջ տանում, պարզ չի՞, թե այս վարած քաղաքականությունն ուր է տանելու: Թշնամին շարունակելու է իր այդ աշխատանքը, ուշադրություն չի դարձնելու, թե ինչ ես խոսում կամ ինչ ես անում և օգտվելու է բոլոր հնարավորություններից: Այսպես ասած, սատանայական շղթայի դադարեցման միակ հնարավորությունը թշնամուն իրեն հասու մեկ լեզվով բացատրելն է, որ այլևս հայ ազգը չի պատրաստվում սպասարկել իրենց շահը: Խոսքն ուժի լեզվի մասին է, որով և պետք է ստանա այդ պատասխանը, որից հետո կհասկանան, որ այլևս իրենց շահերը սպասարկող հայ ազգ չկա»,-ընդգծեց Թ. Պողոսյանը՝ շեշտելով նշվածի համար հայ ազգի միասնության անհրաժեշտության մասին:

Իսկ նպատակը, նրա խոսքով, գործող իշխանության գիտակցված, ինքնակամ հեռացումը կազմակերպելը պետք է լինի: Անդրադառնալով վերոնշյալ վտանգներից բխող պայքարի բացակայությանը՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Եթե լինի գիտակցում, որ մենք ունենք հայրենիք, մեր բոլոր նահատակների առջև հայրենիքը վերականգնելու պարտք, ազգային միասնության ոգին կարթնանա: Ամեն մարդ ինքն անձամբ պետք է այդ գիտակցությանը գա: Եթե սիրում ես երեխաներիդ, թոռներիդ, ծոռներիդ, կոռներիդ և ցանկանում ես, որ նրանք Հայաստանում ապրեն, ապա պետք է հասկանալ, որ պայքարի ժամը հենց այսօր է: Բացի այդ, արժեքային դաշտի փոփոխություն պետք է տեղի ունենա, հայրենիքը, հոգևորը մեր մեջ նորից պետք է վերածնունդ ապրեն:

Այդ հույսով եմ ապրում, բայց դժվարանում եմ նշվածին հասնելու որևէ բաղադրատոմս առաջարկել: Կարծում եմ՝ յուրաքանչյուրն անհատապես իր ընկալումների մեջ պետք է գա ու գիտակցված հասնի այդ ամենին, այլ պարագայում թշնամին կհասնի իր նպատակներին: Այստեղ արդեն ընտրության հարց է, ի՞նչն ես ընտրելու, երբ նաև ժամանակ շահելու հնարավորություն չկա: Այստեղ է, որ գիտակից մարդիկ պետք է իրենց բաժինը բերեն՝ առաջնորդվելով ազգային հերոս Մոնթեի պատգամով՝ «եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»: Այստեղ է, որ պետք է հասկանանք՝ ազգային նպատակն ու երազանքը պետք է վերականգնվեն, այն է՝ Արցախը հայկական ենք պահելու»:

Իսկ ազգային միասնականության համար, Թ. Պողոսյանի խոսքով, առնվազն պետք է կարողանալ իրար կողք կանգնել, սերը վերականգնել կողքի հայի հանդեպ, որովհետև առանց դրա նույնպես ոչինչ չի ստացվելու: «Ցավոք, մեզ այսօր բաժան-բաժան են արել: Մեզ բաժանել են «սև ու սպիտակների», այլ տարբեր տեսակների, ու այնքան, որ հայը հային կարող է խորապես վիրավորել՝ չգիտակցելով, որ թշնամին է իրեն սպանել, որ թշնամին է իրեն սպանողը: Հուսամ, որ մեր հավատքն ու սերը կվերականգնվի, և կկարողանանք մեր առջև առկա պարտականությունները կատարել՝ չասելով, թե կյանքը մի անգամ է տրված, ու, այսպես թե այնպես, պետք է ապրենք: Կյանքը մի անգամ է տրվում, բայց պատվով ապրելն ավելի կարևոր է, քան անպատիվ ապրելը: Մի հարցում կարող են համոզված լինել. եթե փաստագրական ամեն ինչը հաշվի չառնելով՝ ինքնակամ և գիտակցված հիմա ոչինչ չհասկանանք, այնպես չէ, որ 1915 թվականի կրկնությունն անհնարին է լինելու, ինչից հետո, երևի, արդեն անիմաստ է լինելու գիտակցել, թե ինչ է հայրենիքը»,-եզրափակեց Թ. Պողոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է. Ռուբեն Վարդանյան Հայաստանն ու Արցախը միայն Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ կարող են միշտ պաշտպանվել թշնամի Ադրբեջանից ու Թուրքիայից. Խաչիկ ԱսրյանԴիվանագիտական, արարողակարգային ուղերձներն ու հեռուն գնացող հավակնությունները․ «Փաստ»Երիտասարդության պալատը ոչ միայն իր ժամանակաշրջանի համարձակ ճարտարապետական լուծում ունեցող շենք էր, այլև Երևանի խորհրդանիշներից մեկը. Մանե Թանդիլյան «Եթե նուրբ հարցերի շուրջ անլուրջ վերաբերմունքը շարունակվի, աղետալի հետևանքներ են լինելու»․ «Փաստ»«Կրկին գործ ունենք կեղծիքների հետ. ներկայացված թվերը, տնտեսական ու հարկային քաղաքականությունը միֆեր են»․ «Փաստ»Իսկ Արցախը հանձնելու և Հայաստանը կտոր-կտոր անելու մանդատ ունե՞ք․ «Փաստ»Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր...․ «Փաստ»Մեղավորներ «նշանակելու» նոր շոու է սպասվում․ «Փաստ»Դատավարությունը կարող է «ռեկորդներ» գրանցել․ «Փաստ»Շառլ Միշելի հայտարարությունը մնացել է «օդո՞ւմ»․ «Փաստ»Նոր պատժամիջոց Ռուսաստանի նկատմամբ. ի՞նչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար․ «Փաստ»Բացառիկ․ Backstage-ը ներկայացնում է Գոռ Վարդանյանի նոր ֆիլմի՝ «Սարոյան եղբայրների» նկարահանման ամենահետաքրքիր կադրերը (տեսանյութ, լուսանկարներ) Մրցանակ՝ «կանաչ» առևտրի և «կանաչ» տնտեսությունների զարգացմանը նպաստելու համարԻնչո՞ւ է Արայիկ Հարությունյանը լեգիտիմացնում ադրբեջանական անցակետը«Մի դրամիկի ուժը»․ բարեգործում են Idram Junior-ի օգտատերերըIntent.ai-ի նորարար AdTech լուծումները Համաշխարհային էներգետիկայի մեջ ամենամեծ ներդրումները արևային ոլորտում են Շրջակա միջավայրի պահպանությունը պետք է դառնա մեր արժեհամակարգի մի բաղկացուցիչ մաս. Հասմիկ Մկրտումյան Տարանտինո և Չեխով․ երկխոսություններ ոչնչի մասին Ակբա Լիզինգի պորտֆելը ռեկորդային աճ է գրանցել «Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանի կարծիքով բենզինի գների վայրիվերումները միջազգային շուկաներում տեղի ունեցող փոփոխություններով պայմանավորելը սխալ է Պատերազմը կանգնեցնելը հնարավոր դարձավ միայն Ռուսաստանի ղեկավարության ջանքերով. Գագիկ Ծառուկյան Հայ-չինական գործընկերային հարաբերությունների զարգացումը՝ առաջնահերթություն Shtigen Group-ի համար Գյումրիում անցկացրեցինք «Հայաքվե» նախաձեռնության մարզային քարոզարշավի առաջին հանրային միջոցառումը. Ավետիք ՉալաբյանԵրևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի առնչությամբԿարծում եմ՝ ուշադրության արժանի մոտեցում է, եթե հաշվի ենք առնում այսօրվա բանակցային տխուր իրողությունները. Մանե Թանդիլյան Բարանովիչի կենտրոնում հայտնվել է ինքնավար լիցքավորման կայան. Ո՞վ է քաղաքին նման նվեր տվել Մեր իշխանության պարագայում ընդդիմությունը պետք է գա և խելոք աշխատի․ Մեսրոպ Առաքելյան Անկլավների հանձնմամբ Նիկոլը կմասնատի Հայաստանը Չարենցն ու Տերյանը ` «Իմ» մատենաշարում«Առանց «նշաձողերի» ինքնակործան ընթացքը՝ քաոտիկ արտաքին միջավայրում» թեմայով քննարկում՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբՊատերից ներս աճած ծառերը. Արամ Մանուկյանի տունը դեռ կիսաքանդ վիճակում էԵրկու մեծ անուն մեկ հասցեում ԼՈՒՐԵՐ․com-ի ծրագրային հաղորդումների կազմը կհամալրվի նոր, նմանը չունեցող Backstage նախագծով Հանուն բնապահպանական արդարության Google-ը ԱՄՆ-ում արևային մարտկոցներ կտեղադրի աղքատների համար ԶՊՄԿ աշխատակիցը ատլետիկա մարզաձևի ՀՀ եռակի չեմպիոն Բաշլիկ. գլխաշո՞ր, գլխա՞րկ, թե՞ զինվորական հագուստի տարր․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒՆԻՍԻ)․ Բիրտ ուժով բազմաթիվ քաղաքացիներ են բերման ենթարկվել․ «Փաստ»Հանգամանքների վրակառուցված տնտեսությունները երկարաժամկետ հեռանկարում ապագա չունեն․ «Փաստ»Իշխանություններին հատկապես զայրացնում են հայրենասեր մարդիկ․ «Փաստ»Հրահանգել եմ հեռացնել ԱԺ բոլոր ավտոմեքենաների ապակիները մգեցնող թաղանթները, այդ թվում՝ ինձ սպասարկող մեքենաներինը․ Ալեն Սիմոնյան Պահը ճակատագրական է, հապաղումը հանգեցնելու է անդառնալի հետևանքների․ «Արցախի անվտանգության եվ զարգացման ճակատ» «Փաշինյանը միշտ կատարում է այն խնդիրը, որ իր առջև դնում է գլոբալիստական էլիտան»․ «Փաստ»«Հայաքվե»-ի մեր մարզային քարոզարշավը սկսում ենք Գյումրիից. Ավետիք Չալաբյան Երևանում խնդիրները չեն լուծվում, քանի որ գործ ունենք սիրողական կառավարման հետ. Տիգրան Սահակյան Կկանոնակարգվի կենսաբանական ակտիվ հավելումների վաճառքը, խախտումների դեպքում կսահմանվեն վարչական տույժեր. նախագիծ․ «Փաստ»Երևանի ճանապարհների վիճակը ամենախայտառակն է ամբողջ Հայաստանում. Մեսրոպ Առաքելյան «Ասաց՝ մեզ օգնության չեն գալիս, մա՛մ, դու աղոթի, որ ողջ մնանք, որ մեր հողերը հետ բերենք». Խորեն Հաջաթյանը զոհվել է հոկտեմբերի 23-ին՝ Վարանդայում. «Փաստ»Քիշնևյան միջանցիկ հանդիպման ծանր «մթնոլորտը». «Փաստ»