Երևան, 06.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան


«Առանց իր ուժի ուղղակի չէինք կարող ապրել». Նարեկ Հարությունյանը զոհվել է պատերազմի հենց առաջին օրը․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Նարեկս փոքրուց շատ համեստ ու խելոք, բայց և աշխույժ երեխա էր: Բարի էր, հոգատար բոլորի հանդեպ: Միշտ ուզում էր բոլորին յուրահատուկ ուշադրության արժանացնել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նաիրան՝ Նարեկի մայրիկը: Տղան ծնվել է Արմավիրի մարզի Փարաքար գյուղում: Այստեղ է անցել Նարեկի մանկությունը, հաճախել է Թաիրովի մանկապարտեզ, մինչև 3-րդ դասարան սովորել Թաիրովի միջնակարգ դպրոցում: Մայրիկի խոսքով, շատ լավ է սովորել, Նարեկի համար բոլոր առարկաները հասանելի էին, և նա միշտ լավ արդյունքներ էր ունենում: Հետո ընտանիքը տեղափոխվում է Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա: Նարեկն ուսումը շարունակում է Միտիշի համար 14 դպրոցում՝ կրկին բարձր առաջադիմությամբ: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Մոսկվայի կոմերցիոն համալսարանին կից քոլեջը՝ մենեջմենթի բաժին:

«Ուսմանը զուգահեռ միշտ սպորտով է զբաղվել՝ ձյուդո, սամբո, ազատ ոճի ըմբշամարտ: Մտածում էր՝ բանակից վերադառնալուց հետո արդեն հստակ կկողմնորոշվի մասնագիտության ընտրության հարցում: Սպորտի բնագավառում շատ հաջողություններ է գրանցել: 2016 թ.-ին Կալուգայում տեղի ունեցած Աշխարհի խաղերում Նարեկն ազատ ոճի ըմբշամարտում գրավեց առաջին տեղը: Քանի որ Հայաստանի քաղաքացի էր, հանդես եկավ Հայաստանի դրոշի ներքո: Միշտ իր կողքին ենք եղել, բայց ձգտում էր ամեն հաջողության հասնել սեփական ուժերով: Վստահ էր, որ իր բոլոր նպատակները կյանքի են կոչվելու: Չնայած արտերկրում էինք ապրում, Նարեկը միշտ ձգտում էր Հայաստան վերադառնալ՝ մա՛մ, գնանք մեր հողում ապրենք, այնտեղ ուրիշ ձև ես շնչում, ապրում: Վերադառնալու էինք Հայաստան, դժվարությամբ էինք հաշտվում դրսում ապրելու հետ: Նարեկի զինվորական ծառայությունն ավարտելուց հետո այլևս չէինք հեռանալու Հայաստանից: Պատերազմն սկսվեց ու ամեն ինչ փոխեց»:

2019 թ.-ին Նարեկը պետք է ծառայության մեկներ, բայց բժշկական հանձնաժողովն արձանագրում է՝ առողջական խնդիրներ ունի, և վեց ամսով հետաձգում նրա բանակ մեկնելը: «Վերադարձանք Մոսկվա: Հետո համավարակն սկսվեց, ճանապարհները փակվեցին: Նարեկը հայ համայնքի հատուկ չվերթով 2020 թ. հունիսի 8-ին վերադարձավ Հայաստան, կարծում էինք, որ երկրորդ տարկետումը կտան: Այդ չվերթով ՌԴ-ից Հայաստան էին մեկնել զինծառայության տարիքի տղաները: Տղաներից մեկի հետ ընկերացել էին ինքնաթիռի մեջ, նույն զորամասում էին ծառայում, նույն թաքստոցի մեջ էլ զոհվեցին... Չգիտեմ՝ ճակատագիր էր, թե ինչ»: 2020 թ. օգոստոսի 7-ին Նարեկը զորակոչվում է ծառայության Մարտակերտ: Մայրիկի խոսքով, մի քանի օրվա ծառայող էր որդին, բայց սիրել էր զինվորական գործը, անգամ մտքեր ուներ պարտադիր զինվորական ծառայությունից հետո այդ համակարգում մնալու:

«Մա՛մ, կհետաքրքրվես, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ասացի՝ Նարե՛կ ջան, երկու ամիս չկա, որ ծառայում ես, դեռ շատ ժամանակ ունես: Պատասխանեց՝ մա՛մ, ինձ ամեն ինչ շատ է դուր գալիս, անպայման պիտի շարունակեմ: Խոստացանք, որ ամեն ինչ իր ուզածով կանենք, բայց ամեն ինչ կիսատ մնաց»: Նարեկը վերջին անգամ ընտանիքի հետ խոսել է սեպտեմբերի 26-ին:

«Նարեկս զանգեց, բավականին երկար զրուցեցինք, այդ ընթացքում մի քանի անգամ հոսպիտալ էր պառկել, բայց տրամադրությունը լավ էր»: Սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսված ռմբակոծության ժամանակ տղաները պատսպարվում են թաքստոցներում։ Անօդաչուն պայթեցնում է դրանցից մեկը։ Նարեկը զոհվում է պատերազմի հենց առաջին օրը: «Մոսկվայում էինք, բոլորս իրար էինք անցել: Հայաստանում բնակվող մեր բարեկամները գիտեին, որ Մարտակերտում շել են պայթեցրել, մենք տեղյակ չէինք: Ամսի 28-ին արդեն Հայաստանում էինք: Սպասում էինք Նարեկիս զանգին, բայց այն չկար ու չկար: Հուսադրում էին, ասում, որ նորակոչիկները շելերում են թաքնված, նրանց առաջին գիծ չեն տարել: Հունվարին մի տեսանյութ հրապարակվեց, որտեղ տղաներից մեկը պատմում էր՝ նկուղների դռները փակ են եղել, դրա համար երեխեքին ասել են՝ մտեք ուսումնավարժական շելերը: Նարեկին էինք փնտրում: Որևէ տեղից նորմալ տեղեկություն չէինք ստանում, գնում էինք ՊՆ ու այլ գերատեսչություններ, ասում էին՝ տեղյակ չենք:

Տղաներն ու մյուս որդիս հիվանդանոցներով էին շրջում, Վեդիում նկարով Նարեկիս ճանաչել էին: Բայց որևէ մեկը չէր ուզում հավատալ, ամուսինս խնդրել էր արյուն վերցնել, այդ պահին չէր համընկել... Բայց հոկտեմբերի 7-ին ԴՆԹ անալիզ հանձնեցինք, 2 օր անց համընկնում եղավ՝ Վեդիի այն երեխան, ում տեսել էինք, Նարեկս էր»: Ի՞նչն է ուժ տալիս շարունակելու ապրել: «Ամեն օր ապրում ենք իրենով, փորձում կատարել իր բոլոր երազանքները: Երևի իրենք էլ մեզ են ուժ տալիս, որ այդ ամենն իրագործենք: Առանց իրենց ուժի չէինք կարող ապրել: Չգիտեմ՝ ինչ-որ բան էր զգացել, թե ինչ, բայց բանակ գնալուց առաջ իր էջում գրել էր՝ հիշեք անունս, որ գրեք մեծատառերով: Նարեկը երազում էր Հայաստանում ապրել, տուն կառուցել, հիմա մենք Հայաստանում ենք ապրում ու փորձում կյանքի կոչել իր նպատակները, որ գոհ լինի մեզանից»:

Հ. Գ. - Նարեկ Հարությունյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանԵրևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՔաղցկեղի ամենաքիչ հայտնաբերման դեպքերը գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ Պետրոսյան