Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արևմուտքում ցանկանում են Ռուսաստանը փլուզել ավելի քան 40 մասի. «Փաստ» Փաշինյանը «տրոյական ձի» է, որը գործում է հայ ժողովրդի և պետության շահերին հակառակ Շուռնուխում բնակելի թաղամասի կառուցումը դեռ չի ավարտվել, դրամական օգնության տրամադրումը կշարունակվի. «Փաստ» «Եթե հանկարծ չգամ, մամայի ծննդյան օրը գրածս բանաստեղծությունն իրեն կնվիրես». Շիրակ Գասպարյանն անմահացել է Հադրութում. «Փաստ» Հռոմի ստատուտի վավերացման խութերը. «Փաստ» Իշխանությունների ազգակործան ու երկրակործան քառուղիները Ինչո՞ւ և ինչպե՞ս հասանք այս օրվան. «Փաստ» Հայաստանի իշխանության հակահայկական գործողությունների և տապալված դիվանագիտության հետևանքները. «Փաստ» Անկման հատակից անդին. «Փաստ» Բացառիկ մանրամասներ Լևոն Քոչարյանին կալանավորելու օպերացիայից. «Փաստ»


Հայաստանի ամենամեծ հարստությունը պղինձն է

Տնտեսություն

Հայաստանի ամենամեծ հարստությունը պղինձն է, որը լրջագույն օգուտներ կարող է տալ մեր հանրապետությանը։ Հայտնի լրագրող Արմեն Դուլյանը իր ֆեսբուքյան էջում ուշագրավ մի գրառում է արել՝ նշելով, որ առաջիկա տասնամյակներում պղնձի նշանակությունն աճելու է, քանի որ մարդկությունը փորձում է սահմանափակել նավթի ու գազի արդյունահանումը։ «Եվրոպական որոշ երկրներ նույնիսկ փորձել են մի քանի տարուց ընդհանրապես վերացնել ներքին այրման շարժիչով աշխատող մեքենաների շահագործումը, իսկ էլեկտրամոբիլների արտադրության համար պահանջվում է 2,5 անգամ ավելի շատ պղինձ։ Պղինձն օգտագործվում է նաև արևի ու քամու էներգիայով աշխատող էլեկտրակայաններում, իսկ այսպես կոչված «կանաչ» էներգետիկան սկսել է զարգանալ պարզապես անհավանական տեմպերով»,-փաստում է լրագրողը։

Ըստ Արմեն Դուլյանի՝ մասնագետները կանխատեսում են, որ պղնձի պահանջարկն աշխարհում 2035 թվականին կավելանա 2 անգամ, իսկ դրա դեֆիցիտը կկազմի 10 միլիոն տոննա։ «Այսինքն անհրաժեշտ կլինի լրացուցիչ այդքան քանակություն, որը չկա, պարզապես չկա, մեր մոլորակում պղնձի պաշարները խիստ սահմանափակ են ու հիմնականում հայտնաբերվել ու օգտագործում են, վերջին տարիներին նոր հանքավայրեր գրեթե չեն շահագործում»,- նշել է Արմեն Դուլյանը՝ մեկ օրինակ բերելով, թե ավստրալիական Rio Tinto ընկերությունը Մոնղոլիայում՝ Գորի անապատում, պղնձի նոր հանքավայր շահագործելու դիմաց պարտավորվել է փակել այդ երկրի արտաքին պարտքը, կառուցել նոր ավտոճանապարհներ, առանձին էլեկտրակայան և նույնիսկ օդանավակայան։

Ամերիկյան հեղինակավոր Goldman Sachs բանկն էլ մի քանի տարի առաջ կանխատեսել էր, որ 2025 թվականին պղնձի 1 տոննայի գինը կհասնի 15 հազար դոլարի։ Դուլյանը նաև ուշագրավ մի հարց է տալիս, թե ինչո՞ւ է Հայաստանից դուրս բերվում միայն հանքանյութ, որտեղ պղինձը հարստացման գործընթացից հետո կազմում է մոտ 30%։ «Ինչու՞ Հայաստանում չենք վերամշակում հանքանյութը, որպեսզի մաքուր պղինձ արտահանենք և առնվազն 2 անգամ ավելի շատ եկամուտ ստանանք»,- հարցնում է Արմեն Դուլյանը։

Նշենք՝ այս համատեքստում ուշագրավ է մի շատ կարևոր տեղեկություն, պղնձի գինը դեռևս այդպիսի հսկայական մակարդակի չի հասել, ավելին այս տարվա ընթացքում փոքր ինչ ընկել է, իսկ նախորդ տարի Հայաստանում պղնձի արտադրության հիմնական ձեռնարկությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, եղել է թիվ մեկ հարկատուն, ողջ տարվա ընթացքում մոտ 144 միլիարդ դրամի հարկեր ու տուրքեր է վճարել, ինչը 2021 թվականի համեմատ ավելի է 2,3 անգամ։

Ի թիվս այլ հանգամանքների՝ ԶՊՄԿ-ի հարկերի աճին նպաստել էր միջազգային շուկաներում պղնձի գների աճը։ Պատկերացնել կարելի է, թե ի՞նչ հարկեր կվճարի ԶՊՄԿ-ն, եթե պղինձը նման գնաճ և պահանջարկ ցուցադրի առաջիկա տարիներին։ Ընկերությունը նաև լուրջ նպատակներ ունի ավելացնելու արդյունահանման ծավալները, նաև համապատասխան ձուլարան կառուցելու, սակայն հենց որևէ նման նախաձեռնության մասին հաղորդվում է, անմիջապես տարատեսակ «բնապահպաններ» և ուղղորդվող անձինք անիմաստ աղմուկ են բարձրացնում և փորձում խլացնել, մինչդեռ նույնիսկ աշխարհի առաջատար փորձագետներն են նշում, որ պղինձը լրջագույն հարստություն է դառնալու և, ի տարբերություն մեր հարևանների, Հայաստանն ունի այդ հարստությունը։

Աշոտ Բարսեղյան

Շարունակում ենք հնարավոր բոլոր միջոցներով աջակցել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին. ԶՊՄԿ Արևային էներգիան խթանում է նոր աշխատատեղերի ստեղծումը «Հայրենակից»․ IDBank-ի ծառայությունների արտոնյալ փաթեթը՝ Արցախի հայերի համարՆույնիսկ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը շատերին ռացիոնալության դաշտ չբերեց․ Տիգրան Աբրահամյան 500 բռնի տեղահանված արցախցի կարող է ամենօրյա սնունդ ստանալ Արա Աբրահամյանի բարգործական ճաշարանում Հայաքվեն շարունակում է օգնություն ցուցաբերել բռնագաղթած արցախցիներին Հոկտեմբերի տոնական օրերը Ո՛չ ռուսական ռազմաբազան, ո՛չ ֆրանսիական տանկերը, ո՛չ էլ բրիտանական նավերը չեն հասնելու. Դավիթ Սարգսյան Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մբապեն աշխարհի լավագույն խաղացողն է․ Էնրիկե Ով ճանաչում է Ռուբեն Վարդանյանին, գիտի, որ նա հաճախ է խոսում դրա՝ ընտրությամբ հայ լինելու մասին․ Մանե Թանդիլյան100 հազարից ավելի մարդ արդեն էթնիկ զտումների է ենթարկվել, նոր ՄԱԿ-ի առաքելությունը մուտք է գործում Արցախ. պատգամավոր Ցանքատարածությունների համար արևային մարտկոցների ներդրման անվտանգ մեթոդներ են ներդրվում Ուզբեկստանում Տարադրամի փոխարժեքն այսօրԱրտակարգ դեպք Երևանում Ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից. Գարիկ Ղազարյան ՀՀ ՊՆ հայտարարությունըՊուտինը ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանը հայտարարում է արցախահայության նոր ծրագրի մասին, այնինչ արդյունքում բոլոր արցախցիները դարձել են գործող ծրագրի շահառու․ Մեսրոպ Առաքելյան«Թշնամին մեկ հարցում սխալվեց»․ Ավետիք Չալաբյան Ադրբեջանը ձերբակալում է նրանց, ումից վախենում է Նիկոլ Փաշինյանը. Ավետիք Չալաբյան Փաստաբանը Սուրենավանի համայնքապետի՝ արցախցիների վերաբերյալ կատարած գրառման կապակցությամբ հաղորդում է ներկայացրել դատախազություն Երևանի կենտրոնում երթ է՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից առևանգված մեր մյուս հայրենակիցների Համաշխարհային մարդասիրական հանրությունը համերաշխություն է հայտնում Ռուբեն Վարդանյանին Երթ Երեւանում՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի այլ գործիչների. ուղիղ Բեռնատարների արևային մարտկոցները կարող են տարեկան 10000 մղոն լրացուցիչ ընթացք ապահովել Անկարայից սպառնում են Փաշինյանին Հայաստանի իշխանության հակահայկական գործողությունների և տապալված դիվանագիտության հետևանքները Ինչու՞ և ինչպե՞ս հասանք այս օրվան Ժամացույց. ծաղիկներից, ստվերից, կրակից, ավազից մինչև կվարց ու ատոմ. «Փաստ»Մեղավորներ մի փնտրեք, բոլորս էլ մեղավոր ենք. Ալեն Սիմոնյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Գործարկվել է աշխարհի առաջին հիդրոէլեկտրակայանը, մարտական հերթապահության է անցել առաջին ատոմային սուզանավը. «Փաստ»Ո՞վ է նա, ի վերջո Հայությունը կրկին բռունցքվելու, արհավիրքն ու բռնի տեղահանումը համատեղ հաղթահարելու ճանապահին է.Արտակ Զաքարյան Արևմուտքում ցանկանում են Ռուսաստանը փլուզել ավելի քան 40 մասի. «Փաստ»Փաշինյանը «տրոյական ձի» է, որը գործում է հայ ժողովրդի և պետության շահերին հակառակՇուռնուխում բնակելի թաղամասի կառուցումը դեռ չի ավարտվել, դրամական օգնության տրամադրումը կշարունակվի. «Փաստ»«Եթե հանկարծ չգամ, մամայի ծննդյան օրը գրածս բանաստեղծությունն իրեն կնվիրես». Շիրակ Գասպարյանն անմահացել է Հադրութում. «Փաստ»Հռոմի ստատուտի վավերացման խութերը. «Փաստ»Դրված են նաև բանակի կրճատման և զինաթափման, կրթական համակարգի վերանայման վերջնագրային պահանջներ. Դավիթ Սարգսյան Էլինա Ավանեսյանը հաղթեց չինացի Յուֆեյ ՌենինԻշխանությունների ազգակործան ու երկրակործան քառուղիներըԻնչո՞ւ և ինչպե՞ս հասանք այս օրվան. «Փաստ»Հայաստանի իշխանության հակահայկական գործողությունների և տապալված դիվանագիտության հետևանքները. «Փաստ»Անկման հատակից անդին. «Փաստ»Բացառիկ մանրամասներ Լևոն Քոչարյանին կալանավորելու օպերացիայից. «Փաստ»«Կարևորագույն նպատակներից մեկը Նիկոլ Փաշինյանին հնարավորինս անցնցում եղանակով իշխանությունից հեռացնելն է». «Փաստ»ԶՊՄԿ-ն Սյունիքում զգալի աշխատանք է կատարել. ի՞նչ է հայտարարել տնօրենը. «Փաստ»Մեծամասնությունը վաղուց Փաշինյանի հետ չէ. մեղքը ժողովրդի «գրպանը» պետք չէ գցել. «Փաստ»ԿԸՀ-ն հաստատել է «Հայաքվե»-ի ներկայացրած տորագրությունների վավերականությունը