Երևանում ազատ, առանց խցանումների, առանց ավելորդ ժամանակ վատնելու, հարմար ու արժանապատիվ երթևեկել հնարավոր է. Մեսրոպ Առաքելյան
TV![Երևանում ազատ, առանց խցանումների, առանց ավելորդ ժամանակ վատնելու, հարմար ու արժանապատիվ երթևեկել հնարավոր է. Մեսրոպ Առաքելյան](/timthumb.php?src=disc/10-07-23/bc8c491d8e67369fc570885e6c8d5fcc.jpg&w=780)
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
Երևանում ազատ, առանց խցանումների, առանց սթրեսի, ավելորդ ժամանակ վատնելու, հարմար ու արժանապատիվ երթևեկել հնարավոր է։ Հնարավոր է՝ տրանսպորտային ամբողջական ու արդյունավետ համակարգի ներդրման և տոտալ փոփոխության արդյունքում:
«Ապրելու երկիր» կուսակցության մեգանախագծերից և երևանցիներին արվող կարևորագույն առաջարկներից մեկը Երևանի ճոպանուղու համակարգն է։ Շուրջ 77 կմ երկարությամբ ճոպանուղին նախատեսվում է կառուցել 7 երթևեկելի գծով, որոնք հիմնականում տարբեր վարչական շրջաններ կապելու են կենտրոնին։
Երևանն ապրելու է նոր շնչով,
Երևանը դառնալու է ապրելու մայրաքաղաք։