Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին «Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը


Ուժն ու գերազանցությունը ցույց տալու յուրատեսակ մարզաձև. «Փաստ»

Lifestyle

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Բազկամարտը՝ արմռեսլինգը, ձեռքերով ուժային մարտի, մենամարտի տեսակ է։ Չնայած իր ժողովրդականությանը, այդ մարզաձևի կանոնավոր մրցաշարերի ու առաջնությունների անցկացմանը, այն դեռևս ներառված չէ Օլիմպիական խաղերի ծրագրում, թեև լիովին համապատասխանում է դրա պահանջներին։ Բազկամարտը հայտնվել է հին ժամանակներում։ Որոշ աղբյուրների համաձայն, «զենքերով կռիվը» կարող էր ծագել բռունցքներով կռվից, որը հաճախ էր լինում ինչպես անգլիացի ասպետների, այնպես էլ սովորական քաղաքացիների միջև: Բազկամարտի առաջացումը սովորական քաղաքացիների միջև տեղի ունեցող մարտերից ամենահավանական տարբերակն է համարվում, քանի որ Անգլիայում այդ մենամարտերը հաճախ տեղի էին ունենում նեղ փողոցներում, որտեղ լիարժեք բռունցքով պայքարելը գրեթե անհնար էր։

Ուստի տղամարդիկ, ովքեր որոշել էին պարզել, թե ով է ավելի ուժեղ, ստիպված էին դիմել բռնցքամարտի այլընտրանքային տարբերակին՝ բազկամարտին, որը, ի դեպ, ոչ պակաս դիտարժան է սեփական ուժն ու գերազանցությունը ցույց տալու համար։ Բազկամարտը նաև վիկինգների շրջանում է մեծ ճանաչում գտել: 17-րդ դարից սկսած բազկամարտով սկսել են զբաղվել ամենուր՝ Հունաստանից մինչև Հյուսիսային Եվրոպա և Ռուսաստան: Բայց, չնայած իր այդ ժողովրդականությանը, բազկամարտը որպես սպորտաձև պաշտոնապես ճանաչվել է միայն 1950-1960ական թվականներին։ Ամեն ինչ սկսվել է 1952 թվականին ԱՄՆ-ում, երբ լրագրող Բիլ Սոբերանեսը Պետալումո քաղաքում կազմակերպել է բազկամարտի առաջին պաշտոնական մրցույթը։ Այդ մրցաշարը, որն անցկացվել է տեղի բարում, այնքան է սիրվել հանրության կողմից, որ դարձել է պարբերաբար տեղի ունեցող իրադարձություն։

Ուժային զվարճանքի սիրահարների թիվը սկսել է անշեղորեն աճել, և 1961 թվականին Բիլ Սոբերանեսը հիմնել է բազկամարտի առաջին մարզական կազմակերպությունը, իսկ 1962 թվականին կազմակերպվել է այդ մարզաձևի առաջին միջազգային առաջնությունը։ Այդ մրցաշարը դարձել է բազկամարտի՝ որպես սպորտաձև «ներկայանալու» մեկնարկային կետ, իսկ կազմակերպիչը պարգևատրվել է բրոնզե հուշարձանով։ 1962 թվականի առաջնությունից հետո բազկամարտը սկսել է լայն ժողովրդականություն ձեռք բերել, մի քանի տարվա ընթացքում այն տարածվել է նախ՝ առանձին նահանգներում, իսկ հետո՝ ամբողջ երկրով մեկ:

1969 թվականից սկսած ամերիկյան ABC հեռուստաընկերությունը ստանձնել է բազկամարտի մրցումների հեռարձակումը և 16 տարվա ընթացքում կարողացել է գովազդել այդ սպորտաձևը ողջ աշխարհում։ ԽՍՀՄ-ում բազկամարտը ժողովրդականություն է ձեռք բերել շատ ավելի ուշ՝ 1989 թվականին, երբ Մոսկվայում անց է կացվել այդ մարզաձևի առաջին մրցաշարը։ Դրան մասնակցել են խորհրդային, ամերիկյան և կանադական թիմերը։ Ներկայում Հայաստանում ևս ակտիվ զարգանում է այդ մարզաձևը, գործում է բազկամարտի ֆեդերացիա, մեր մարզիկները բավական հաջողություններ են արձանագրում նաև միջազգային մրցումներում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Աշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան