Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. Սողոմոնյան


Հայաստանում գործազրկության ցուցանիշը երկնիշ է, բայց օտարերկրացիների համար աշխատանք կա․ մասնագիտական գնահատական

Հարցազրույց

Իշխանությունն առիթը բաց չի թողնում նշելու, որ ՀՀ-ում գրանցվել է 12,6 % տնտեսական աճ։  Մասնագետներն էլ պնդում և հիմնավորում են, որ աճն արհեստական է և պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտությամբ՝ ռուսների ներհոսքով։ Այս տնտեսական բումի պայմաններում մանրածախ առևտուրն աճել է ընդամենը 2 %-ով։ Սա այն դեպքում, երբ Հայաստան մուտք է գործել մոտ 1,7 մլն մարդ՝ հիմնել են բիզնեսներ և այլն։ Այս ցուցանիշների ֆոնին, Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Հայաստանում գործազրկությունը 15,5  % է։ 2022 թ-ին ԵԱՏՄ երկրների մեջ գործազրկության մակարդակով Հայաստանն առաջատար է։

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը Vesti.am-ի հետ զրույցում նշում է, որ նորմալ տնտեսություններում գործազրկությունը չպետք է գերազանցի 3-4 %-ը, իսկ մեզ մոտ դեռևս գործազրկության թիվը երկնիշ է, ինչն անթույլատրելի է։

«Եթե Երևանով շրջենք, ապա առնվազն կտեսնենք օտարազգի սպասարկող անձնակազմ։ Նախ, որպես պատճառներից մեկն, առանձնացնենք կրթությունը։ Շատ հաճախ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, բուհերը չեն թողարկում աշխատաշուկային համապատասխան մասնագետներ։ Համալսարանն ավարտած քաղաքացին շատ հաճախ պատրաստ չէ աշխատանքի անցնելուն։ Այս խնդրի կարգավորման համար տարբեր ոլորտներ իրենց համար դպրոցներ են ստեղծում՝ հաշվապահներ, իրավաբաններ, խոհարարական ոլորտ և այլն»,- նշեց Սարգսյանը։ Աուդիտորների պալատի նախագահի գնահատմամբ՝ այս հատվածում մի կողմից ունենք տնտեսվարողների պահանջներին անհամապատասխան կադրեր, մյուս կողմից էլ՝ համալսարանական մարքեթինգի արդյունքում ձևավորված կադրեր, որոնց համալսարանում  համոզում են, որ իրենք լավագույն մասնագետներն են և չպետք է ցածր աշխատավարձով աշխատեն։

«Գործատուն առաջարկում է նախ աշխատել նվազագույն աշխատավարձով, ձեռք բերել հմտություններ, հետո նոր բարձր վճարել: Այստեղ կրկին առաջանում է գործատու-աշխատանք փնտրող կոնֆլիկտը։ Կապը խզված է։ Մյուս խնդիրն էլ այն է, որ մարդիկ իրենց ապագան կապում են այլ երկրների հետ։ Չեն տեսնում Հայաստանի անվտանգությունը, չեն տեսնում Հայասատանի կանխատեսելի ապագան, ինչպես նաև՝ իրենց զավակների ապագան այստեղ և չեն էլ ջանում Հայաստանում աշխատանքի անցնել։ Կա՛մ տրամադրված են արտագաղթի, կա՛մ արդեն իսկ արտագաղթել են։ Սրան զուգահեռ՝ գործատուները Հայաստան բերում են ավելի էժան աշխատուժ, օրինակ՝ հնդիկներ, որոնք անհամեմատ ավելի ցածր գնով և շատ ավելի լավ են աշխատում, «գլուխ չեն պահում»։ Գործատուն ունենում է մատչելի վարձատրվող և որակյալ աշխատանք կատարող աշխատակից։ Այս տեմպերի պարագայում ունենալու ենք Հայաստանում գործազրկության աճ և օտարերկրացիների աշխատանքի ապահովում»,- նշեց Նաիրի Սարգսյանը։

Իսկ թե ինչու՞ առաքիչի, մատուցողի կամ մաքրուհու աշխատանքը չեն կատարում ընդհանրապես եկամուտ չունեցող հայերը՝ մասնագետն այստեղ մենթալիտետի խնդիր է տեսնում։ Ասում է, որ պետական մակարդակով պետք է խրախուսել բանվորի, մաքրուհու աշխատանքը, նրանց պարգևատրումներ տալ և այլն, որ պատվով կատարեն իրենց աշխատանքը։

«Մի կողմ թողնենք կառավարությանը, թեև նման կետ չկա, որ հենց իրենք քննադատելու առիթ չտան, բայց մեր ձևավորված մշակույթում մենք՝ ինքներս, պատրաստ չենք Հայաստանում բանվոր կամ մատուցող աշխատել, բայց նույն աշխատանքն անում ենք այլ երկրներում։ Օրինակներ կան, որ դրսում այլ աշխատանք է կատարում, բայց Հայաստան գալուց ընկերների ու ծանոթների հագուստներն է խնդրում, որ գա  ու ասի, թե դրսում ամեն ինչ լավ է։ Եթե մեր մշակույթում փոփոխություններ լինեն այսօրվանից սկսված, ապա մեր ապագայում սպասարկման և մյուս ոլորտներում կունենանք հայ աշխատողներ»,- Vesti.am-ի հետ զրույցում եզրափակեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Աշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»