Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան


Ինչպե՞ս իրականացնել մարդու վաղեմի երազանքը՝ թռչունի պես թռչել․ «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Մարդկությունը միշտ էլ ձգտել է դեպի վեր, դեպի նոր բարձունքներ։ Երկնքի ու երկրի միջև սավառնելու երազանքը հնագույն ժամանակներից է տիրել մարդկային գիտակցությանը։ Ավիացիոն տեխնոլոգիաների գալուստով էլ այդ երազանքը չի վերացել: Այսօր, եթե ցանկանում ես «թռչուն» դառնալ, բավական է, որ հագնես վինգսյութ և ազատ թռիչքով սավառնես գետնից վեր, թռչես՝ ուր կամենաս։ Իսկ ի՞նչ է վինգսյութը: Անգլերենից բառացիորեն թարգմանված «wingsuit» նշանակում է գործվածքային կոստյում, որը կարող է նմանակել թևերը: Օդում նման կոստյումը ձևավորում է 3 տեսակի թևեր՝ մեկական յուրաքանչյուր ձեռքի և իրանի միջև, իսկ մյուսը՝ երկու ոտքերի միջև։ Դա թույլ է տալիս մարդուն թռիչքի ժամանակ վերահսկել իր շարժումները տարբեր ուղղություններով։ Վինգսյութով թռիչքը պարաշյուտային սպորտի տարատեսակ է, և այն շատ են սիրում էքստրեմալ սպորտսմենները:

«Չղջիկ» տեսակի թևերի գյուտերի պատմության մեջ գրված են 75 կտրիճների անուններ, ովքեր փորձել են նվաճել երկինքը իրենց հորինած նմուշների օգնությամբ։ Սակայն նրանցից միայն երեքին է հաջողվել ողջ մնալ, մնացածը զոհվել են փորձարկումների ժամանակ։ Անգամ 20-րդ դարի կեսերից ԱՄՆ-ում չափազանց բարձր մահացության պատճառով արգելք է մտցվել չղջիկային թևերի փորձարկումների վրա, որը հանվել է միայն 1987 թվականին: Եվ միայն 1990-ականներին է ամեն ինչ գլխիվայր շուռ եկել: Հենց այդ ժամանակ է ֆրանսիացի գյուտարար Պատրիկ դը Գեյարդոնը ստեղծել կոստյում, որն էլ հանդիսացել է ժամանակակից վինգսյութի նախատիպը: Արդեն գոյություն ունեցող նմուշներում նա մի քանի հիմնարար փոփոխություն է կատարել, երկու թևերի փոխարեն առաջարկել է օգտագործել երեքը, ինչպես նաև բարելավել է թևերը, որոնք այդուհետ դարձել են երկշերտ։ Գործվածքի թևերի ներսում կողիկներ են մտցվել, որոնք ուռչում են օդի հոսքից և առաջ շարժվելիս առաջացնում են «վերելակ» էֆեկտ:

1996 թվականին հեղինակն առաջին փորձնական թռիչքներն է իրականացրել իր իսկ հորինած այդ կոստյումով։ Թևավոր հագուստի ստեղծման համար հիմք է հանդիսացել թռչող սկյուռների թռիչքային տեխնիկայի երկար ու տքնաջան դիտարկումը: Առաջին կոստյումներն օգնել են գյուտարարին թռչել հորիզոնական հարթության վրա այնքան, որքան ուղղահայաց հարթության թռիչքի հեռավորությունն է: Որոշ ժամանակ է պահանջվել Գայլարդոնից թռիչքի տեխնիկան բարելավելու համար։ Փորձերի ընթացքում թևերի մակերեսը աստիճանաբար մեծացվել է, և դա դրական արդյունք է տվել։ 1997 թվականին թռիչքի տևողությունը 27 վայրկյան էր, որն արդեն իսկ նշանակալի արդյունք էր։ Սակայն 1998 թվականին սարսափելի դեպք է տեղի ունեցել. Գայլարդոնը վթարի է ենթարկվել թռիչքի իրականացման ժամանակ։ Նրա մահվան պատճառը եղել է նրա կատարելագործած կոստյումի՝ չբացված գլխավոր պարաշյուտը։ Ժամանակակից վինգսյութը ձևավորվել է 1998 թվականին։

Նրա գյուտարարներն են եղել Յարի Կուոսմանը և Ռոբերտ Պեկնիկը: Վինգսյութն օգտագործելու համար հատուկ ուսուցում է պահանջվում: Ցանկալի է ունենալ 200 պարաշյուտով ցատկի փորձ, իսկ իդեալականը՝ 500-ից ոչ պակաս: Թռիչքներն իրականացվում են կա՛մ մեկ էքստրեմալ սպորտսմենի կողմից, կա՛մ մի քանի մարզիկների կողմից որպես խմբի մաս: Միայնակ թռիչքի ժամանակ մարդը կարող է ինքնուրույն կատարել տարբեր պտույտներ կամ ակրոբատիկ սալտոներ: Խմբի կազմում մարզիկները կարող են միաժամանակ տարբեր հնարքներ կատարել կամ երկնքում ֆիգուրներ կառուցել: Վինգսյութներով խմբակային թռիչքները կոչվում են «երամային»: Վինգսյութով թռիչքները տեխնոլոգիական առումով հնարավորինս մոտ են թռչունների թռիչքին։ Վինգսյութիստը վայր ընկնելու փոխարեն թռչում է առաջ։ Պարզվում է, որ իրականացել է մարդու երազանքը՝ թռչունի պես թռչել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել