Երևան, 06.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ


«Եկեղեցին կյանքի է կոչելու իր առաքելությունը, որը կասեցնել փորձողները ծնկի են գալու»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստի» զրուցակիցն է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հոգեշնորհ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։

-Հոգեշնորհ Հայր սուրբ, Հայաստանի ու Արցախի Հանրապետություններն այսօր ծանրագույն խնդիրների առաջ են։ Հատկապես Արցախի մեր հայրենակիցներն ամիսներ շարունակ գտնվում են շրջափակման մեջ՝ ամեն օր բախվելով նորանոր փորձությունների։ Ի՞նչ մարտահրավերի առջև ենք մենք, որը նախ պետք է գիտակցենք, հասկանանք ու հետո նոր առաջ շարժվենք։

- Արդարև, մեր պատմության գրեթե բոլոր ժամանակներում մենք գոյութենական պայքարի մեջ ենք եղել: Փորձությունները կրնկակոխ հետևել են մեզ. երբեմն մեր իսկ սխալների պատճառով, բայց շատ հաճախ և հիմնականում՝ որպես Ազգ մեր ունեցած յուրահատուկ կոչման ու առաքելության հետևանքով: Աստվածընտրյալ Ազգ ենք, ուստի գտնվում ենք լույսի ու խավարի, բարու և չարի պայքարի կիզակետում: Մեր Հայրենիքն աստվածային ուխտի երկիրն է, իսկ մենք՝ հայերս, այդ աստվածային ուխտի ու երկրի պահապանները: Այդ իսկ պատճառով մեզ ուզում են իսպառ վերացնել՝ դեռևս Հայկ Նահապետի ժամանակներից: Սակայն, ի հեճուկս ամենքի, մենք կանք և լինելու ենք հավետ: Այսօր էլ նույն իրավիճակն է, որ հյուսվել է մեր Հայրենիքի շուրջ:

Համաշխարհային քաոսում տարբեր ուժեր փորձում են մեզ հրապուրելով շեղել մեր բուն ուղուց, մեր կոչումից, ինքնությունից և առաքելությունից: Փորձում են մեզ գցել այս կամ այն ազդեցության գոտու մեջ՝ թմրեցնելով ծառայեցնել իրենց շահերին: Սակայն այդ չի հաջողելու ոչ ոք և երբեք: Այո, անկումային վիճակում ենք, մի տեսակ շշմած ենք՝ որպես հավաքականություն, սակայն, շնորհիվ անհատների և փոքրիկ հավաքականությունների, մենք արթուն ենք և պատրաստ արձակելու Հայկյան նետը. պատմական բոլոր ժամանակներում այսպես է եղել: Մենք պետք է գիտակցենք մեր տիեզերական կոչումը, ճանաչելով՝ հավատարիմ մնանք մեր հայ ինքնությանը և ամենայն պատասխանատվությամբ, արիությամբ ու ինքնավստահությամբ հաստատուն կանգնենք մեր Մայր հողին, հայահավաք գործունեությամբ հզորացնենք մեր պետությունը:

Մենք տեսիլք ունենք հավետ ապրելու՝ որպես Քրիստոնյա Հայաստան, որպես Լույսի, Հույսի, Հզոր, Միացյալ Հայաստան. այս է մեր ազգային տեսլականն ու նպատակը, հետևաբար՝ սրանից էլ պետք է բխի մեր անհատական ու հավաքական գործունեությունը:Եվ այս ամենի ընթացքում, ինքնին, հարկավոր է իմաստուն, շրջահայաց և ազնիվ կերպով հարաբերություններ պահպանել ու զարգացնել մեզ դաշնակից ազգերի ու երկրների հետ: Իմ խորին համոզմամբ, միայն այսպես կարող ենք առաջ գնալ՝ նպատակասլաց ապրել ու ստեղծագործել:

- Մեզ անընդհատ խաղաղության մասին են հիշեցնում, երբ պատերազմը դեռ շարունակվում է։ Այն, որ խաղաղությունն այլընտրանք չունի, միանշանակ է, բայց մենք ե՞րբ կարող ենք իրական խաղաղության հասնել։

- Այս աշխարհում, որտեղ լույսն ու խավարը, չարն ու բարին տևական պայքարի մեջ են, իրական, մնայուն խաղաղության չենք կարող հասնել: Որևէ ժողովրդի ու պետության խաղաղությունը հարաբերական է... Տեսեք, մեր բարեկամ ու դաշնակից, հզորագույն երկիր Ռուսաստանը վերստին պայքարի է կանգնել իր խաղաղության ու անվտանգության համար: Հետևաբար, մենք՝ որպես հայ քրիստոնյաներ, առաջնահերթ մեր ներքին՝ ներաշխարհի խաղաղության մասին պետք է հոգ տանենք, որպեսզի հետո՝ անմիջապես, խաղաղ ու պայծառ հոգեվիճակով ու մտքով, լծվենք մեր Հայրենիքի անվտանգության ապահովմանն ու խաղաղության պաշտպանությանը:

Մենք պետք է կերտենք մեր Հայրենի երկրի խաղաղությունը, և ոչ թե այն մուրանք մեր թշնամիներից կամ միջազգային կառույցներից: Իսկ մենք, այո, դեռ ունենք թշնամիներ, որոնք սպառնում են մեր ազգային գոյությանը: Ունենք արդարության ծարավ: Իսկ այս սպառնալիքը կհաղթահարվի, և մեր արդարության ծարավը կհագենա միմիայն Լույսի, Հույսի, Հզոր և Միացյալ Հայաստանի կերտմամբ: Երբ շոշափելի լինի այս Հայաստանը, բոլորը կհարգեն մեզ, արդար հատուցում կտրվի մեր ազգային Դատին, և կպահպանվի բաղձալի խաղաղությունը:Հոգևոր ասպարեզում Լույսը միշտ հաղթում է խավարին, Բարին՝ չարությանը, և այդպես հաստատվում է հոգու խաղաղությունը: Նույնն է նաև ֆիզիկական աշխարհում, քանի որ պայքարողը մարդ արարածն է. լույս ու բարություն կրող մարդը, ժողովուրդը մշտապես հաղթանակողն է: Փույթ չէ, եթե այդ պայքարի ճանապարհին եղել են պարտություններ, անկումներ, միևնույնն է, հաղթությունը լույսի ու բարության անձինն ու ժողովրդինն է:

- Պատերազմից հետո ու նաև այս շրջանում երբեմն դժվար է հասկանալ, թե հասարակությունն ինչ հոգեվիճակում է։ Երբեմն այդ վիճակը բնութագրվում է որպես հուսահատություն, հուսալ քություն, անտարբերություն: Հոգևոր վերածննդի, հոգևոր առողջացման ճանապարհը որտե՞ղ է։

- Մենք միայն մեկ ճշմարիտ ուղի ունենք, ինչպես արդեն ասացինք՝ Քրիստոնյա Հայաստան, Հույսի, Լույսի, Հզոր և Միացյալ Հայաստան: Ահա, այս է մեր ազգային դավանանքը, ուստի մեր ողջ կյանքն ու գործունեությունը պետք է կառուցենք այս վեմի վրա: Մեր երկրի ղեկավարները պարտավոր են, անհրաժեշտորեն պետք է կրողը լինեն բացառապես այս դավանանքի և այդպես կառուցեն Հայաստան պետությունը: Մեզ որևէ այլ, օտար մոդել ու կարգ հարկավոր չէ, մեզ անհրաժեշտ է մեզ հարազատ պետական կարգ ու կառույց՝ որպես առհավատչյա մեր ազգային լինելության: Իսկ այդ հարազատը կկերտվի, երբ մենք ճշմարտապես ճանաչենք մեր ազգային արժեհամակարգը, այն կրենք ու դրանով ապրենք:

Հայոց պետությունը պետք է մարմնավորողը լինի բացառապես հայ ժողովրդի մտավոր, հոգևոր ու բարոյական հատկանիշների և իր ողջ կարգով ու կառույցով ծառայի միմիայն մեր ազգային իղձերին ու շահերին: Իսկ հայ միտքն ու հոգին, հայի բարոյական նկարագիրը կերտվում են սկզբում հայ ընտանիքում, ևս առավել՝ Հայ դպրոցում և Հայոց Եկեղեցում: Մեր ազգային վերածնունդը սկզբնավորվում և իրագործվում է շնորհիվ այդ սուրբ հաստատությունների: Հայ դպրություն և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի. ահա, մեր մտավոր ու հոգևոր առողջությունը, ազգային մշտանորոգ վերածնունդը:

-Մենք կրել ենք վնասներ, կորուստներ և շարունակում ենք այդ ամենի միջով անցնել։ Իսկ մեր հոգևոր անվտանգությանը հասցված վնասները ու հարվածները չափելի՞ են։

- Ծանր է մեր կորուստը, մեծ է ցավը մեր սրտի և հոգու: Առավել սոսկալի է այն փաստը, որ այդ ամենը կարող էր չլինել: Մեծ դավադրություն էր, Հայրենի երկրի դարպասները ներսից բացվեցին: Դեռ արդար հատուցում տրվելու է բոլոր անձերին, ուժերին: Հայքն ու հայկազունները չե՛ն պարտվել. մենք կնքված ենք որպես Հաղթություն: Իսկ հոգևոր անվտանգության առումով մենք միշտ պաշտպանված ենք և զորեղ, քանզի կանգուն է հայոց Լուսո խորան Մայր աթոռ սուրբ Էջմիածինը և անդադար գործում է Հայոց եկեղեցին: Որքան էլ հարձակվում են Սուրբ եկեղեցու և հոգևոր սպասավորների վրա, ստույգ է՝ Եկեղեցին և եկեղեցականը հաստատուն, խաղաղ ու տոկուն կերպով կյանքի են կոչելու իրենց սուրբ գործը՝ հոգեփրկչական ու ազգապահպան առաքելությունը: Եվ այդպես ծնկի են գալու բոլոր նրանք, որոնք փորձելու են կասեցնել այդ աստվածային առաքելությունը:

-Ինչպե՞ս և ինչո՞ւ պետք է դիմակայենք մեր նաև հոգևոր անվտանգությանը հասցվող հարվածներին: Ո՞րն է եկեղեցու դերն այս ամենի մեջ, որը ևս զերծ չէ «հարձակումներից»։

-Մեր գոյությունը, մեր լինելությունը պայմանավորված է մեր հոգևոր անվտանգությամբ, որի արթուն պահապանը մեր միակ Ազգային եկեղեցին է: Մեր հայկականությունը վավերական ու կենսունակ է Հայոց եկեղեցով: Հայ երկրի, պետության և հասարակության շունչն ու հոգին Հայոց եկեղեցին է. այդ շնչով ու հոգով է կերտվում Հայկական պետությունն ու հասարակությունը: Այո, առանց Եկեղեցու էլ կլինեն պետությունն ու իր քաղաքացիները, սակայն չեն լինի հայկական, չեն ծառայի հայի տեսակի և ազգային ավանդի պահպանմանն ու զարգացմանը:

Հետևապես, Եկեղեցին՝ ի դեմս հոգևորականների և հավատավոր հայորդյաց, միշտ պատրաստ է պայքարելու, պաշտպանելու և պահպանելու իր ազգային սուրբ ավանդը, իր Հայրենի երկիրը և Հայկական պետությունն ու պետականությունը, նկարագիրն ու դեմքը հայ հասարակության: Ուստի, կենսական է, որ պետությունն ու Եկեղեցին գործեն որպես մեկ շունչ, մեկ հոգի, մեկ մարմին՝ կենսագործելով Քրիստոնյա Հայքի, Լույսի, Հույսի, Հզոր և Միացյալ Հայաստանի ազգային տեսլականը, գաղափարախոսությունը և առաքելությունը: Թող Աստված մեզ իմաստություն և զորություն պարգևի այս ճանապարհին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանԵրևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՔաղցկեղի ամենաքիչ հայտնաբերման դեպքերը գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ