Երևան, 22.Փետրվար.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արևելյան «ծանրքաշայինների» կարևոր նշանակությունը Հայաստանի համար. «Փաստ» Տնտեսական հնարավորությունների դռներն ու դրանցից լիարժեք չօգտվելու փակուղին. «Փաստ» «Այս կառավարությունը տնտեսության մեջ անընդհատ ունենում է միջամտություն բացասական եղանակով». «Փաստ» Ջրբաժան, ճամփաբաժան և... «բաժանաջուր». «Փաստ» Ինչպես մնացինք «վիրտուալության» հույսին. «Փաստ» Ի՞նչ անել արևմտյան ճնշումների հետ. «Փաստ» Խաղաքարտերը բացեց. «Փաստ» «Համակարգային կոռուպցիան Հայաստանում չի նվազել, հակառակը՝ ավելացել է». «Փաստ» Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի քանակը նվազել է, բայց մարտահրավերները կան․ Ստեֆանո Տոմատ Բաքու-Երևան հարաբերությունների կարգավորումից հետո հայ-թուրքական կարգավորման հարցում ոչ մի խոչընդոտ չի լինի. Թուրքիայի ԱԳՆ


Հայաստանի տնտեսական աճը՝ ռիսկերի ու խոցելիության սահմանագծին. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Արտաքին գործոններով պայմանավորված՝ Հայաստանի տնտեսությունն անցած տարի բավական բարձր՝ 12,6 տոկոս տնտեսական աճ արձանագրեց։ Ու հիմա տնտեսագետներին հուզող գլխավոր հարցն այն է, թե 2023 թվականին Հայաստանն արդյոք կկարողանա՞ պահպանել աճի բարձր տեմպերը։ Հարցն այն է, որ, ինչպես ցույց է տալիս փորձը, արտաքին գործոններով պայմանավորված տնտեսական աճերը հիմնականում ժամանակավոր էֆեկտ են ունենում ու որոշ ժամանակ անց աճի տեմպերը սկսում են նվազել ու նույնիսկ վերածվել անկման։ Ճիշտ է՝ այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում իներցիայով դեռ շարունակվում է տնտեսական ակտիվության բարձր աճի տեմպը՝ կազմելով 12,1 տոկոս, սակայն տնտեսական ակտիվության արդեն իսկ նվազման նշաններ են նախանշվում։

Ու պատահական չէ, որ տնտեսական աճի նվազման կանխատեսումներն արտացոլվում են ինչպես փորձագիտական գնահատականներում, այնպես էլ տարբեր միջազգային մասնագիտացված կառույցների կանխատեսումներում։ Օրինակ՝ Արժույթի միջազգային հիմնադրամն ակնկալում է, որ Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպը կդանդաղի, սակայն սպառման և ներդրումների բարձր մակարդակի պարագայում կպահպանվի 5,5%-ի մակարդակում: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կանխատեսումների համաձայն, Հայաստանի տնտեսական աճը 2023 և 2024 թվականներին չափավոր կլինի՝ կազմելով 5%, ընդ որում՝ աճի զգալի ռիսկերով՝ կապված աշխարհաքաղաքական ցնցումների հետ։ Իսկ Համաշխարհային բանկը Հայաստանի համար ավելի ցածր տնտեսական աճ է կանխատեսում։ Բանկի կողմից հրապարակված Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցում Հայաստանում տնտեսական աճը 2023 թվականի համար գնահատվում է ընդամենը 4,4 տոկոս, 2024-ին՝ 4,8 տոկոս։

Ակնհայտ է, որ Հայաստանը կարող է պահպանել բարձր տնտեսական աճի տեմպերը միայն այն պարագայում, երբ տնտեսական զարգացումը դրվեր ամուր հիմքերի վրա։ Սակայն Հայաստանում շեշտը դրվում է ոչ թե հայկական արտադրությունը և արտահանումը խրախուսելու, այլ ներքին սպառման ավելացման վրա։ Իսկ ՀՀ կառավարությունը հայկական արտադրությանը զարկ տալուն ուղղված նախաձեռնություններով հանդես գալու փոխարեն ընդամենը դիտորդի դեր է ստանձնել։ Եվ եթե Հայաստանից արտահանման որոշակի աճ էլ նկատվում է, ապա դա ոչ թե տեղական արտադրանքի արտահանմանն է վերաբերում, այլ արտասահմանյան ապրանքներին։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պարագայում Հայաստանն ընդամենը տրանզիտ երկրի դեր է ստանձնել։

Պատահական չէ, որ ԱՄՆ-ից մտահոգություններ են հնչում այն կապակցությամբ, թե Հայաստանն օգնում է Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու հարցում, և մեր երկրից արևմտյան ծագում ունեցող չիպեր, էլեկտրոնիկա ու այլ սարքավորումներ են արտահանվում դեպի Ռուսաստան։ Այս պարագայում մեծանում է հավանականությունը, որ Հայաստանը ուղղակի կարող է հայտնվել պատժամիջոցների տակ՝ չնայած մի քանի հայկական ընկերություններ արդեն պատժամիջոցների ցուցակում են։ Պատժամիջոցների տակ հայտնվելու անհանգստությամբ է պայմանավորված, որ հայաստանյան բանկերը վերջերս որոշում են ընդունել արգելափակել Հայաստանի արտահանված էլեկտրոնիկայի՝ սերվերների, միկրոչիպերի, պրոցեսորների դիմաց Ռուսաստանից եկող վճարումները։ Փաստացի պատժամիջոցներից խուսափելուն ուղղված քայլերի արդյունքում հայկական կողմը զրկվելու է արևմտյան ապրանքների արտահանման համար տրանզիտի իր դերակատարությունից։

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում ներքին սպառման աճին, ապա այն ավելացել է հիմնականում ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում Հայաստան ժամանած ռուսների հաշվին։ Բնականաբար, Հայաստանում չկան համապատասխան ֆինանսական ռեսուրսներ սպառման կտրուկ ավելացման համար, իսկ ռուսաստանցիների հետ լրացուցիչ կապիտալ է ներհոսում մեր երկիր։ Նրանց ժամանելու հանգամանքով է նաև պայմանավորված, որ ծառայությունների ոլորտը աճի բարձր ցուցանիշներ է արձանագրում։ Նաև շինարարության ոլորտն է առաջանցիկ տեմպերով աճում, ինչի արդյունքում էլ անշարժ գույքի շուկան գերտաքացած վիճակում է։

Անշարժ գույքի շուկայի միջին ամսական գնաճը կազմում է 1 տոկոս։ Եվ ձևավորված գները գերարժևորված են։ Սակայն պահանջարկի մեծացման պայմաններում շատ հաճախ հաշվի չեն առնվում ռիսկերը։ Եթե հիմա քաղաքացիների մի հատվածի եկամուտն ինչ-որ կերպ կարող է բավարար լինել հիփոթեքով բնակարան գնելու համար, ապա որոշ ժամանակ անց շատերն ուղղակի կարող են զրկվել այդ հնարավորությունից։ Այսինքն, նախ պետք է հաշվի առնել անշարժ գույքի սպառման հետագա թեման։ Դա կարող է խնդիրներ ստեղծել անգամ մեծ հնարավորություններ ունեցող երկրների համար։ Օրինակ՝ Չինաստանը անշարժ գույքի գերտաքացման արդյունքում լուրջ խնդիրների առաջ է կանգնել, 65 միլիոն նորակառույց տներ մնացել են առանց գնորդների։ Արդյունքում բազմաթիվ կառուցապատողներ սնանկացել են կամ հայտնվել են սնանկացման եզրին։ Մյուս կողմից էլ՝ քաղաքացիներից շատերը, միայն եկամտահարկի վերադարձման մասին լսելով ու առանց դրա դետալների մեջ խորանալու, ցանկանում են բնակարան ձեռք բերել։

Նրանք մտնում են մեծ չափերի հիփոթեքային վարկերի տակ՝ նույնիսկ առանց պատկերացնելու, թե առաջիկա տարիների համար ինչ ահռելի ֆինանսական բեռի տակ են մտնում այն պարագայում, երբ անշարժ գույքի այսօրվա բարձր գները որոշ ժամանակ անց կարող են նվազել։ Մյուս կողմից՝ եթե առաջիկայում հարկային օրենսդրությունից հանվի եկամտահարկի վերադարձի նորմը ամբողջ Երևանի համար, շինարարության բլոկն էլ կարող է կաթվածահար լինել: Իսկ եթե արտաքին գործոններով պայմանավորված Հայաստան ժամանած ռուսներն էլ զանգվածային կերպով հեռանան, ապա անշարժ գույքի շուկայում դիտվող ակտիվությունը կմարի, իսկ շինարարության ոլորտում ձևավորված մեծ պահանջարկը կտրուկ կնվազի։ Այնպես որ, եթե հաշվի ենք առնում, որ այս տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպերը գլխավորապես պայմանավորված են ծառայությունների ոլորտի ու շինարարության առաջանցիկ տեմպերով, ապա հետագա ամիսների համար լուրջ ռիսկեր են ստեղծվում տնտեսական ակտիվության տեմպերի պահպանման համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արևելյան «ծանրքաշայինների» կարևոր նշանակությունը Հայաստանի համար. «Փաստ»Տնտեսական հնարավորությունների դռներն ու դրանցից լիարժեք չօգտվելու փակուղին. «Փաստ»«Այս կառավարությունը տնտեսության մեջ անընդհատ ունենում է միջամտություն բացասական եղանակով». «Փաստ»Ջրբաժան, ճամփաբաժան և... «բաժանաջուր». «Փաստ»Ինչպես մնացինք «վիրտուալության» հույսին. «Փաստ»Ի՞նչ անել արևմտյան ճնշումների հետ. «Փաստ»Խաղաքարտերը բացեց. «Փաստ»«Համակարգային կոռուպցիան Հայաստանում չի նվազել, հակառակը՝ ավելացել է». «Փաստ»Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների եկամուտների հարկումը իշխանությունների հերթական խայտառակ քայլերից է․ Մեսրոպ ԱռաքելյանԺողովրդին դարձրել են փող քերելու մատերիալ, որ հանկարծ իրենց պարգևավճարները չպակասեն․ Դավիթ ՄանուկյանԱմերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն ԶաքարյանՍտացիր 5% քեշբեք քո ԱՄԻՕ թվային քարտին. խնայիր յուրաքանչյուր հպումիցՄոլորվելով կոռուպցիայի լաբիրինթոսում։ Հանրության ընկալումն է հավաստի, թե՞ կոռուպցիայի դեմ պայքարի մասին զեկույցի հեղինակներիՀայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի քանակը նվազել է, բայց մարտահրավերները կան․ Ստեֆանո Տոմատ Բաքու-Երևան հարաբերությունների կարգավորումից հետո հայ-թուրքական կարգավորման հարցում ոչ մի խոչընդոտ չի լինի. Թուրքիայի ԱԳՆ Փարիզի Օրսե թանգարանում Վան Գոգի ցուցադրությունն այցելուների պատմական ռեկորդ է գրանցել Ռուսական կողմին պետք է հարցնել, թե ինչու է մեր մուտքն արգելված եղել Ներքին Հանդ․ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Դամասկոսի հրթիռակոծության հետևանքով կա մի քանի զոհԹայվանում հայտնաբերվել է օձաձև արտեֆակտ, որը 4000 տարի առաջ օգտագործվել է կրոնական ծեսերի ժամանակ Առաջին անգամ արևի էներգիան տիեզերքից փոխանցվել է Երկիր Լարված իրավիճակ․ «Պարոն փռչոտ վարչապե՛տ,կարա՞ս ասես՝ոնց 480 հազար տամ».Գեղարքունիքի բնակիչը՝ Նիկոլին Ում ճակատագրին կարժանանա Նիկոլ Փաշինյանը Օդի ջերմաստիճան աստիճանաբար կնվազի Մեր օրերում առավել քան կարևոր է սեփական լեզուն կիրառելը, անաղարտ պահելը․ Նաիրի Սարգսյան 162 դպրոցում կոտրել են աշակերտուհու ոտքըՓաշինյանին շոու է պետք՝ սեփական կուսակիցների հաշվին Մեծ Բրիտանիան հիմնավոր տեղավորվում է Հարավային Կովկասում Փաշինյանը ոչ մի ուղերձ չի հղել Արցախյան շարժման 36-ամյակի կապակցությամբ Ստացիր 5% քեշբեք քո ԱՄԻՕ թվային քարտին. խնայիր յուրաքանչյուր հպումից Մոսկվայում աշակերտը մահացել է դասի ժամանակ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը մեկնաբանել է՝ ձերբակալված Զեյնալլիին Հայաստան արտահանձնելու հավանականությունը «Ապրելու» բարեգործական հիմնադրամը այսօր դարձավ 2 տարեկան. Արաքսյա Գրիգորյան Աբխազիան ցանկանում է միանալ Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը՝ պահպանելով անկախությունը Մեզ ճնշում են, բայց մենք կշարունակենք պատերազմը․ ՆեթանյահուՀՀ-ի խնդրանքով Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել Եթե ԱՄՆ-ն նոր օգնություն չհատկացնի, Ուկրաինայի զինված ուժերը պետք է որոշեն, թե որ քաղաքները կարող են պահել իրենց ունեցած ռեսուրսներով. Պենտագոն Փաշինյանը շուտով հեռանալու է, իսկ երկրում իշխանության են գալու իրական ազգային ուժեր. Կարապետյան Արցախյան շարժման տարեդարձին. Ավետիք ՉալաբյանՖասթ Բանկի «Սեբաստիա» մասնաճյուղը վերաբրենդավորվել է ԶՊՄԿ-ն նոր բանաձևով է փոխհատուցում ուսանողների վարձավճարները Մոսկվայում Հայաստանի հարցմամբ ադրբեջանցի է ձերբակալվել Երևանի և 8 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Բեղմնավոր օր է. փետրվարի 21-ի աստղագուշակԵս հպարտ եմ, որ մեր մարզիկները կարողացան այս դժվար պահին մեր ժողովրդին ուրախության և հպարտության րոպեներ պարգևել․ Գագիկ ԾառուկյանՀայաստանն իր անվտանգությունը պետք է փնտրի ոչ Արևմուտքում․ Արշակ ԿարապետյանԸնտրություններից առաջ փորձում են հասարկության լայն շերտին չջղայնացնել. Նաիրի Սարգսյան Տեղափոխիր վարկդ և օգտվիր 1.5% ցածր տոկոսադրույքով վերաֆինանսավորման առաջարկից Գիրք նվիրելու օրը՝ Խնկո Ապոր անվան գրադարանում․ IDBankՄեր ազգը նորից ոտքի կկանգնի և տեր կդառնա իր անմնացորդ Հայրենիքին, որի համար իրենց կյանքը չեն խնայել հերոս դարձած մեր քաջազունները. Թագուհի Թովմասյան