Երևան, 26.Սեպտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նոր արշավ Ռուբեն Վարդանյանի և Արցախի հրամանատարների դեմ Հանուն գազի ու նավթի ԵՄ-ն կապեց իր ձեռքերն ու անտեսեց մարդկանց ճակատագրերը. «Փաստ» Հայաստանի կառավարության գործողությունների կամ անգործության պատճառով. «Փաստ» «Կարոտում եմ տղայիս, ուզում եմ անընդհատ պատմել նրա մասին». գնդացրորդ Ռազմիկ Թանդիլյանը զոհվել է հոկտեմբերի 9-ին արկի պայթյունից. «Փաստ» Թուրքիայի հավակնություններն ու արցախահայության իրավունքների անտեսումը. «Փաստ» Կատարյալ մանիպուլյացիաներն ու իրավիճակը փրկելու ճանապարհը. «Փաստ» Իշխանություններն իրենց «արշինով» են չափում. ում համար Հայաստանը աթոռ է, ում համար՝ Հայրենիք, որը կորցնելու իրավունք չունենք. «Փաստ» «Իշխանությունը մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունն իջեցրել է շրիշակից ցածր. Նիկոլ Փաշինյանը վա բանկ է գնում». «Փաստ» Այս ատելությունը սրբելու և տանելու է բոլորիս. «Փաստ» Իսկ ովքե՞ր են խոսում «գուբերնիայից». «Փաստ»


«Ասաց՝ մեզ օգնության չեն գալիս, մա՛մ, դու աղոթի, որ ողջ մնանք, որ մեր հողերը հետ բերենք». Խորեն Հաջաթյանը զոհվել է հոկտեմբերի 23-ին՝ Վարանդայում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Մանկության տարիներից սկսած Խորենը լուրջ էր իր տեսակով, իհարկե, կատակելու ժամանակ էլ կատակում էր: Նվիրված էր, հայրենասեր, խղճով: Սիրում էր խաղալ փոքրերի հետ, մեծերի նկատմամբ հարգանքով էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խորենի մայրիկը՝ տիկին Ասյան:

Երբ սկսում ենք խոսել դպրոցական տարիների մասին, նա հիշում է, որ դեռ փոքրուց որդին անընդհատ ասում էր՝ ազգի հերոս եմ դառնալու. «Դպրոցական տարիներից ուզում էր Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվել: Երբ Խորենը փոքր էր, բնակվում էինք Թալինում: Դպրոցին զուգահեռ նաև 7 տարի տեղի գեղարվեստի դպրոցը հաճախեց: Տեղափոխվեցինք Երևան, ընդունվեց Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջ, չնայած ռազմական համալսարան ընդունվելը մտքից չէր հանել: Իրեն խորհուրդ տվեցի, որ ավելի կատարելագործի կրթությունն արվեստի ուղղությամբ: Ինձ ասաց՝ մա՛մ ջան, քո ցանկությունը կկատարեմ: Սովորում էր, զուգահեռ աշխատում: Մեկնել էր ծառայության, մի օր ասաց՝ ամբողջ Արցախին վերևից նայում եմ: Իրեն վստահել էին քարտեզների թարմացումը՝ մա՛մ, կրթությունս ինձ օգնեց: Ուրախանում էր, որ իրեն նման կարևոր գործ էին վստահել, ասում, որ Արցախը սանտիմետր առ սանտիմետր գիտի: Իրենց զորամասում Մոնթեի արձանը վնասվել էր, դեռ իր ծառայության մեկնելուց առաջ ինչ-որ արկ էր ընկել: Անհրաժեշտ շինանյութ է խնդրել, որպեսզի արձանը վերանորոգի: Ծառայության ընթացքում զորամասից մի քանի անգամ զանգահարել և մեզ շնորհակալություն են հայտնել, որ նման որդի ենք դաստիարակել»:

Խորենը վերջին կուրսում էր սովորում և հնարավորություն ուներ ավելի ուշ մեկնել ծառայության, բայց հրաժարվեց: 1 տարի 3 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Ծառայում էր Արցախում՝ Մոնթեի անվան զորամասում: «Ուսանող էր, և մի տեսակ սրտի թրթիռով սպասում էի, որ առաջին վեց ամիսը պետք է Հայաստանում ծառայեր: Բայց հենց վիճակահանության օրը Խորենն ասել էր, որ ուզում է Արցախում ծառայել: Շատ ուրախ էր, զանգեց, ասաց՝ մա՛մ, իմ երազած տեղում եմ՝ Մոնթեի զորամասում: Պատերազմից դեռ ամիսներ առաջ՝ հունիսի 23-ից Խորենը դիրքերում էր մինչև հոկտեմբերի 23-ը՝ զոհվելու օրը: Սեպտեմբերի 23-ին զանգեց՝ մա՛մ, դիրքերից որոշ ժամանակով իջել եմ, նորից բարձրանալու եմ: Բայց հոկտեմբերի 8-ին իջնելու եմ, քանի որ ինձ պարգևատրելու են: Ասացի, որ ինձ որևէ մեդալ պետք չի, կարևորը շուտ ավարտի ծառայությունը ու տուն վերադառնա: Խորենն էլ միտքս շարունակեց՝ մա՛մ, մեդալն ինձ կօգնի, զորացրվելուց հետո ակադեմիա կընդունվեմ, ավելի քիչ վարձ կվճարեմ: Բայց բոլոր ծրագրերը կիսատ մնացին…»:

Պատերազմի օրերին Խորենն ամեն օր տուն է զանգել: «Մե՛րս, լա՞վ եք, երեխեքը լա՞վ են: Իմ մասին մի՛ մտածեք, իմ հետ ամեն ինչ նորմալ է: Հետո տղաների անուններ էր տալիս, որ զանգեմ իրենց մամաներին ու ասեմ, որ չանհանգստանան: Հոկտեմբերի 22-ին ժամը 5-ից 5:30 է իր հայրիկի հետ խոսել: Իսկ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը՝ Վարանդայում: Խորենը մնացել է հողաթմբի տակ: Կամավոր տղաներից մեկն է ինձ պատմել այդ օրվա մասին: Շատ դժվարությամբ են իրեն դուրս բերել: Խորենը 27 օր պատերազմի մեջ է եղել, բայց 27 վայրկյան կրակոց չեմ լսել, ի՞նչ 27, անգամ մեկ վայրկյան: Եղել է Մարտունի 2-ում, Ջրականում, Ամարասում, Կարմիր շուկայում, Վարանդայում»: Մայրիկը վերհիշում է նաև Խորենի հետ սեպտեմբերին՝ պատերազմից առաջ ունեցած իրենց զրույցը, որդին ասել է՝ իմ մասին ոչ մեկին չհիշեցնես, ես ում պետք եմ, ինձ կհիշի:

«Բարկանում էի, թե ինչո՞ւ ես նման բաներ ասում, Խորե՛ն, պատասխանեց՝ մա՛մ, էս խոսքերը դեռ շատ կհիշես: Երևի ինչ-որ բան էր զգում կամ գուցե գիտեր ինչ-որ բան, չեմ կարող ասել: Հիմա մտովի վերադառնում եմ պատերազմական օրեր, ասում էի՝ պառկելուց վրադ շոր կգցես, կծածկվես: Խորենս էլ ծիծաղելով պատասխանում էր՝ հա, մա՛մ ջան, մի քար կա կողքիս, կգցեմ վրաս, որ հանգիստ քնես: Ամեն ինչ կատակի էր վերածում: Մի անգամ էլ ասացի՝ ականջներիդ մեջ բամբակ դիր, ծիծաղեց՝ մա՛մ, մեր կողքի դեղատունը փակ է, որ բարձրանամ վերև, բամբակ կառնեմ: Միայն մի անգամ՝ հոկտեմբերի 11-ին, զանգել ու գոռում էր՝ մենք սրանց մի թիզ հող տվողը չէինք: Ասաց՝ մա՛մ, երեք օր շրջափակման մեջ ենք, մեզ օգնության չեն գալիս, մա՛մ, դու աղոթի, որ ողջ մնանք, որ մեր հողերը հետ բերենք: Իրեն ուժ էի տալիս, ոգևորում, ասաց՝ մա՛մ, չլացես, աչքիցդ արցունք չգա: Ամեն զանգելուց ասում էր՝ երեխեքին լավ կնայես: Շատ էր կապված քրոջ ու եղբոր հետ, ամեն ինչ անում էր իրենց համար: Երբ հոկտեմբերի 20-ին զանգեց, իբր հրադադար էին հայտարարել: Ասացի՝ Խո՛ր ջան, լավ է, չէ՞, հրադադար է: Մա՛մ, սրանք բա՞ն են հասկանում: Հետո ավելացրեց՝ մեծ պատերազմ է, հանկարծ որ հետ չգամ, որևէ մեկին չմեղադրես: Այդ բառերը գրել եմ իր քարի վրա»:

Երբ հողաթմբի տակից դուրս են բերում Խորենի անշնչացած մարմինը, իր զինակից ընկերներից մեկը, ով հայտնի չէ՝ զոհվել է, թե ոչ, նույն պահին զանգահարում է Խորենի հայրիկին, հայտնում որդու մահվան բոթը: «Մարտի դաշտից Խորենի մարմինը «հասել» է Ստեփանակերտ, հետո Գորիս ու Երևան՝ Հերացի: Անհասկանալի պատճառներով իր հագին սպայի հագուստ է եղել, իր վրայի կոդն է բացակայել: Այդ պատճառով իր մարմինը պահում էին, ասում, որ ժամկետային զինծառայող չէ, մեզ էլ խորհուրդ տվեցին այլ տեղում փնտրել Խորենին: Երեք անգամ ԴՆԹ անալիզ ենք հանձնել, համընկնում չկար: Մի ոտք էր, ասում էին, որ դա պետք է տանեք: Հայաստանում չկա մի հիվանդանոց և դիահերձարան, որ մի քանի անգամ գնացած չլինեմ: Ինձ Խորենին տվել են նոյեմբերի 13-ին, իսկ նա հոկտեմբերի 24-ից Հերացիում էր: Երկար ու խառը պատմություն է»:

Պատերազմի ժամանակ Խորենը կամավորներից մեկին՝ Մելիքին իր նկարած նկարն է նվիրել՝ աղջիկ է, աղավնին՝ ձեռքին, իսկ դեմքը՝ փակ. «Մելիքին ասել է՝ դու սրա իմաստը հետո կհասկանաս: Նա առաջարկեց նկարը մեզ տալ, ասացի՝ թող քեզ մոտ մնա, քեզ է նվիրել, ուրեմն դրանով քեզ ինչ-որ բան է ուզել ասել: Նկարի վրա արյան հետքեր կան, այն ամբողջ պատերազմն անցել է իրենց հետ»: Խորենին հուղարկավորել են Սովետաշենում՝ ընտանեկան գերեզմանատանը. «Հուղարկավորությունից մի երեք ամիս հետո Խորենը եկավ երազիս, ասաց՝ գիտես, չէ՞, որ ինձ սխալ տեղ ես տարել: Խորենը դպրոցական տարիներին նաև պատանի երկրապահ էր, այնտեղ ավագ սերժանտ էր:

Եռաբլուրն իր համար սրբատեղի էր, ամեն շաբաթ պետք է պարտադիր այցելեր տղաներին: Մի քանի ամիս հետ նորից երազ տեսա՝ ձեռքիցս բռնեց, տարավ Եռաբլուր՝ մա՛մ, սա է իմ տեղը: Մտածում էի՝ արդյո՞ք ճիշտ է իրեն տեղափոխելը, բայց հետո որոշեցինք անել այդ քայլը: Շուտով Խորենը կլինի Եռաբլուրում»: Տիկին Ասյան ասում է՝ ժամանակը վերքերը չի բուժում, հակառակը՝ ժամանակի հետ ցավն ավելի է սաստկանում: «Հասկանում ես կորցրածիդ արժեքը, պատերազմի ցավը, հասկանում ես, որ արդեն դատարկ ես: Իմ ապրելու հույսը իմ երեխաներն են, իրավունք չունեմ կոտրվելու: Ապրելով ապրեցնում եմ նաև Խորենին: Տղաներն անուն թողեցին ու գնացին»:

Հ. Գ. - Խորեն Հաջաթյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով: Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը Խորենի ընտանիքին դիպլոմի փոխարեն քոլեջի լոգոյով մեդալ է փոխանցել, այգում էլ նրա անվան ծառ է տնկվել: Նա մեդալներ է ստացել նաև տարբեր ՀԿների կողմից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի իշխանությունները պետք է երկրում մեկօրյա սուգ հայտարարեն. Արա Աբրահամյան Իշխանությունը շարունակում է իր լկտի քարոզչությունը․ Մեսրոպ ԱռաքելյանՀայաստանի իշխանությունները պարտավոր են բարձրացնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցման հարցը Ազգային կոմիտեի հայտարարությունը հանրահավաքի հետաձգման վերաբերյալԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր աջակցությունն է հայտնում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներինՏարադրամի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 26-ին IDream՝ հատուկ Արցախից բռնի տեղահանված մեր երիտասարդների համարՁՊՎ-ում հանդիպել եմ Դավիթ Սարգսյանին ու Ցոլակ Ակոպյանին. Տիգրան Աբրահամյան Ուղեցույց ապագա պատմաբանների համար. Էդուարդ Շարմազանով «VIVA» հիմնադրամը հումանիտար օգնության շտաբ է բացել Արցախից բռնի ուժով տեղահանվածների օգնության համար Enel-ը Կոլումբիայում գործարկում է նոր արևային էլեկտրակայան Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը զբաղված է տեղահանված արցախցի մեր հայրենակիցների համար լայնածավալ աջակցության ծրագրերի կազմակերպման աշխատանքներով Պուտինը նոր հրամանագիր է ստորագրել «Նշված իրողությունների համատեքստում` ՀՀ իշխանությունների կողմից աղետալի իրավիճակի առերևույթ բարելավմանն ուղղված քայլերի ակնկալիքը դառնում է վերացական և առարկայազուրկ». ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Կյանքից հեռացել է Սարգիս Գայիջյանը Մենք, որպես հայ մարդիկ, այս ողբերգական օրերին պարտավոր ենք գործել որպես մեկ ընտանիք, և նեցուկ կանգնել մեր տառապյալ քույրերին և եղբայրներին. Ավետիք Չալաբյան «Ոտքերի և իրանի հագուստ». կապրիի և շորտերի յուրատեսակ «խառնուրդ». «Փաստ»Նոր արշավ Ռուբեն Վարդանյանի և Արցախի հրամանատարների դեմ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. «Փաստ»Այս ազգային ողբերգության, ցավի ու ամոթի համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՝ ոչ․ Մհեր Ավետիսյան Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Հանուն գազի ու նավթի ԵՄ-ն կապեց իր ձեռքերն ու անտեսեց մարդկանց ճակատագրերը. «Փաստ»Մենք պետք է այսօր պատրաստակամորեն օգնության ձեռք մեկնենք դժբախտության մեջ հայտնված մեր հայրենակիցներին Հայաստանի կառավարության գործողությունների կամ անգործության պատճառով. «Փաստ»Ուղղաթիռով բժիշկների թիմը Հայաստանից մեկնեց Ստեփանակերտ «Կարոտում եմ տղայիս, ուզում եմ անընդհատ պատմել նրա մասին». գնդացրորդ Ռազմիկ Թանդիլյանը զոհվել է հոկտեմբերի 9-ին արկի պայթյունից. «Փաստ»Թուրքիայի հավակնություններն ու արցախահայության իրավունքների անտեսումը. «Փաստ»WTA Ningbo Open. Էլինա Ավանեսյանը մեկնարկեց հաղթանակով Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների անունները՝ Արցախի տարբեր հիվանդանոցներից Կատարյալ մանիպուլյացիաներն ու իրավիճակը փրկելու ճանապարհը. «Փաստ»Իշխանություններն իրենց «արշինով» են չափում. ում համար Հայաստանը աթոռ է, ում համար՝ Հայրենիք, որը կորցնելու իրավունք չունենք. «Փաստ»«Իշխանությունը մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունն իջեցրել է շրիշակից ցածր. Նիկոլ Փաշինյանը վա բանկ է գնում». «Փաստ»Այս ատելությունը սրբելու և տանելու է բոլորիս. «Փաստ»Իսկ ովքե՞ր են խոսում «գուբերնիայից». «Փաստ»Նոր մեղավորներ է փորձում «նշանակել». «Փաստ»Ի՞նչ բացահայտումներ են խոստանում Մանե Թանդիլ յանն ու Մեսրոպ Առաքելյանը. «Փաստ»Երբ պարգևավճարը գերակա է Հայրենիքի ու հայրենակիցների ճակատագրից. «Փաստ»Հայաստանը թուրքական ծայրագավառը չի կարող ղեկավարել. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին Րոպե առաջ անհրաժեշտ է իրականացնել օդային ճանապարհով վիրավորների տեղափոխում Հայաստան․ Մանե ԹանդիլյանՀրատապ նամակներ եմ ուղարկել Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին, ռուս գործընկերներիս, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչին․ Թագուհի ԹովմասյանԿապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր․ «Հետք» Ոստիկանները խախտում են պայմանավորվածությունը. Շարմազանով Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներին«Տաշիր» բարեգործական հիմնադրամը կացարան կտրամադրի Արցախից տեղահանված 1000 բնակչի ՌԴ ՆԳ նախարարը ժամանել է Երևան Ռուսաստանի հայերի միությունը պահանջում է Հայաստանում դադարեցնել բռնաճնշումները և հայրենակիցներին կոչ է անում աջակցել ազգային զարթոնքի շարժմանը Երևանում կինը երեխան գրկին սպառնում էր կամրջից ցած նետվել․ ըստ հավաքվածների՝ նա արցախցի է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հատուկ դասախոսությամբ է հանդես եկել «Առաջնորդության դպրոցում» Արևային վահանակները տիեզերքում իրատեսական են «Ապրելու երկիր»-ը բացահայտումներ է խոստանում