Երևան, 01.Հունիս.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանն ակտիվորեն ապատեղեկատվություն է տարածում. Ռուբեն Վարդանյան Մայիսյան հերոսամարտերի արդիական դասերը. «Փաստ» Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նույն նպատակն են հետապնդում. «Փաստ» Փաշինյանն ու Ալիևը միասի՞ն են խաղում. «Փաստ» Վերանայված չափորոշիչներն ու ծրագրերը կկիրառվեն բոլոր ուսհաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարաններում. «Փաստ» «Սա՛մ, ես քեզ շատ եմ սիրում ու շատ եմ կարոտել». հրետանավոր Սամվել Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 3-ին. «Փաստ» Ինչո՞ւ է գնալով ավելի սանձարձակ դառնում Ալիևը. «Փաստ» «Վաշինգտոնի հովանավորությամբ միակողմանի զիջման գործընթաց կա». «Փաստ» «Պետական շահերի դեմ գործող առաջին խաղացողը Հայաստանի կառավարությունն է». «Փաստ» Պարզվում է՝ ամեն ինչ հիանալի է, իսկ ոչ մեկս այդ մասին չգիտենք. «Փաստ»


Գրաբարի գիտակ ուսանողներն արժանացան մրցանակների

Մշակույթ

Մարտի 29-ին ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ մարտի 22-ին կայացած «Լաւագոյն գրաբարագէտ» խորագրով հանրապետական օլիմպիադայի արդյունքների ամփոփումը։ Կազմակերպիչներ՝ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոն, ֆակուլտետի ՈւԳԸ, «Դասական դպրոց» կրթական հիմնադրամ։

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր հովիվ և թեմի «Գրաբարյան օրեր» ծրագրի համակարգող Տ․ Պարթև քահանա Մուրադյանը ներկաներին փոխանցեց թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունն ու գնահատանքի խոսքը։ Ելույթներով հանդես եկան նաև «Դասական դպրոց» ԿՀ տնօրեն Մանե Ղևոնդյանը, «Իրական դպրոց» ԿՀ տնօրեն Վահագն Պողոսյանը, «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, ԵՊՀ Հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, բ.գ. դ., պրոֆ. Աննա Աբաջյանը, ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը։

Ինչպես իր խոսքում նշեց «Դասական դպրոց» ԿՀ տնօրեն Մանե Ղևոնդյանը՝ «Լաւագոյն գրաբարագէտ» օլիմպիադայի նպատակներն են Հայոց դասական լեզվի շուրջ միավորել դպրոցականներին, ուսանողներին, դասախոսներին և այլ հետաքրքրված անձանց, խթանել ուսանողների հետաքրքրությունը դեպի Հայոց դասական լեզվի նորովի ուսումնասիրումն ու մեկնաբանումը, դասական լեզուների համատեքստում վերաիմաստավորել Հայոց դասական լեզվի դերը և ի վերջո ստեղծել մրցույթի մի ձևաչափ, որը շարունակական կլինի և ժամանակի ընթացքում կընդգրկի առավել մեծ լսարան:

Աշխարհաբար տեքստը գրաբարի փոխադրման մրցույթում 1-ին կարգի մրցանակի արժանացավ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Անի Թադևոսյանը, 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց նույն ֆակուլտետի ուսանող Թամարա Կարապետյանը, իսկ 3-րդ տեղում Արցախի պետական համալսարանի ուսանող Գոհար Հայրապետյանն էր:

Գրաբարով շարադրությունների մրցույթում լավագույնը Գևորգյան ճեմարանի սան Արման Աբրահամյանի «Երկիր Նաիրի Հայաստանս» աշխատանքն էր: 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Գևորգյան ճեմարանի սան Գևորգ սարկավագ Կարապետյանը, իսկ 3-րդում՝ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Ժենյա Ղազարյանն էր:

«Ակընկալում ենք, որ այս եւ յետագայ մրցոյթների յաղթողների հետ կը համագործակցենք մեր նոր դասագրքերի, ծրագրային ապահովման եւ այղ գրաբարեան նիւթերի ստեղծման գործում, քանի որ մաւտակայ տարիներին Գրաբարով նոր բովանդակութիւն ստեղծման կարիքը շատ ենք ունենալու» - իր խոսքում նշեց Վահագն Պողոսյանը՝ շնորհավորելով հաղթողներին։

Մրցանակային անվանակարգեր զբաղեցրած ուսանողներն ստացան խրախուսական դրամական պարգևներ և մասնագիտական գրականություն՝ գիտելիքներն ամրապնդելու նպատակով։

Հիշեցնենք, որ օլիմպիադան ունեցավ ավելի քան 30 մասնակիցներ ամբողջ Հայաստանից՝ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետից, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից, Գևորգյան ճեմարանից, Արցախի պետական համալսարանից, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանից, Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցից, «Իրական դպրոց» ԿՀ-ից, «Հերացի» դպրոցից, Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվան համար 87 միջնակարգ դպրոցից։

Օլիմպիադայի հովանավորներ՝ «Ինստիգեյթ», «Բուտեխ» և «Փի-արտ» ընկերություններ, Արարատյան հայրապետական թեմ։

Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցը 60 տարեկան էՀայկական MetaGait նորարարական սարքով կկատարվեն գիտական բացառիկ հետազոտություններIDBank-ի Visa Business Platinum քարտն այժմ ավելի շահավետ պայմաններովԱլեն Սիմոնյանն ընդունել է Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի գլխավորած պատվիրակությանըԶանգակատան նոր գունավոր անկյունըԳեղհովիտ բնակավայրում տեղի ունեցավ Գեղարքունյանց բռնցքամարտի գավաթի խաղարկությունըՌուբեն Ինջիկյանն ընտրվել է Յունիբանկի խորհրդի անդամ Կառավարությունը պետք է բարենպաստ դաշտ ստեղծի գործարարության զարգացման համար Աշխարհը ահռելի քայլերով առաջ է գնում էներգետիկայի ոլորտում Սլովենիան կարող է Հայաստանի համար կամուրջ դառնալ դեպի Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպա. Ալեն Սիմոնյանն ընդունել է սլովենացի գործընկերոջը Արթիկի հնագույն վանքն արդեն տեղեկատվական վահանակ ունի Ադրբեջանն ակտիվորեն ապատեղեկատվություն է տարածում. Ռուբեն ՎարդանյանՀՀ-ն կորցնում է ազդեցությունը արցախյան հարցի վրա, կան բաներ, որոնք անդառնալի են. Տիգրան Սահակյան ԵՄ ֆինանսավորմամբ կառուցված մանկապարտեզն է, մուտքի հատվածը՝ անորակ ասֆալտապատված․ Մեսրոպ Առաքելյան Հունիսի 6-ին երևանյան ու երիտասարդական, հետաքրքիր և շատ կոլորիտային երեկո է սպասվում. Մանե ԹանդիլյանՀիմա Արցախը պատրաստ է և պետք է դառնա լիիրավ բանակցային կողմ․ Վարդանյան Ես զենք կգնեի բոլորից, անգամ՝ Թուրքիայից. Արա Աբրահամյան Ինստիգեյթ Կիսահաղորդիչներ ՓԲԸ֊ի 100% բաժնետերն այսուհետ Microchip Technology Inc. ընկերությունն էԵրևանի Մարզահամերգային համալիրում կկայանա «Leasing EXPO 2023- բոլոր սարքավորումները մեկ հարթակում» ցուցահանդեսը«Խաղաղության» անվան տակ երկիրը մարդկանցով հանձնում են թուրքերին. ԱբրահամյանՉպետք է թույլ տանք, որ ժամանակավոր եկած իշխանությունը որոշի, թե Հայաստանի տարածքը որքան պետք է լինի. Սամսոն ԳրգորյանԱմերիաբանկը, ԶՊՄԿ֊ն, «Տաշիր»֊ը և Team Telecom Armenia-ն Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարում հայ պատանիներին կօգնեն խփել իրենց ամենակարևոր գոլը (տեսանյութ, լուսանկարներ) Թալինում հիմնադրվել է շուրջ 8 հեկտար տարածք զբաղեցնող արևային կայան Ռուսաստանում ստեղծվել են ամենաարդյունավետ պերովսկիտ արևային մարտկոցները՝ դրանց արդյունավետությունը հասնում է 36,1%-ի Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպվել է «Ճանաչիր Հայաստանը» երկօրյա մարզային զբոսաշրջային ցուցահանդեսՌուսները հույսը չեն կորցնում, որ Փաշինյանից հետո Ալեն Սիմոնյանը կդառնա վարչապետ Ինչո՞ւ մարդիկ որոշեցին «կտրել» տաբատը. անպարկեշտությո՞ւն, թե՞ էլեգանտություն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՄԱՅԻՍԻ). Խորհրդարանական ընտրություններում հաղթել է «Միասնություն» դաշինքը. «Փաստ»Մայիսյան հերոսամարտերի արդիական դասերը. «Փաստ»Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նույն նպատակն են հետապնդում. «Փաստ»Փաշինյանն ու Ալիևը միասի՞ն են խաղում. «Փաստ»Ucom-ում գործում է ռոումինգի նոր՝ սկսած 2.99 դ/մբ սակագինը 65-ից ավելի երկրներում Հայկական «ռազբորկա» Մոսկվայում` ադրբեջանցիների մասնակցությամբ Ո՞վ է որոշել՝ Ֆո՞րշն է շատ բան արել Երևանի համար, թե՞ այլ մարդ. Հայկ Մկրտչյան Վերանայված չափորոշիչներն ու ծրագրերը կկիրառվեն բոլոր ուսհաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարաններում. «Փաստ»Նախաձեռնել եմ բնակիչների համար գազի սակագնի փոփոխության գործընթաց․ Մանե Թանդիլյան «Սա՛մ, ես քեզ շատ եմ սիրում ու շատ եմ կարոտել». հրետանավոր Սամվել Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 3-ին. «Փաստ»Ադրբեջանը ոչնչացրել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան. կլինի՞ որևէ արձագանք. Ալեն Սիմոնյան Ինչո՞ւ է գնալով ավելի սանձարձակ դառնում Ալիևը. «Փաստ»«Վաշինգտոնի հովանավորությամբ միակողմանի զիջման գործընթաց կա». «Փաստ»«Պետական շահերի դեմ գործող առաջին խաղացողը Հայաստանի կառավարությունն է». «Փաստ»Պարզվում է՝ ամեն ինչ հիանալի է, իսկ ոչ մեկս այդ մասին չգիտենք. «Փաստ»Ապահովագրվում են. ամեն ինչ կարող է պատահել. «Փաստ»Ընդդիմադիր ՔՊ խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից. «Փաստ»Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագիծն ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ կլինի 50 հազար ստորագրություն. «Փաստ»«Կարմիր գծերի» ու շահերի համադրման լաբիրինթում. «Փաստ»Մարտունի քաղաքում տեղի ունեցավ մեծ միջմարզային միջոցառումՀայաստանում Ամերիաբանկի նախաձեռնությամբ անցկացվում է Միլանի ակադեմիական մանկապատանեկան ճամբարըԱրարատԲանկը ներկայացրեց «Ոտքի կանգնելու կամքը. ինքնաճանաչում» ֆիլմըԼանջազատ բնակավայրում անցկացվել է ազատամարտիկ Ռոբերտ Հակոբջանյանին նվիրված ձյուդոյի հանարապետական 7-րդ հուշամրցաշարը