Երևան, 02.Դեկտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իսկ գուցե մի միջինացված թիվ ընտրե՞ք բոլորով. «Փաստ» Դիվերսիֆիկացիան առաջին հերթին ու գլխավորապես ենթադրում է տնտեսական բաղադրիչ․ «Փաստ» «Տնտեսական ակտիվությունից ավելի ակտիվ աճում է պետական պարտքը»․ «Փաստ» Արհեստական պետական կազմավորման համար ստելն ու կեղծելը սովորական կենսակերպ է․ «Փաստ» Ովքե՞ր են «Հայաքվեի» հարցով որոշում կայացնողները․ «Փաստ» Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Փաստ» «Սխալվելու վճռականության» մեջ... շփոթվածները․ «Փաստ» «Գոլդեն փելես» հյուրանոցի վաճառքի հետքերով. ի՞նչ է պարզաբանել Նարեկ Նալբանդյանը․ «Փաստ» Սեզար Իդալգոն «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի բանախոս Միամտություն կլինի ենթադրել, որ Արևմուտքը կկարողանա արագ փոխարինել Ռուսաստանին այդ բոլոր ոլորտներում․ «Փաստ»


Հող են նախապատրաստում իրենց հակաարցախյան ծրագրերն ամբողջությամբ կյանքի կոչելու համար․ «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի Արցախի հիմնահարցը վերջնականապես փակի։ Իսկ դրա համար կիրառվում է Արցախի Հանրապետությանը խեղդելու, շնչակտուր անելու քաղաքականությունը՝ այնպիսի պայմաններ ստեղծելով, որ այլ տարբերակ չմնա, քան Ադրբեջանի հետ ինտեգրման գործընթացի մեկնարկը։ Բայց միայն հարթուղեղը չի հասկանա, որ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը նշանակելու է Արցախի հայաթափում ու վերջնական ոչնչացում։ Փաստը մնում է փաստ, որ հենց Ադրբեջանն Արցախի նկատմամբ իրավունքներ ստացավ, ապա էթնիկ զտումների գործընթացի մեկնարկը կարելի է համարել սկսված։

Սուտ են ադրբեջանական այն խոստումները, թե իրենք հայերի համար ապահովելու են այն իրավունքներն, ինչ ունեն իրենց բոլոր քաղաքացիները։ Նման բան պարզապես չի կարող լինել: Ի վերջո, եթե Ադրբեջանը արցախցիներին համարում է իր քաղաքացիները, ապա ինչո՞ւ է նրանց կենսագործունեության համար անհամատեղելի պայմաններ ստեղծում՝ զրկելով էլեկտրաէներգիայի, գազի ու ջրի նկատմամբ հասանելիությունից։ Ադրբեջանը նույնիսկ չի հանդուրժում հայկական մշակութային ժառանգության կոթողների առկայությունը, ուր մնաց թե ապահովի արցախահայության իրավունքները։ Ադրբեջանական հասարակության մեջ տարիներ շարունակ հայատյացության արմատներն այնքան խոր են սերմանվել, որ կասկած չի մնում այն հարցում, որ Արցախի հանձնմանը հետևելու է արցախահայության նկատմամբ դաժան հաշվեհարդարը։

Իսկ հայերի նկատմամբ հաշվեհարդարի փորձ Ադրբեջանը հասցրել է ձեռք բերել դեռ Սումգայիթի ու Բաքվի ջարդերի ժամանակ։ Այստեղ մենք դիտավորյալ չխոսեցինք այն մասին, որ թե՛ պատմականորեն, թե՛ իրավաբանորեն Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս, որ Արցախի ինքնորոշման իրավունքը գերակա է և այլն: Խոսքն այն մասին է, թե ինչ է սպասվում Արցախին այն ծրագրի կյանքի կոչելուց հետո, ինչին տանում են Հայաստանի իշխանությունները՝ Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի: Ավելին, Հայաստանի ու Արցախի գործող իշխանությունների համար իսկական գլխացավանք են դարձել Արցախում առկա դիմադրության օջախները: Ըստ այդմ, իսկապես այլ տարբերակ չկա, քան Արցախի ու արցախցիների՝ մինչև վերջ վճռականություն ցուցաբերելը, որքան էլ մի կողմից՝ Ադրբեջանն է անընդհատ ճնշումներն ուժեղացնում ու նոր պահանջներ ներկայացնում, մյուս կողմից՝ Հայաստանի ու Արցախի իշխանություններն են Արցախը տանում կործանման։

Ավելին, նրանք մեծապես օգնում են Բաքվին և ամեն ինչ անում են, որ ապացուցեն իրենց՝ նաև գործնական հավատարմությունը փաշինյանական հայտարարություններին, որոնցով Արցախը ճանաչվում է որպես Ադրբեջանի մաս։ Ադրբեջանական ֆեյք «բնապահպանների» կողմից Բերձորի միջանցքը փակելուց հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին անվտանգության խորհրդի նիստում նշել էր, որ ադրբեջանական անցակետը իր համար կարմիր գիծ է, և իրենք որևէ կերպ չեն ընդունելու այդ անցակետի առկայությունը։ Ավելին, թվում էր՝ Արցախում կոնսենսուս է ձեռք բերվել՝ համախմբված դիմադրել ու բացառել որևէ համագործակցություն Ադրբեջանի, ի մասնավորի՝ ադրբեջանական պաշտոնական շրջանակների հետ, որոնք տևական ժամանակ շրջափակման մեջ են պահում Արցախն ու պահանջում են Արցախի Հանրապետության բոլոր ինստիտուտների վերացում: Բայց հիմա տեսնում ենք, թե ինչպես է կտրուկ հետքայլ կատարվել այս դիրքորոշումից:

Իհարկե, ոչ ընդդիմության կողմից: Խոսքը Արցախի իշխանությունների մասին է: Ի մասնավորի՝ Արցախի նախագահն իր քայլերով ոչ միայն զիջումների է գնում, այլև լեգիտիմացնում է Բերձորի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետը։ Նա, պատճառաբանելով, թե իբր պայմանավորվածություն ունի ռուսների հետ, ավտոմեքենաներ է անցկացնում Ադրբեջանի տեղադրած անցակետով: Իսկ ադրբեջանական լրատվամիջոցներում էլ տեսանյութեր են տարածվում, թե անցակետը նորմալ գործում է, հայերին ստուգելուց հետո թողնում են, որ հանգիստ գնան։ Դրան զուգահեռ՝ Բաքուն միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակ չէ, նորմալ գործում է։

Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ այս պայմաններում ադրբեջանական անցակետով անցնող հայերը նույնականացվում են, և ցանկացած ժամանակ անցանկալի անձինք կարող են ձերբակալվել, գերի վերցվել, կամ էլ Ադրբեջանը կարող է չթողնել, որ նրանք Արցախ վերադառնան։ Այդպիսով նաև հող է նախապատրաստվում Արցախի ադրբեջանականացման հետագա քայլերի համար։ Պատահական չէ, որ փորձագետներն ու քաղաքական ուժերը նշում են, որ Արայիկ Հարությունյանը փաստացի իրականացնում է Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունները, դարձել է նրա «մասնաճյուղը» Արցախում: Իսկ վերջինս իր հերթին կյանքի է կոչում Ալիևի հետ իր պայմանավորվածությունները: Ադրբեջանի նպատակները պարզ են՝ արցախցիներին հիասթափեցնել, ընկճել, Արցախը հայաթափել: Ստացվում է՝ այս ծրագրին հետևողականորեն միացել են նաև Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսկ գուցե մի միջինացված թիվ ընտրե՞ք բոլորով. «Փաստ»Սպասվում է անոմալ տաք դեկտեմբեր Դիվերսիֆիկացիան առաջին հերթին ու գլխավորապես ենթադրում է տնտեսական բաղադրիչ․ «Փաստ»«Տնտեսական ակտիվությունից ավելի ակտիվ աճում է պետական պարտքը»․ «Փաստ»Արհեստական պետական կազմավորման համար ստելն ու կեղծելը սովորական կենսակերպ է․ «Փաստ»Ովքե՞ր են «Հայաքվեի» հարցով որոշում կայացնողները․ «Փաստ»Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Փաստ»«Սխալվելու վճռականության» մեջ... շփոթվածները․ «Փաստ»«Գոլդեն փելես» հյուրանոցի վաճառքի հետքերով. ի՞նչ է պարզաբանել Նարեկ Նալբանդյանը․ «Փաստ»Արցախի կրկնությունը Երևանում, «Հայաքվեն»՝ իրավական հիմք. Արմեն Մանվելյան Գագիկ Ծառուկյանը Տիգրան Ուրիխանյանից անշարժ գույքը չի խլել. մեր հարցման պատասխանն ու Ուրիխանյանի ստեղծած փոթորիկը մի բաժակ ջրում․ NEWSPRESS.am Արցախը հանձնած և երկիրը նոր փորձությունների տանող քաղաքական համար մեկ պատասխանատուները որոշել են ակտիվ զբաղվել Ալավերդիում իշխանափոխություն իրականացնելու փորձերովՆիկոլի պարագայում մեր երկիրը նախագահ ունենալ չի կարող․ Աննա ՄկրտչյանՔՊ-ն «կարմիր գծերն» անցել է, առանց PR մետրո չեք նստում, հիմա էլ որոշել եք մտնել քաղաքացո՞ւ գրպանը Չինաստանում արևային վահանակների գները փլուզվել են 44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով 80-90 հայ կա. Տիգրան Աբրահամյան «Երկիր եմ պահում, նաև՝ իմ տունը»․ ԶՊՄԿ քիմիական լաբորատորիայի ատոմա-աբսորբցիոն բաժնի ղեկավար Սոնիկ Գրիգորյան Հունանյանին ոչնչացնելով՝ Կարեն Դեմիրճյանին ու Վազգենին հետ չես բերի․ Սուրենյանց Ա՛յ փոքրիկ, ա՛յ անմակարդակ, դու ո՞վ ես, որ նման բան ասես․ Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին (video) ԱրարատԲանկի ու 4090 հիմնադրամի երկրորդ նախագիծը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության «Չի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ. Նիկոլը պետք է հեռացվի այնպես, ինչպես, որ եկել է իշխանության» Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութն ու դրա շուրջ ստեղծված առեղծվածը ՀՀ տարածքից միջանցքի տրամադրումն անվանակոչել են «Խաղաղության խաչմերուկ»Փաշինյանն «իզմ»-եր չունի` պատրաստ է կատարել ցանկացած որոշում, որը բխում է իր շահերից Սա հակաժողովրդական գործելաոճ է. Գառնիկ Դանիելյան Նիկոլը նաև վատ կոսմետոլոգ է «Հայաքվեն» հասել է կարևոր հանգրվանի, իշխանությունն ուզում է ձախողել այն. Չալաբյան Եվգենիյ Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսը Սա է պետություն ունենալու և կայանալու ճանապարհը. Մհեր Ավետիսյան Դեկտեմբերի 4-ին` ժամը 10:00-ին Ազգային ժողովում պաշտոնապես քննարկվելու է ՀայաՔվեի օրենսդրական նախաձեռնությունըUcom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ հանդես է եկել Աբու Դաբիի համալսարանում Նաhանջ տարի.Ի՞նչ չի կարելի անել 2О24 թվականին, ինչից պետք է վախենալԻսրայելի բանակը վերսկսել է ռшզմական գործողությունները Գшզայում 2024 թվականին Նիկոլ Փաշինյանը գնալու է. Սուրեն Սուրենյանց (video) Ցնցnղ լnւր Թnւրքիայից «Քաղաքացիական պայմանագիրը» զավթեց իշխանությունը Ալավերդիում Հերթական հակառուսական քայլը Ինչի մասին է ապագան և հնարավոր ընտրությունները․ Վահե Հովհաննիսյան «Դասական լեզու Հայոց» մրցույթի գրեթե բոլոր մասնակիցները հաղթահարել են առաջին փուլը Ի՞նչ են թաքցնում սահմանազատման անվան տակ Ջուր չի լինելու․ ջուր հավաքեք Ի՞նչ իրավիճակ է ԼարսումՆիկոլական ստերը Տեղական ինքնակառավարումը գերեզմանելու հերթական դրսևորումը գործող իշխանությունների կողմից. Մենուա Սողոմոնյան ՀայաՔվեի նախաձեռնող խմբի անդամ Ցոլակ Ակոպյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն՝ զազրելիության աստիճանի շինծու քրեական գործովԲրյուսովի նախկին պրոռեկտոր ու դեկան, մեր պայքարի ընկեր Ցոլակ Արամի Ակոպյանին ապօրինաբար ձերբակալել են․ Դավիթ Սարգսյան Օրենքի խախտումով Ալավերդու համայնքապետարան է ներկայացվել Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը․ Արկադի ԹամազյանՍտանձնել եմ քաղաքական դրդապատճառներով ձերբակալված Ցոլակ Ակոպյանի պաշտպանությունը․ Արսեն ԲաբայանՖրանսիայում սկսել են հիբրիդային արևային-քամու գեներատորներ տեղադրել շենքերի տանիքներին 2024 թվականին սկսելու ենք ապրանքներն ավելի թանկ գնով գնել․ Նաիրի Սարգսյան