Երևան, 30.Նոյեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Համաժողովը հավակնում է դառնալ տարվա ամենաաչքի ընկնող միջոցառումներից մեկը․ «Փաստ» «Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակին համապատասխան»՝ կավելանա պետական տուրքերի չափը. «Փաստ» Անցան գործի. «Փաստ» Վերին Լարսն ու «թավշյա թարսը». «Փաստ» Ո՞ւր է տանում Արցախի էջը փակելու փաշինյանական ընթացքը. «Փաստ» Ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում նախագահը. «Փաստ» «Այսօր տարակարծությունը դարձել է քրեորեն հետապնդելի, ինչպես բնորոշ է բռնապետական երկրներին». «Փաստ» Քաղաքական դպրոցի ինտրիգները. «Փաստ» «Ամեն ինչի համար» փող չխնայող կառավարությունը պայթյունից տուժած արցախցիներին կաջակցի. «Փաստ» «Հայաստանի պատմության մեջ այսչափ քաղբանտարկյալներ չենք ունեցել». «Փաստ»


«Հիմա ես եմ քեզ ասում՝ իմ տեսածը մեզանից հետո եկողները չտեսնեն». Ղազար Սարուխանյանը զոհվել է Վարանգաթաղ բարձունքի պաշտպանության ժամանակ․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ղազարը համեստ, խելոք, զուսպ երեխա էր: Տարիքի հետ որևէ բան չփոխվեց իր մեջ: Մեկ-մեկ նեղացկոտություն ուներ, այդ ժամանակ բարձրանում էր այգու ծառերից մեկը, որքան էլ իր անունը կանչեինք, չէր արձագանքում, որ իրեն չգտնեինք», -«Փաստի» հետ զրույցում ասում է Էլենը՝ Ղազարի քույրիկը:

Հավելում է՝ սովորելու առումով ընդունակ էր, բայց աշխատասեր չէր: «Կարող էր ուսուցչի պատմածը լսել, տանն անգամ գիրքը չբացել, բայց դպրոցում պատասխաներ դասը և բարձր գնահատական ստանար իր հիշողության հաշվին: Նկարչությունը յուրահատուկ տեղ ուներ իր համար, բացի դա, մեխով քանդակներ էր անում, որոնք հիմա պահպանվում են մեր տանը: Մինչև բանակ գնալն ուզում էր ինչ-որ արհեստ սովորել՝ ոսկերչություն, մեխանիկություն, բուհ ընդունվելու մասին չէր մտածում: Բայց պատերազմի օրերին մեր զրույցներից մեկի ժամանակ ասաց, որ մտադրված է վերադառնալուց հետո համալսարան ընդունվել, իրեն որոշակի առավելություններ կտրվեն որպես պատերազմի մասնակից: Կարծում եմ, որ ինչ մասնագիտություն էլ ընտրեր, լավագույնն էր լինելու՝ խելացի էր, ընդունակ, լավագույնն էր ամեն հարցում»:

Ղազարը ժամկետային զինծառայության է զորակոչվել 2019 թ. հուլիսի 10-ին, ծառայել է Մատաղիսում: «Շատ ուրախ էր ծառայության մեկնելիս, ասում էր, որ երկու տարին արագ կանցնի, հատկապես, երբ դիրքերում լինի, իր խոսքով՝ դիրքերում օրերն արագ են անցնում: Իհարկե, ծնողներս անհանգստություններ ունեին, ուղղակի հայրիկները կարող են չարտահայտել իրենց անհանգստությունը, մայրիկների դեպքում այլ է: Որևէ մեկս, սակայն, չէր պատկերացնում, որ հնարավոր է այսպիսի մեծ պատերազմ սկսվի»:

Ղազարին առաջարկել էին ուսումնական զորամասում ծառայել, հրաժարվել էր: «Չէր ուզում վեց ամիս մեկ տեղում ծառայել, հետո տեղափոխվել, սկսել ընտելանալ նոր միջավայրի: Մեկնում է Մատաղիս ծառայության, այնքան լավ է ծառայում, որ իր վերադասները որոշում են նրան սերժանտական դասընթացների ուղարկել: 2020 թ. փետրվարին գալիս է Հոկտեմբերյան՝ սերժանտական դասընթացների մասնակցելու համար: Վարորդական իրավունք էլ ուներ, բայց վարորդ լինել չէր ուզում: Մտածում էր, որ այդ դեպքում մի քանի հոգու կյանք իր ձեռքերում է լինելու, իսկ դա պատասխանատվություն է: Երբ արդեն սերժանտական դասերին էր մասնակցում, հնարավորություն ունեինք նրան շաբաթ-կիրակի օրերը տեսնելու: Բայց միայն երկու անգամ հասցրեցինք տեսնել, հետո սկսվեց համաճարակը: Վերջին անգամ տեսել ենք 2020 թ. փետրվարին: Դասընթացներն ավարտվեցին, իրեն ուղարկեցին Մատաղիս և, որպես կրտսեր սերժանտ, դիրքի ավագ նշանակեցին:

Հիշում եմ՝ այդ ընթացքում այնքան ուշ-ուշ էր տուն զանգում, դիրքի ավագ էր, ավելի պատասխանատու, զգոն և ուշադիր պետք է լիներ: Ինչպես իր դիրքի տղաներն են ասում, ամեն ինչ անում էր, որ բոլորի համար լավ լիներ: Նշում են, որ իրեն ավելի շատ ժամանակ էր հատկացված քնելու համար, բայց քիչ էր քնում, ժամանակը տրամադրում էր տղաների հետ շփվելուն: Եղբորս որպես օրինակ են բերել թե՛ իրենց զորամասում, թե՛ վաշտում, այդ մասին իր ծառայակից ընկերներն են ասել: Գլուխգովան չէր և չէր սիրում որևէ բան մեզ պատմել: Ընկերներն են պատմել՝ ծառայությունը լավ էր անցնում, սակայն զգացվում էր, որ Ղազարը շատ է կարոտում տան անդամներին»: Սեպտեմբերի 25-ի գիշերը Ղազարը տուն է զանգահարում. քույրիկն ասում է՝ սովորաբար ցերեկն էր զանգում:

«Մի փոքր անհանգստացանք, մեզ համար անսովոր ժամ էր: Տղաները թերևս գիտեին, որ պատերազմ է սկսվելու, երևի մտածել են, որ գուցե հետո ժամանակ ու հնարավորություն չունենան տուն զանգելու: Համարյա կես ժամ խոսեցինք: Իրեն հատուկ ձևով էր խոսում, որևէ բան գլխի ընկնել չէինք կարող: Հետո սկսվեց պատերազմը: Զանգահարեց սեպտեմբերի 30-ին, ասաց, որ ամեն ինչ նորմալ է, իբր ապահով են: Չորս օրը մեկ էր զանգում: Ասել էինք, որ զանգելուց միշտ մայրիկի համարին զանգի, քանի որ նա շատ էր անհանգստանում՝ կարևորը մաման ձայնդ լսի, մնացածս կդիմանանք: Վերջին անգամ իր հետ հոկտեմբերի 5-ին՝ ծննդյանս օրն եմ խոսել: Արթնացել էի, բայց չէի ուզում անգամ անկողնուց վեր կենալ: Կարծես գիտակցում էր, որ մեր վերջին զրույցն է, համարյա մեկ ժամ ամենատարբեր թեմաներից խոսեցինք: Շատ կատակասեր էր, ժպիտը դեմքին, նույնիսկ պատերազմի օրերին կատակներ էր անում, ծիծաղում, եթե չիմանայիր, որ պատերազմի մեջ է, իր ձայնից ոչինչ չէիր հասկանա:

Ասաց, որ այդ պահին ինչ-որ ապահով տեղում են, ստիպված են եղել Մատաղիսից նահանջել: Հետո էլ հավելեց՝ հիմա, երբ պատերազմի մեջ եմ, հասկանում եմ, թե ինչու էին մեր մեծերն ասում՝ մեր տեսածը դուք չտեսնեք. հիմա ես եմ քեզ ասում՝ իմ տեսածը մեզանից հետո եկողները չտեսնեն: Երբ վախենալու մասին էի հարցնում, միշտ արձագանքում էր՝ հնարավոր չէ այստեղ լինել ու չվախենալ, բայց, երբ գիտակցում ես, թե դիմացդ ով է, վախդ ուժի է վերածվում»: Էլենը շեշտում է, որ եղբոր վաշտն իրենց զորամասում բազմիցս լավագույնն է ճանաչվել, իսկ պատերազմի ժամանակ լավագույն մարտերն է վարել: Ղազարը վերջին անգամ հոկտեմբերի 8-ին խոսել է մայրիկի հետ, առավոտյան մի քանի վայրկյան տևած զրույցի ժամանակ որդին նրան ասել է, որ ամեն ինչ լավ է, էլի կզանգի, նաև բարևներ է փոխանցել հայրիկին ու քույրիկին:

«Քանի որ մի քանի օրը մեկ էր զանգում, մտածում էինք, որ չորրորդ օրը կզանգի: Հոկտեմբերի 12-ին զանգեցին հայրիկիս, բայց միանգամից չասացին, թե ինչ է եղել: Կանչեցին Սևանի հիվանդանոց՝ իբրև թե Ղազարը վիրավոր է: Կասկածեցինք, որ մի բան այն չէ. եթե եղբայրս վիրավոր լիներ, ինչ-որ ձևով մեզ հետ կապ կհաստատեր: Ճանապարհին հայրիկիս ասում են, թե ինչ է պատահել: Իրադարձությունները և դրանց մասին տղաների պատմածները համադրելով՝ իմացանք, որ դեպքը եղել է հոկտեմբերի 10-ին՝ ժամը երեքի կողմերը Մատաղիսի Վարանգաթաղ բարձունքի պաշտպանության ժամանակ: Ղազարը բեկորային վիրավորում է ստացել, մահն անմիջապես վրա է հասել: Իրեն դաշտում չեն թողել, տեղափոխել են հոսպիտալ, հետո մարմինը փոխանցել մեզ: Ինքն ամբողջովին ճանաչելի էր»:

Ու նորից գալիս է ամենասոսկալի միտքը՝ բոլորս երանի ենք տալիս այն փաստին, որ պատերազմում զոհված մեր տղաները շուտ են «վերադարձել» տուն, որ նրանք ճանաչելի են եղել, և որ ընտանիքներից շատերը կասկածներ չունեն, որ հուղարկավորել են հենց իրենց որդիներին: Հիմա Ղազարի ընտանիքին ուժ է տալիս միտքը, որ նրան պետք է ապրեցնել: «Իր անունը սերնդեսերունդ փոխանցելու, իր անունը բարձր պահելու միտքը բոլորիս ուժ է տալիս: Դպրոցական տարիներին խաղաղության և սահմանամերձ գյուղում ապրելու մասին շարադրություն էին գրել, և Ղազարի շարադրությունը հաղթողներից մեկն էր: Գրել էր՝ ուզում եմ, որ մեր գյուղից վերանա վառոդի հոտը, ու մանուկներն ապրեն խաղաղ երկնքի տակ: Այդ ժամանակ 13-14 տարեկան էր: Ղազարն իր կյանքը զոհաբերեց, որ մանուկներն ու մենք ապրենք խաղաղ երկնքի տակ: Ղազարը կյանքը զոհեց, որ ապրենք, ուստի իրավունք չունենք թուլանալու ու խեղճանալու: Մեզ միայն մնում է ապրելն ու ապրեցնելը»:

Հ. Գ. - Ղազար Սարուխանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Անձնուրաց պաշտպան» մեդալներով: Հուղարկավորված է Տավուշի մարզի հայրենի Կոթի գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաժողովը հավակնում է դառնալ տարվա ամենաաչքի ընկնող միջոցառումներից մեկը․ «Փաստ»«Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակին համապատասխան»՝ կավելանա պետական տուրքերի չափը. «Փաստ»Անցան գործի. «Փաստ»36 ժամ ջուր չի լինելուԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում Վերին Լարսն ու «թավշյա թարսը». «Փաստ»Ո՞ւր է տանում Արցախի էջը փակելու փաշինյանական ընթացքը. «Փաստ»Ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում նախագահը. «Փաստ»«Այսօր տարակարծությունը դարձել է քրեորեն հետապնդելի, ինչպես բնորոշ է բռնապետական երկրներին». «Փաստ»Քաղաքական դպրոցի ինտրիգները. «Փաստ»«Ամեն ինչի համար» փող չխնայող կառավարությունը պայթյունից տուժած արցախցիներին կաջակցի. «Փաստ»«Հայաստանի պատմության մեջ այսչափ քաղբանտարկյալներ չենք ունեցել». «Փաստ»«Շուկայի ազատականացումը ընկերության գործառույթներին որևէ կերպ չի խոչընդոտում». ՀԷՑ-ից արձագանքում են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարություններին. «Փաստ» Իրավական փաստարկներ չունեցող իշխանականները առանց հիմքի մերժում են մեր երկրորդ ներկայացուցչի մասնակցությունը քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԲուժիչ մեղր՝ Սպիտակ մելիլոտուսից. նոր մշակույթ հայկական մեղվապահության մեջԱրմիկ Գասպարյանն ավելի քան 40 տարի աշխատում է ԶՊՄԿ-ի բացահանքում Սպանելով պետության դիմադրությունն այլևս անխոչընդոտ շարժվում է դեպի 2018-ին կարմիր գծեր ջնջողները. ՄկրտչյանԳործող իշխանությունները շարունակում են «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության հանդեպ իրենց կոշտ ու հակաժողովրդավար վարքագիծը 2023 թվականի դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը Արևային էներգետիկան մեծ զարգացում է ապրում Հայաստանում Ինչո՞ւ է թանկացել բենզինը ՀՀ–ում ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանն անդրադառնում է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի անցկացման մանրամասներինՀայաստանին տնտեսական աղետ է սպառնում, իսկ Փաշինյանի հեչ պետքն էլ չէ Սրանք գնացել են գլուխները պատին են տվել, արդյունքում Լարսում կանգնած տնտեսվարողի գլուխն է ցավում Նիկոլի միակ ընտրությունը Թուրքիան է. Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին Նասիմ Թալեբը այցելում է Հայաստան. Ո՞վ է նա «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին տեղի կունենա «Գլոբալ միտումները և Հայաստանը․Հայացք դեպի ապագա» պանելային քննարկումը Չսխալվելու ինչ-որ մղում կա, որ մեզնից յուրաքանչյուրին պարալիզացնում է. Սուրեն Սահակյան ԽԾԲ-ն և դրա հետևանքներն ապօրինի բիզնեսի վրա Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը կոռուպցիայի դեմ պայքարում Լարսի փակումը տնտեսական կոլապսի կարող է հանգեցնել Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովն ընթացիկ տարվա մասշտաբային միջոցառումներից մեկն էՄենուա Սողոմոնյանը գիտաժողովին հանդես է եկել «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ճարտարապետության և դինամիկայի ուսումնասիրության տեսական-հայեցակարգային հենքը» թեմայով գիտական զեկուցմամբԱլեքսանդր Եսայանը «Գիտության և գործարարության օրեր 2023»-ի բանախոսներից է«Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը մի հարկի տակ էր հավաքել ավելի քան 1000 մասնակիցների Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից«Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովն անցկացվելու է դեկտեմբերի 1-2-ին Դպրոցականների արձակուրդների օրերը հայտնի են Աբսուրդը կայանում է նրանում, որ պետության տարեկան բյուջեն 50%-ից ավելի` մինչեւ 80% թերակատարած կառավարությունը շարունակում է մնալ պետության ղեկին. Կոստանյան Արցախցիները կարող են սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ սեփական տուն կառուցել. փոխնախարար Պերովսկիտների միջոցով հաջորդ սերնդի արևային մարտկոցներ ստեղծելու տեխնոլոգիան ավելի էժան է և էկոլոգիապես մաքուր է Երբ Փաշինյանը խոսում է հայտնի 8 գյուղերի հանձնման մասին, շատերը խորությամբ չեն գիտակցում, թե դրա տակ ինչ սպառնալիքներ են թաքնված. Տիգրան Աբրահամյան Յունիբանկը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր հովանավոր «Համահայկական ճակատ» շարժման անդամները որոշակի ինտրիգ են պահպանում Նիկոլը՝ կիսագրագետ է, իսկ սրա նմանները կարող են գնալ գիտակցված սրիկայության հանուն նոր տերերի. Շարմազանով ԶՊՄԿ շահառուները հայտնի են Հայաստանն անկախություն է հռչակել Արցախի հետ միասին, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանաչված սահման երբեք չի եղել. Արամ Օրբելյան Ucom-ը երկու նոր առաջարկ է պատրաստել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար Քննիչ հանձնաժողովի «քեֆը տեղն է». ի՞նչ է պատմելու Սամվել Բաբայանը Ինչպե՞ս են յուրացրել մանկապարտեզների հացը