Yerevan, 09.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Հայաստանից արտահանման շուրջ 51 տոկոսը բաժին է ընկել ԵԱՏՄ-ին

Economics

Հայաստանից այս տարվա առաջին 5 ամսում կատարվել է 2 մլրդ 689 մլն 637.2 հազար դոլարի արտահանում՝ 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 93.3 տոկոսով: Նման աճը պայմանավորված է ինչպես վերաարտահանման, այնպես էլ արտահանվող հիմնական ապրանքատեսակների պահպանման ու աճի շնորհիվ: ԵԱՏՄ արտահանումն աճել է, ԵՄ արտահանումը՝ նվազել, թեև ԵՄ առանձին երկրներ արտահանումը նույնիսկ անգամներով է աճել:

 «Արմենպրես»-ի  հետ զրույցում այս մասին ասաց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Մերի Հովսեփյանը:

«5 ամիսների կտրվածքով արտահանումն, իհարկե, առաջանցիկ տեմպեր է գրանցել, սակայն մյուս կողմից բացարձակ թվերով վերցրած, այնուամենայնիվ, ունենք առևտրային հաշվեկշռի խնդիր, այն հիմնականում բացասական է լինում, քանի որ բացարձակ ցուցանիշներով ներմուծումը գերազանցում է արտահանմանը: Կարևոր է հատկապես այն հանգամանքը, որ չնայած արտահանման աճի մեջ մասնաբաժին ունի նաև վերաարտահանումը, սակայն հիմնական արտահանման ուղղությունները շարունակել են պահպանվել՝ ի հավելումն եղածի: Այսինքն, ի թիվս այլ դրական էֆեկտների՝ այս գործընթացում նաև կարևոր է այն հանգամանքը, որ արտահանման նոր հնարավորություններ են ստեղծվել, նոր կապեր, նոր շուկաներ կամ եղած շուկաներում դիրքերի բարելավում է եղել, որոնք, բնականաբար, կարող են նաև երկարաժամկետ ազեցություն ունենալ: Կապերն ամենարժեքավոր հանգամանքն են, որոնք գործարարները կարող են հետագայում ևս զարգացնել»,-ասաց Հովսեփյանը:

Փորձագետը նկատեց՝ այս միտումը նկատվում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանի երկրներում: Օրինակ՝ Թուրքիայում, նույնիսկ վերջին ամիսներին նկատվող արտահանման տեմպի նվազման պայմաններում, Ռուսաստանի հետ առևտուրը շարունակում է աճել: Տարվա սկզբից մինչև հունիս  Թուրքիայից Ռուսաստան արտահանումն աճել է 88.6 տոկոսով: «Եթե, օրինակ, նախկինում այդ նույն ժամանահատվածում արտահանվել էր 2.6 մլրդի ապրանք, ապա այդ թիվը հիմա հասել է 4.9 մլրդ դոլարի։ Չնայած այն պարագայում, որ իրենք հայտնել էին, որ արգելք են դրել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների վերաարատահանման վրա Ռուսաստան՝ վիճակագրական ցուցանիշները հակառակի մասին են վկայում»,-ասաց փորձագետը:

Նա ընդգծեց նաև՝ ցանկացած ճգնաժամ, տնտեսական ցնցում իր հետ բերում է ոչ միայն խնդիրներ, այլ նաև նոր հնարավորություններ, մատակարարումների շղթաների փոփոխություններ, վերադասավորումներ, գործարարներն ավանդական ուղիներից բացի սկսում են մտածել նաև նոր ուղիների գործարկման մասին:

Ըստ Վիճագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ Հայաստանից ընդհանուր արտահանման գրեթե կեսը բաժին է ընկնում դեպի Ռուսաստան արտահանմանը: Հունվար-մայիսին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 1 մլրդ 318 մլն 154.9 հազար դոլարի ապրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 3.3 անգամ: Արտահանման ծավալներով երկրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն է: Հունվար-մայիսին Հայաստանից ԱՄԷ արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6 անգամ՝ կազմելով 445 մլն 20.8 հազար դոլար: Ծավալներով երրոդ տեղում Չինաստանն է: Տարվա առաջին 5 ամսում Հայաստանից Չինաստան է արտահանվել 166 մլն 318.8 հազար դոլարի ապրանք՝ 2022-ի հունվար-մայիսի նկատմամբ աճելով 16.7 տոկոսով:

Իսկ ընդհանուր առմամբ հունվար-մայիսին՝ 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 3.4 անգամ՝ կազմելով 1 մլրդ 377 մլն 165.7 հազար դոլար: Փորձագետը հատկանշական համարեց, որ աճել է ոչ միայն Ռուսաստան, այլ նաև միության բոլոր մյուս երկրներ արտահանումը:

«Նույնիսկ Ղազախստանի դեպքում արտահանումն աճել է 4.1 անգամ, իսկ Ռուսաստանի դեպքում՝ 3.3 անգամ: Սա ցույց է տալիս, որ նաև ԵԱՏՄ մյուս երկրների հետ է ակտիվացել տնտեսական փոխգործակցությունը: Եվ ինտեգրացիոն միության կազմում որոշակի ակտիվություն է նկատվում այս առումով: Մյուս կողմից նաև տեսնում ենք, որ ընդհանուր արտահանման կառուցվածում ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը գերազանցել է 50 տոկոսը՝ հասնելով 51.2 տոկոսի»,-ասաց Հովսեփյանը:

Այնուամենայնիվ, չնայած ԵԱՏՄ մյուս երկրներ արտահանման աճին, Միությունում հիմնական շուկան շարունակում է համարվել ռուսականը, գերակշիռ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին:

Ինչ վերաբերում է ԵՄ երկրներին, ապա արտահանումը նվազել է 12.9 տոկոսով՝ կազմելով 305 մլն 542.8 հազար դոլար: Փորձագետը նկատեց՝ չնայած ԵՄ երկրներ ընդհանուր արտահանումն անկում է ապրել, սակայն դեպի ԵՄ անդամ առանձին երկրներ արտահանման անգամներով աճ է արձանագրվել, օրինակ՝ դեպի Ֆինլանդիա (2.2 անգամ), Հունաստան (4.8 անգամ), Ռումինիա (91.2 անգամ), Պորտուգալիա (2 անգամ), Շվեդիա (2.9 անգամ), Իսպանիա (2.5 անգամ), Սլովակիա (2.5 անգամ): «Սրանք նախադեպեր են, որոնք կարող են նաև երկարաժամկետ համագործակցության համար հիմքեր ունենալ: Կարծում եմ, որ այդ թվում բաղադրիչ ունի նաև ծառայությունների արտահանման հանգամանքը»,-ասաց Հովսեփյանը:

Փորձագետը նկատեց՝ մյուս երկրներից ակտիվություն է նկատվում նաև դեպի Կորեա (75.8 անգամ), Վրաստան (45 տոկոսով) և այլ երկրներ արտահանման ծավալներում:

Իսկ ինչ վերաբերում է ապրանքատեսակներին, ապա Հովսեփյանը նշեց՝ անգամներով ավելացել է պլաստմասայից իրերի, քիմիական արդյունաբերության ճյուղերի, կոշկեղենի, թանկարժեք, կիսաթանկարժեք քարերի, մետաղների, մեքենաների, սարքավորումների, մեխանիզմների արտահանումը:

Անդրադառնալով հնչող տեսակետին, թե երբ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվի, և վերաարտահանման հնարավորությունն այդքան մեծ չլինի, Հայաստանից արտահանման աճն այդքան մեծ ծավալի չի լինի ՝ փորձագետն ասաց. «Իհարկե, աշխարհաքաղաքական հանգամանքը ունի շատ մեծ ազդեցություն այս գործընթացների վրա, բայց մյուս կողմից այս գործընթացում ստեղծվում են կապեր, հնարավորություններ: Եվ, երբ գործարարն արդեն մեկ անգամ մի երկրի գործարարի հետ կապ է ստեղծում, դա կարող է արժեքավոր հենք լինել հետագա զարգացման համար: Այստեղ հարց է, թե որքանով այս տեմպերը կպահպանվեն: Կարծում եմ, որ ամբողջությամբ, միգուցե, չպահպանվեն, սակայն նկատի ունենալով հանգամանքը, որ ստեղծվում են նախադրյալներ նոր շուկաներ մուտքի կամ եղած շուկայում մասնաբաժնի ավելացման համար, հնարավոր է, որ նաև պահպանեն»:

"Amio Era". Education is a chance to change life!Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded