Երևան, 30.Սեպտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եկել են փրկելու Փաշինյանին Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ Եկել են փրկելու Փաշինյանին. «Փաստ» Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ» «Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ» Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ» Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ» «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ» «Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ» «Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»


«Կենսուրախ, ժպտերես, ընկերասեր ու նպատակասլաց». Սամվել Ղազարյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին, տուն «վերադարձել»՝ մոտ երեք ամիս անց. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Սամվելի մասին քույրիկի՝ Մարիամի հետ ենք զրուցում: «Նա հորեղբորս տղան է, միասին ենք մեծացել, մի տան մեջ ապրել: Փոքր տարիքում բավականին չարաճճի էր, կենսուրախ, ժպտերես, միշտ ուշադրության կենտրոնում: Պասիվ երեխա ու պատանի չի եղել, ամեն ինչ ուզում էր իմանալ: Դպրոցում սովորելու տարիներին տարբեր խմբակների է հաճախել: Շատ էր սիրում մեքենա վարել, ինչ կապված էր տեխնիկայի հետ, նրան հետաքրքրում էր: Փոքր տարիքից սկսել է մեքենա վարել և ծառայության ժամանակ նաև իր ցանկությամբ եղել է հրետանային մարտկոցի վարորդը: Պատերազմի օրերին տեխնիկայի ու մեքենաների հետ կապված ամեն հարցում իրեն վստահել են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարիամը:

«Խելացի, ընկերասեր, նպատակասլաց, մեծերի հետ՝ մեծ, փոքրերի հետ՝ փոքր: Շատ ընկերներ ուներ ու տարբեր տարիքի: Դպրոցում լավ էր սովորում: Հրաշալի երգում ու պարում էր, նվագում էր դաշնամուր, նաև իոնիկա: Արվեստի հետ կապված ամեն ինչ շատ էր սիրում: Ուզում էր ընդունվել Ոստիկանության ակադեմիա: Զորակոչվեց ծառայության: Բանակում որոշումը փոխել էր: Ցանկանում էր ծառայությունից հետո ավիացիայի հետ կապված դասընթացների հաճախել ու ինքնաթիռներ վարել: Պատերազմից մի քանի օր առաջ, երբ զրուցում էինք հեռախոսով, ասաց, որ Ոստիկանական ակադեմիայում սովորելու որոշումը փոխել է: Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչո՞վ է ուզում զբաղվել, ասաց՝ կվերադառնամ, կսովորեմ ավիացիայում և օդաչու կդառնամ»:

Սամվելը ժամկետային զինծառայության է զորակոչվել 2019 թ. հունվարի 10-ին: Ծառայել է Ստեփանակերտի «Ցորում»: Եղել է հրետանային մարտկոցի վարորդ: «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը: Իր բոլոր նկարներում ժպտում է: Երբ արդեն ավտոբուսի մեջ էին և պետք է մեկնեին, պատուհանից դուրս նայեց ու էլի ժպտում էր: Սիրով էր ծառայում, բոլորի հետ հրաշալի հարաբերություններ ուներ, ծառայության ընթացքում մի քանի անգամ արձակուրդ եկավ: Երբեք որևէ հարցում չի տրտնջացել, որքան խոսել ենք իր հետ, միայն լավն է ասել, եթե անգամ դժվարություններ է ունեցել, ամեն ինչ ժպիտով է հաղթահարել, այդպիսին էր տրամադրվածությունը նաև պատերազմի օրերին: Տեսանյութը կա, որ սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտից Դ-20-երով տղաները մեկնում են ռազմաճակատ: Այդ տեսանյութերից ենք իմացել, որ Սամվելը թեժ կետեր է ուղևորվում, իսկ մեզ ասում էր, որ զորամասում է: Ամենաթեժ օրերին անգամ չենք իմացել, որ վտանգավոր տեղերում է: Երբ հեռախոսով խոսում էր մեզ հետ, իր ձայնից որևէ բան կասկածել անգամ չէինք կարող, միշտ ժպիտով և ուրախ, կատակներ էր անում»: Մարիամն ասում է՝ Սամվելը սիրում էր ծառայությունը, խիստ ռեժիմը, անգամ վաղ արթնանալու փաստը:

«Շատ պատասխանատու էր իր տեսակով, եթե, օրինակ՝ ասում էր, որ ժամը իննին կգամ, ուրեմն ժամը իննին կգար: Վստահելի էր, ամեն առումով կարող էիր հույսդ իր վրա դնել: Պատասխանատու, հուսալի, ընկերասեր: Սամվելի դրական հատկանիշներն այնքան շատ են, որ ինչքան էլ թվեմ, չեն ավարտվի: Չէր կարողանում որևէ մեկից նեղացած մնալ, մի քանի րոպե հետո կմոտենար՝ իր անկրկնելի ժպիտը դեմքին, և նույն պահին ամեն ինչ կմոռացվեր: Կթվա, թե եղբայրս է, միայն դրական հատկանիշներով եմ իրեն նկարագրում, բայց բացասական հատկանիշ չուներ»: Սամվելը պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակցել է ռազմական գործողություններին:

«Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 10-ն իր հետ կապի մեջ ենք եղել, ամեն օր, օրը մի քանի անգամ իր հետ խոսել ենք: Կարողանում էր այնպիսի պահերի զանգահարել, որ կողմնակի որևէ ձայն չլսեինք: Ստեփանակերտի «Ցորի» զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի մասին շատ էին խոսում պատերազմի օրերին, այդ տարբերակով էինք տեղեկություններ ստանում, թե որտեղ է նաև Սամվելը: Ջրականում են եղել ամենաթեժ օրերին, Հադրութում: Հոկտեմբերի 10-ին վերջին անգամ զանգել է, հետո երկու օր չի զանգահարել, քանի որ այդ տարածքում կապ չի եղել:

Հոկտեմբերի 12-ին եղել են Ջուվառլուի տարածքում: Հրետանավորներ լինելով՝ իրենք պետք է լինեին երկրորդ կամ երրորդ գծում, սակայն հրամանատարական կազմը, շատերի կարծիքով, դիտավորյալ իրենց տեղակայել է առաջին գծում: Տեղեկությունները հավաքելով ու փաստերը համադրելով՝ եկել ենք նման եզրահանգման: Վերադառնալով այդ օրվան՝ տղաները բավականին մեծ՝ մոտ 300 հոգանոց զորքի շարժ են նկատում: Իրենց հրամանատարը կապ է հաստատում և ասում, որ պետք է նահանջել, սակայն «վերևից» թույլ չեն տվել նահանջել: Արցախի ՊԲ նախարար Ջալալ Հարությունյանն ասել է, որ հանգիստ լինեն, մերոնք են: Տղաները եղել են սարի ներքևի հատվածում: Դրանից հետո բավականին ուշ է եղել ինչ-որ բան ձեռնարկելու համար: Նրանք հասկացել են, որ դեպի իրենց եկող զորքը մերը չէ: Հետո հրաման են ստացել շրջանաձև պաշտպանության անցնելու, հրետանին այլևս չէր կարող աշխատել:

Բայց տղաները թվաքանակով շատ քիչ են եղել, այն էլ՝ դեպի իրենց եկող մոտ 300 հոգանոց խմբի դեմ: Նրանցից մի քանիսն իրենց անմիջական հրամանատար Գևորգ Գևորգյանի հետ փրկվել են: Քրեական գործ հարուցվեց, դատական նիստերի ընթացքում պարզ դարձավ, որ վերջիններս փրկվել են ոչ թե կռիվ տալով, այլ տղաներին թողնելով ու փախնելով: Ծնողները շատ մեծ դժվարությամբ կարողացան ապացուցել Գ. Գևորգյանի մեղավորությունը, այն, որ նա մեքենայով փախուստի է դիմել, իր հետ կարող էր ևս մի քանի զինվորի տանել, բայց չի արել: Ինքը, վարորդը և ևս 2-3 զինվոր են փրկվել, իսկ մյուսները հենց այդտեղ են զոհվել: Դեկտեմբերի վերջին արդեն հստակ իմացել ենք, թե ինչ է տեղի ունեցել, կարողացել Սամվելի մարմինը դուրս բերել: 2021 թ.-ի հունվարի 10-ին՝ իր ծառայության զորակոչվելու օրն էլ հենց տեղի ունեցավ Սամվելի հուղարկավորությունը»: Մարտկոցի շատ տղաներ համարվել են անհետ կորած, տուն «վերադարձել»՝ մոտ 1 տարի երկու ամիս անց:

«Ծնողների ջանքերով կարողացան տղաների մարմինները դուրս բերել: Մեր տղաներին թշնամին այդ տարածքում հուղարկավորել էր, և կարելի է ասել, որ դիտավորյալ չէր փոխանցում հայկական կողմին: Ծնողները սկսեցին պայքարել, որ երեխաների մարմինները վերադարձնեն: Այդ ժամանակ նրանց ասել էին, որ չեն պատրաստվում վերադարձնել մարմինները, քանի որ «այդ մի քանի հոգին ուժեղ դիմադրություն են ցույց տվել, մեզ մեծ կորուստներ պատճառել», և չէին ուզում, որ իրենց հերոսացնեինք: «Ցորի» իրենց մարտկոցը, իրոք, կռիվ է տվել թշնամու դեմ: Անգամ ժամկետայինները երդվել են իրար, որ այդտեղից կա՛մ բոլորով են դուրս գալու, կա՛մ բոլորով զոհվելու են:

Սա արդեն փրկվածներից ենք իմացել դատական նիստերի ընթացքում: Եռաբլուրում հուղարկավորված «Ցորի» տղաների մոտ հուշարձան է տեղադրվել, որի վրա գրված են այդ խոսքերը՝ «Եթե ապրել, ապա ապրել միասին, եթե մահ, էլի միասին»»: «Ցորի» տղաներից մեկն էլ՝ հրամանատար Նորայրը, մինչ օրս համարվում է անհետ կորած: Սամվելը կրտսեր եղբայր ունի, իսկ պատերազմից հետո նրանց ընտանիքում Լուսեն է ծնվել: «Մեր ընտանիքի միասնականությունը, Սամվելի ծնողների անսահման սերն ու միմյանց համար ապրելն ու իրար թիկունք լինելն օգնեց դիմանալ այս անտանելի ցավին»:

Հ. Գ. - Սամվել Ղազարյանը ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է հայրենի Արագած գյուղում՝ Արցախյան պատերազմում անմահացածների կողքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԿԸՀ-ն հաստատել է «Հայաքվե»-ի ներկայացրած տորագրությունների վավերականությունը 10 տարում արևային էներգիայի արժեքը նվազել է 90 տոկոսով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գործադրում է բոլոր ջանքերը՝ օգնելու Արցախից տեղահանվածներին. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլի Դուբլինում ադրբեջանական պատվիրակությունը Ալեն Սիմոնյանի` ցուցարարներին մոտենալու փաստի առիթով վայնասուն է բարձրացրել Ազգադավը տալու է այն, ինչ արևտմյան երաշխիքներով խոստացել է թուրքերին. Արթուր Հայրապետյան«Ռուբեն, քեզ հետ ենք»․ Երթ՝ Երեւանում Ես չեմ զարմանում, որ Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը հաճախ օգտագործում են նույն հռետորաբանությունը. Սիմոնյան Ռուբեն Վարդանյանը խոշոր ֆինանսական և կազմակերպչական ներդրում է ունեցել մեր երկրում. «Մանթաշյանց» գործարարների միություն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է աջակցել տեղահանված արցախցիներինԻդրամը և ՎԻՎԱ հիմնադրամը՝ Արցախի հայերին Ռուսների խամաճիկը հակառուսական բեմադրության է անցել Փաշինյանի զենքն ապատեղեկատվությունն է Արցախը լուծարվում է ապօրինի հրամանով. Հայաստանի առջև ծառացած վտանգները ՊՆ փոխնախարարը՝ սահմաններում տիրող իրավիճակի մասին Փաշինյանն Արցախի հանձնման մեղավոր է նշանակում «նախկիններին» Հուսով ենք՝ հոկտեմբերի 5-ին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը մեկ քայլ առաջ կլինի․ Սիմոնյան Մահապատժի՛ ենթարկել 44-օրյա պատերազմի ժամանակ առաջնագծից փախած հրամանատարներին. Խաչիկ ԱսրյանՎթարի պատճառով 11 ժամ ջուր չի լինելու «Մայր Հայաստան» շարժման գրասենյակում Արցախից բռնի տեղահանվածներին օժանդակելու կենտրոն է գործում Բաքուն Լեռնային Ղարաբաղի մոտ 200 հայերի ցուցակ ունի, որոնց ցանկանում է կալանավորել․ Reuters Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և մարզերում Հռոմի ստատուտի վավերացումը անդառնալի հարված է հասցնելու Ռուսասատանի հետ Հայաստանի հարաբերություններինՍերժ Սարգսանի անունը ոսկե տառերով է մնալու մեր պատմության մեջ, որպես հրամանատար,ղեկավար և քաղաքական ու պետական գործիչ․ Վահան ԲաբայանՌուբեն Վարդանյանն այս փորձությունը պատվով է անցնելու, նա այդպիսին է՝ պատվով հայ է․ Մանե Թանդիլյան«ԶՊՄԿ» ՓԲԸ ի աշխատակիցները արյուն են հանձնում (տեսանյութ) Պետք է աջակցենք ԼՂ հայ բնակչությանը այնպես, ինչպես Ուկրաինայի ժողովրդին․ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Գերմանացի հետազոտողներն արևային բջիջներ են ինտեգրել ավտոմեքենաների կապոտների մեջ Հոկտեմբերի 1-ից օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաքվեի ներկայացուցիչները Վայքում արցախցի բռնագաղթածների համար վրանային ճամբար են բացազատել և ապահովում են կեցության նվազագույն պայմաններով«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ» Եկել են փրկելու Փաշինյանին «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում Մղձավանջը եղելություն դարձավ. Մանուկ Հերգնյան Սխտոր՝ դժոխքի ծնո՞ւնդ, դոպի՞նգ, դե՞ղ, թե՞ անփոխարինելի համեմունք. «Փաստ»Ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգման համար. Ավետիք ՉալաբյանՎթարային ջրանջատումներՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին շուրջերկրյա թռիչքը պլաներով. «Փաստ»Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Եկել են փրկելու Փաշինյանին. «Փաստ»«Պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար»․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրըԿստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ»«Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ» Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ»Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»«Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»«Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ»«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»