Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Հայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա Սողոմոնյան Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկ Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ


Ռուսաստանի հեղինակության անկումը Հայաստանում՝ կարևորագույն ահազանգ հենց Ռուսաստանի համար․ «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Աշխարհակարգի ակտիվ փոփոխության պայմաններում աշխարհաքաղաքական կենտրոնները համառ պայքարի և դիմակայության մեջ են, ինչը դրսևորվում է դաշինքների ստեղծմամբ կամ ընդլայնմամբ, ռազմական բախումներով (ինչպես, օրինակ՝ Ուկրաինայում), տնտեսական պատժամիջոցներով ու սահմանափակումներով։ Փորձագետները նշում են, թե աշխարհն անցում է կատարում դեպի բազմաբևեռ աշխարհակարգ, սակայն դեռևս պարզ չէ, թե այն կոնկրետ ինչպիսի տեսք կունենա։ Իսկ ստեղծված իրավիճակից փորձում են օգտվել նաև որոշակի տարածաշրջանային դերակատարներ ու առաջ մղել իրենց ամբիցիոզ նախագծերը։ Այդպիսի պետություններից մեկը Թուրքիան է, որը ձգտում է վերակենդանացնել ու կյանքի կոչել «Մեծ Թուրանի» ստեղծման իր վաղեմի նախագծերը։ Եվ դրա շուրջ պլանները ենթադրում են Թուրքիայի ակտիվ ներգրավվածություն առաջին հերթին Հարավայի Կովկասում։

Իսկ Հայաստանը դիտարկվում է որպես խոչընդոտ թուրքական ծրագրերի կյանքի կոչման ճանապարհին։ 2020 թվականի Արցախյան պատերազմի ելքն առաջին հերթին պայմանավորված էր ռազմական գործողություններում թուրքական ակտիվ դերակատարությամբ։ Մյուս կողմից՝ նորություն չէ, որ Թուրքիայում և հատկապես Ադրբեջանում հակահայկական տրամադրություններ են գեներացվում։ Իսկ որոշ դեպքերում հայատյացությունը նույնիսկ հոգեխանգարմունքի աստիճանի է հասնում։ Ալիևը փորձում է իր բռնապետական ռեժիմը պահպանել հենց հայերի նկատմամբ ատելության հողի վրա։ Ուստի, բնական է, որ Թուրքիան ու Ադրբեջանը հայ հանրության կողմից դիտարկվում են որպես Հայաստանի ազգային անվտանգության համար սպառնալիք։ Սակայն հետաքրքիր է, որ IRI-ի՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնած հետազոտության արդյունքում պարզվում է, որ հարցվածների 24 տոկոսի կարծիքով, Ռուսաստանն է քաղաքական սպառնալիք ներկայացնում Հայաստանի համար։

Ու սա այն դեպքում, երբ Ռուսաստանը ավանդականորեն համարվել է Հայաստանի անվտանգային պատվարն ընդդեմ Թուրքիայի ագրեսիվ նկրտումների։ Մի քանի տարի առաջ նույնիսկ դժվար էր կանխատեսել, որ հանրային տրամադրությունների նման պատկեր կարող է գրանցվել։ Միևնույն ժամանակ, արժե նկատել, որ IRI-ի կողմից հարցվածները Հայաստանի համար որպես քաղաքական գործընկեր Ռուսաստանից կարևոր համարել են Ֆրանսիան, Իրանն ու Միացյալ Նահանգները։ Այսպիսի պատկեր ևս նախկինում դժվար էր պատկերացնել, քանի որ ՀՀ անկախությունից ի վեր Ռուսաստանը դիտարկվել է որպես Հայաստանի ամենաառանցքային գործընկերը։ Փաստացի, Ռուսաստանի վերաբերյալ պատկերացումների փոփոխություն է տեղի ունեցել ու շարունակում է տեղի ունենալ։ Իսկ այդ փոփոխությունը կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով։ Նախ՝ Ռուսաստանը, իր հիմնական ջանքերը կենտրոնացնելով Ուկրաինայի ուղղությամբ, բավարար ջանքեր չի գործադրում Հարավային Կովկասում իր հիմնական դաշնակից Հայաստանին օգնելու ուղղությամբ, ինչը բխում է նաև ռուսական շահերից։

Չէ՞ որ Հայաստանի թուլացումն, ի վերջո, հանգեցնելու է նաև Ռուսաստանի դիրքերի թուլացման, իսկ երկարաժամկետ հեռանկարում Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրս մղման։ Սակայն Մոսկվայում դեռևս ամենայն լրջությամբ չեն գնահատում պահի լրջությունը, կամ «ժամանակ չունեն» գնահատելու և, կուլ գնալով այն հանգամանքին, որ Թուրքիայի հետ կարողանում են որոշակի հարցերի շուրջ պայմանավորվածությունների գալ, կրավորական կեցվածք են ցուցաբերում Հայաստանին ու Արցախին վերաբերող հարցերում։ Դրա արդյունքում է, որ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում կոպտորեն խախտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և նույնիսկ անցակետ տեղադրել Լաչինի միջանցքում, սակայն ռուսական կողմը, բացի դրանք արձանագրելուց, ոչ մի գործուն քայլ չի ձեռնարկում։

Եթե Ռուսաստանն ընդունակ չլինի համարժեք արձագանք տալ Ադրբեջանին, ապա առաջիկայում էլ Ադրբեջանը կարող է պահանջել, որ ռուս խաղաղապահները հեռանան Արցախից, ինչը հենց Ադրբեջանի ցանկությունն է։ Բնականաբար, հայ հանրության շրջանում հակառուսական տրամադրությունների ընդլայնման համար պայմաններ են ստեղծում նաև ՀՀ իշխանությունները։ Չնայած նրանք իրենց ոչ ադեկվատ քայլերով իջեցրել են հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը, սակայն դա չի խանգարում, որ մեղադրանքներ հղեն Ռուսաստանին, իսկ իրենք, մի կողմ քաշվելով, ներկա իրավիճակի պատասխանատվությունը թողնեն ռուսական կողմի վրա։

Միգուցե ՀՀ իշխանությունները փորձում են դրանով նաև որոշակի ուղերձներ հղել Արևմուտքին, որը համընկնում է արևմտյան պետությունների՝ Հարավային Կովկասում ակտիվանալու ցանկության հետ։ Արդյունքում Արևմուտքին հաջողվում է հանրության շրջանում դրական մոտեցումներ ձևավորել իր վարած քաղաքականության վերաբերյալ։ Մյուս կողմից էլ դրական վերաբերմունքի ամրապնդում է նկատվում հարևան Իրանի հետ գործընկերության հարցով, քանի որ այդ երկիրը հայտարարում է, թե անընդունելի է համարում Իրանը Հայաստանին կապող ճանապարհի կտրումը և հարկ եղած դեպքում պատրաստ է նաև այդ ուղղությամբ գործողությունների դիմել։ Փաստացի, ստացվում է, որ միջազգային այլ դերակատարների ակտիվությանը զուգահեռ Հայաստանում նվազում է ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հեղինակությունը։ Իսկ հանրային տրամադրությունները կարող են հիմք դառնալ հետագայում Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը փոխելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՀաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Նիկոլի անդոների կողմից նետված թուրքական թեզերը մի քննարկեք. Էդուարդ ՇարմազանովՀայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԵրևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկԱպրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՀունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՊատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկը