Երևան, 06.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը


«Հնարավորությունն արդեն բաց ենք թողել. երկիրը, մեծ հաշվով, ունի տնտեսական աճ, բայց չունի զարգացում»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր արտահանումը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվել է, և 2023-ի առաջին երկու ամիսներին այդ միտումները շարունակվել են։ «Փաստի» հետ զրույցում այս մասին նշել է տնտեսագետ Կարեն Ադոնցը՝ ընդգծելով, որ Հայաստանից հիմնականում դեպի Ռուսաստան է արտահանում կատարվում։ Նա մատնանշել է հատկապես վերաարտահանման մասին։

«Ստացվում է՝ մենք զուգահեռ արտահանում ենք իրականացնում։ Աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում մեր տնտեսությունը շահում է, բայց կառուցվածքային առումով զարգացում չի ապրում, արդյունաբերության աճ գրեթե չկա։ Պարզապես առևտուր է իրականացվում, որի ծավալները մեծացել են, ինչի արդյունքում էլ ավելացել են նաև բյուջեի մուտքերը։ Բայց մենք ունենք տնտեսության կառուցվածք, որը չի փոխվում. առևտուր, ծառայություններ, շինարարություն, գյուղատնտեսության վերամշակման ճյուղ, տուրիզմ, որոշ չափով էլ՝ ՏՏ ոլորտը։ Հիմա նույն կառուցվածքը պարզապես ուռճացվել է։ Այսինքն, առևտուրը, շինարարությունը, տուրիզմի ցուցանիշներն ավելացել են՝ պայմանավորված տարբեր գործոններով։ Կառուցվածքը չի փոխվում, բայց ճյուղերը մեծանում են՝ ներգրավելով աշխատուժ»,-ասաց տնտեսագետը։

Նրա խոսքով, թվարկվածները զգայուն ու խոցելի ճյուղեր են, և ցանկացած ճգնաժամի ժամանակ հենց այդ ճյուղերն են տուժում. «Խոսքը հատկապես շինարարության, տուրիզմի, նաև առևտրի մասին է։ Մեր խնդիրը տնտեսության կառուցվածքը փոխելն է, ընդլայնելն է, ինչին ուղղված քայլեր չկան»: Տնտեսագետի կարծիքով, ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին ստեղծված իրողությունները հօգուտ Հայաստանի տնտեսության օգտագործելու հնարավորություն կար. «Եվ ոչ միայն հնարավոր, այլ պարտադիր էր, բայց այդ հնարավորությունն արդեն բաց ենք թողել։ Ավելի շատ խոսեցինք՝ շուկային հնարավորություն տալով ինքնուրույն որոշել զարգացումները։ Եվ շուկան ինքնուրույն որոշեց։ Մենք որևէ քայլ չարեցինք, որևէ նոր ոլորտ չզարգացրեցինք։ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից եկած մարդիկ քննարկում էին, թե ինչ ներդրումներ կարելի է անել Հայաստանում։ Միակ ուղղությունը սրճարաններ, ռեստորաններ բացելն էր, պարզ է, չէ՞, չկա աշխատանք, ըստ որի՝ հնարավոր ներդրումներն այլ ոլորտներ կուղղվեին»:

Աշխարհաքաղաքական իրողությունների արդյունքում ստեղծված իրավիճակում, ըստ տնտեսագետի, շահեցին այն ոլորտները, որոնք ընդհանուր ալիքի մեջ տեղ ունեին։ «Շահեցին տուրիզմը, շինարարությունը, բանկային համակարգը, զուգահեռ արտահանմամբ զբաղվող ճյուղերը, բայց մենք արդյունաբերության աճ այդպես էլ չունեցանք։ Գյուղատնտեսությունը, օրինակ՝ էլի տեղից չի շարժվում։ Մենք նույնիսկ եղած արդյունաբերական ոլորտների զարգացում չունենք։ ՏՏ ոլորտը, այո, ստացավ մասնագետներ, ինչոր չափով զարգացավ, բայց մեր արդյունաբերական, արտադրական կառուցվածքը դրանից չշահեց, աճ չկա»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ վերոնշյալն արտացոլված է նաև պաշտոնական վիճակագրության մեջ։

«Երկիրը, մեծ հաշվով, ունի տնտեսական աճ, բայց չունի զարգացում։ Նույն շինարարության ու առևտրի ոլորտները կապահովեն հարկային մուտքեր, ՀՆԱ-ի աճ, բայց զարգացում, աշխատուժի վերապատրաստում, կրթական համակարգի փոփոխություն՝ ոչ։ Այսինքն, ինժեներների, ճարտարապետների, տեխնոլոգների պահանջարկ պարզապես չի լինի։ Կլինեն տուրիզմի, շինարարության ու առևտրի ոլորտի մասնագետներ, որոնք կավելացնեն զբաղվածությունը»,-ասաց նա՝ նշելով, որ նոր իրողությունների, ճգնաժամերի դեպքում այդ ոլորտները տուժելու են։

«Նման սցենարների դեպքում ծանր իրավիճակում ենք հայտնվելու։ Խոսքն առաջին հերթին գործազրկության նոր հնարավոր ալիքի մասին է։ Այդ դեպքում, սակայն, չեն լինելու այլ ոլորտներ, որոնք կդիմադրեն ճգնաժամային իրավիճակներին։ Խոսքն արտադրական ոլորտների մասին է։ Մենք նաև շուկաներ էլ չունենք, հիմնական արտահանումը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Եթե Ռուսաստանի շուկայի հետ մի բան պատահի, խնդիրներ են լինելու։ Ընդհանուր առմամբ, մի շուկայից կախվածությունը, տնտեսության կառուցվածքի զարգացման բացակայությունը, նեղ ու սահմանափակ վիճակը, աշխատուժը չվերապատրաստելը մեր հիմնական խնդիրներն են»,-ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, մեր տնտեսական միտումներն այս պահին ավելի շատ պայմանավորված են աշխարհաքաղաքական զարգացումներով, Ռուսաստանի շուկայի հնարավոր զարգացումներով. «Այսօր շուկային ազատություն ենք տվել, բայց գործնականում ոչինչ չի արվում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանԵրևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՔաղցկեղի ամենաքիչ հայտնաբերման դեպքերը գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»