Yerevan, 19.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Մինչև պարտության սիմվոլները երկրի ղեկից չհեռանան, մենք, պարտությունը պարտության հետևից գրանցելով, անդունդն ենք գլորվելու»․ «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը ոչ թե Ադրբեջանի հերթական սադրանքը, այլ Նիկոլ Փաշինյանի հրավերն է: «Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի սկզբնամասում հսկիչ-անցագրային կետ տեղադրելուն, նշել է ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

«Պետք է ուշադրություն դարձնել ժամանակագրությանը, այսինքն՝ թե Փաշինյանի որ հայտարարություններին հաջորդեց Ադրբեջանի այս քայլը: Ադրբեջանն անցակետ տեղադրեց Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված այն ելույթներից հետո, որոնցով նա հրաժարվեց Արցախի սուբյեկտայնությունից, ինքնորոշման իրավունքից: Ադրբեջանն էլ իր հերթական քայլն արեց, որը համահունչ է Փաշինյանի հայտարարություններին: Ի՞նչ է ասում Փաշինյանը: Այն դեպքում, երբ Ադրբեջանն իրեն չի հռչակել Խորհրդային Միության իրավահաջորդ, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ամենաբարձր ամբիոնից հնչեցնում է հայտարարություն այն մասին, որ պատրաստ է Խորհրդային Միության տարածքներով ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սա, իհարկե, ոչ այլ ինչ էր, քան հրավեր: Փաստորեն ասաց՝ «եկեք մեր սահման, մեր սահմանը ֆիքսենք», ու Ադրբեջանն էլ հրավերը ընդունեց և եկավ»,-ասաց Դ. Գալստյանը:

Միևնույն ժամանակ, նա հիշեցրեց այլ իրողության մասին. «Նիկոլ Փաշինյանը և իր խունտան ժամանակ առ ժամանակ, պատեհ-անպատեհ առիթներով հոխորտանքներ են հնչեցնում այն մասին, թե Արցախի անունից չեն կարող խոսել: Մինչդեռ նա իր ձեռքով է ստորագրել 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որով նա լիիրավ կողմ է, իսկ Արցախը՝ շահառու: Եթե ինքն է ստորագրել այդ կետերի տակ ու չի կարողանում տեր կանգնել իր կողմից ստորագրված փաստաթղթին, ապա ինքն իրեն չի հարգում»:

Դավիթ Գալստյանը նշեց, որ այս համատեքստում Ադրբեջանի վարքագիծը սպասելի է: «Ադրբեջանն առավելապաշտ քաղաքականություն է վարում ու ցանկացած առիթ բաց չի թողնելու: Մինչդեռ մեզ համար ցավալի ու անհասկանալի է Հայաստանի իշխանությունների անտրամաբանական ու ոչ հայանպաստ քաղաքականությունը, ինչի մասին մենք Արցախից ժամանակ առ ժամանակ հնչեցնում ենք: Զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը պատվեր կատարող պատգամավորների բերաններով, որոնք պատրաստ են բարեկեցության համար հայրենիք վաճառել, հոխորտանքներ է հնչեցնում Արցախից հնչեցվող կարծիքների մասին»,-ասաց նա:

Անդրադառնալով Փաշինյանի՝ օրերս արված այն հայտարարությանը, թե Արցախի Ազգային ժողովն իր հայտարարությունները սխալ է հասկանում, Դավիթ Գալստյանն արձագանքեց. «Ոչ թե մենք ենք սխալ հասկացել, այլ Նիկոլ Փաշինյանն է հայ ազգի սխալը: Նա ամբողջ ազգի սխալն է, որը պարբերաբար նաև սխալ հայտարարություններ ու արտահայտություններ է անում: Մինչև Ազգային ժողովում արված վերջին՝ ապրիլի 18-ի հայտարարությունը, նա խոսում էր այն մասին, որ դեռ պետք է որոշեն, թե ինչ քարտեզներով պետք է տարածքային ամբողջականությունը ճանաչվի: Այդ ժամանակ վերոնշյալ անցակետի մասին խոսք չկար: Երբ հստակեցրեց, թե ինչ քարտեզներով է պատրաստ ճանաչել սահմանները, տեսանք այն, ինչ տեսանք: Ըստ Նիկոլ Փաշինյանի, փաստորեն, մենք ճիշտ չենք հասկացել, իսկ Ադրբեջանը ճիշտ է հասկացել ու ֆիքսել սահմանը: Հիմա ամբողջ ազգը Փաշինյանին ճիշտ չի հասկացել, բայց նա, փաստորեն, ինքն իրեն հակասող պարբերական բնույթ կրող հայտարարություններով Ադրբեջանի ջրաղացին ջուր է լցնում: Նրանք համահունչ են գործում: Մեծ հաշվով՝ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև բանավոր պայմանավորվածությունների պտուղներն ենք քաղում»:

Շեշտելով, որ ՀՀ իշխանությունը շարունակում է պատասխանատվության իր բաժինը բարդել բոլորի վրա՝ բացի իրենից, Դ. Գալստյանը հավելեց. «Նիկոլ Փաշինյանը և իր ընտանիքի անդամները պատերազմի ամբողջ պատասխանատվությունն ու մեղքը բարդում են ամբողջ ազգի վրա վրա: Նրանք պատասխանտվություն չկրեցին այս կոտորածի համար: Բոլոր հարցերում, բացի իրենից, բոլորին մեղավորներ և պատասխանատուներ նշանակելը Փաշինյանի ձեռագիրն է, քանի որ չի կարող կանգնել ու ասել՝ այո, ես պարտված իշխանություն եմ: Սա փաստ է, որը չարձանագրելու փոխարեն նա մեղքի բաժինը պետք է գցի ժողովրդի վրա՝ հայտարարելով, թե դասալիքներն են պարտվել, բանակն է պարտվել, դավաճանություն է եղել:

Այսպիսի մանիպուլ յացիաներով պարզապես փորձում է երկարաձգել իշխանությունը: Հաշվի առնելով այս ամենը՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու առումով ես որևէ ակնկալիք չունեմ այս իշխանությունից: Միջազգային կառույցներից ևս ոչ մի լուրջ ակնկալիք չունեմ: Իմ ակնկալիքները միայն հայ ժողովրդից են, որը մի օր ոտքի կկանգնի, պարտության զինանշան դարձած իշխանություններին կվռնդի, ինչի արդյունքում ոչ թե թուրք-ադրբեջանական, այլ հայ ազգի շահերը սպասարկող իշխանություն կունենանք»: Դավիթ Գալստյանը, սակայն, նշեց, որ մենք շատ ժամանակ չունենք:

«Ցավոք, ժամանակը մեր դեմ է աշխատում, բայց, համենայն դեպս, իմ խորին համոզմամբ, մինչև պարտության սիմվոլները երկրի ղեկից չհեռանան, մենք պարտությունը պարտության հետևից գրանցելով՝ անդունդն ենք գլորվելու»,-եզրափակեց Գալստյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication Day "Artashisyan" branch of Amio Bank was reopenedFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for Armenia Grigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion Instant transfers to Russia and from Russia to Armenia via phone number IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024 "Amio Era". Education is a chance to change life!Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024