Նարեկացի արվեստի միությունում օրերս տեղի ունեցավ միջոցառում «Ջազ պլյուս գեղարվեստական լուսանկարչություն» խորագրով
Culture
Նարեկացի արվեստի միությունում օրերս տեղի ունեցավ միջոցառում «Ջազ պլյուս գեղարվեստական լուսանկարչություն» խորագրով։ Միջոցառման ընթացքում հնչում էին համաշխարհային հիթեր: Ըստ «Ջազ պլյուս գեղարվեստական | լուսանկարչություն» միջոցառման կազմակերպիչներից ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության և գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի դասախոս Արմեն Խաչատրյանի փորձել են միաձուլել մեղեդիի հնչյուններն ու գեղարվեստական լուսանկարչությունը և ստեղծել յուրահատուկ ու ներդաշնակ աշխարհ:
Միջոցառման կազմակերպիչներից ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Երաժշտության ամբիոնի շրջանավարտ Հարություն Սարգսյանը հանդես եկավ գեղեցիկ երաժշտական կատարումներով:
Միջոցառմանը ներկայացված էին ՀՊՄՀ Կույտուրայի ֆակուլտետի Օպերատորության գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի ուսանողների և շրջանավարտների լուսանկարչական աշխատանքները: Մասնակիցները շնորհակալագրեր ստացան ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի դեկան Գևորգ Թադևոսյանի և Օպերատորության ,գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի վարիչ Ռուբեն Երզինկյանի կողմից:




