Մենք ունենք փայլուն երիտասարդներ, որոնք շատ հստակ գիտակցում են իրենց դերն ու պատասխանատվությունը պետության կյանքում. Մանե Թանդիլյան
Բլոգ![Մենք ունենք փայլուն երիտասարդներ, որոնք շատ հստակ գիտակցում են իրենց դերն ու պատասխանատվությունը պետության կյանքում. Մանե Թանդիլյան](/timthumb.php?src=disc/28-03-23/e4a5fecf8114d00f0a5c58b7a4bf12f5.jpg&w=780)
Ապրելու Երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Մենք ունենք փայլուն երիտասարդներ, որոնք շատ հստակ գիտակցում են իրենց դերն ու պատասխանատվությունը պետության կյանքում: Սրանում հերթական անգամ համոզվեցի Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը:
Երիտասարդների հետ շփվելիս առավել ակնհայտ է դառնում, որ առաջնորդ կանանց նկատմամբ հանրային «անվստահությունը» շատ չափազանցված է:
Մեր հասարակության շարժիչ ուժը առողջ մտածողությամբ և արժեհամակարգով երիտասարդ տղաներն ու աղջիկները զերծ են կեղծ կարծրատիպերից, նրանք վստահում են գիտելիքին, արված աշխատանքին:
Մարդիկ հասկանում են. առաջնորդությունը տեսակ է, կարողություն, ուժ, գիտելիք` անկախ սեռից: