Երևան, 02.Հոկտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արևմուտքում ցանկանում են Ռուսաստանը փլուզել ավելի քան 40 մասի. «Փաստ» Փաշինյանը «տրոյական ձի» է, որը գործում է հայ ժողովրդի և պետության շահերին հակառակ Շուռնուխում բնակելի թաղամասի կառուցումը դեռ չի ավարտվել, դրամական օգնության տրամադրումը կշարունակվի. «Փաստ» «Եթե հանկարծ չգամ, մամայի ծննդյան օրը գրածս բանաստեղծությունն իրեն կնվիրես». Շիրակ Գասպարյանն անմահացել է Հադրութում. «Փաստ» Հռոմի ստատուտի վավերացման խութերը. «Փաստ» Իշխանությունների ազգակործան ու երկրակործան քառուղիները Ինչո՞ւ և ինչպե՞ս հասանք այս օրվան. «Փաստ» Հայաստանի իշխանության հակահայկական գործողությունների և տապալված դիվանագիտության հետևանքները. «Փաստ» Անկման հատակից անդին. «Փաստ» Բացառիկ մանրամասներ Լևոն Քոչարյանին կալանավորելու օպերացիայից. «Փաստ»


Հող են նախապատրաստում իրենց հակաարցախյան ծրագրերն ամբողջությամբ կյանքի կոչելու համար․ «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի Արցախի հիմնահարցը վերջնականապես փակի։ Իսկ դրա համար կիրառվում է Արցախի Հանրապետությանը խեղդելու, շնչակտուր անելու քաղաքականությունը՝ այնպիսի պայմաններ ստեղծելով, որ այլ տարբերակ չմնա, քան Ադրբեջանի հետ ինտեգրման գործընթացի մեկնարկը։ Բայց միայն հարթուղեղը չի հասկանա, որ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը նշանակելու է Արցախի հայաթափում ու վերջնական ոչնչացում։ Փաստը մնում է փաստ, որ հենց Ադրբեջանն Արցախի նկատմամբ իրավունքներ ստացավ, ապա էթնիկ զտումների գործընթացի մեկնարկը կարելի է համարել սկսված։

Սուտ են ադրբեջանական այն խոստումները, թե իրենք հայերի համար ապահովելու են այն իրավունքներն, ինչ ունեն իրենց բոլոր քաղաքացիները։ Նման բան պարզապես չի կարող լինել: Ի վերջո, եթե Ադրբեջանը արցախցիներին համարում է իր քաղաքացիները, ապա ինչո՞ւ է նրանց կենսագործունեության համար անհամատեղելի պայմաններ ստեղծում՝ զրկելով էլեկտրաէներգիայի, գազի ու ջրի նկատմամբ հասանելիությունից։ Ադրբեջանը նույնիսկ չի հանդուրժում հայկական մշակութային ժառանգության կոթողների առկայությունը, ուր մնաց թե ապահովի արցախահայության իրավունքները։ Ադրբեջանական հասարակության մեջ տարիներ շարունակ հայատյացության արմատներն այնքան խոր են սերմանվել, որ կասկած չի մնում այն հարցում, որ Արցախի հանձնմանը հետևելու է արցախահայության նկատմամբ դաժան հաշվեհարդարը։

Իսկ հայերի նկատմամբ հաշվեհարդարի փորձ Ադրբեջանը հասցրել է ձեռք բերել դեռ Սումգայիթի ու Բաքվի ջարդերի ժամանակ։ Այստեղ մենք դիտավորյալ չխոսեցինք այն մասին, որ թե՛ պատմականորեն, թե՛ իրավաբանորեն Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս, որ Արցախի ինքնորոշման իրավունքը գերակա է և այլն: Խոսքն այն մասին է, թե ինչ է սպասվում Արցախին այն ծրագրի կյանքի կոչելուց հետո, ինչին տանում են Հայաստանի իշխանությունները՝ Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի: Ավելին, Հայաստանի ու Արցախի գործող իշխանությունների համար իսկական գլխացավանք են դարձել Արցախում առկա դիմադրության օջախները: Ըստ այդմ, իսկապես այլ տարբերակ չկա, քան Արցախի ու արցախցիների՝ մինչև վերջ վճռականություն ցուցաբերելը, որքան էլ մի կողմից՝ Ադրբեջանն է անընդհատ ճնշումներն ուժեղացնում ու նոր պահանջներ ներկայացնում, մյուս կողմից՝ Հայաստանի ու Արցախի իշխանություններն են Արցախը տանում կործանման։

Ավելին, նրանք մեծապես օգնում են Բաքվին և ամեն ինչ անում են, որ ապացուցեն իրենց՝ նաև գործնական հավատարմությունը փաշինյանական հայտարարություններին, որոնցով Արցախը ճանաչվում է որպես Ադրբեջանի մաս։ Ադրբեջանական ֆեյք «բնապահպանների» կողմից Բերձորի միջանցքը փակելուց հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին անվտանգության խորհրդի նիստում նշել էր, որ ադրբեջանական անցակետը իր համար կարմիր գիծ է, և իրենք որևէ կերպ չեն ընդունելու այդ անցակետի առկայությունը։ Ավելին, թվում էր՝ Արցախում կոնսենսուս է ձեռք բերվել՝ համախմբված դիմադրել ու բացառել որևէ համագործակցություն Ադրբեջանի, ի մասնավորի՝ ադրբեջանական պաշտոնական շրջանակների հետ, որոնք տևական ժամանակ շրջափակման մեջ են պահում Արցախն ու պահանջում են Արցախի Հանրապետության բոլոր ինստիտուտների վերացում: Բայց հիմա տեսնում ենք, թե ինչպես է կտրուկ հետքայլ կատարվել այս դիրքորոշումից:

Իհարկե, ոչ ընդդիմության կողմից: Խոսքը Արցախի իշխանությունների մասին է: Ի մասնավորի՝ Արցախի նախագահն իր քայլերով ոչ միայն զիջումների է գնում, այլև լեգիտիմացնում է Բերձորի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետը։ Նա, պատճառաբանելով, թե իբր պայմանավորվածություն ունի ռուսների հետ, ավտոմեքենաներ է անցկացնում Ադրբեջանի տեղադրած անցակետով: Իսկ ադրբեջանական լրատվամիջոցներում էլ տեսանյութեր են տարածվում, թե անցակետը նորմալ գործում է, հայերին ստուգելուց հետո թողնում են, որ հանգիստ գնան։ Դրան զուգահեռ՝ Բաքուն միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակ չէ, նորմալ գործում է։

Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ այս պայմաններում ադրբեջանական անցակետով անցնող հայերը նույնականացվում են, և ցանկացած ժամանակ անցանկալի անձինք կարող են ձերբակալվել, գերի վերցվել, կամ էլ Ադրբեջանը կարող է չթողնել, որ նրանք Արցախ վերադառնան։ Այդպիսով նաև հող է նախապատրաստվում Արցախի ադրբեջանականացման հետագա քայլերի համար։ Պատահական չէ, որ փորձագետներն ու քաղաքական ուժերը նշում են, որ Արայիկ Հարությունյանը փաստացի իրականացնում է Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունները, դարձել է նրա «մասնաճյուղը» Արցախում: Իսկ վերջինս իր հերթին կյանքի է կոչում Ալիևի հետ իր պայմանավորվածությունները: Ադրբեջանի նպատակները պարզ են՝ արցախցիներին հիասթափեցնել, ընկճել, Արցախը հայաթափել: Ստացվում է՝ այս ծրագրին հետևողականորեն միացել են նաև Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հոկտեմբերի տոնական օրերը Ո՛չ ռուսական ռազմաբազան, ո՛չ ֆրանսիական տանկերը, ո՛չ էլ բրիտանական նավերը չեն հասնելու. Դավիթ Սարգսյան Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մբապեն աշխարհի լավագույն խաղացողն է․ Էնրիկե Ով ճանաչում է Ռուբեն Վարդանյանին, գիտի, որ նա հաճախ է խոսում դրա՝ ընտրությամբ հայ լինելու մասին․ Մանե Թանդիլյան100 հազարից ավելի մարդ արդեն էթնիկ զտումների է ենթարկվել, նոր ՄԱԿ-ի առաքելությունը մուտք է գործում Արցախ. պատգամավոր Ցանքատարածությունների համար արևային մարտկոցների ներդրման անվտանգ մեթոդներ են ներդրվում Ուզբեկստանում Տարադրամի փոխարժեքն այսօրԱրտակարգ դեպք Երևանում Ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից. Գարիկ Ղազարյան ՀՀ ՊՆ հայտարարությունըՊուտինը ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանը հայտարարում է արցախահայության նոր ծրագրի մասին, այնինչ արդյունքում բոլոր արցախցիները դարձել են գործող ծրագրի շահառու․ Մեսրոպ Առաքելյան«Թշնամին մեկ հարցում սխալվեց»․ Ավետիք Չալաբյան Ադրբեջանը ձերբակալում է նրանց, ումից վախենում է Նիկոլ Փաշինյանը. Ավետիք Չալաբյան Փաստաբանը Սուրենավանի համայնքապետի՝ արցախցիների վերաբերյալ կատարած գրառման կապակցությամբ հաղորդում է ներկայացրել դատախազություն Երևանի կենտրոնում երթ է՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից առևանգված մեր մյուս հայրենակիցների Համաշխարհային մարդասիրական հանրությունը համերաշխություն է հայտնում Ռուբեն Վարդանյանին Երթ Երեւանում՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի այլ գործիչների. ուղիղ Բեռնատարների արևային մարտկոցները կարող են տարեկան 10000 մղոն լրացուցիչ ընթացք ապահովել Անկարայից սպառնում են Փաշինյանին Հայաստանի իշխանության հակահայկական գործողությունների և տապալված դիվանագիտության հետևանքները Ինչու՞ և ինչպե՞ս հասանք այս օրվան Ժամացույց. ծաղիկներից, ստվերից, կրակից, ավազից մինչև կվարց ու ատոմ. «Փաստ»Մեղավորներ մի փնտրեք, բոլորս էլ մեղավոր ենք. Ալեն Սիմոնյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Գործարկվել է աշխարհի առաջին հիդրոէլեկտրակայանը, մարտական հերթապահության է անցել առաջին ատոմային սուզանավը. «Փաստ»Ո՞վ է նա, ի վերջո Հայությունը կրկին բռունցքվելու, արհավիրքն ու բռնի տեղահանումը համատեղ հաղթահարելու ճանապահին է.Արտակ Զաքարյան Արևմուտքում ցանկանում են Ռուսաստանը փլուզել ավելի քան 40 մասի. «Փաստ»Փաշինյանը «տրոյական ձի» է, որը գործում է հայ ժողովրդի և պետության շահերին հակառակՇուռնուխում բնակելի թաղամասի կառուցումը դեռ չի ավարտվել, դրամական օգնության տրամադրումը կշարունակվի. «Փաստ»«Եթե հանկարծ չգամ, մամայի ծննդյան օրը գրածս բանաստեղծությունն իրեն կնվիրես». Շիրակ Գասպարյանն անմահացել է Հադրութում. «Փաստ»Հռոմի ստատուտի վավերացման խութերը. «Փաստ»Դրված են նաև բանակի կրճատման և զինաթափման, կրթական համակարգի վերանայման վերջնագրային պահանջներ. Դավիթ Սարգսյան Էլինա Ավանեսյանը հաղթեց չինացի Յուֆեյ ՌենինԻշխանությունների ազգակործան ու երկրակործան քառուղիներըԻնչո՞ւ և ինչպե՞ս հասանք այս օրվան. «Փաստ»Հայաստանի իշխանության հակահայկական գործողությունների և տապալված դիվանագիտության հետևանքները. «Փաստ»Անկման հատակից անդին. «Փաստ»Բացառիկ մանրամասներ Լևոն Քոչարյանին կալանավորելու օպերացիայից. «Փաստ»«Կարևորագույն նպատակներից մեկը Նիկոլ Փաշինյանին հնարավորինս անցնցում եղանակով իշխանությունից հեռացնելն է». «Փաստ»ԶՊՄԿ-ն Սյունիքում զգալի աշխատանք է կատարել. ի՞նչ է հայտարարել տնօրենը. «Փաստ»Մեծամասնությունը վաղուց Փաշինյանի հետ չէ. մեղքը ժողովրդի «գրպանը» պետք չէ գցել. «Փաստ»ԿԸՀ-ն հաստատել է «Հայաքվե»-ի ներկայացրած տորագրությունների վավերականությունը 10 տարում արևային էներգիայի արժեքը նվազել է 90 տոկոսով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գործադրում է բոլոր ջանքերը՝ օգնելու Արցախից տեղահանվածներին. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլի Դուբլինում ադրբեջանական պատվիրակությունը Ալեն Սիմոնյանի` ցուցարարներին մոտենալու փաստի առիթով վայնասուն է բարձրացրել Ազգադավը տալու է այն, ինչ արևտմյան երաշխիքներով խոստացել է թուրքերին. Արթուր Հայրապետյան«Ռուբեն, քեզ հետ ենք»․ Երթ՝ Երեւանում Ես չեմ զարմանում, որ Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը հաճախ օգտագործում են նույն հռետորաբանությունը. Սիմոնյան