Երևան, 06.Հունիս.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Զուսպ էր, համեստ, խելացի ու հավասարակշռված». Սլավիկն օգնության է հասել շրջափակման մեջ ընկած ընկերներին և զոհվել Հադրութում․ «Փաստ» Դիվանագիտական, արարողակարգային ուղերձներն ու հեռուն գնացող հավակնությունները․ «Փաստ» «Եթե նուրբ հարցերի շուրջ անլուրջ վերաբերմունքը շարունակվի, աղետալի հետևանքներ են լինելու»․ «Փաստ» «Կրկին գործ ունենք կեղծիքների հետ. ներկայացված թվերը, տնտեսական ու հարկային քաղաքականությունը միֆեր են»․ «Փաստ» Իսկ Արցախը հանձնելու և Հայաստանը կտոր-կտոր անելու մանդատ ունե՞ք․ «Փաստ» Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր...․ «Փաստ» Մեղավորներ «նշանակելու» նոր շոու է սպասվում․ «Փաստ» Դատավարությունը կարող է «ռեկորդներ» գրանցել․ «Փաստ» Շառլ Միշելի հայտարարությունը մնացել է «օդո՞ւմ»․ «Փաստ» Նոր պատժամիջոց Ռուսաստանի նկատմամբ. ի՞նչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար․ «Փաստ»


Միջազգային իրավական ինստիտուտների դեգրադացման հետևանքները. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեռևս 15-րդ դարից միջազգային քրեական դատարան ստեղծելու փորձեր են եղել՝ հաշվի առնելով միջազգային հանցագործությունների կանխարգելման անհրաժեշտությունը, սակայն մինչև 20-րդ դարը այդպես էլ դրա համար նախատեսված առանձին կառույց չի կազմավորվել։ 1990-ական թվականներին գործած միջազգային տրիբունալները (նախկին Հարավսլավիայի գործով միջազգային քրեական տրիբունալը և Ռուանդայի գործով միջազգային քրեական տրիբունալը) միջազգային հանրությանը ցույց տվեցին, որ միջազգային հանցագործությունների հետ կապված գործերի քննության համար հարկավոր է ստեղծել առանձին ու մշտական դատարան։

Եվ արդեն 1998 թվականի հունիսին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոնֆերանս հրավիրեց՝ միջազգային քրեական դատարան ստեղծելու նպատակով կոնվենցիայի ընդունման համար։ Նույն թվականի հուլիսի 17-ին քվեարկության միջոցով ընդունվեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը կամ Հռոմի ստատուտը, որը 60 պետության կողմից վավերացվելուց հետո ուժի մեջ մտավ։ Միջազգային քրեական դատարանը, որը պաշտոնապես իր աշխատանքը սկսեց 2002 թվականի հուլիսի 1-ից, իրավասություն ունի իրականացնել ցեղասպանության, ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, ինչպես նաև ռազմական ագրեսիայի համար պատասխանատու անձանց հետապնդումները։

Կան բազմաթիվ երկրներ, որոնք ստորագրել են Հռոմի ստատուտը, սակայն մինչ այժմ չեն վավերացրել, այդ թվում՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը։ Միայն 123 պետություն է վավերացրել այն։ Հայաստանը Հռոմի կանոնադրությունը ստորագրել է դեռևս 1999 թ. հոկտեմբերի 1-ին, սակայն այդպես էլ չի վավերացրել։ 2020 թվականից սկսած Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի ու տարածքների օկուպացման փաստերով պայմանավորված՝ Հայաստանը որոշել է սկսել Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը։ Եվ ահա, ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 24ին որոշում կայացրեց, համաձայն որի, Հայաստանի միացումը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։

Մնում է միայն, որ փաստաթուղթը վավերացվի Ազգային ժողովի կողմից և ուժի մեջ մտնի։ Մասնագետների կարծիքով, Միջազգային քրեական դատարանին անդամակցելը Հայաստանին հնարավորություն կտա պատասխանատվության կանչել Ադրբեջանին՝ այդ երկրի կողմից իրագործված միջազգային հանցագործությունների համար։ Սակայն թե ինչքանով իրագործելի կարող են լինել Միջազգային քրեական դատարանի որոշումները, դժվար է ասել։ Ադրբեջանն անգամ չի իրագործում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ այն դեպքում, երբ այս դատարանի որոշումները միջազգային իրավունքի համաձայն պարտադիր են կատարման համար։ Մյուս կողմից էլ՝ զարմանալի չէ, որ Հռոմի ստատուտը վավերացնելու գործընթացից խանդավառված են հատկապես արևմտյան դրամաշնորհներով սնվողները։

Սակայն նրանք առավելապես ոգևորված են ոչ թե նրանով, որ Ադրբեջանի դեմ քրեական հետապնդումներ կարող են սկսվել, այլ... ուշադրություն, նրանով, որ ստատուտի վավերացումից հետո Հայաստան կատարելիք հնարավոր այցի դեպքում կարող է ձերբակալվել ՌԴ նախագահ Պուտինը։ Խնդիրն այն է, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը ուկրաինացի երեխաների տեղափոխման գործով Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։

Բայց Ռուսաստանից այս որոշմանն արձագանքում են, թե իրենք չեն անդամակցում դատարանին, հետևաբար չեն ընդունում նաև նրա իրավասությունը։ Իսկ ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզ յան հայտարարեց, թե ՌԴ-ն Միջազգային քրեական դատարանի ցանկացած փաստաթուղթ անօրինական և անվավեր է համարում։ Նրա խոսքով, այս դատարանը գնում է ինքնալուծարման:

Ու այս համատեքստում Հայաստանում քննարկվում է այն հարցը, թե Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու դեպքում ինչպիսին պետք է լինի հայկական կողմի արձագանքը Պուտինի ձերբակալման մասին որոշմանը։ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը նույնիսկ հայտարարեց, որ այդ հարցը քննարկելու են հայ գործընկերների հետ։ Այնուամենայնիվ, հարկ է նկատել, որ միջազգային իրավական ինստիտուտները ժամանակի հետ դեգրադացել են, կիրառում են երկակի ստանդարտներ, կորցրել են իրենց հեղինակությունն ու իրավիճակին արձագանքում են ոչ համարժեք ու հատվածական։

Ավելին, չկան որոշումների իրագործման կոնկրետ մեխանիզմներ։ Փոխարենը կան օրինակներ, երբ նրանց կայացրած որոշումները մնում են թղթի վրա: Դրանից օգտվում են ահաբեկչական երկրներն ու նրանց հանցագործ ղեկավարները, օրինակ՝ Ադրբեջանն ու Ալիևը, որոնք օգտվում են այսպիսի իրավիճակից, ու նրանց մի հանցագործությանը անմիջապես հետևում է մյուսը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Զուսպ էր, համեստ, խելացի ու հավասարակշռված». Սլավիկն օգնության է հասել շրջափակման մեջ ընկած ընկերներին և զոհվել Հադրութում․ «Փաստ»Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է. Ռուբեն Վարդանյան Հայաստանն ու Արցախը միայն Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ կարող են միշտ պաշտպանվել թշնամի Ադրբեջանից ու Թուրքիայից. Խաչիկ ԱսրյանԴիվանագիտական, արարողակարգային ուղերձներն ու հեռուն գնացող հավակնությունները․ «Փաստ»Երիտասարդության պալատը ոչ միայն իր ժամանակաշրջանի համարձակ ճարտարապետական լուծում ունեցող շենք էր, այլև Երևանի խորհրդանիշներից մեկը. Մանե Թանդիլյան «Եթե նուրբ հարցերի շուրջ անլուրջ վերաբերմունքը շարունակվի, աղետալի հետևանքներ են լինելու»․ «Փաստ»«Կրկին գործ ունենք կեղծիքների հետ. ներկայացված թվերը, տնտեսական ու հարկային քաղաքականությունը միֆեր են»․ «Փաստ»Իսկ Արցախը հանձնելու և Հայաստանը կտոր-կտոր անելու մանդատ ունե՞ք․ «Փաստ»Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր...․ «Փաստ»Մեղավորներ «նշանակելու» նոր շոու է սպասվում․ «Փաստ»Դատավարությունը կարող է «ռեկորդներ» գրանցել․ «Փաստ»Շառլ Միշելի հայտարարությունը մնացել է «օդո՞ւմ»․ «Փաստ»Նոր պատժամիջոց Ռուսաստանի նկատմամբ. ի՞նչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար․ «Փաստ»Բացառիկ․ Backstage-ը ներկայացնում է Գոռ Վարդանյանի նոր ֆիլմի՝ «Սարոյան եղբայրների» նկարահանման ամենահետաքրքիր կադրերը (տեսանյութ, լուսանկարներ) Մրցանակ՝ «կանաչ» առևտրի և «կանաչ» տնտեսությունների զարգացմանը նպաստելու համարԻնչո՞ւ է Արայիկ Հարությունյանը լեգիտիմացնում ադրբեջանական անցակետը«Մի դրամիկի ուժը»․ բարեգործում են Idram Junior-ի օգտատերերըIntent.ai-ի նորարար AdTech լուծումները Համաշխարհային էներգետիկայի մեջ ամենամեծ ներդրումները արևային ոլորտում են Շրջակա միջավայրի պահպանությունը պետք է դառնա մեր արժեհամակարգի մի բաղկացուցիչ մաս. Հասմիկ Մկրտումյան Տարանտինո և Չեխով․ երկխոսություններ ոչնչի մասին Ակբա Լիզինգի պորտֆելը ռեկորդային աճ է գրանցել «Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանի կարծիքով բենզինի գների վայրիվերումները միջազգային շուկաներում տեղի ունեցող փոփոխություններով պայմանավորելը սխալ է Պատերազմը կանգնեցնելը հնարավոր դարձավ միայն Ռուսաստանի ղեկավարության ջանքերով. Գագիկ Ծառուկյան Հայ-չինական գործընկերային հարաբերությունների զարգացումը՝ առաջնահերթություն Shtigen Group-ի համար Գյումրիում անցկացրեցինք «Հայաքվե» նախաձեռնության մարզային քարոզարշավի առաջին հանրային միջոցառումը. Ավետիք ՉալաբյանԵրևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի առնչությամբԿարծում եմ՝ ուշադրության արժանի մոտեցում է, եթե հաշվի ենք առնում այսօրվա բանակցային տխուր իրողությունները. Մանե Թանդիլյան Բարանովիչի կենտրոնում հայտնվել է ինքնավար լիցքավորման կայան. Ո՞վ է քաղաքին նման նվեր տվել Մեր իշխանության պարագայում ընդդիմությունը պետք է գա և խելոք աշխատի․ Մեսրոպ Առաքելյան Անկլավների հանձնմամբ Նիկոլը կմասնատի Հայաստանը Չարենցն ու Տերյանը ` «Իմ» մատենաշարում«Առանց «նշաձողերի» ինքնակործան ընթացքը՝ քաոտիկ արտաքին միջավայրում» թեմայով քննարկում՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբՊատերից ներս աճած ծառերը. Արամ Մանուկյանի տունը դեռ կիսաքանդ վիճակում էԵրկու մեծ անուն մեկ հասցեում ԼՈՒՐԵՐ․com-ի ծրագրային հաղորդումների կազմը կհամալրվի նոր, նմանը չունեցող Backstage նախագծով Հանուն բնապահպանական արդարության Google-ը ԱՄՆ-ում արևային մարտկոցներ կտեղադրի աղքատների համար ԶՊՄԿ աշխատակիցը ատլետիկա մարզաձևի ՀՀ եռակի չեմպիոն Բաշլիկ. գլխաշո՞ր, գլխա՞րկ, թե՞ զինվորական հագուստի տարր․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒՆԻՍԻ)․ Բիրտ ուժով բազմաթիվ քաղաքացիներ են բերման ենթարկվել․ «Փաստ»Հանգամանքների վրակառուցված տնտեսությունները երկարաժամկետ հեռանկարում ապագա չունեն․ «Փաստ»Իշխանություններին հատկապես զայրացնում են հայրենասեր մարդիկ․ «Փաստ»Հրահանգել եմ հեռացնել ԱԺ բոլոր ավտոմեքենաների ապակիները մգեցնող թաղանթները, այդ թվում՝ ինձ սպասարկող մեքենաներինը․ Ալեն Սիմոնյան Պահը ճակատագրական է, հապաղումը հանգեցնելու է անդառնալի հետևանքների․ «Արցախի անվտանգության եվ զարգացման ճակատ» «Փաշինյանը միշտ կատարում է այն խնդիրը, որ իր առջև դնում է գլոբալիստական էլիտան»․ «Փաստ»«Հայաքվե»-ի մեր մարզային քարոզարշավը սկսում ենք Գյումրիից. Ավետիք Չալաբյան Երևանում խնդիրները չեն լուծվում, քանի որ գործ ունենք սիրողական կառավարման հետ. Տիգրան Սահակյան Կկանոնակարգվի կենսաբանական ակտիվ հավելումների վաճառքը, խախտումների դեպքում կսահմանվեն վարչական տույժեր. նախագիծ․ «Փաստ»Երևանի ճանապարհների վիճակը ամենախայտառակն է ամբողջ Հայաստանում. Մեսրոպ Առաքելյան «Ասաց՝ մեզ օգնության չեն գալիս, մա՛մ, դու աղոթի, որ ողջ մնանք, որ մեր հողերը հետ բերենք». Խորեն Հաջաթյանը զոհվել է հոկտեմբերի 23-ին՝ Վարանդայում. «Փաստ»