Երևան, 06.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները


«Հոգատար հայր էր, նվիրված ընտանիքին, նույն հոգատարությունը նաև զինվորների հանդեպ ուներ». Նվեր Գալստյանը զոհվել է Շուշիի մատույցներում՝ նոյեմբերի 7-ին․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Նվեր Գալստյանը ծնունդով Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից է: Մանկությունը Հադրութում է անցել, սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: Բանակում ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո հետագա կյանքը կապել է զինվորական գործի հետ: Շուրջ քսան տարի ծառայել է Արցախի պաշտպանության բանակում՝ Հադրութի զորամասում, եղել է ավագ ենթասպա: Հայրիկի մասին դուստրն է պատմում՝ Ալիսան:

«Նա շատ ընկերասեր էր, նվիրված ընտանիքին, իր համար առաջնայինն իր ընտանիքն ու երեխաներն էին: Պատերազմի սկսվելուն պես ինքն արդեն զորամասում էր, բայց ամեն րոպե զանգում էր՝ ի՞նչ արեցիք, ո՞ւր եք, ո՞նց եք, նկուղ գնացե՛ք, դուրս չգա՛ք, ամբողջ ուշադրությունը մեր կողմն էր: Շատ նվիրված հայր էր: Մենք չորս երեխա ենք: Եղբայրս նույնպես մասնակցել է 44-օրյա պատերազմին: Ավագը եղբայրս է՝ մեկ եղբայր և երեք քույր ենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալիսան:

Զինվորական հայրիկի մասին հիշողություններն անսպառ են, յուրաքանչյուրը՝ շատ կարևոր դստեր համար: Ալիսան հպարտությամբ է խոսում հայրիկի զինվորական լինելու մասին: «Զինվորների հանդեպ միշտ շատ ուշադիր էր, պատերազմի օրերին այդ ուշադրությունն ավելի մեծացավ, իր հեռախոսը միշտ տալիս էր, որ տղաները զանգեին տուն: Պատերազմի օրերին ծանոթացանք տղաների ընտանիքների հետ, զանգում էին մեզ՝ դուք մեր որդուն այդքան լավ եք նայում, մենք էլ ուզում ենք ձեր ընտանիքին օգտակար լինել: Սա զինվորի հանդեպ հայրիկի ուշադրության արդյունքն էր»: Պատերազմի ողջ ընթացքում ընտանիքը կապի մեջ է եղել Նվերի հետ:

«Ամեն օր մենք խոսել ենք իր հետ, մինչև նոյեմբերի 7-ը: Առօրյա հարցերից էր խոսում՝ հաց ենք ուտում, այս կամ այն արեցինք, ամեն ինչ լավ է, եթե անգամ ամեն ինչ վատ էր, պատերազմից չէր խոսում: Նոյեմբերի 7-ի առավոտյան 10 անց կես խոսել ենք իր հետ: Այդ ժամանակ արդեն Հադրութը տվել էին, գյուղերը տվել էին, մնացել էր Շուշին: Մայրիկի հետ խոսելիս ասաց, որ հրաման են տվել, որ զորքը՝ 300 զինվոր, դուրս բերենք Շուշիից: Մենք դա գիտենք՝ այդքանն ասաց ու անջատեց հեռախոսը: Սկսեցինք զանգել իրեն, բայց զանգերն անպատասխան մնացին: Յոթ օր փնտրել ենք հայրիկին, նոյեմբերի 14-ին իր մարմինը գտել ենք Շու շիի մատույցներում՝ Քարինտակի հատվածում: Զինվորներին ասել է՝ փախեք, 300 զինվորից շատերը զոհվել են, շատերը ողջ մնացել: Տղաներից մեկի մայրիկի հետ խոսեցինք, որի հետ ծանոթացել ենք պ ա տ ե րազ մի օրե րին: Մայ ր ի կ ի ն է ր պատմել՝ Նվերը բոլորիս ասաց՝ փախե՛ք, բայց ինքը մնաց: Տղաներից ով ինչպես կարողացել է, փախել է, ոմանք անտառների միջով են դուրս եկել, ոմանք՝ այլ ճանապարհներով, շատերը զոհվել են: Մեզ փրկված զինվորներն են պատմել հատկապես այդ վերջին օրվա մասին, իրենց ըն տ ա նիք ն ե ր ի հ ե տ կ ա պ կ ա , շփվում ենք»:

Պատերազմից մեկ տարի առաջ, որպես զինվորական, Նվերի ընտանիքը Հադրութում տուն ստացավ, մեկ տարի ապրեցին այդ տանը, Ալիսայի խոսքով՝ մեկ տարի վայելեցին այն: Պատերազմի հետևանքով հայրիկին, տունն ու հայրենիքը կորցրեցին: Պատերազմից հետո Նվերի ընտանիքը բնակություն հաստատեց Հայաստանում՝ Աբովյան քաղաքում: «Ապրում ենք ապրելու համար, հաց ենք ուտում, որ սոված չլինենք, քնում ենք, քանի որ պետք է քնել: Այս իրավիճակն է: Որևէ կերպ չի մոռացվելու այն, ինչի միջով մենք անցանք: Սկզբում որևէ բան ուժ չէր տալիս կյանքը շարունակելու համար: Մտքումս միշտ ասում էի՝ վերջ, ամեն ինչ վերջացած է: Բայց հետո, երբ նայում ես շուրջբոլորդ ու տեսնում, որ միայն դու նման ցավ չունես, շատ բան է փոխվում: Հադրութի մեր շենքի հարևանը տնից երեք զոհ ունի: Ու նայում ենք իրար, մեկս մյուսին ուժ ենք տալիս, մեկս մյուսով փորձում մխիթարվել: Ուրիշ տարբերակ չկա: Ժամանակի ընթացքում խոսում էլ ենք, ծիծաղում էլ, բայց, միևնույնն է, վերջում վերադառնում նույն կետին»:

Հ. Գ. - Ավագ ենթասպա Նվեր Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանԵրևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՔաղցկեղի ամենաքիչ հայտնաբերման դեպքերը գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»