Երևան, 25.Սեպտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ղարաբաղը չի ներում դավաճանությունը․ «Փաստ» Փաշինյանը հրաժարվեց Ռուսաստանի և Իրանի առաջարկած լուծումից․ «Փաստ» «Ոչ ոք չի կարողանում այդ բացը լրացնել». Վարդան Պողոսյանը զոհվել է հոկտեմբերի 2-ին «Բոգոլի» կոչվող բարձունքում․ «Փաստ» Կվերանայվի աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու բանաձևը. նախագիծ․ «Փաստ» Լակմուսի թուղթ՝ բոլորի համար․ «Փաստ» Ինչո՞ւ և ինչպե՞ս հասանք... Եվլախին․ «Փաստ» Ընդվզման գործողությունները չպետք է ինքնանպատակ, առավել ևս՝ ապարդյուն ու լինեն․ «Փաստ» «Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը բավականին երկար ժամանակ է, ինչ միջազգային իրավունքի դեմ հանցագործություն է իրականացնում»․ «Փաստ» Հորդորել են մնալ չեզոք․ «Փաստ» Սպասում են ներվելու մասին խոստումի․ «Փաստ»


Բրիտանացի պատգամավորները ՄԹ ԱԳ նախարարին կոչ են արել դատապարտել Ադրբեջանի վայրագությունները Լեռնային Ղարաբաղում

Միջազգային

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի պատգամավորները երկրի արտաքին գործերի նախարարությանը կոչ են արել դիրքորոշում հայտնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող վայրագությունների դեմ։

Խորհրդարանականները նամակ են հղել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեվերլիին՝ կոչ անելով վերջ տալ կառավարության լռությանը և հանդես գալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության դեմ իրականացվող վայրագությունների դեմ։

Պատգամավորները նաև հայտարարություն են տարածել, որում նշված է․

«Արտաքին գործերի նախարարությունն այժմ պետք է դիրքորոշում հայտնի  Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող վայրագությունների դեմ: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքը ապօրինաբար փակվել է Ադրբեջանի կառավարության կողմից 2022 թվականի դեկտեմբերին՝ ուղղակիորեն խախտելով նոյեմբերին կնքված հրադադարի հայտարարությունը։ Այդ ժամանակից ի վեր գրեթե բոլոր տեղաշարժերն ու կենսական մատակարարումները դադարեցվել են, ինչը հանգեցնում է հումանիտար ճգնաժամի վատթարացման՝ վտանգելով հազարավոր կյանքեր: Ապօրինի շրջափակման պատճառով բացարձակապես արգելված է սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի, ցանկացած բնակչության գոյատևման համար անհրաժեշտ ամեն ինչի մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Թերսնուցումն ազդում է հղիների վրա։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով տեխնածին աղետի հետևանքով Արցախում հղիների ավելի քան 90%-ը անեմիա ունի։ Վերջին ամիսներին վիժումները աճել են 3 անգամ՝ բնակչության համար հիմնական սննդամթերքի և դեղորայքի բացակայության պատճառով։ Չնայած համառ ջանքերին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարել է, որ ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով: Բազմաթիվ այլ հասարակական կազմակերպություններ լուրջ մտահոգություններ են բարձրացրել զարգացող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ և խնդրել են ամբողջ աշխարհի կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու շրջափակումը: Amnesty International-ը Ադրբեջանին մեղադրել է մարդու իրավունքների ոլորտում իր պարտավորությունները չկատարելու մեջ, որը ոչ մի քայլ չի ձեռնարկում շրջափակումը վերացնելու համար: ԵՄ-ն, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և եվրոպական շատ երկրներ խստորեն դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ են արել անհապաղ վերացնել շրջափակումը, հատկապես վերջին շրջանում արագորեն վատթարացող պայմանների լույսի ներքո: Միացյալ Թագավորություն-Հայաստանի Հանրապետություն բարեկամության խումբը խնդրում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարին անել նույնը և հասկացնել, որ Ադրբեջանի գործողությունների համար հետևանքներ կլինեն, եթե նա հիմա չգործի»։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութոնը.

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը հասնում է ճգնաժամային կետի։ Ադրբեջանի կառավարության կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումն արդարացում չունի և արվել է ենթադրյալ խաղաղապահ ուժերի ներկայությամբ։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին կենսական մատակարարումների կանխամտածված մերժումն Ալիևի կառավարության կողմից իրականացվող էթնիկ զտումների վերջին փորձն է, և այն պետք է անվանել այնպես, ինչպես կա: Մարդկային թշվառությունը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հսկայական տեղահանումը, թվում է, ադրբեջանական խաղային ծրագրի մի մասն են կազմում՝ դուրս մղելու այս անհանգիստ տարածքի օրինական քաղաքացիներին, ովքեր ցեղասպանության վտանգի տակ են: Մենք համաձայն ենք Ֆրանսիայի կառավարության և եվրոպական այլ երկրների դիրքորոշման հետ, որոնք կոչ են արել Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները և իրականացնել Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ նշված ժամանակավոր միջոցները, որոնք պարտադիր են: Մենք միանում ենք նրանց՝ պահանջելով վերականգնել մարդկանց, ապրանքների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով և բնակչությանը գազի և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարմամբ։ Սա խորապես ապակայունացնող է մի տարածքում, որն արդեն իսկ գտնվում է մեծ ճնշման տակ և կարող է գործարկվել որպես հետագա հակամարտությունների ձգան, որն ուղղակի ազդեցություն կունենա արևմտյան շահերի վրա, ինչը սակայն Մեծ Բրիտանիայում քիչ լուսաբանում է ստացել: Ուստի, մենք այսօր գրել ենք Արտաքին գործերի նախարարին, որպեսզի նման դիրքորոշում ընդունի և հստակ արտահայտի բրիտանական կառավարության դատապարտումը, առանց հետագա հապաղման»:

Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր․ «Հետք» Ոստիկանները խախտում են պայմանավորվածությունը. Շարմազանով Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներին«Տաշիր» բարեգործական հիմնադրամը կացարան կտրամադրի Արցախից տեղահանված 1000 բնակչի ՌԴ ՆԳ նախարարը ժամանել է Երևան Ռուսաստանի հայերի միությունը պահանջում է Հայաստանում դադարեցնել բռնաճնշումները և հայրենակիցներին կոչ է անում աջակցել ազգային զարթոնքի շարժմանը Երևանում կինը երեխան գրկին սպառնում էր կամրջից ցած նետվել․ ըստ հավաքվածների՝ նա արցախցի է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հատուկ դասախոսությամբ է հանդես եկել «Առաջնորդության դպրոցում» Արևային վահանակները տիեզերքում իրատեսական են «Ապրելու երկիր»-ը բացահայտումներ է խոստանում Երևանում բողոքի ակցիայից բերման ենթարկվածների թիվը հասել է 142-ի Ժամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռազմա/ավիաբազայի մասին. Ռանանջայ Անանդ Ալեն Սիմոնյանի պատասխանը՝ Լավրովին Մարտակերտը դատարկվեց Նիկոլ Փաշինյանը ազգային անվտանգության սպառնալիք է, Հայաստանի ինքնիշխանության կործանման գլխավոր հրամանատարը․ Մանե ԹանդիլյանՕդի ջերմաստիճանը կնվազի Փաշինյանի վարչապետ մնալու պարագայում ՀՀ-ն կդառնա ծայրագավառ՝ թուրքական վիլայեթ․ Շարմազանով Վթարային ջրանջատում Աշխարհի ռեկորդ կանանց մարաթոնյան վազքում Մահացել է Տիգրան Գալստյանը Առաջիկա երկու օրը Արցախից Հայաստան կտեղափոխվեն քաղաքացիների առաջին խմբերը Հնդկաստանի գիտնականներն առաջարկել են ածխահանքն օգտագործել որպես պոմպային պահեստային էլեկտրակայանի ջրամբար 12:00-ին Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ուղերձով Հայաստանից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը հասել է Արցախ (տեսանյութ) Հանրությունը շուտով կիմանա ամեն ինչ, իսկ դուք՝ ձեր խամաճիկներով, կկործանվեք ձեր ստերի և կեղծիքի սարդոստայնում․ Մանե ԹանդիլյանՀարյուրավոր զոհերի մի մասին դեռ չեն կարողանում հուղարկավորել․ Մեսրոպ Առաքելյան գրասենյակի ներկայացուցիչ Ներսես Ներսեսյանը համախմբվելու կոչ է արել հայրենակիցներինՍա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը ոչնչացնում է ոչ միայն հայերին, այլև ռուսներին. Նորատ Տեր-Գրիգորյանց Արա Աբրահամյանը դիմել է հայրենակիցներին Բնապահպանական առումներով հանցագործ երկիր Ադրբեջանը՝ մեղադրանքներ է ներկայացնում Հայաստանին Ողբերգական դեպք ԵրևանումԱրցախի գլխավոր օրակարգը եղել ու մնում է անվտանգության խնդիրը. ԱբրահամյանՈւշադրություն.հատուկ Նիկոլի ստերը տարածողներին. ՇարմազանովԳորիսում պատրաստվում են ընդունել Արցախի բնակիչներին․ RT «Պյատերոչկան» Սամարայի խանութներից մեկում տեղադրել է էներգիա արտադրող սոլերա Արտակ Թովմասյանը Երևանում բողոքի ակցիայի ժամանակ վնասվածքներ է ստացել ԱԱ․ Սլավիկ Գալստյանը 8:0 հաշվով հաղթեց մրցակցին Մենք պետք է հիշենք, որ այսօր Արցախը դեռևս արյունաքամ է լինում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ արյունահոսությունը դադարեցնենք. Ավետիք Չալաբյան ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել Միջազգային առաջնորդները երկակի ստանդարտներ են կիրառում և ընդունում բռնապետական երկրին՝ արհամարհելով 30 հազար երեխայի ճակատագիրը. Ռուբեն Վարդանյան Հոգևորականներից՝ մինչև բանվորական արտահագուստի և ոստիկանության համազգեստի տարր. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայտնաբերվել է Նեպտուն մոլորակը, իրականացվել է առաջին էֆթանազիան․ «Փաստ»Նաիրի Հոխիկյանը ցավալի լուր է հայտնում Ղարաբաղը չի ներում դավաճանությունը․ «Փաստ»Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Փաշինյանը հրաժարվեց Ռուսաստանի և Իրանի առաջարկած լուծումից․ «Փաստ»Կվերանայվի աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու բանաձևը «Ոչ ոք չի կարողանում այդ բացը լրացնել». Վարդան Պողոսյանը զոհվել է հոկտեմբերի 2-ին «Բոգոլի» կոչվող բարձունքում․ «Փաստ»Կվերանայվի աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու բանաձևը. նախագիծ․ «Փաստ»Ինչպես է անցել գիշերն Արցախում. նոր տեղեկություններ