Երևան, 03.Հունիս.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաբայանը փակուղում է հայտնվել. «Փաստ» «Գազի ներկա սակագնի համար, այո, մեղավորություն են կրում օրվա իշխանությունները». «Փաստ» Էրդողանի վերընտրման տարածաշրջանային հետևանքները. «Փաստ» «Փաշինյանի դիրքորոշումը սպառնում է Հայաստանի գոյությանը». «Փաստ» Հավանական է, որ բանակցությունների այս շարքից հետո խաղաղության համաձայնագրի ուրվագծերն էլ ավելի պարզ երևան. «Փաստ» «Գնաճն ու գնանկումը պետք է դիտարկել առաջին անհրաժեշտության ապրանքների դիտանկյունից». «Փաստ» «Մարիին կասես, որ պապան պատերազմ է գնացել...». Արման Աբրահամյանը զոհվել է հոկտեմբերի 7-ին, տուն «վերադարձել»՝ վեց ամիս անց. «Փաստ» Արևմուտքի իրական ծրագրերն ու հերթական աչքկապոցին. «Փաստ» «Հանձնվողական, պարտվողական կեցվածքով իշխանությունները չեն մտածում հայ ազգի շահի մասին». «Փաստ» Ընկալման ու տեսողության փառերն է պետք քերել՝ «մգեցված ապակիների» հետ. «Փաստ»


Գործողությունների ռազմավարության ու մեթոդաբանության փոփոխությունների կարիք կա. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, ինչ օրերս Արցախյան հիմնահարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց լրատվամիջոցների հետ զրույցում, իհարկե, նորություն չէր։ Նա հասցրել է բազմիցս խոսել այդ մասին՝ հիշատակելով Ալմա Աթայի հռչակագիրը, նշելով, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ որոշ դեպքերում մանիպուլացնելով Մադրիդյան սկզբունքները, թե իբր դրանով Արցախն արդեն իսկ ճանաչված է եղել որպես Ադրբեջանի մաս։ Հարցն այն է միայն, որ եթե նախկինում ամեն ինչ ասվում էր անուղղակի, բայց ընկալելի ձևով, ինչի մասին գոնե լրատվամիջոցները բազմիցս գրել են՝ նշելով, որ նա ձեռքերը լվանում է Արցախից, այս անգամ Փաշինյանն ուղղակի ավելի բաց ու «հանրամատչելի» հայտարարեց այդ մասին։ Եվ պատահական չէ, որ նա հստակ թվերով արձանագրում էր, թե քանի քառակուսի կմ է Ադրբեջանի տարածքը։ Ավելին, Արցախի հետ մեկտեղ նշվեց նաև անկլավները հանձնելու մասին։

Կրկնում ենք՝ սա շատերի համար նորություն չէր: Սակայն առավել հետաքրքիրն այն է, որ, ի հակադրություն նրա խոսքերի, դժգոհության ու զայրույթի ալիքը հիմնավոր տեղավորվեց միայն լրատվամիջոցների, սոցցանցային գրառումների և հայտարարությունների դաշտում։ Զուգահեռ տարբեր անհատների և ուժերի կողմից միմյանց ուղղված մեղադրանքներ հնչեցին, թե բավարար քայլեր չեն իրագործվել իշխանափոխության հասնելու ճանապարհին։ Այնինչ, միմյանց մեղադրելն այս պահին որևէ հարց չի լուծում։ Պետք է հասկանալ, որ որոշակի քայլ կատարածները գոնե փորձ արել են՝ առկա հնարավորությունների և հասարակական ընդվզման ծավալներին համապատասխան, դեռ մի բան էլ ավելի: Թե ինչու չի ստացվել, այլ խոսակցության առարկա է. դրա մասին մեկ անգամ չէ, որ անդրադարձ եղել է: Հիմա վիճակն այնպիսին է, որ նույն այդ ոչ հեռավոր անցյալի համար ոչ թե մեղավորներ փնտրել է պետք, այլ մանրամասն հասկանալ պատճառներն ու հաշվի առնել դրանք:

Մյուս կողմից՝ հատկանշական է, որ իրական ընդդիմության՝ լինի դա խորհրդարանական, թե արտախորհրդարանական ուժերի դեմքով, նրանց ներկայացուցիչների հայտարարություններում «կարմիր թելի» պես անցնում է այն միտքը, որ այս իրավիճակում ուղղակի անհրաժեշտ է ազգային համախմբում։ Ընդ որում, բոլոր այս ուժերը համախմբման անհրաժեշտությունը պայմանավորում են Փաշինյանի իշխանությունից ազատվելու, իրադարձությունների ընթացքը փոխելու և իրավիճակը հեղաշրջելու հետ։ Եվ, կարծես, ոչ մեկն այս հարցում տարակույս չունի, բայց խնդիրն այն է, որ հայտարարություններից այն կողմ՝ գործնական հարթության վրա, գոնե այս պահին այդ համախմբումը տեսանելի չէ։ Իսկ դրա համար պետք է քայլ արվի, ու կարևոր չէ՝ ում կողմից։ Ու պետք է, որ այդ քայլը կատարեն ոչ թե այն ուժերը, որոնք չեն կարողանում անգամ 10 հոգի փողոց դուրս բերել, այլ այն քաղաքական միավորներն ու գործիչները, որոնք կշիռ ունեն և իսկապես պատրաստ են համախմբվել՝ մի կողմ դնելով մանր-մունր հարցերի շուրջ տարաձայնությունները, նախկինի արհեստական «ստվերը», թող պաթետիկ չթվա՝ հանուն Հայրենիքի։ Բացի դրանից, նպատակներին հասնելու ճանապարհին գործողությունների ռազմավարության ու մեթոդաբանության փոփոխությունների կարիք է զգացվում։

Պատերազմից հետո ընդդիմության հանրահավաքների ժամանակ հիմնական շեշտադրումն այն էր, որ իրենք իշխանության կռիվ չեն տալիս, առաջնայինը երկրի համար պատուհաս դարձած իշխանություններին հեռացնելն է, որից հետո միայն կորոշեն, թե ինչ քայլեր են անհրաժեշտ։ Մյուս կողմից՝ չէր հայտարարվում այն առաջնորդի անունը, որը ստանձնելու էր պատասխանատվությունը իշխանափոխությունից հետո: Կրկնում ենք՝ այն ժամանակ դա գուցե արդարացված էր: Սակայն նաև պարզ է, որ առանց իշխանությունը վերցնելու ոչ ոք չի կարող փոխել ստեղծված իրադրությունը։ Ու այդ մասին պետք է պարզ, անկեղծ հայտարարել: Այսինքն, պետք է հստակ դրվի այսօրվա իշխող ուժին իշխանազրկելու և իշխանության գալու նպատակադրումը՝ ներկայացնելով, թե այդ դեպքում ինչ խնդիրներ են լուծվելու և ինչ փոփոխություններ են տեղի ունենալու։

Ու դա պետք է անել միասնական քաղաքական ձևաչափով, քանի որ առանձին անհատներն ու ուժերը չեն կարող վճռորոշ դերակատարություն ունենալ այս հարցում։ Բացի դրանից, եթե նախկինում, չնայած որոշակի փորձերին, իրական ընդդիմադիր և ազգային ուժերի կողմից ամբողջական համախմբում տեղի չի ունեցել մեկ միասնական թեկնածուի հարցում, ապա հիմա ժամանակն է առաջադրել կոնկրետ միասնական թեկնածուի։ Ընդ որում, պարտադիր չէ, որ այդ թեկնածուն ներկա պայմաններում լինի քաղաքականության մեջ ակտիվ դերակատարություն ունեցող անձնավորություն։ Կարևորը, որ տվյալ անձնավորությունը համապատասխան փորձ և որակներ ունենա: Հասկանում ենք՝ բարդ է լինելու փաշինյանական ավերակների վրա «թագավորելը», բայց անհնար ոչինչ չկա: Կշեռքի նժարին չափազանց ծանր արժեքներ են դրված...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բաբայանը փակուղում է հայտնվել. «Փաստ»«Գազի ներկա սակագնի համար, այո, մեղավորություն են կրում օրվա իշխանությունները». «Փաստ»Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Վաչե Սարգսյանի «‎Ակեղդամա» վեպի երկու հատորների շնորհանդեսը ՀՀ–ն կարող էր Արևմուտքի և ՌԴ–ի միջև կամուրջ լինել, բայց բախման հարթակ է դառնում. ԾառուկյանԱնվտանգության փոխարեն նախապատվությունը տրվում է վառ գունավորումով, քաղաքական շողոքորթության տարրերով և ճոխացված երազանքային «հեռանկարներով» ներկայացվող նախագծերին․ Վիկտոր ՄնացականյանTeam Telecom Armenia-ն իրականացնում է բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում (IPO)Մեր հայրենիքի սահմանները գծվել են մեր հազարավոր հայրենակիցների արյունով. Իվետա ՏոնոյանԱրարատԲանկը Leasing Expo 2023-ին կներկայանա հատուկ առաջարկով և մրցունակ պայմաններովՄիշելի հայտարարությունից հետո անցել է մոտ 3 շաբաթ, սակայն ազատ արձակվող գերիների մասին լուրեր դեռ չկան․ Մանե Թանդիլյանը դիմել է ԱԳՆ-ին Տեղի է ունեցել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» հիմնադիր ժողովը, ընտրվել է Խորհրդի կազմը Եվրոպայում գազի գները նվազել են մինչև ամենացածր մակարդակի Փաշինյանը ստում է. տնտեսությունն աճել է խաղամոլության, բանկերի գերշահույթների և ռուս-ուկրաինական պատերազմի հաշվին. Սարգսյան Քիչ առաջ մեկն իմ և ընտանիքիս նկարի տակ գրել էր՝ «Մտածում եմ՝ ո՞ւր ես փախնելու». Ալեն Սիմոնյան Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության մասին «Հանուն Արցախի փրկության»․ «Համախմբում» շարժումը և Արցախի ԱԺ 3 խմբակցությունները համագործակցելու են«Ինչ պետք է արվի ժողովրդին «լեթարգիայից» դուրս բերելու համար, ինչու է կարևոր չկեղծելն ու իրական լինելը»Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջում իսկական մարզական տոն էր կազմակերպվել փոքրիկների համար. Գագիկ Ծառուկյան Հերոսներն անմահ են«Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցավ «Փոքրիկ վարորդ» մրցույթըՀունիսմեկյան տրամադրությունն անգլիական այգումՄանե Թանդիլյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրը յուրահատուկ ձևով է արժևորել՝ ասուլիս անցկացնելով փոքրիկների հետՄեսրոպ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հունիսի 1-ը երեխաների համար տոն դարձրին TMM «Սովորեցրու ինձ ավելին» ուսուցման և զարգացման կենտրոնում Netto-ն, Aldi-ն և Lidl-ը վաճառում են պատշգամբային էլեկտրակայաններ Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2023-2024թթ. անվճար ծրագիրը Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու. այլ տարբերակը ցեղասպանությունն է. Ալեն Սիմոնյան Արագաչափեր, կարմիր գծեր և կենցաղային այլ ստեր՝ ըստ Նիկոլի Մեր երեխաները պետք է ապրեն անհոգ ու երջանիկ, սիրո ու ջերմության մեջ Մանե Թանդիլյանն ասուլիս է հրավիրել և պատասխանել երեխաների հարցերին «Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանի ուղերձը նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան Գոյություն ունեցող և նախկինում եղած բոլոր խաղերի սկզբնաղբյուրը. «Փաստ»«Հայաքվեն» սկսել է խիստ անհանգստացնել թշնամուն. Ավետիք Չալաբյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈՒՆԻՍԻ). Երեխաների պաշտպանության միջազգային օր. «Փաստ»Էրդողանի վերընտրման տարածաշրջանային հետևանքները. «Փաստ»«Փաշինյանի դիրքորոշումը սպառնում է Հայաստանի գոյությանը». «Փաստ»Արցախում արդեն շուրջ վեց ամիս շարունակվող շրջափակման պայմաններում 30 հազար երեխա է ապրում. Ռուբեն Վարդանյան Հունիսի 1ը՝ Երեխաների պաշտպանության օր Հավանական է, որ բանակցությունների այս շարքից հետո խաղաղության համաձայնագրի ուրվագծերն էլ ավելի պարզ երևան. «Փաստ»«Ամեն ինչ արվում է, որ կիրառվի համաշխարհային լավագույն փորձը». «Փաստ»Կոնվերս Բանկը Leasing Expo 2023-ին կներկայանանա «Կոնվերս լիզինգ» պրոդուկտով Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ «Գնաճն ու գնանկումը պետք է դիտարկել առաջին անհրաժեշտության ապրանքների դիտանկյունից». «Փաստ»«Մարիին կասես, որ պապան պատերազմ է գնացել...». Արման Աբրահամյանը զոհվել է հոկտեմբերի 7-ին, տուն «վերադարձել»՝ վեց ամիս անց. «Փաստ»Ներկա էի ֆուտբոլի Հայաստանի կանանց առաջնության վերջին տուրի «Ուրարտու» - «Լեռնային Արցախ» հանդիպմանը․ Մանե Թանդիլյան Արևմուտքի իրական ծրագրերն ու հերթական աչքկապոցին. «Փաստ»«Հանձնվողական, պարտվողական կեցվածքով իշխանությունները չեն մտածում հայ ազգի շահի մասին». «Փաստ»Ընկալման ու տեսողության փառերն է պետք քերել՝ «մգեցված ապակիների» հետ. «Փաստ»Լավագույնը, որ կարողանում են, ամեն ինչ փակելն ու ոչնչացնելն է. «Փաստ»Արդեն իսկ մոտ 400 հազար ստորագրություն է հավաքվել. «Փաստ»Հնարավոր կլինի՞ հասնել գազի սակագնի նվազեցման. «Փաստ»