Երևան, 02.Դեկտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դիվերսիֆիկացիան առաջին հերթին ու գլխավորապես ենթադրում է տնտեսական բաղադրիչ․ «Փաստ» «Տնտեսական ակտիվությունից ավելի ակտիվ աճում է պետական պարտքը»․ «Փաստ» Արհեստական պետական կազմավորման համար ստելն ու կեղծելը սովորական կենսակերպ է․ «Փաստ» Ովքե՞ր են «Հայաքվեի» հարցով որոշում կայացնողները․ «Փաստ» Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Փաստ» «Սխալվելու վճռականության» մեջ... շփոթվածները․ «Փաստ» «Գոլդեն փելես» հյուրանոցի վաճառքի հետքերով. ի՞նչ է պարզաբանել Նարեկ Նալբանդյանը․ «Փաստ» Սեզար Իդալգոն «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի բանախոս Միամտություն կլինի ենթադրել, որ Արևմուտքը կկարողանա արագ փոխարինել Ռուսաստանին այդ բոլոր ոլորտներում․ «Փաստ» Գիտության և գործարարության EXPO «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովում


Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրը տեղափոխվել է Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման հարթություն․ «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

iarex.ru-ն «Աշխարհաքաղաքականությունը կարող է կտոր–կտոր անել Հայաստանին ու Ադրբեջանին» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե «Հայաստանի հետ բանակցային գործընթացում գորյություն ունի բրյուսել յան ձևաչափը, որի շրջանակներում բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունենում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ»։ Նրա խոսքով, այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոլդովայում՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ԵՄ խորհրդի ղեկավարների մասնակցությամբ հանդիպմանը։ Միաժամանակ, ինչպես պարզաբանել է Բայրամովը, եղել է «միայն կարծիքների փոխանակում օրակարգային հարցերի շուրջ»։ Բայց հանրային տարածքում այդ հարցերը չեն հնչեցվել։

Եթե Բրյուսելում քննարկվել է միայն երկու պետությունների սահմանների սահմանազատման հարցը, ապա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, նշելով անկլավների հարցը, որն, ի դեպ, քննարկվել է Վաշինգտոնում երկու երկրների պատվիրակությունների բանակցությունների ժամանակ, արդեն նոր առաջարկ է արել։ Ավելին, նա նաև հայտարարել է, որ չկա վերջնական պայմանավորվածություն, թե որ քարտեզով պետք է սահմանազատվի հայ-ադրբեջանական սահմանը։ Այդ իսկ պատճառով, երբ մեկ կողմը կամ կողմերը հայտարարում են բանակցությունների նոր փուլի մասին, միշտ այնպիսի զգացողություն է առաջանում, որ նրանք նորից սկսում են «մաքուր էջից»։ Իսկ ընդհանրապես, Բաքվի և Երևանի միջև Բրյուսելի միջնորդությամբ դիվանագիտական «դրսում խաղը» տարօրինակ տպավորություն է թողնում, քանի որ կողմերը նաև Մոսկվայի միջնորդությամբ են բանակցություններ վարում հարաբերությունների կարգավորման նմանատիպ խնդիրների շուրջ։

Դրանք կարելի է անվանել «տնային խաղեր», քանի որ հիմնված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ համաձայնագրի սկզբունքների վրա։ Բացի այդ, հայտնի չէ, թե արդյո՞ք պայմանավորվածությունները, եթե դրանք, իհարկե, կան, մոսկովյան և բրյուսել յան հարթակներում փոխկապակցված են։ Միևնույն ժամանակ, ամենաինտրիգայինն այն է, որ կողմերը տարբեր վայրերում տեղի ունեցող բանակցություններում խնդիրները քննարկելուց հետո հայտարարում են «ձեռք բերված առաջընթացի» մասին, իսկ հետո պարզվում է, որ նույնիսկ համաձայնեցված բանակցային օրակարգ չունեն։ Ապշեցուցիչ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են միասին օգտագործել սիմվոլիզմի մեթոդները. նրանք միասին հեռացան Մոսկվայից և գամվեցին Բրյուսելին՝ ցույց տալով, որ Արևմուտքի նկատմամբ բացասական մտադրություններ չունեն։

Բաքուն նախկինում ընդգրկված չէր Մոսկվայի ռազմավարական գործընկերների ցուցակներում, մինչդեռ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ Երևանը սկսել է ակտիվորեն շեղվել դեպի Արևմուտք։ Նախկինում Մոսկվան միշտ փորձում էր հակամարտությունից վեր լինել, և մինչև 2022 թվականը շարունակում էր Ղարաբաղյան ուղղությամբ ինչ-որ համագործակցություն Արևմուտքի հետ։ Հիմա նման բան չկա, Բրյուսելում Ադրբեջանի ու Հայաստանի բոլոր հանդիպումներն այնպես են անցկացվում, կարծես խաղաղության գործընթացում Ռուսաստանը չկա ու չկա։ Եվրոպական ամփոփիչ մամուլի հաղորդագրություններում չի նշվում ո՛չ Ղարաբաղում ռուս խաղաղապահների, ո՛չ էլ սահմանազատման և սահմանագծման գործում Մոսկվայի հատուկ դերի մասին։ Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրը տեղափոխվել է Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման հարթություն, ինչը տարածաշրջանում ստեղծված իրավիճակին տալիս է որակական նոր բնութագրեր։

Ավելին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարները մարում են։ Եթե վերջերս կողմերն ասում էին, որ «փաստաթուղթը մոտ է ստորագրմանը», ապա այժմ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում է, որ «Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև 2023 թվականի վերջը», ընդ որում՝ պայմանով, որ «պահպանվի բանակցությունների ինտենսիվությունը և աջակցությունը միջազգային հանրության կողմից»: Միաժամանակ հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ միջազգային մեխանիզմների ստեղծման դիրքորոշմանը, որի շրջանակներում «Ստեփանակերտն ու Բաքուն պետք է քննարկեն իրավունքների ու անվտանգության հարցերը»։ Ինչպես պարզվում է, Փարիզն այդ հարցում Երևանի կողմից է։ Բաքվին չի հաջողվում ճեղքել «ամրոցը»՝ Լեռնային Ղարաբաղը։

Ընդ որում, այդ «ոսկորը» նաև բարդացնում է Ռուսաստանի համար կարևոր «Հյուսիս-Հարավ» հաղորդակցության նախագծի իրագործման հնարավորությունները, իսկ Ադրբեջանն ինքը հայտնվել է Ռուսաստանի և Իրանի միջև աքցանի մեջ։ Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի առաջարկվող արևմտյան նախագիծը հարիր չէ Ռուսաստանին և Իրանին, ապա նրանք «կխախտեն իրավիճակը», և իրադարձությունների նման ընթացքը աշխարհաքաղաքական մեծ հետևանքներ կունենա։ Թվում է, թե հենց այդ պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ժամանակի վրա խաղալ, իսկ Իլհամ Ալիևը պարտադրում է իրադարձությունների ընթացքի արագացում։

Բացի այդ, փորձագետները կարծում են, որ սխալ է Ղարաբաղյան հակամարտությունը համարել առճակատման հիմնական առանցքը, սպասվում է տարիներ շարունակվող պայքար նաև սահմանների համար, պայքար ազգային անվտանգությունն ապահովելու համար։ Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ներկայում Բաքվի և Երևանի դիվանագիտական գործունեությունը տարբեր հարթակներում ավելի հստակ է, քան նախկինում էր: Ընդ որում, բացահայտվում են բազմաթիվ արտաքին խաղացողների շահերը, խնդիրները և այն երկրների աշխարհաքաղաքական խոցելիությունը, որոնք այս կամ այն չափով ներգրավված են անդրկովկասյան այդ լուրջ, կարելի է ասել՝ գլխավոր կոնֆլիկտային հանգույցի լուծման մեջ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դիվերսիֆիկացիան առաջին հերթին ու գլխավորապես ենթադրում է տնտեսական բաղադրիչ․ «Փաստ»«Տնտեսական ակտիվությունից ավելի ակտիվ աճում է պետական պարտքը»․ «Փաստ»Արհեստական պետական կազմավորման համար ստելն ու կեղծելը սովորական կենսակերպ է․ «Փաստ»Ովքե՞ր են «Հայաքվեի» հարցով որոշում կայացնողները․ «Փաստ»Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Փաստ»«Սխալվելու վճռականության» մեջ... շփոթվածները․ «Փաստ»«Գոլդեն փելես» հյուրանոցի վաճառքի հետքերով. ի՞նչ է պարզաբանել Նարեկ Նալբանդյանը․ «Փաստ»Արցախի կրկնությունը Երևանում, «Հայաքվեն»՝ իրավական հիմք. Արմեն Մանվելյան Գագիկ Ծառուկյանը Տիգրան Ուրիխանյանից անշարժ գույքը չի խլել. մեր հարցման պատասխանն ու Ուրիխանյանի ստեղծած փոթորիկը մի բաժակ ջրում․ NEWSPRESS.am Արցախը հանձնած և երկիրը նոր փորձությունների տանող քաղաքական համար մեկ պատասխանատուները որոշել են ակտիվ զբաղվել Ալավերդիում իշխանափոխություն իրականացնելու փորձերովՆիկոլի պարագայում մեր երկիրը նախագահ ունենալ չի կարող․ Աննա ՄկրտչյանՔՊ-ն «կարմիր գծերն» անցել է, առանց PR մետրո չեք նստում, հիմա էլ որոշել եք մտնել քաղաքացո՞ւ գրպանը Չինաստանում արևային վահանակների գները փլուզվել են 44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով 80-90 հայ կա. Տիգրան Աբրահամյան «Երկիր եմ պահում, նաև՝ իմ տունը»․ ԶՊՄԿ քիմիական լաբորատորիայի ատոմա-աբսորբցիոն բաժնի ղեկավար Սոնիկ Գրիգորյան Հունանյանին ոչնչացնելով՝ Կարեն Դեմիրճյանին ու Վազգենին հետ չես բերի․ Սուրենյանց Ա՛յ փոքրիկ, ա՛յ անմակարդակ, դու ո՞վ ես, որ նման բան ասես․ Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին (video) ԱրարատԲանկի ու 4090 հիմնադրամի երկրորդ նախագիծը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության «Չի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ. Նիկոլը պետք է հեռացվի այնպես, ինչպես, որ եկել է իշխանության» Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութն ու դրա շուրջ ստեղծված առեղծվածը ՀՀ տարածքից միջանցքի տրամադրումն անվանակոչել են «Խաղաղության խաչմերուկ»Փաշինյանն «իզմ»-եր չունի` պատրաստ է կատարել ցանկացած որոշում, որը բխում է իր շահերից Սա հակաժողովրդական գործելաոճ է. Գառնիկ Դանիելյան Նիկոլը նաև վատ կոսմետոլոգ է «Հայաքվեն» հասել է կարևոր հանգրվանի, իշխանությունն ուզում է ձախողել այն. Չալաբյան Եվգենիյ Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսը Սա է պետություն ունենալու և կայանալու ճանապարհը. Մհեր Ավետիսյան Դեկտեմբերի 4-ին` ժամը 10:00-ին Ազգային ժողովում պաշտոնապես քննարկվելու է ՀայաՔվեի օրենսդրական նախաձեռնությունըUcom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ հանդես է եկել Աբու Դաբիի համալսարանում Նաhանջ տարի.Ի՞նչ չի կարելի անել 2О24 թվականին, ինչից պետք է վախենալԻսրայելի բանակը վերսկսել է ռшզմական գործողությունները Գшզայում 2024 թվականին Նիկոլ Փաշինյանը գնալու է. Սուրեն Սուրենյանց (video) Ցնցnղ լnւր Թnւրքիայից «Քաղաքացիական պայմանագիրը» զավթեց իշխանությունը Ալավերդիում Հերթական հակառուսական քայլը Ինչի մասին է ապագան և հնարավոր ընտրությունները․ Վահե Հովհաննիսյան «Դասական լեզու Հայոց» մրցույթի գրեթե բոլոր մասնակիցները հաղթահարել են առաջին փուլը Ի՞նչ են թաքցնում սահմանազատման անվան տակ Ջուր չի լինելու․ ջուր հավաքեք Ի՞նչ իրավիճակ է ԼարսումՆիկոլական ստերը Տեղական ինքնակառավարումը գերեզմանելու հերթական դրսևորումը գործող իշխանությունների կողմից. Մենուա Սողոմոնյան ՀայաՔվեի նախաձեռնող խմբի անդամ Ցոլակ Ակոպյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն՝ զազրելիության աստիճանի շինծու քրեական գործովԲրյուսովի նախկին պրոռեկտոր ու դեկան, մեր պայքարի ընկեր Ցոլակ Արամի Ակոպյանին ապօրինաբար ձերբակալել են․ Դավիթ Սարգսյան Օրենքի խախտումով Ալավերդու համայնքապետարան է ներկայացվել Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը․ Արկադի ԹամազյանՍտանձնել եմ քաղաքական դրդապատճառներով ձերբակալված Ցոլակ Ակոպյանի պաշտպանությունը․ Արսեն ԲաբայանՖրանսիայում սկսել են հիբրիդային արևային-քամու գեներատորներ տեղադրել շենքերի տանիքներին 2024 թվականին սկսելու ենք ապրանքներն ավելի թանկ գնով գնել․ Նաիրի ՍարգսյանԶՊՄԿ-ում օգտագործում են տարբեր հզորությունների և չափերի տեխնիկական միջոցներ, որոնք միասին ստեղծում են լավ համակարգված մեծ թիմ Նիկոլ Փաշինյանը բախտախնդիր է, ով խաղադրույք է դրել սեփական ազգի ճակատագրի վրա, բայց անձամբ ինքը չի պարտվելու. վճարելու է հայ ժողովուրդը. Լևոն Զուրաբյան