Երևան, 09.Հոկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դիմադրության ճանապարհը շարունակվելու է, Իսրայելին ասում ենք՝ մի՛ փորձեք մեր կամքը. Իրանի ԱԳ նախարար Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Կրթական և գիտական համակարգերը՝ անդունդի եզրին. «Փաստ» Ռուսաստանն ուշադիր հետևում է. «Փաստ» Դիվանագիտական կոռեկտությունը՝ որպես թուլություն. «Փաստ» «Արգիշտիիս երազանքն իրավաբան դառնալն էր». Արգիշտի Ստեփանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը» կվերադարձվի առողջապահության նախարարությանը. «Փաստ» Ի՞նչն է այդպես մնացել իշխանությունների կոկորդին. «Փաստ» Իրականում ի՞նչ են շնչում և արտաշնչում թշնամի երկրները մեր դեմ. «Փաստ» «Այս իշխանությունը Հայաստանի սուվերենությունը հասցրել է «պլինտուսից» ցածր մակարդակի, որևէ մեկը նրան լուրջ չի ընդունում». «Փաստ»


«Քար ենք, դիմացանք, մեր ավագ որդին մեզ ապրելու ուժ տվեց». Զույգ եղբայրներ Վահե և Էդգար Առաքել յանները նահատակվել են Ջրականում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Վահեն և Էդգարը զույգ եղբայրներ են: «Արտաքինով իրենք շատ նման էին, ոչ ոք իրենց չէր տարբերում, երևի թե միայն ես՝ առաջինը՝ հայացքից ու թեք ժպիտներից: Բայց բնավորությամբ շատ տարբեր էին: Էդգարս հանգիստ էր, համեստ, Վահեն՝ ճարպիկ, աշխույժ, կարծես մեկը մյուսին լրացներ: Վահեն «չէ» բառը չուներ, երբեմն մի գործ էր լինում, մտածում էիր, որ իր ուժերից վեր է, բայց անում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ տղաների մայրիկը:

Տղաները մինչև 9-րդ դասարանը սովորել են Հրազդանի Խ. Աբովյանի անվան թիվ մեկ դպրոցում: Հաճախել են նաև Արամ Խաչատրյանի անվան երաժշտական և Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցներ: «Երաժիշտներ էին: Հրազդանում ինչ միջոցառում լիներ՝ մարզային, քաղաքային, մասնակցում էին: Պատվոգրեր, դիպլոմներ, առաջին մրցանակներ ունեն: Դպրոցում լավ չեն սովորել: Հերթով էին դասերը սովորում, մի օր մեկն էր սովորում, մի օր՝ մյուսը: Հետո գալիս էին տուն ու վիճում՝ ես քո փոխարեն 8 կամ 9 եմ ստանում, իսկ դու իմ տեղը կանգնում ես ու ասում՝ դասս չեմ սովորել: Երբ իրար կողքի էին, անընդհատ վիճում էին, բայց իրարից հեռու անգամ հինգ րոպե մնալ չէին կարողանում»,-պատմում է զրուցակիցս:

Տղաները իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել են Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջ՝ դուդուկի և կլառնետի բաժինը. «Իրենց ապագան կապում էին երաժշտության հետ, դա՝ անխոս: Երբ ընդունվեցին քոլեջ, սկսեցին նաև աշխատել: Իրենց գրպանի գումարը միշտ ունեին, մեզ նեղություն չէին տալիս: Երբ Էդգարս ասում էր՝ վաղը գործի եմ, գիտեի, որ տխուր առիթի պետք է գնա, դուդուկ էր նվագում, իսկ երբ Վահեն էր ասում, որ գործի է, ասում էի՝ կլառնետով քեֆ-ուրախության է գնում»:

Տղաները զինվորական ծառայության են զորակոչվել 2019 թ. հունվարի 10-ին: Ծառայում էին Կապանում: Երբ հարցնում եմ, թե ինչպիսին էր նրանց տրամադրվածությունը զինվորական ծառայությանը, մայրիկը վերհիշում է մի քանի տարվա վաղեմության իրադարձությունները: «Իրենք 2000 թ. հուլիսի 26-ին են ծնվել: Ամառվա զորակոչի ժամանակ մինչև հունիսի 30-ը ծնվածներին էին բանակ տանում: Գնացել էին զինկոմիսարիատ, դիմում գրել, որ ուզում են շուտ մեկնել ծառայության, հետո պապային ուղարկեցին նախարարություն դիմում գրելու, որ ամառվա հավաքին գնան: Շատ էին ուզում ծառայել: Բայց իրենց ասել էին, որ իրավունք չունենք 18 տարեկանը չլրացած բանակ զորակոչել, ու զորակոչվեցին ձմեռվա հավաքին: Մի դեպք էլ այդ օրերին հիվանդանոցում էր պատահել: Իրենց միշտ ու բոլոր տեղերում շփոթում էին:

Նախքան մեկնելը գնացել էին հիվանդանոց պատվաստման: Տղաներից մեկը մտնում է սենյակ, պատվաստվում, դուրս գալիս, հետո մյուսն է ներս մտնում, բժշկուհին բարկանում և դուրս է հանում սենյակից՝ ես քեզ նոր պատվաստեցի: Այդ օրը եկան տուն՝ մա՛մ, պաչի մեզ, առողջ տղերք ունես, գրել են՝ պիտանի ենք ծառայության: Բայց հետո իրենք ամեն մեկը մի թուշս պաչեց: Երդման արարողությանը գնացինք Կապան, դեռ մեկ ամսվա ծառայող էին, մեզ պատվոգիր տվեցին՝ դաստիարակված, կարգապահ զինվորներ բանակ ուղարկելու համար: Վահես սիրում էր ասել՝ մա՛մ, մենք ուրիշ ենք: Իրենց գործիքները տարել էին, ամեն միջոցառման ժամանակ նվագում էին: Բանակի օրվա կապակցությամբ «Թռչեի մտքով տուն» համարն էին պատրաստել, այնքան լավ էր ստացվել, որ Կապանի մի քանի դպրոցներում, նաև Մշակույթի տանը կազմակերպվող միջոցառումների ժամանակ այդ համարով իրենց հրավիրում էին մասնակցելու: Հրամանատարը Էդգարիս 10 օրով արձակուրդ էր տվել, բայց նա էլ ասել էր՝ Վահեին էլ կտաք արձակուրդ, միասին կգնանք: Բայց հետո համավարակը սկսվեց, ու այդպես էլ չկարողացան գալ»:

Եղբայրները «Գրադ» համակարգի վարորդներ էին. «Շատ սիրում էին այդ մեքենաները: Վահեն ասում էր՝ չեմ թողնում փոշի նստի մեքենայի վրա: Հրամանատարն էր նաև պատմում, որ եթե իրեն զեկուցում էին, որ ինչ-որ աշխատանք զույգերին են հանձնարարել, կարող էր հանգիստ լինել, որ ամեն ինչ կարվի հավուր պատշաճի»: Վահեն և Էդգարը տարվա մեջ երկու անգամ գնում էին Ջրական զորավարժությունների: «Ասացին՝ մա՛մ ջան, սա վերջինն է, գնում ենք, գանք ու արդեն տանն ենք: Չէին սիրում, որ իրենց ծառայության օրերը հաշվում էինք, բայց երբ գնացին Ջրական, հենց իրենք ասացին՝ մա՛մ, մնացել է 100 օր, կարող ես հետհաշվարկ անել: Սեպտեմբերի 4-ին ուղևորվում են Ջրական զորավարժությունների համար: Զորավարժությունների ժամանակ կոնկրետ զորամասում չէին լինում, անտառներում էին վրաններ տեղադրում: Պատերազմի ժամանակ այնտեղ էին:

Դեպքը եղել է հոկտեմբերի 1-ին: Հարվածում են Վահեիս մեքենային: Չորս հոգանոց անձնակազմը մնում է առանց մեքենայի: Էդգարին էլ տեղեկացնում են, որ անօդաչուն ֆիքսել է ձեր տեղը, Վահեին ու իր անձնակազմին ճանապարհից վերցրեք ու ձեր տեղը փոխեք: Բոլորով մեկ մեքենայի մեջ են լինում, անօդաչուն հարվածում է: Տղաներից միայն մեկ հոգի է ողջ մնացել, հենց նա էլ որոշ մանրամասներ է պատմել, ասում է՝ չէինք պատկերացնում, թե ինչ է կատարվում: Անգամ պատմում էր, որ երբ Վահեի մեքենային խփել են, ասել է՝ մեքենաս նոր էի լվացել, գնամ, տեսնեմ, հո շատ չի վնասվել: Մենք էլ, երբ զանգում էինք, ասում էին՝ մա՛մ, երրորդ գիծ ենք, կռվի մեջ չենք, մենք էլ մի տեսակ հանգիստ էինք»: Հոկտեմբերի 2-ին տղաներն արդեն «տանն» էին:

«Վահեի ու Էդգարի դեմքերը ճանաչելի էին ու անվնաս: Էդգարին նայում էի, ժպիտը՝ դեմքին, կարծես քնած լիներ: Աչքիս առաջ այդ պատկերն է ու իր ժպտացող դեմքը, ասում եմ՝ մահվան վրա էլ էր ժպտում»: Տղաներն ավագ եղբայր ունեն, մայրիկն ասում է՝ երբ նրանք բանակ զորակոչվեցին, մի քանի օր հետո ավագ որդին ավարտեց զինվորական ծառայությունը, հետո բոլորով միասին գնացին Կապան՝ զույգերին տեսնելու: «Էդգարը նստեց եղբոր մեքենայի ղեկին ու մեզ պտտեց Կապանով, այնքան էր հավանել քաղաքը, մեզ ամեն անկյունը ցույց տվեց, եկեղեցիներն էին շատ սիրում, երբ քաղաքում էին լինում, զանգահարում էինք իրենց, ասում էին՝ եկեղեցում ենք...Պատերազմի օրերին մենք էլ ամեն օր եկեղեցում էինք»:

Հիմա Էդգարի ու Վահեի ընտանիքին ապրելու ուժ է տալիս տղաների ավագ եղբայրը: «Մեր ամեն տխուր պահի համար ինքն իրեն մեղավոր է զգում, բայց ինքն ինչո՞վ է մեղավոր: Ինքն էլ էր ուզում այդ օրերին գնալ Ջրական, ասում էր՝ մա՛մ, ես պետք եմ ախպերներիս, բայց մենք թույլ չտվեցինք, որ գնա, ավտոբուսից իջեցրել ենք իրեն: Հիմա հանուն մեծ տղայիս ենք ապրում: Ապրում ենք, էլի: Երբեմն լսում էինք պատմություններ, ասում էինք՝ ո՞նց են կարողանում դիմանալ, բա մենք ո՞նց դիմացանք, քար ենք, դիմացանք: Իմ ցավն է, բոլորին էլ ժպտում եմ, բոլորի հետ էլ խոսում: Բայց ով գիտի, թե իմ ներսում ինչ է կատարվում: Չեմ էլ ուզում ցույց տալ, որ չնայեն ու ասեն՝ կոտրվեց: Էդգարիս ու Վահեիս դուր չէր գա ինձ կոտրված տեսնելը»:

Հ. Գ. - Վահե և Էդգար Առաքել յանները հետմահու արժանացել են «Մարտական ծառայություն» մեդալների, ինչպես նաև պատվոգրերի: Հուղարկավորված են Հրազդանի պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բեյրութում սպանվել է «Հեզբոլլահի» շտաբի ղեկավարը Որոշ հասցեներում գազ չի լինելու Հարիսն ասել է, որ «ԱՄՆ-ի ամենամեծ հակառակորդն Իրանն է» Ըստ ՎԿ-ի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 9% էՓորձագետ Գևորգ Մելիքյանը Ղազախստանում մասնակցել է առաջին ԱԷԿ-ի հանրաքվեին«Շատ շուտով հասանելի կլինի մի պատմություն, որը ստեղծվել է ձեզ համար». Իվետա Մուկուչյան Տիգրան Ավինյանն աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է քաղաքապետի ոսկե մեդալով Դիմադրության ճանապարհը շարունակվելու է, Իսրայելին ասում ենք՝ մի՛ փորձեք մեր կամքը. Իրանի ԱԳ նախարար Գնդակը կկարոտի քեզ, մենք` նույնպես. Մեսսին` Ինիեստային Իրավապահները մտել են Արմավիրի բանտ․ օրենքով գողերին, «զոն նայողներին», տարել են ԱԱԾ մեկուսարան (տեսանյութ)Ալեքսանդր Եսայանի հրավերով Հայաստանում է Ռոդրիգո Մեսին՝ քննարկելու IT և տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Այս իշխանությունն ամեն ինչին վերաբերվում է հեղափոխական մեթոդներով․ Ավետիք Չալաբյան ԵՊՀ-ն կազմաքանդում են․ աղետ են ստեղծելու, մարդկանց գործազուրկ դարձնեն․ Մենուա Սողոմոնյան Առաջին անգամ Հայաստանում մեկնարկեց Միջազգային CMC համաժողովը՝ կառավարման խորհրդատուների և գործարար համայնքի համար Հայաստանի ռազմական գնումները խիստ խոցելիություն են ապահովում մեր երկրի պաշտպանական համակարգի համար. Տիգրան Աբրահամյան Մայրաքաղաքում շարունակվում են կենսունակությունը կորցրած ծառերի հեռացման և նորերով փոխարինման աշխատանքներըՀայտնի են SIA Armenia 2024-ի եւ «Մի դրամի ուժի» համատեղ ծրագրի հաղթողների անունները ԹՈՓ- 5 առասպել արևային էներգիայի և մարտկոցների մասին, որոնց պետք է դադարել հավատալ Պետական կառավարման կոլապսը մեկ հրդեհի օրինակով Ադրբեջանը թքած ունի կանոնակարգի վրա Փաշինյանն ու ռուսական հարթակը. ի՞նչ սպասել Մոսկվայից Հերթական հակառուսական քայլը Ինչպես Արևմտյան պատը դարձավ Լացի պատ. «Փաստ»Սկսվել է Տիեզերական ժողովը. «Փաստ»Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հետԿրթական և գիտական համակարգերը՝ անդունդի եզրին. «Փաստ»Երևանի 2806 ամյակի առթիվ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներՌուսաստանն ուշադիր հետևում է. «Փաստ»Իշխանությունը հերթական մահացու հարվածն է հասցնում գիտությանը և ոչ մեկի լսել չի ուզում. Չալաբյան Դիվանագիտական կոռեկտությունը՝ որպես թուլություն. «Փաստ»ԶՊՄԿ ՓԲ Ընկերությունը համարվում է Հայաստանի լավագույն գործատուներից մեկը«Արգիշտիիս երազանքն իրավաբան դառնալն էր». Արգիշտի Ստեփանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը» կվերադարձվի առողջապահության նախարարությանը. «Փաստ»Ի՞նչն է այդպես մնացել իշխանությունների կոկորդին. «Փաստ»Իրականում ի՞նչ են շնչում և արտաշնչում թշնամի երկրները մեր դեմ. «Փաստ»«Այս իշխանությունը Հայաստանի սուվերենությունը հասցրել է «պլինտուսից» ցածր մակարդակի, որևէ մեկը նրան լուրջ չի ընդունում». «Փաստ»Ազգային հպարտության տրիբունալի որոշումը` լակմուսի թուղթ. «Փաստ»Մարզպետը մտավախություն ունի, որ իրեն էլ են «հասնելու». «Փաստ»Ի՞նչ է փնտրում ՊԵԿ-ը «Տոյոտա Երևանում». «Փաստ»Է՞լ ովքեր են «հերթում». «Փաստ»Դոն Պիպոն Մոսկվայում ցուցահանդես է բացել. «Փաստ»Ռուսաստանաբնակ էլիտայի ներկայացուցիչների հետ կապված երկու արարողություն «Դվինում». «Փաստ»Գողության փորձ «Ջրվեժ անտառապարկի» տարածքից. 5 հոգով փորձել էին տանել 100 մետր մետաղյա խողովակ Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի միջև շահերը հաշվի առնելու վրա հիմնված բազմաշերտ երկխոսության զարգացում. Փաշինյանը շնորհավորել է Պուտինին «ԱՎԻԱՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ». AMADEE-24 նախագիծը Հայաստանում Եթե ​​դադարենք աջակցել Ուկրաինային, պատերազմը 15 օրից կավարտվի. Բորել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդի բժշկական կենտրոնՄանկապարտեզների սննդի հետ խնդիր է առաջացել, պետք է ավելի խստացնել հսկողությունը. Ավինյան Երևանում է օպերային արվեստի լեգենդ Պլասիդո Դոմինգոն