Yerevan, 06.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Սա է օրվա իշխանության «փիլիսոփայությունը». «Փաստ»

Politics

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս օրերին մեծ աղմուկ հանեց ՆԳՆ Տավուշի մարզի Դիլիջանի քրեականի պետի հետ կապված խայտառակ տեսանյութը: Ապրիլի 10-ին ոստիկանության տվյալ, ի դեպ, ոչ շարքային աշխատակիցը Դիլիջանի հյուրանոցներից մեկում ինչ-որ վեճի արդյունքում ձեռքերով, բռունցքներով ու աքացիներով հարձակվել է անպաշտպան անչափահասի վրա, նրան ենթարկել ծեծի, ինչը կատարվել է այլ աշխատակիցների ներկայությամբ, այսինքն՝ կրել է նաև տուժողի արժանապատվությունը նվաստացնող բնույթ: Տուժողը դիմել է իրավապահ մարմիններին: Բայց, արի ու տես, որ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում այդ ծեծի գործը «քննել, քննել» են ու որոշել են... քրեական հետապնդում չիրականացնել: Բա թե՝ զղջացել է...

Պարզ ու հասկանալի ասած՝ Տավուշի քննչական վարչությունում, ըստ էության, ծածկադմփոց են արել ու ակնհայտ հանցագործություն արած «յուրայինին» ազատել են պատասխանատվությունից: Այ, եթե նման բան արած լիներ ոչ թե իշխանության հենարան իրավապահ համակարգի ներկայացուցիչը, այլ որևէ այլ անձնավորություն, որի բաջանաղի քեռու տղան ընդդիմադիր է, այն ժամանակ ոչ միայն քրեական հետապնդում կիրականացնեին, այլև «սպեցնազով», «կարմիր բերետավորներով», եղած-չեղածով կհարձակվեին տվյալ անձնավորության վրա, կփռեին ասֆալտին, մի մեծ աղմուկ կսարքեին, վերջում էլ կնստեցնեին:

Ավելին, ըստ ՔԿ-ի պատմած պաշտոնական «հեքիաթի», 2023 թ. մայիսի 29-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթով հսկող դատախազին՝ Արսեն Ղ.-ի նկատմամբ «ՀՀ քրեական օրենսգրքի 195րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, գործուն զղջալու, այսինքն՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել է»: Այսինքն, ծածկադմփոցին ներգրավվել է նաև հսկող դատախազը: Ուժեղ «հսկող» է, ոչինչ չես ասի: Այսինքն, եթե տողերիս հեղինակը փողոցում բռնի մեկին ու, կներեք, գցի քացու տակ, ապա «գործուն զղջա», չի՞ ենթարկվի քրեական հետապնդման: Մանավանդ, եթե հանկարծ պարզվի, որ «տուժողը» 2018-ի ապրիլին Փաշինյանի հետ, օրինակ՝ Բանգլադեշի մի հատվածում քայլել է 200 մետր ու 4 անգամ «դմփ-դմփ-հու» արել: Է, հետո՞...

Քիչ է մնում հայտարարեն, որ քրեականի պետը պետք է «Բարեխիղճ ծառայության համար» մեդալով պարգևատրվեր: Էլ ինչպե՞ս ծաղրեն հասարակությանը, որ այն նարկոզից դուրս գա: Չէ, ո՛չ Մարսից ենք իջել, ո՛չ էլ Լուսնից, հիանալի գիտենք, որ նման բան կարող էր պատահել ցանկացած ժամանակ, ցանկացած այլ երկրում: Բայց այստեղ հարցը ոչ միայն այն է, որ ոստիկանության աշխատակիցը այլանդակություն է արել, անչափահասի նկատմամբ բռնություն է գործադրել, այլև այն, թե նույն իրավապահ համակարգը ինչ ռեակցիա է տալիս նման դեպքին, ինչպես են վարվում նման խայտառակ պահվածք դրսևորածի հետ: Իսկ այս առումով չափազանց ուշագրավ է, որ ծածկադմփոցը փաստացի կիսատ մնաց միայն մամուլով եղելությունը ջրի երես հանելուց հետո: Այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեց հիշատակված «քրեականի պետի» կողմից հյուրանոցի անչափահաս աշխատակցին ծեծելու տեսագրությունը, այնպիսի կրքեր բորբոքվեցին, որ մնում էր միայն ափսոսալ, որ ծեծողին համացանցով դատելու տարբերակ դեռ չկա:

Դրանից հետո համապատասխան կառույցները սկսեցին ինչ-որ անհանգիստ շարժումներ անել: Եվ մեկ էլ, հո՛պ, Փաշինյանի ընտանեկան քարոզչամիջոցը հաղորդեց, որ... իրենց տեղեկություններով, «դատախազը հանձնարարություն է տվել վերացնել ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը...»: Սա կարելի է համարել գրեթե պաշտոնական հաղորդագրություն: Դե, հասկանալի պատճառներով: Այսինքն, ստացվում է, որ նախօրեին Հայաստանի ժողովրդավարական նվաճումների ու չգիտես, թե էլ ինչերի մասին հեքիաթներ պատմող փաշինյանական իշխանության վերնամասում տեսան, որ իրենց վրա մի լրացուցիչ դժգոհության ալիք է գալիս, անմիջապես որոշեցին «հանձնել» իրենց կարգազանց ոստիկանին, գլխավոր դատախազը «հանկարծ» հիշեց, թե այդ պաշտոնն ինչի համար է, և ծեծողին քրեական հետապնդման չենթարկելու մասին որոշումը վերացվեց:

Այսինքն, որևէ բան տեղից թեթևակի շարժվեց միայն այն բանից հետո, երբ հանրային արձագանք եղավ, ու իշխանությունը հերթական խայտառակության մեջ հայտնվեց: Բայց, մեծ հաշվով, միանգամայն օրինաչափ է, որ անչափահասին ծեծելու համար հիշյալ «քրեականի պետին» ծածկադմփոցով ազատել էին պատասխանատվություն կրելուց: Փաշինյանի իշխանության պայմաններում դա օրինաչափ է: Նախ՝ իրավապահ համակարգը նրա հենարանն է: Կարելի է ասել՝ միակ հենարանը: Երկրորդ՝ եթե պատերազմում զոհվածների ծնողներին քաշքշող, ծնողներին բռնության ենթարկող ոստիկանները չեն պատժվում, ավելին՝ ցուցադրաբար պարգևատրվում են, ապա ինչո՞ւ պիտի ինչոր քրեականի պետ պատասխանատվություն կրի «ինչ-որ» անչափահասի ծեծելու համար: Եվ նման օրինակները քիչ չեն... Սա է օրվա իշխանության «փիլիսոփայությունը»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal