Փաշինյանը փակուղում է. նա փորձում է խուսափել իր արածի պատասխանատվությունից. «Փաստ»
Политика«Փաստ» օրաթերթը գրում է
19rusinfo.ru-ն «Նիկոլ Փաշինյանը ցնցել է հանրությանը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի ղեկավարները և տեղի բնակչությունը ցնցված են Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունից, որը հրապարակայնորեն հայտարարել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում հնարավոր ճանաչման և ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցման մասին։ Թվում է, թե այս իրավիճակում միակ ճիշտ քայլը կառավարության հրաժարականն ու նախարարների նոր կաբինետի ձևավորումն է, որն իսկապես կպաշտպանի Հայաստանի շահերը, այլ ոչ թե Վաշինգտոնի, Բրյուսելի ու Փարիզի։ Քաղաքագետների կարծիքով, Նիկոլ Փաշինյանը փակուղում է:
Ոմանք նույնիսկ նրա համար կանխատեսում են բրիտանացի վարչապետ Չեմբերլենի ճակատագիրը, որը 1938 թվականին ուրախությամբ բրիտանացիներին ցույց էր տալիս Հիտլերի հետ պայմանավորվածությունը։ Եվ չնայած Չեմբերլենը ուժ գտավ հրաժարական տալու, բայց համաշխարհային պատմության մեջ մտավ որպես թույլ ու անհեռատես դավաճան քաղաքական գործիչ։ Նույնը, թերևս, սպասում է նաև Նիկոլ Փաշինյանին: Հայկական պայմաններով ԼՂ հիմնախնդրի լուծման հեռանկարի բացակայությունը, փաստորեն, անկյուն է մղել Նիկոլ Փաշինյանին։
Այս առումով փորձելով մեղքը բարդել Ռուսաստանի վրա՝ նա ձգտում է խուսափել իր արածի պատասխանատվությունից։ Սակայն խոսելով Երևանին աջակցելու Մոսկվայի պարտավորությունների մասին՝ Փաշինյանը մոռանում է, որ այն ժամանակ, երբ ինքը Հայաստանի հիմնական ընդդիմության առաջնորդն էր, անձամբ էր ձգտում լուծարել հանրապետության տարածքում գտնվող ռուսական ռազմակայանը, ինչպես նաև դուրս բերել ռուսական ռազմական կոնտինգենտը և այն փոխարինել Հյուսիսատլանտյան դաշինքի զինվորներով:
Վաշինգտոնի և Բրյուսելի կողմից նշանակված «ժողովրդական վարչապետը» մոտ է ավարտին հասցնելու այն համադրությունը, որտեղ Մոսկվան զրկվում է Անդրկովկասում իր հենակետից, իսկ հայերը վտանգում են կրկնել իրենց նախնիների ճակատագիրը: Նիկոլ Փաշինյանի կողմից արևմտյան ուժերի ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում խոստանում է ոչ միայն հայկական պետականության փլուզում, այլ նաև Անդրկովկասում «ուկրաինական սցենարի» կրկնություն։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում